Նոր Գետաշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետաշեն (այլ կիրառումներ)
Նոր Գետաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1][2][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1][2], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[9]։
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Գետաշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Բնակչություն | 267[Ն 1][1][2] մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անուն
խմբագրելԲնակավայրի հայկական անունը Նոր Գետաշեն է։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո ի պատիվ Գետաշեն գյուղի[1][10]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Նադիրխանլը։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը բարձրլեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Նոր Գետաշենի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։
Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում, Քարվաճառ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 110 կմ հեռավորության վրա։
Բնակավայրի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Առկա են քրոմի և լիստվենիտների հանքային պաշարներ։
Պատմություն
խմբագրելԱրցախյան պատերազմ (1991-1994)
խմբագրելՎերաբնակեցում
խմբագրելՀիմնվել է 2000 թվականին՝ բռնագաղթած գետաշենցիների և շահումյանցիների կողմից։ Ունի 223 բնակիչ[10]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][11]։
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Գետաշենը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՆոր Գետաշենի տարածքում չեն պահպանվել պատմամշակութային այնպիսի ամբողջական հուշարձաններ ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, ամրաշինական կառույցները և այլն։ Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության 2015 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մինչև 18-րդ դարի կեսերին Քարվաճառի շրջանի տարածք թյուրք-քրդական ցեղերի ներթափանցելը և հայերի հեռանալը եղել են հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք ժամանակի ընթացքում ոչնչացվել են վերաբնակ թուրք և քուրդ բնակիչների կողմից։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրումից և գյուղի վերաբնակեցումից հետո տեղի բնակիչները տարբեր տարիներին հայտնաբերել են բնակավայրի հին պատմությանն առնչվող պատմամշակութային նյութական հետքեր։ Ծովի մակարդակից 1257 մ բարձրության վրա՝ գյուղի տարածքում, հայտնաբերվել է եկեղեցատեղի, որտեղ ուսումնասիրության ժամանակ նշմարվել են միայն մեկ պատի մնացորդները, վերջինին պատկանած սրբատաշ քարերը։ Հայտնաբերվել է նաև ոչնչացված գերեզմանոցից պահպանված մի քանի խաչքար, որոնք թվագրվում են 12-ից 16-րդ դարերով։ Երբեմնի հայկական գերեզմանոցը տարածված է եղել եկեղեցու անմիջապես հարևանությամբ։ Եկեղեցին ու գերեզմանոցը վերջնականապես ավերվել են Խորհրդային Միության տարիներին, երբ գյուղն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանում[1]։
Բնակչություն
խմբագրելՄինչև 18-րդ դարի կեսերը Նոր Գետաշենը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[1]։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Գետաշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝.
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 222[13] | 224[13] | 216[13] | 267 (49 տուն)[1][2] |
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Գետաշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][11]։
Համայնքային կյանք
խմբագրելՆոր Գետաշենում գործում էին գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակութային ակումբ[2][10]։
Կրթություն
խմբագրել2001 թվականից Նոր Գետաշենում գործում էր միջնակարգ դպրոց[1][2][14], որը կառուցվել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սպահանի հայոց թեմի միջոցներով[1]։ Դպրոցը անվանվել էր Վ․ Նազարյանի անունով։ 2004/2005 ուսումնական տարում ուսումնական հաստատությունն ուներ 34 աշակերտ և 14 ուսուցիչ[1]։ 2015 թվականին դպրոցի շենքը հիմնանորոգվել է[1][14]։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ[2]։
Գյուղի տարածքում առկա են քրոմի և լիստվենիտների հանքային պաշարներ[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նոր Գետաշեն գյուղի դպրոցը (2013թ․)
-
Նոր Գետաշեն գյուղի մուտքն ազդարարող ճանապարհային նշանը (2010թ․)
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ներքին Գետաշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ 10,0 10,1 10,2 «Նոր Գետաշեն համայնքի ղեկավար. մի օր գետաշենցիներով հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն հիմնել» հոդված times.am լրատվական կայքում, (արխիվացված 20․03․2022թ․):
- ↑ 11,0 11,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ 13,0 13,1 13,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
- ↑ 14,0 14,1 Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոր Գետաշեն կատեգորիայում։ |