Հայաստանի պատմություն (գրքաշար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի պատմություն (այլ կիրառումներ)

«Հայաստանի պատմություն», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակվող գրքաշար, որի հեղինակն է հուշարձանագետ, բանասեր, պատմագետ ՀՃՈւ հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Այն կազմված է 36 հատորից[1]։ 2022 թվականի հունվարի դրությամբ լույս է տեսել գրքաշարի առաջին 5 հատորը (Հատոր Ա, Բ, Գ, Դ, Ե)։ Գրքաշարի բոլոր հատորների հրատարակումը նախատեսված է ավարտել 9-ից 10 տարում[1]։

Հատորներ

խմբագրել

Հայոց ձոր գիրք

խմբագրել

Գիրքը հրատարակվել է 2015 թվականին։ Նվիրված է Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի պատմությանը և նյութական մշակույթի հուշարձաններին։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Գրքի բովանդակությունը հարստացված է արժեքավոր լուսանկարներով, փաստաթղթերով, առկա է աղբյուրների հսկայական ցանկ։ Աշխատությունը կազմված է 232 էջից և Հայոց ձոր գավառի քարտեզից[2][3][4][5]։

Սալմաստ գիրք

խմբագրել

Գիրքը հրատարակվել է 2017 թվականին։

Արծկե գիրք

խմբագրել

Գիրքը հրատարակվել է 2018 թվականին։

Մռավականք գիրք

խմբագրել

Գիրքը հրատարակվել է 2019 թվականին։

Խնուս գիրք

խմբագրել

Գիրքը հրատարակվել է 2022 թվականին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել