Սարսանգի ջրամբար, ջրամբար Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից շուրջ 15 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է 1970 թվականին Թարթառ գետի միջին հոսանքում և շահագործման հանձնվել 1976 թվականին։ Ջրամբարի վրա կառուցվել է Սարսանգի ջրէկ-ը, որն ունի 110 մեգավատտ հզորություն[1]։


'
Գտնվում է Թարթառ գետի վրա
Երկիր Արցախ Արցախ
Վարչատարածքային բաժանում Մարտակերտի շրջան
Թափվող գետերը Թարթառ
Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Արցախի Հանրապետության խոշորագույն ջրամբարն է, որը կառուցվել է 1970 թվականին և գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս։ Ջրատարողությունը՝ շուրջ 600 մլն մ³ է, օգտակարը՝ 550 միլիոն մ³, իսկ 50 մլն մ³-ը մեռյալ է համարվում և չի թույլատվում օգտագործել ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 120 մ, երկարությունը՝ 550 մ, ստորին հատվածի լայնությունը՝ մոտ 500 մ։ Այդպիսի պատվարաններ աշխարհում շատ քիչ են։ Պատվարը կառուցվել է ավազակավային միջուկով՝ ճալաքարակոպճային գրունտներից։

Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 %-ը ապահովում է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրէկ-ը։ Այն Արցախում առաջինն է հզորությամբ։ Ամբարտակն ունի 730 մ բարձրություն և 550 մ լայնություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքը անտառածածկ է։

Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կողմից վերականգնվել է Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

2003 թվականից Սարսանգի ջրամբարին հարող տարածքում՝ Դրմբոն գյուղի մոտ, գործում է Դրմբոնի ոսկու արդյունահանման կոմբինատը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ղազարյան Հ․ Ս․ Սարսանգի ջրամբարի կարևորությունը Արցախի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, Գիտական տեղեկագիր, №2, 2009
  2. «Սարսանգի ջրամբարը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։