Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝ Վիքիպեդիան սկզբնական հետազոտության հրապարակման տեղ չէ: Վիքիպեդիայի բոլոր նյութերը պետք է հիմնված լինեն հրատարակված վստահելի աղբյուրների վրա: Հոդվածները չպետք է պարունակեն ցանկացած նյութի վերաբերյալ նոր վերլուծություններ, որոնք հստակորեն ներկայացված չեն վստահելի աղբյուրներում: |
Ոչ մի անձնական հետազոտությունը Վիքիպեդիայի հիմնարար կանոներից մեկն է (ՎՊ:ՉՏ-ի և ՎՊ:ՍՏՈՒԳ-ի հետ միասին)։ Այս կանոններով սահմանվում են Վիքիպեդիայի հոդվածների համար կիրառելի նյութերի բնույթի և որակի նկատմամբ պահանջները։ Հոդվածների հեղինակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ երեք կանոնակարգերին և առաջնորդվել դրանցով համալիր կարգով։ Այս կանոնակարգում դրված սկզբունքների ընդհանրությունը չի կարող չեղարկվել այլ կանոններով և ուղեցույցներով կամ խմբագիրների համաձայնությամբ[1][2]։
Վիքիպեդիան անձնական նոր հետազոտությունների (ինչպիսիք են, օրինակ, «նոր» տեսությունները) հրապարակման վայր չէ։ Անձնական հետազոտությունները ներառում են չհրապարակված փաստեր, փաստարկներ, դատողություններ և գաղափարներ, հրատարակված նյութի չհրապարակված ցանկացած վերլուծություն կամ սինթեզ, որոնք ծառայում են այս կամ այն դիրքորոշման առաջխաղացման համար։ Սա նշանակում է, որ Վիքիպեդիան նախատեսված չէ ձեր սեփական կարծիքի, փորձի, փաստարկի և հետևությունների համար։
Վիքիպեդիայի նման դիրքորոշումը որևէ մեկի իրավունքների ու հետաքրքրությունների սահմանափակման փորձ չէ։ Սա պարզապես փաստերի արձանագրում է․ Վիքիպեդիան տեղեկատվության ոչ թե առաջնային, այլ երկրորդական աղբյուր է, այսինքն՝ այն միայն հավաքագրում, վերլուծում, գնահատում, մեկնաբանում, բացատրում և սինթեզում է առաջնային և այլ երկրորդական աղբյուրների տեղեկատվությունը։ Վիքիպեդիայում կարելի է գրել օրիգինալ տեսություններ և եզրակացություններ, բայց ոչ նոր հայտարարություններ, պնդումներ կամ եզրակացություններ։
Հոդվածներ գրելիս միշտ նշեք մեջբերված տեղեկությունների աղբյուրները։ Տեղեկատվության վստահելի աղբյուր կարող է լինել գիտական գրախոսված հայտնի ամսագիրը, ակադեմիական հրատարակությունները։ Ինքնահրատարակչությունը և հեղինակի միջոցներով թողարկված գրքերն այդպիսի աղբյուրներ չեն համարվում։
Վիքիպեդիայի հոդվածը ոչ թե հորինվածք է, այլ շարադրանք։
Ի՞նչ է անձնական հետազոտությունը
խմբագրելՎիքիպեդիայի հոդվածն անձնական հետազոտություն է, եթե ուղղակիորեն այդ հոդվածում․
- կան նոր տեսություն կամ ինչ-որ խնդրի լուծման միջոցներ,
- կան նոր գաղափարներ,
- կան եզրույթների նոր սահմանումներ,
- կա նորաբանություն (նոր կամ անսովոր եզրույթ)։
Եթե հոդվածի առարկան համապատասխանում է վերոնշյալ պայմաններին, ապա հոդվածը պետք է վերագրվի անձնական հետազոտություններին և, ընդհանուր առմամբ, չպետք է հրապարակվի Վիքիպեդիայում։
Այո կանոնը բացառություն ունի․ հոդվածը կարող է հրապարակվել Վիքիպեդիայում, եթե հոդվածի առարկան առաջին անգամ ոչ թե մուտքագրվում է տվյալ հոդվածում, այլ հանդիսանում է Վիքիպեդիայի վերաբերյալ արտաքին պատկերացումների մաս, այսինքն՝
- այդ գաղափարներն ընդունվել են հրապարակման գրախոսված ամսագրերում, կամ
- այդ գաղափարներն սկսում են նվաճել հանրության էական հետաքրքրությունը (լրատվական հաղորդումներում և տարբեր պարբերականներում բազմիցս անգամներ հայտվելը)։
Որևէ գաղափարների ընդհանուր, ոչ մասնագիտացված մամուլում հայտվելու փաստը այդ գաղափարների գիտականության և/կամ հավաստիության ճանաչման փաստ չէ։ Այն միայն Վիքիպեդիայում այդ երևույթի, գաղափարների և այլնի մասին հոդված հրապարակելու իրավունք է տալիս։
Եթե դուք կարծում եք, որ Վիքիպեդիան կշահի՝ ձեր հրաշալի գաղափարները հրապարակելով, ապա դրան հասնելու լավագույն միջոցը գրախոսվող լավ ամսագրում այն հրապարակելը և դրանից հետո Վիքիպեդիայում հոդված գրելն է։
Ինչպե՞ս բացահայտել անձնական հետազոտությունը
խմբագրելԱնձնական հետազոտությունները կարող են խորամանկ կերպով դիմակավորվել հանրածանոթ գիտական տեսության կամ ոչ ստանդարտ, բայց այնուամենայնիվ գոյություն ունեցող վարկածի տակ։ Այդօրինակ հետազոտությունները հայտաբերելուն կարող են օգնել այս կանոնները․
- Ստուգեք որոնողական համակարգերով (Յանդեքս, Գուգլ և այլն)։ Եթե գտնվեն քիչ համապատասխանություններ կամ առհասարակ ոչինչ չգտնվի, մեծ է հավանականությունը, որ ձեր առջև անձնական հետազոտություն է։
- Ուշադրություն դարձրեք ոչ ստանդարտ կամ կասկածելի գաղափարներին,
- Եթե բերված են հղումներ կամ գրականություն, դա դեռևս չի խոսում այդ հասկացությունների գոյության մասին։ Աղբյուրները կարող են լինել ոչ վստահելի կամ ընդհանրապես կեղծ։
- Եթե մասնակիցը մտնում է «խմբագրական պատերազմի» մեջ այն խմբագրի հետ, որը հետ է շրջում նրա կասկածելի խմբագրումները, և ինքը ոչինչ չի բացատրում ու ապացուցում, կա անձնական հետազոտության կասկած։
- Մասնակցի վստահությունն ու կոմպետենտությունը չեն խոսում այն մասին, որ նա չի կարող անձնական հետազոտություններ գրել։ Նույնիսկ հակառակը, առարկայի լավ իմացությունը կարող է դրդել ստեղծել սեփական գաղափարներն ու հրապարակել դրանք։
- Ուսումնասիրեք հոդվածում օգտագործվող անծանոթ անվանումներն ու տերմինները (եթե դրանք այնտեղ կան) և ստուգեք՝ արդյոք դրանք քողարկված վիրավորանքներ չեն (տե՛ս Վիքիպեդիա:Հարձակողական-հոդվածներ)։
Տեսակետների և տեղեկատվության աղբյուրների դասակարգում
խմբագրել- Եթե հոդվածում նկարագրված տեսակետն ունի մեծամասնության աջակցությունը, ապա դժվար չի լինի ներկայացնել այդ հանրահայտ տեսակետը ներկայացնող հրապարակման հղումը։
- Եթե այս տեսակետն ունի համեմատաբար քիչ կողմնակիցներ, ապա դժվար չի լինի թվարկել այդ տեսակետի առավել հայտնի կողմնակիցներին (հոդվածը, այնուամենայիվ, պետք է չեզոք լինի)։
- Եթե այդ տեսակետն ունի չափազանց քիչ կողմնակիցներ, ապա այն չի կարող ներկայացվել Վիքիպեդիայում (հազվադեպ բացառությամբ, երբ դա վերաբերում է երկրորդական, ստորադաս հոդվածներին), անկախ նրանից՝ այդ պնդումը կեղծ է, թե իրական, կարող եք դուք ապացուցել ձեր պնդումը, թե ոչ։ (Ընդ որում թույլատրվում է քաղաքավարի, հարգալից քննարկում համապատասխան քննարկման էջերում՝ տրամադրելով խոսք տարբեր տեսակետների կողմնակիցներին)։
Ինչպե՞ս գրել հոդվածներ տեսությունների մասին
խմբագրելՇարադրման համառոտ սխեմա․
- շարադրել հիմնական հասկացություններն ու հայեցակարգերը,
- շարադրել հայտնի գաղափարները, ընդգծել դրանց միջև եղած փոխկապակցվածությունը,
- չհաստատված գաղափարներն ու նեոգոլիզմները պետք է ջնջվեն (քանի որ դրանք չեն անցնում «հաստատված» ստուգումը, և ոչ թե դրանք «սխալ» են)։
Ի՞նչ պետք չէ հեռացնել
խմբագրելԵթե հոդվածի առարկան անձնական հետազոտություն չէ, ապա հետևյալ նկատառումները չեն կարող պատճառ ծառայել այն հեռացնելու համար․
- հոդվածը պարունակում է բավարար հաստատումներ չունեցող պնդումներ,
- հոդվածը պարունակում է պնդումներ, որոնք հակասում են պայմանավորված պայմաններին, բացատրություններին կամ որոշումներին,
- հոդվածը ներառում է հետազոտություններ, որոնք չեն կարող տրամադրել արդյունքները,
- հոդվածը հղում է կատարում Օկամպի սկզբունքին հակասող տեսակետի (Օկկամի ածելի, հնարավոր ճշմարտանման բացատրություններից պարզի ընտրություն)
- թեմայի նկատմամբ չկա հասարակական էական հետաքրքրություն։
Այս նկատառումները հիմք չեն կարող ծառայել հոդվածը անձնական հետազոտություն ճանաչելու համար։
Թեմատիկ հղումներ
խմբագրել- Crackpot articles
- Mailing list post by Jimbo Wales.
- A Request RE a WIKIArticle
- Mailing list post by Jimbo Wales.
- Wikiresearch
- Անձնական հետազոտությունների համար առաջարկվող վիքի-նախագիծ։
Վիքինախագծեր, որտեղ թույլատրելի է հրապարակել անձնական հետազոտություններ
խմբագրելԱնձնական հետազոտությունները կարող են հրապարակվել այլ վիքինախագծերում, օրինակ, Everything 2 կամ Wikinfo։
Վիքիա հարթակում կան անձնական հետազոտությություններ պարունակող բազմաթիվ անձնական կայքեր։ Առավել շատ անձնական հետազոտությունների համար կարելի է ստեղծել սեփական կայքը։
Վիքիլուրեր քույր նախագծերում դուք կարող եք հրապարակել անձնական ռեպորտաժներ, որոնցում կարող եք պատմել նաև սեփական հետազոտությունների մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիքիպեդիա:ՉՏ
- ↑ Իհարկե Վիքիպեդիա:Հինգ սյուները գերակա են բոլոր կանոնների նկատմամբ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Wales, Jimmy. Crackpot articles, mailing list, July 12, 2003.
- Wales, Jimmy. "NPOV and 'new physics'", mailing list, September 26, 2003.
- Wales, Jimmy. "NPOV and 'new physics'", mailing list, September 26, 2003 (followup to above)
- Wales, Jimmy. "Original research", mailing list, December 3, 2004
- Wales, Jimmy. "Original research", mailing list, December 6, 2004