Ջիմմի Ուելս
Ջիմմի Դոնալ Ուելս (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales, օգոստոսի 7, 1966[1][2], Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ[14], հայտնի է իբրև «Ջիմբո»), ամերիկացի ինտերնետ գործարար, վիքի հայեցակարգի գաղափարախոս, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր, Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչ (2003-2006): 2011 թվականի ամռանից Վիքիմեդիա Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ է և Վիքիա ընկերության հիմնադիրը։
Ջիմմի Դոնալ Ուելս անգլ.՝ Jimmy Donal Wales | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1966[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Հանթսվիլ (ԱՄՆ) ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրթություն | Օբերնի համալսարան, Ալաբամայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն, Ինդիանայի համալսարան և Randolph School? |
Ազդվել է | Այն Ռանդ[4] և Ֆրիդրիխ ֆոն Հայեկ |
Մասնագիտություն | գործարար, բլոգեր, ձեռնարկատեր, վիքիմեդիստ, համակարգչային գիտնական և հետազոտող |
Աշխատավայր | Վիքիա, Բոմիս և Guardian Media Group[5] |
Ամուսին | Քեյթ Գարվի[6] |
Պարգևներ և մրցանակներ | Կվադրիգա[7] Համակարգչային տեխնիկայի պիոներ[8] Գոտլիբ Դուտվայլերի պարգև[9] Նիլս Բորի մեդալ[10] Համացանցի փառքի սրահ[11] Երիտասարդ համաշխարհային առաջնորդներ[12][13] Լեոնարդո մրցանակ Դեն Դեվիդի մրցանակ President's Medal? և Prix Giles? |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և Wikimedia |
Կայք | jimmywales.com |
Ստորագրություն![]() | |
Jimmy Wales Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Իր հարցազրույցներից մեկում Ուելսն ասել է, որ իր մոր հավաստմամբ ինքը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին[15][16], սակայն պաշտոնապես նրա ծննդյան օրը համարվում է օգոստոսի 8-ը:
Հայրը, ում նույնպես կոչում էին Ջիմմի Ուելս, աշխատում էր մթերային խանութում` որպես մենեջեր։ Մայրն ու տատիկը ղեկավարում էին «Սովորելու տուն» (անգլ.՝ House of Learning) ոչ մեծ մասնավոր դպրոցը, որտեղ գործարկվում էր Մարիա Մոնտեսսորիի մեթոդիկայի վրա հիմնված կրթական համակարգ: Հենց այստեղ էլ Ուելսն իր երեք եղբայրների և քույրերի հետ ստացավ սկզբնական կրթություն։
Ութերորդ դասարանից հետո Ուելսն ընդունվեց Ռանդոլֆ դպրոցի նախապատրաստական քոլեջ: Նա նշում էր, որ դպրոցը թանկ է իր ընտանիքի համար, բայց կրթությունը միշտ կարևոր է եղել իր ընտանիքում և համարվել բարեկեցիկ կյանքի հիմքը։
Ավելի ուշ Ջիմմին ընդունվել է Օբերնի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան: Այնուհետև սովորել է Ալաբամայի համալսարանում։ Ավարտելուց հետո փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում ստանալու նպատակով որոշել է դիսերտացիա գրել ֆինանսների ոլորտում: Դրա համար Ալաբամայի և Ինդիանայի համալսարաններում մասնակցել է դասընթացների և սկսել երկուսում էլ դասավանդել, սակայն այդպես էլ դիսերտացիա չի գրել:
Անձնական կյանքԽմբագրել
Իր առաջին կնոջ՝ Պեմի հետ, Ջիմմի Ուելսը ծանոթացել է ուսանողական պրակտիկայի ընթացքում։ Նրա հետ 1994 թվականին տեղափոխվել է Չիկագո:
Երկրորդ անգամ ամուսնացել է 1997 թվականի մարտին Քրիստինա Ռոանի հետ, ով աշխատում էր Միցուբիշի ընկերությունում։ Այս ամուսնությունից ունի մեկ դուստր։
2011 թվականից Ջիմմին ապրում է Մեծ Բրիտանիայում Քեյթ Հարվիի հետ, ով ժամանակին եղել է վարչապետ Թոնի Բլեերի քարտուղարը։ Քեյթի հետ Ջիմմին ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին: Ունեն մեկ դուստր[17]:
Ուելսն իրեն անվանում է անհավատ (անգլ.՝ I’m a complete non-believer)[18]: Նա համարում է այն իր անձնական փիլիսոփայությունը, որն արմատավորվել է իր ենթագիտակցության մեջ:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1994 թվականին Ուելսը տեղափոխվեց Չիկագո և մինչև 2000 թվականն աշխատում էր Chicago Options Associates ընկերությունում, զբաղվում էր արժեթղթերի վաճառքով և վաստակում մեծ գումարներ:
Ուելսի պնդմամբ ինքը համացանցից կախվածություն է ունեցել դեռ վաղ հասակից և իր ազատ ժամանակը տրամադրել համակարգչային ծածկագրեր գրելուն։ Ալաբամայում սովորելու տարիներին դարձել է MUD-ի խաղացող. այն վիրտուալ դերային խաղի տեսակ է։ Սրա միջոցով նա բացահայտել է համակարգչային ցանցերի լայնամասշտաբ խթանման ներուժը։
1995 թվականին Նեթսքեյփի ուշագրավ հաջողություններից ոգեշնչվելով՝ Ուելսը որոշեց թողնել ֆինանսական առևտուրը և դառնալ համացանցային գործարար։
Բոմիս, Նուպեդիա, ՎիքիպեդիաԽմբագրել
1996 թվականին Ուելսը Թիմ Շելլի հետ միասին հիմնադրեց Բոմիս ընկերությունը, որը զբաղվում էր տղամարդկանց համար նախատեսված bomis.com որոնողական համակարգով: 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում Ուելսն այն անվանել է «Վիքիպեդիայի նախապապ»[19]: ԸՆկերությունը սկզբնական ֆինանսավորում ապահովեց Նուպեդիա հանրագիտարանի (2000-2003) և նրա հետևորդ Վիքիպեդիայյի համար։
2000 թվականի մարտին Ուելսը ստեղծեց Նուպեդիա ազատ հանրագիտարանը և որպես գլխավոր խմբագիր` իր մոտ աշխատանքի վերցրեց գիտնական-փիլիսոփա Լարի Սանգերին։ Հանրագիտարանը խմբագրվում էր մասնագետների կողմից կամավորական հիմունքներով: Հոդվածները գնահատում էին փորձագետները։
Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սանգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Ի սկզբանե կայքը նախատեսված էր Նուպեդիայի նյութերի նախնական վերամշակման համար: Սակայն Վիքիպեդիայի արագ աճը շուտով այն դարձրեց գլխավոր նախագիծ։ Սկզբնական շրջանում Վիքիպեդիայի խմբագրմամբ զբաղվում էր Սենգերը, իսկ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը` որ պաշտոնապես Սանգերն աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայի միակ հիմնադիրը։ Սակայն Սանգերը շարունակում էր իրեն անվանել Վիքիպեդիայի համահիմնադիր։ Շուտով Սանգերը հեռացավ նախագծից և սկսեց քննադատել Ուելսին`[20] նրան ներկայացնելով որպես մարդ, ով ատում է էլիտան և էլիտար ամեն ինչ (անգլ.՝ «decidedly anti-elitist»): Սանգերի հրաժարականի հայտարարությունը մինչ օրս առկա է անգլերեն վիքիպեդիայի նրա մասնակցային էջում:
2003 թվականի կեսերին Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և քույր նախագծերին։ Այդ ժամանակից ի վեր Ուելսը հանդիսանում է հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ, ակտիվորեն զբաղվում է նախագծերի զարգացմամբ։
2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։
Ուելսին բազմիցս մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես, Նովել (անգլ.՝ Novell) ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին Ուելսին մեղադրել է 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ստուգման համար իրեն գումար առաջարկելու մեջ[21]։
Ուելսին երբեմն անվանում են Վիքիմեդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հրաժարվում է այդ կոչումից և հազվադեպ է հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։
Հրապարակախոս Ալեքսանդր Գենիսն այսպես է արտահայտվել Ջիմի Ուելսի մասին.
Ջիմմի Ուելսը էլեկտրոնային դարաշրջանի տիպիկ հանճարներից է։ Լինելով ամոթխած գերազանցիկ, համակարգչային խաղերի սիրահար, Այն Ռանդի ազատատենչ փիլիսոփայության հետևորդ, անարխիստական հասարակարգի հետևորդ` նա ստեղծեց Վիքիպեդիան ժամանցի համար՝ չմտածելով, որ այն կդառնա ցանցային ամենամեծ նախագիծը։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրին, թե որն է Վիքիպեդիայի վերջնական նպատակը, նա ասաց, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժամանցի համար է[22]։ |
Այլ ծրագրերԽմբագրել
Ոգեշնչվելով Վիքիպեդիայի հաջողություններով` 2004 թվականին Ուելսը Անջելա Բիզլիի հետ համատեղ հիմնեց Վիքիա (անգլ.՝ Wikia) նախագիծը:
ՊարգևներԽմբագրել
- Էդուարդ Ռեյնի մրցանակ (2010)
- Համացանցի փառքի սրահ (2013)
- Նիլս Բորի ոսկե մեդալ (2013)
- Գիտելիքների մրցանակ (2014)
- Դեն Դավիդի մրցանակ (2015)
ԱշխատություններԽմբագրել
- Роберт Брукс, Джон Корсон и Дж. Донал Уэйлс, «The Pricing of Index Options When the Underlying Assets All Follow a Lognormal Diffusion» (1994, журнал «Advances in Futures and Options Research»)[23].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Throwing Sheep in the Boardroom: How Online Social Networking Will Transform Your Life, Work and World», (2008)[24].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Commentary: Create a tech-friendly U.S. government», 2009[25].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «33 Million People in the Room: How to Create, Influence, and Run a Successful Business with Social Networking», 2009[26].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Marketing to the Social Web: How Digital Customer Communities Build Your Business», 2009[27].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Most Define User-Generated Content Too Narrowly», 2009[28].
- Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Keep a Civil Cybertongue», 2009[29].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 свидетельство о заключении брака
- ↑ 2,0 2,1 (unspecified title) — Marquis Who's Who.
- ↑ https://twitter.com/jimmy_wales/status/1172549657219784705
- ↑ The free-knowledge fundamentalist / J. Micklethwait — London: Economist Group, 2008. — ISSN 0013-0613; 1476-8860
- ↑ Jimmy Wales | The Guardian (բրիտ․ անգլ.) / A. Rusbridger, K. Viner — United Kingdom: 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077; 1354-4322; 1756-3224
- ↑ https://www.telegraph.co.uk/news/9591824/Wiki-wedding-Wikipedia-founder-Jimmy-Wales-marries-Tony-Blairs-former-aide.html#
- ↑ Walsh J. Wikipedia to receive German national honor: the Quadriga Award — Wikimedia Foundation, 2008.
- ↑ https://w2.eff.org/news/archives/2006_04.php#004590
- ↑ http://www.gdi.ch/en/about/gd-prize
- ↑ http://www.unesco.org/new/en/media-services/single-view/news/unescos_niels_bohr_gold_medal_awarded_to_prominent_physicists_in_2013/back/9597
- ↑ http://internethalloffame.org/inductees/2013
- ↑ http://www.weforum.org/young-global-leaders/jimmy-wales
- ↑ http://reports.weforum.org/the-forum-of-young-global-leaders-2014/ygl-stories/crowdsourced/
- ↑ 14,0 14,1 Facts and friction: Wikipedia's quest for credibility - web - Technology — Sydney: Fairfax Media, 2007. — ISSN 0312-6315
- ↑ Крикун Полина (17.06.2011)։ «Москву навестил идеолог и создатель Wikipedia»։ Вести.Ru։ Վերցված է 2011-06-23
- ↑ Никитин, 2011
- ↑ Основатель «Википедии» женился на экс-секретарше Тони Блэра. Российская газета (8 октября 2012)
- ↑ What do you believe?. The Big Think, Inc. (10 августа 2007)
- ↑ Интервью с Д. Уэйлсом, 2012.
- ↑ Why Wikipedia Must Jettison Its Anti-Elitism
- ↑ Основателя Wikipedia обвинили в редактировании статей за деньги. Lenta.ru (12 марта 2008).
- ↑ Генис А. Коммунизм — это Интернет // «Новая газета», Цветной выпуск от 18.01.2008 № 01-02.
- ↑ Brooks Robert; Jon Corson, Jimmy Donal Wales (1994)։ «The Pricing of Index Options When the Underlying Assets All Follow a Lognormal Diffusion»։ Advances in Futures and Options Research 7
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (դեկտեմբերի 31, 2008)։ «Foreword»։ in Fraser Matthew, Dutta Soumitra։ Throwing Sheep in the Boardroom: How Online Social Networking Will Transform Your Life, Work and World (1st ed.)։ Wiley։ ISBN 0470740140։ OCLC 233939846
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (հունվարի 8, 2009)։ «Commentary: Create a tech-friendly U.S. government»։ CNN.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2016-08-13
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (փետրվարի 10, 2009)։ «Foreword»։ in Powell Juliette։ 33 Million People in the Room: How to Create, Influence, and Run a Successful Business with Social Networking (1st ed.)։ Financial Times Press։ ISBN 0137154356։ OCLC 244066502
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (մարտի 3, 2009)։ «Foreword»։ in Weber Larry։ Marketing to the Social Web: How Digital Customer Communities Build Your Business (2nd ed.)։ Wiley։ ISBN 0470410973։ OCLC 244060887
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (մարտի 30, 2009)։ «Most Define User-Generated Content Too Narrowly»։ Advertising Age 80
- ↑ Wales Jimmy; Andrea Weckerle (դեկտեմբերի 28, 2009)։ «Keep a Civil Cybertongue»։ The Wall Street Journal (Dow Jones & Company)
ԳրականությունԽմբագրել
- Даниэл Х. Пинк. «The Book Stops Here» (3 марта 2005, журнал «Wired»).
- Никитин А. Вики-папа // Итоги : журнал. — ЗАО «Издательство Семь Дней», 2011. — № 5 (764), 31 января 2011. — С. 38—40. — ISSN 1027-3964
- Ходячая энциклопедия: интервью с создателем Wikipedia Джимми Уэйлсом // Корреспондент : журнал. — 2012. — № 19 от 18 мая.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջիմմի Ուելսի անձնական կայքը
- Հոդված «Newsweek»-ում
- Ջիմմի Ուելսը քննարկում է վիքիպեդիան — 40 րոպե տեսանյութ
- Ինտերվիու «USA Today»-ին
- Ինտերվիու «IT Conversations»-ին, մարտի 9 2005
- Ջիմմի Ուելս։ «Գիտելիքը մարդկանց» (հարցազրույց)
- Ջիմմի երեք դժբախտություն
- Ազատութան ժամանակը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Jimmy Wales կատեգորիայում։ |