Վիքիպեդիա:Խմբագրական պատերազմ
Խմբագրական պատերազմ (կամ հետշրջումների պատերազմ) է կոչվում Վիքիպեդիայում այն իրավիճակը երկու մասնակիցներ, կամ մասնակիցների խմբեր տարաձայնությունը լուծում են ոչ թե քննարկման միջոցով, այլ մեկը մյուսի խմբագրումները հետ շրջելով։
Խմբագրական պատերազմը չպետք է շփոթել խմբագրական ընդհարման հետ, որը տեղի է ունենում, երբ երկու մասնակից (ակամայից) փորձում են նույն հոդվածը խմբագրել միառժամանակ։
Խմբագրական պատերազմը բացասական հետևանքներ
խմբագրելԽմբագրական պատերազմը բացասական հետևանքներ է ունենում, թե՛ Վիքիպեդիայի հոդվածների համար, թե՛ Վիքիպեդիայի խմբագիրների համար․
- Այն առաջացնում է լարվածություն և թշնամանք մասնակիցների միջև, դժվարացնում է քննարկման միջոցով համաձայնության հասնելու ջանքերը
- Անվստահություն է ստեղծում վիքիհամայնքում խմբագրական պատերազմում ներգրավված մասնակիցների նկատմամբ
- Դժվարացնում է այլ մասնակիցների միջամտությունը
- «Աղտոտում» է հոդվածի պատմությունը։
Խմբագրական պատերազմը համարվում է խիստ ոչ կառուցողական վարքագիծ՝ անկախ այն բանից, թե ով է իրավացի։ Խմբագրական պատերազմում ներգրավված մասնակիցները կարող են արգելափակվել Վիքիպեդիայի ադմինների կողմից՝ ըստ որում Վիքիպեդիայի ադմինները հաշվի չեն առնում, թե ով է նրանցից իրավացի։
Խմբագրական պատերազմ չի համարվում վանդալությունները հետ շրջելը։
3 հետշրջման կանոն (3ՀՇ)
խմբագրելՏարաձայնություններ ունեցող մասնակիցներից ակնկալվում է, որ նրանք երբեք միևնույն հոդվածում 24 ժամվա ընթացքում 3 անգամից ավելի հետշրջում չանեն։ Այս կանոնը խախտող մասնակիցները կարող են արգելափակվել առնվազն 1 օրով՝ առանց զգուշացման։
Ինչպես խուսափել խմբագրական պատերազմից
խմբագրելՎիքիպեդիայում տարաձայնությունները հարթելու մի շարք եղանակներ կան․
- Քննարկել տարաձայնությունը համապատասխան հոդվածի քննարկման էջում՝ անձնական կարծիքների և գիտելիքների փոխարեն վկայակոչելով վստահելի աղբյուրներ
- Քննարկման ընթացքում, եթե հոդվածը պարունակում է վիճելի տեղեկություն, նախընտրելի է ոչ թե ամեն գնով փորձել հեռացնել այն, այլ հոդվածում տեղադրել զգուշացնող կաղապարներ․ {{փաստ}}, {{հետաքրքրությունների կոնֆլիկտ}}, {{չեզոքություն}}, {{կասկածելի}}, {{ինքնուրույն հետազոտություն}}
- Խնդրել կարծիք հայտնել կամ միջամտել այլ մասնակիցների (օր․ Խորհրդարանում)
- Խնդրել միջամտել Վիքիպեդիայի ադմիններին