Շավշեթի լեռնաշղթա
լեռնաշղթա Վրաստանում և Թուրքիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շավշեթի լեռնաշղթա (վրաց.՝ შავშეთის ქედი), լեռնաշղթա Անդրկովկասի հարավարևմտյան մասում, Աջարիայի և Թուրքիայի սահմանին։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ 2812 մ (Խևա լեռ)։ Գերակշռում է սարավանդաձև մակերևույթը։ Կազմված է հրաբխաշին ֆլիշներից և ավազաքարերից։ Լանջերը անհամաչափ են, ծածկված լայնատերև և եղրնու, եղրինի անտառներով, մշտականաչ ենթաանտառով, կատարային մասը՝ ենթաալպյան մարգագետիններով։
Շավշեթի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան[1] և Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Աջարիա և Արդվինի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2812 մետր |
Երկարություն | 65 կմ |
Մեծագույն գագաթ | Kheva? |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.