Թարթառ

գետ Արցախի և Ադրբեջանի Հանրապետություններում, Կուրի աջ վտակը
(Վերահղված է Տրտու գետից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարթառ (այլ կիրառումներ)

Թարթառ[1] (հին հայկական անունը՝ Տրտու[2][3][4], ադրբեջանական անունը՝ Թերթերչայ (ադրբ.՝ Tərtərçay)), խոշոր գետ Արցախի Հանրապետության տարածքում[2][3][4]։

Թարթառ
Բնութագիր
Երկարություն184 կմ
Ավազանի մակերես2650 կմ²
Ջրի ծախս23 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍյունիքի բարձրավանդակ
ԲարձրությունՄոտ 3000 մ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԼև, Ağdabançay?, Թողին, Գյարաքչայ, Բաղրսըխ, Զարչայ, Ամենափրկիչ և Դուտխու
Ջրի մարմիններՍարսանգի ջրամբար
ԵրկիրԱրցախ Արցախի Հանրապետություն,
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
ԵրկրամասՇահումյանի շրջան, Մարտակերտի շրջան, Բարդայի շրջան,

Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր

խմբագրել

Թարթառ գետը սկիզբ է առնում Հայաստանի Վայոց ձորի մարզը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին միացնող լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ մոտավորապես 3000 մ բարձրության վրա գտնվող աղբյուրներից[2]։ Հոսում է Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի շրջաններով և Ադրբեջանի Հանրապետության Բարդայի շրջանով։ Հանդիսանում է Կուր գետի վտակը, որտեղ էլ թափվում է։ Ունի 200 կմ երկարություն[4], ավազանի տարածքը՝ 2653 կմ2[5]։

Խոշորագույն վտակը Թրղի գետն է[4]։ Շահումյանի շրջանի տարածքում՝ գետաբերանից մինչև Չարեքտար գյուղ, Թարթառի երկարությունը շուրջ 70 կմ է, որի երկարությամբ երկու կողմերից գետին են միանում մեծ թվով վտակներ, որոնցից ամենաջրառատները Դուտխու և Լև գետերն են։ Դուտխուն Թարթառին է միանում աջ կողմից, իսկ Լևը՝ ձախ[2][6]։

Թարթառի գետի երկայնքով գտնվում են բազմաթիվ բնակավայրեր։ Շահումյանի շրջանի տարածքում Թարթառ գետի ափամերձ բնակավայրերից են Չարեքտարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր Գետաշենը, Նոր Բրաջուրը, Նոր Վերիշենը, Քարվաճառը, Ծարը, ինչպես նաև բազմաթիվ հին բնակատեղիներ[2]։

Պատմական տեղեկություններ

խմբագրել

Տրտու գետի մասին այդ անունով գրավոր հիշատակություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այդպիսի աղբյուրներից է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ի թողած արձանագրությունը, որտեղ Արցախի («Ուրտեխենի») հիշատակվող գետերի ցանկում է Տրտուն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական, ISBN 978-9939-843-39-1։
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» գրքաշար, Երևան, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Վահրամ Բալայան, «Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը», Երևան, 2002 թվական։
  5. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, էջ 150։
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 158 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարթառ» հոդվածին։