Լև (գետ)
գետ Ադրբեջանում
Լև, գետ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1]
Լև | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20 կմ |
Գետաբերանի տեղակայում | Թարթառ |
Կոորդինատներ | |
Երկրամաս | Քելբաջարի շրջան |
Ընդհանուր նկարագիր
խմբագրելԼև գետը սկիզբ է առնում Մռավի լեռնաշղթայի արևմյան ծայրին գտնվող Մեծ Հինալ լեռան հարավային փեշերից ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրությունից բխող աղբյուրներից։ Տրտու գետի ջրառատ վտակն է։ Ունի մոտ 33 կմ երկարություն, և հոսելիս նրան միանում են ևս մի քանի վտակներ։ Ընդհանուր առմամբ գետի հունն անցնում է ոչ խորը ձորակով, իսկ որոշ հատվածներում անցնում է լայնահուն հովիտներով։ Միայն հոսանքի ներքևի մասում` Տրտուի հետ միախառնվելու կետից մոտ 1,5 կմ հեռու, գետը 200 մետր հոսում է երկու կողմերից խիստ սեղմված կիրճի միջով[1]։ Լև գետի ամբողջ երկայնքով սփռված են բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև (գետ)» հոդվածին։ |