Վիքիպեդիա:Հարցումներ/Արգելափակում
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Որոշումն ընդունված է, ըստ այդմ, յուրաքանչյուր ադմինիստրատոր որևէ մասնակցի հետ տեսակետների բախում կամ վեճ ունենալու դեպքում, երբ խնդիր է առաջանում տվյալ մասնակցին արգելափակել, նա պարտավոր է դիմել մեկ այլ ադմինիստրատորի , որպեսզի սուբյեկտիվ մոտեցման խնդիր չառաջանա:
Իհարկե անհարժեշտ է ավելի ընդարձակ մանրամասն կանոնակարգ մշակել և այս դեպքում և ընդհանրապես ադմինների գործունեության վերաբերյալ, սակայն առաջարկում եմ հետևյալ մասնավոր դեպքի որոշում ընդունել.--6AND5 (քննարկում) 21:01, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
Բովանդակություն
Որոշում
Ադմինիստրատորը որևէ մասնակցի հետ տեսակետների բախում կամ վեճ ունենալու դեպքում, երբ խնդիր է առաջանում տվյալ մասնակցին արգելափակել, նա պարտավոր է դիմել մեկ այլ ադմինիստրատորի , որպեսզի սուբյեկտիվ մոտեցման խնդիր չառաջանա:
Կարծիքներ
Կողմ
- Կողմ --6AND5 (քննարկում) 21:01, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ, հարգելի մասնակիցներ, ադմինը դա ինչ որ մի կատարյալ բան չէ: Պարզ է, որ գոյություն չունի այսպիսի գաղափար, որ «ադմինը կատարյալ է, մասնակիցը անկատար»: Ադմինն էլ է սխալվում, հաճախ մոռանում իր պարտականությունների մասին և ճիշտ չի վարվում: Ինքս էլ շատ եմ հանդիպել ադմինների, որոնք չարժեն դրոշակին: Դրա համար շատ էլ հնարավոր է, որ այդպիսի դեպք լինի, երբ ադմինը ինքը թեժացնի վեճը, հետո էլ հետապնդելով մասնակցին, մի չնչին պատճառով արգելափակի նրան: Անարդար դեպքեր լինում են: Դրա համար էլ կողմ եմ այս օբյեկտիվ առաջարկին: --Hovhannes 04:25, 7 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ: --Vadgt (քննարկում) 15:06, 7 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ:--֎ Պանդուխտ 17:34, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Դեմ
- Դեմ Այսքան ժամանակ, չի եղել մի դեպք, երբ նկատողություն/արգելափակում ստացած մասնակիցը ակտիվորեն չմեղադրի ադմինին, անձնական թշնամության, հետապնդման, ոչ օբյեկտիվ մոտեցման, իրավունքների չարաշահման և այլնի մեջ։ Մինչդեռ կողմնակի հայացքով, հետապդնվողները որպես կանոն դառնում են հենց ադմինները, հաճախ տարիներով։ Բացի դրանից, կոնֆլիկտային մասնակիցները հաճույքով «թարսվում» են, մի քանի ակտիվ ադմինների հետ միաժամանակ, այն հուսով որ անձնական բախումը որպես «իրական» նկատողությունների/արգելափակումների պատճառ բերելով, կկարողանան «անխոցելի» դառնալ ադմինների համար։ Բնականաբար ադմինը պետք է գնահատի, թե որքան օբյեկտիվ է նա մոտենում, տվյալ պահին այս կամ այն մարդու, ու եթե կասկածում է դրա մեջ, դիմի այլ ադմիններին, եթե դեպքը շտապ միջամտություն չի պահանջում։ Իսկ տեսակետների բախումը, տարբեր հարցերով տարաձայնությունները միագնամայն առողջ և ողջունելի երևույթ է, անառողջ է անձնականացումը, թշնամանքը, հարաբերություններ պարզելու ու այլ, հանրագիտարանայաին, համագործակցային ոլորտենրի հետ կապ չունեցող երևույթները։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:11, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Դեմ, համաձայն եմ Ալեքսեյի հետ, որովհետև երբևէ չի եղել մի դեպք, երբ նկատողություն կամ արգելափակում ստացած մասնակիցը չմեղադրի ադմինին` «անձնական թշնամության հողի վրա» արգելափակելու համար։ Ու այս երևույթը` ադմինին մեղադրելու երևույթը նորմալ է ինչպես մեր, այնպես էլ մյուս վիքիպեդիաներում. դա ռեֆլեքս է։ Բայց դա, ըստ իս, չի կարող պատճառ հանդիսանալ ադմինների գործողությունները վերահսկելու համար։ Իմ` Հայերեն Վիքիպեդիայում մեկ ու կես տարի լինելուս ընթացքում երբևէ ականատեսը չեմ եղել այն բանի, որ ադմինը հենց այնպես կամ էլ «անձնական թշնամության հողի վրա» որևէ մեկին արգելափակի։ Դրա համար էլ դեմ եմ քվեարկում։ --ջեօ » 09:42, 7 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Իսկ ես չորս տարվա ընթացքում, հավատա շատ եմ տեսել, Դաթո... Ինչպես ռուսականում, այդպես էլ այստեղ: Hovhannes 15:04, 7 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ձեռնպահ
Հատուկ կարծիք
Կարծում եմ այս կանոնը անիրականացնելի է, քանի որ կարծիքների բախումն ու վեճի փաստը կարող են սուբյեկտիվ լինել։ Սակայն, իհարկե, եթե ադմինը զգում է, որ արգելափակումը կարող է դիտվել որպես անձնական ոխի արտահայտում, ապա տեղին է կամավոր սկզբունքներով դիմել այլ ադմինների ներգրավմանը արգելափակման հարցում։ Ադմիններին տրված վստահությունը իր մեջ նաև պարունակում է հանրության վստահությունը ադմինի ողջախոհեմության նկատմամբ, որպեսզի նման տիպի դեպքերում ճիշտ որոշում կայացնի։ Ամեն դեպքում իմ կարծիքով բոլոր ադմիններն էլ պետք է ձգտեն անաչառ և բացարձակ հետևողական գործընթացի արգելափակման դեպքերում, ինչը կանխարգելի սուբյեկտիվ կարծիքների հիմունքայնությունը և հեռու կպահի վեճերից։ Նաև այս կանոնը ավելորդ է մեկ ուրիշ տեսանկյունից․ արգելափկաված մասնակիցը կարող է իր քննարկման էջում հարցում սկսել արգելափակման պատճառների մասին և/կամ էլ-նամակ գրել ուրիշ ադմիններին, կամ, վատագույն դեպքում (եթե իսկապես ադմինական իրավունքների գռեհիկ չարաշահուման դեպք է, և արգելվել է նաև քաննարկման էջում մեկնաբանություններն ու էլ-նամակների ուղարկումը), այլ մասնակցային հաշիվ ստեղծել մեկ այլ IP-ից միմիայն այլ ադմինների հետ այս հարցի շուրջը կապնվելու համար։ Ու վերջապես, մեր հանրությունը բավականին սակավաթիվ է ու ադմինների գռեհիկ չարաշահումները միանգամից կնկատվեն, չնայած որ ադմինների մեծ մասը միմյանց անձնապես ճանաչում են ու նման պատահարները ներկայիս ադմինական կազմի դեպքում խիստ անհավանական են։ ― Teak (քննարկում) 21:28, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ամփոփում
4 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն ընդունված՝ 66.6 տոկոս արդյունքով:--6AND5 (քննարկում) 09:26, 1 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Հարցում
Կարո՞ղ եք 6AND5 մասնակցի արգելափակման ժամկետը վերադարձնել նախկին ադմին Երջանիկի դրված ժամկետին, որը լրացել է սեպտեմբեր ամսին: Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:38, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Խնդրում եմ համարել անվավեր։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 16:18, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]