Վիքիպեդիա:Ադմինիստրատոր

Կանոնակարգն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 12-ից
Antu mail-mark-notjunk.svg Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱

Վիքիպեդիայի ադմինիստրատորը մասնակից է, որին տրված են նախագծի տեխնիկական սպասարկման որոշակի գործիքներին հասանելիության իրավունքներ, որոնցից են՝

Ադմինիստրատորները նախագծի կառավարման ոչ մի առավելություն չունեն և իրավունք չունեն իրենց հնարավորություններն օգտագործել այլ մասնակիցներին իրենց տեսակետը պարտադրելու համար:

Եթե ձեզ անհրաժեշտ է ադմինիստրատորների օգնությունը, դուք կարող եք հայտ թողնել

կամ դիմել կոնկրետ ադմինիստրատորի՝

Ադմինիստրատորության հարցեր քննարկելու համար է նաև ադմինիստրատորների տեղեկատախտակը:

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա 10 ադմինիստրատոր:

Ադմինիստրատորի կարգավիճակի ստացումԽմբագրել

Եթե դուք վստահ եք, որ կարող եք օգտակար լինել նախագծին որպես ադմինիստրատոր, ապա լրացրե՛ք հայտը Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ էջում: Բայց դրանից առաջ նախ ծանոթացե՛ք Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետրին. սա կօգնի ձեզ հասկանալ՝ իրո՞ք արժե հայտ ներկայացնել:

Հայտի դրական վերջնարդյունքի դեպքում ստյուարտների կողմից կտրվի ադմինիստրատորական դրոշակը:

Ադմինիստրատորի կարգավիճակի հեռացումԽմբագրել

Ադմինիստրատորի դրոշակը հեռացվում է երեք դեպքում՝

  • ադմինիստրատորի ինքնակամ հրաժարում,
  • ադմինիստրատորի անակտիվության դեպքում,
  • ադմինիստրատորական իրավունքների չարաշահման դեպքում, մասնավորապես ադմինիստրատորին տրված տեխնիկական գործիքների բազմակի անհիմն օգտագործում:

Ադմինիստրատորի դրոշակի հեռացման տեխնիկական գործընթացն իրականացնում են ստյուարտները, որոնք Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր նախագծերում տիրապետում են իրավունքների:

Ադմինիստրատորի կարգավիճակի կրկնակի ստացում հնարավոր է համաձայն ադմինիստրատորներ ընտրելու կանոնակարգի և ընդհանուր հիմունքներով:

Ադմինիստրատորի անակտիվությունԽմբագրել

 
  • ՎՊ:ԱԱ

Ադմինիստրատորը անակտիվ է, եթե 6 ամսվա ընթացքում չի կատարել 100 խմբագրում, որոնցից ոչ պակաս 50-ը գտնվում են «Հոդված» (հիմնական), «Պատկեր», «Կաղապար», «Կատեգորիա» և «Պորտալ» անվանատարածքներում (խմբագրումներ է համարվում նաև (ապա)պարեկումը):

Ինչպես նաև չի կատարել 25-ից ոչ պակաս ադմինիստրատորական գործողություն ներքոնշյալներից՝

  • մասնակցի արգելափակում, արգելափակման փոփոխում և հանում, էջերի պաշտպանություն,
  • էջերի ջնջում և վերականգնում (բացի կատարող մասնակցի անձնական տարածքից),
  • պատմությունից խմբագրումների և գրառումների թաքցնում,
  • էջերի պատմությունների միաձուլում Special:MergeHistory միջոցով,
  • MediaWiki անվանատարածքում էջերի խմբագրում
  • խմբագրումների ֆիլտրերի ստեղծում և խմբագրում,
  • զանգվածային հաղորդագրությունների ուղղարկում Special:MassMessage միջոցով,
  • մասնակիցների տեխնիկական իրավունքների փոփոխում,
  • խմբագրման թեգերի կառավարում,
  • ադմինիստրատորական[Ն 3] և միջնորդ արդյունքների ամփոփում, որոնք չեն հանգեցնի տրամաբանական արդյունքի (օրինակ՝ էջերի ջնջում կամ վերականգնում):

Լրացուցիչ դրոշակի դեպքում՝

  • JS/CSS ֆայլերի խմբագրում MediaWiki անվանատարածքում և այլ մասնակիցների ենթաանվանատարածքում (ինտերֆեյսի ադմինիստրատորների դեպքում):


Վերոնշյալ պայմաններին բացակայության հանգամանքներում գործող ադմինիստրատորներից մեկը դիմում է մետա՝ բացելով իրավունքների հեռացման հայտ, որը բավարարվում է ստյուարտների կողմից:

Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ընթացիկ ցանկԽմբագրել


Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրությունԽմբագրել

User:ԱշբոտՏՆՂUser:VoskanyanUser:ԱշոտՏՆՂUser:Samo04User:Sigma'amUser:Azniv StepanianUser:emptyfearUser:PandukhtUser:GeoOUser:Ankax HayastanUser:23artashesUser:Nimeru23User:Lilitik22User:ERJANIKUser:VacioUser:ՖետայիUser:ChaojokerUser:BekoUser:XelgenUser:TeakUser:RubenUser:ToxicUser:Lilith

ՌիվերթԽմբագրել

Ռիվերթը թույլ է տալիս արագ վերականգնել էջերի մեջ կատարված փոփոխությունները: Ամեն օգտագործող (գրանցված թե չգրանցված) կարող է նույն բանն անել մտնելով փոփոխված էջի պատմության մեջ: Ադմինը դա կարող է ավելի արագ անել անանուն խմբագիրների խուլիգանությունից ազատվելու համար՝ նայելով որևէ օգտագործողի ներդրումների ցանկին:

Արգելափակում և ապաարգելափակումԽմբագրել

Տե՛ս Արգելափակման կանոնակարգը:

Ինտերֆեյսի դիզայնը և շարահյուսությունըԽմբագրել

Տե՛ս Ինտերֆեյսի ադմինիստրատորներ:

  • 2003 թվականի դեկտեմբերի 6-ից ադմինիստրատորները կարող են փոխել ինտերֆեյսի տեքստը խմբագրելով Մեդիավիքի վերնագրերի ֆոները էջերը: Դրա մեջ մտնում է էջերի վերևներում գրվող տեքստը,ինչպես օրինակ "Special:Whatlinkshere" անվանումները և այն էջը, որը կերևա մուտք չունեցող օգատագործողին, եթե վերջինս փորձի տեքստ խմբագրել(en:MediaWiki:Blockedtext):
  • 2004 թվականի հունիսի 3-ից ադմինիստրատորները կարող են խմբագրել ինտերֆեյսի ոճը փոխելով en:Cascading Style Sheets մոնոբուք սթայլ տեսականիներում en:MediaWiki:Monobook.css:

Տե՛ս նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Պաշտպանությունը պատմության մեջ գրանցվում է որպես նոր խմբագրում: Որպեսզի ադմինական գործողությունները չվերապարեկվեն, ադմինական դրոշակը ներառում է ինքնապարեկման իրավունքներ:
  2. Այս գործիքին հասանելիություն ունեն նաև ինտերֆեյսի ադմինիստրատորները:
  3. Այսինքն՝ արդյունքներ, որոնք չեն կարող ամփոփել այլ մասնակիցներ կամ որոնք ադմինիստրատորի կողմից ամփոփվելուց հետո ունեն ավելի բարձր կարգավիճակ (օրինակ՝ տոպիկ բանի կիրառման քննարկման ամփոփում):