Չարեքտար, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[3][4]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[5]։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[6][7][8][9] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Գյուղ
Չարեքտար
Տեսարան Չարեքտար գյուղից, 08․08․2010թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Շահումյանի շրջան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն159[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայք-
Չարեքտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Չարեքտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Բնակավայրի անուն խմբագրել

Բնակավայրի հայկական անունը Չարեքտար է։ Գյուղի հին անվանումը Չարեքդար[10] է և կազմված է հայերեն «չորեք» և «դար» (բարձունք) բառերից։ Անվանումն ստացել է իր տեղադրության պատճառով։ Գյուղի ադրբեջանական աղավաղված անվանունը հնչում է հայկական ժամանակակից անվան նման (ադրբ.՝ Çərəkdar):

Աշխարհագրություն խմբագրել

Արցախի Հանրապետության Չարեքտար գյուղը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքից գտնվում է 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 87 կմ հեռավորության վրա[3]։ Բնակավայրը բարձրլեռնային է[3]։ Ունի 4353,45 հա տարածք։ Չարեքտարի միջով հոսում է Թարթառ գետը[3]։

Պատմություն խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում Չարեքտարը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանում[11]։

Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թվականի մարտին հայկական զինված ուժերը, կասեցնելով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ գրոհը, անցել են հակահարձակման և ամսի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջովին իրենց վերահսկողության ներքո վերցրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը։ Այնուհետև, զարգացնելով ռազմական հաջողությունը, հայկական զինված ստորաբաժանումները ոչնչացրել են Ենիքենդ, Աղջաքենդ և Աղլափայա բնակավայրերում տեղակայված ադրբեջանական կրակակետերը[12][13]։

Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական բանկը կորցրել է 17 զինվոր։ Հայկական կողմից զոհվել է երեք մարդ, մի քանիսը վերավորվել են։ Հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակից առգրավել են երկու տանկ, երեք հետևակի մարտական մեքենա և մեծ քանակությամբ զինամթերք։ Չարեքտարի համար մղված մարտերի ընթացքում զոհվածներից էր Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Բարմեն Գրիգորյանը[12][13]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի մեծ մասը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի պատճառով Չարեքտար գյուղը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց հետո Չարեքտարի բնակչությունը տարհանվել է, իսկ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ։ Նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանի մեծ մասի հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում և հրաժարվել հանձնել գյուղը։ Նրանցից Աշոտ Սևյանը Արցախ այցելած ամերիկացի լրագրողին հայտնել է, որ չեն ենթարկվելու գյուղը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են կռվել և մեռնել։ Նոյեմբերի 25-ին Չարեքտարը Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ չհանձնվեց Ադրբեջանին։ Ներկայում այն գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և հանդիսանում է սահմանային բնակավայր[11]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Չարեքտարը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3][14], սակայն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանները բացակայում են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից։

Գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից է միջնադարում կառուցված Չարեքտարի վանական համալիրը, պատմական գերեզմանոցը, բազմաթիվ հին խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրվում են 10-ից 13-րդ դարերով[14]։

Բնակչություն խմբագրել

Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Չարեքտար գյուղի բնակչության թվաքանակը 159 մարդ է եղել, որից 76 տղամարդ, 83 կին[1]։

2015 Չարեքտար համայնքում բնակվել է 262 մարդ (52 տնտեսություն)[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 212 212 196

Համայնքային կյանք խմբագրել

Չարեքտար գյուղում առկա է միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան։ Ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից 2015 թվականի դրությամբ գյուղում հասանելի էին հեռուստատեսությունը, համացանցը։ Չարեքտարն ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[3]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[3]։

Չարեքտարի տարածքում առկա են հանքային ջրերի պաշարներ[3]։

Կրթություն խմբագրել

Չարեքտար գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 59 աշակերտ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Չարեքտարը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հանձնված տարածքի անմիջական հարևանությամբ և հայտնի չէ, թե ներկայում որքանով է հնարավոր զբաղվել գյուղատնտեսությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 09․03․2021թ․
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  5. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  6. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998
  11. 11,0 11,1 Իսկ այդ ո՞վ է որոշել, որ պետք է հանձնվի, ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը. սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. չարեքտարցի ռազմիկ, (արխիվացված 05․04․2021թ․)։
  12. 12,0 12,1 Ազգ, 31 մարտի, 1993թ., թիվ 58(309), չորեքշաբթի, (արխիվացված 05․04․2021թ․)։
  13. 13,0 13,1 Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի, (արխիվացված 23․03․2021թ․)։
  14. 14,0 14,1 Սամվել Ազվազյան, Գագիկ Սարգսյան, Չարեքտար գյուղի վանական համալիրի պեղումների և հետազոտությունների արդյունքները, «Վարձք», 2011, N 4, էջ 52։
  15. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.