Նոր Էրքեջ
Նոր Էրքեջ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 90 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Էրքեջ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Մակերես | 424,0 կմ² | |
Բնակչություն | 159 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը բարձր լեռնային է, ունի 424,0 հա տարածք։ Նոր Էրքեջ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Նոր Էրքեջ համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։
Համայնքի տարածքում կան քիչ քանակությամբ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն Խմբագրել
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն Խմբագրել
2015 թվականին Նոր Էրքեջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 159 մարդ, կար 25 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 121 | 132 | 120 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում 1iն 42 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 294