Բացել գլխավոր ցանկը

Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետր

Ադմինիստրատորի աշխատանքի բնույթը նախագծի տեխնիկական սպասարկումը և մյուս մասնակիցներին համապատասխան օգնություն ցուցաբերելն է:

Շփումը մասնակիցների հետԽմբագրել

Դիմելով մասնակիցներին՝ ադմինիստրատորը պետք պահի պաշտոնական եւ բարեկիրթ ոճը, քանի որ կարևոր է ոչ թե վախեցնել մասնակիցներին, այլ, հակառակը, խնդիր կա գրավել որքան հնարավոր է շատ նոր հեղինակների: Ադմինիստրատորները պետք է լինեն անաչառ, պետք է միշտ պաշտպանեն և բացատրեն մասնակիցներին ՎՊ:ՉՏ և այլ կանոնները:

Չպետք է քամահրեն սկսնակներին՝ մանրախնդրորեն նշելով ձևաչափի անհամապատասխանությունը, կատեգորիաների և ինտերվիքիների չտեղադրումը: Շատ կանոնների միանգամից կատարելու պահանջը կարող է ավելի շուտ վախեցնել մասնակիցներին, քան բարձրացնել հոդվածների որակը. սկսնակներն աստիճանաբար կսովորեն իրենք: Այն մասնակիցներին, որոնք երկար ժամանակ են մասնակցում նախագծին, նշել սխալները պարտադիր է, հատկապես, եթե նրանք կրկնում են պարբերաբար:

Մասնակիցների արգելափակումԽմբագրել

Մասնակիցները, որոնք Վիքիպեդիայում կատարում են վանդալություններ, ադմինիստրատորը պետք է զգուշացնի: Եթե նախազգուշացումն իրավիճակը չի փոխել, ադմինիստրատոր պետք է արգելափակելի մասնակցին: Մանրամասն տե՛ս Վիքիպեդիա:Արգելափակում էջը:

Ընտրելով պատճառը բացվող ընտրացանկից՝ մի՛ անտեսեք նաև ստորև տրված լրացման դաշտերը, որտեղ ցանկալի է տալ պարզաբանումներ (օրինակ, մեջբերեք վանդալիզմի տարրեր պարունակող որոշ էջեր, կանոնների դրույթներ կամ նկարագրեք խախտման էությունը): Օգտագործե՛ք քաղաքավարի, չեզոք տոն: Չմոռանաք գրել արգելափակված մասնակցի քննարկման էջում:

"Այլ ժամկետ"  դաշտում կարող է նշել արգելափակման ժամկետը GNU ստանդարտ ձևաչափով («42 hours 11 minutes 18 seconds», «Thursday», «13:30 31 dec 2010 (UTC)» և այլն): Չպետք է օգտագործել կոտորակային արժեքներ, ինչպես«2.37 weeks».

Միջակայքի կարճաժամկետ արգելափակում հնարավոր է փոփոխական IP-հասցեներից հետևողական վանդալություններ անելու դեպքում: Վանդալի սահմանների միջակայքը կարելի է որոշել օրինակ այսպես՝ IP-հասցեի ներդրումների էջում "WHOIS" հղումով (օրինակ՝ http://www.dnsstuff.com/tools/whois.ch?ip=82.207.7.240). հաշվետվության էջի ներքևի մասում նշված կլինի միջակայքը (մեր օրինակում՝ «route: 82.207.0.0/17»): Տեղադրեք դա «IP-հասցե կամ մասնակցի անունը» դաշտում վանդալի անմիջական IP-հասցեի փոխարեն: Տե՛ս նաեւ mw:Help:Range blocks: Հիշե՛ք, որ չի կարելի արգելափակել մեծ միջակայքերը երկար ժամանակ, քանի որ դուք ամենայն հավանականությամբ կարող եք արգելափակել բարեխիղճ մասնակիցների մուտքը Վիքիպեդիա:

Արդյունքների ամփոփում և հոդվածների ջնջումԽմբագրել

  1. Մի՛ փորձեք ամփոփել արդյունքները մինչ քննարկմանը հատկացված շաբաթվա ավարտը, որքան էլ ակնհայտ լինի արդյունքը: Մեկ շաբաթվա ընթացքում հոդվածները կարող են լիովին վերագրվել, նրանց հնարավորություն տվեք: Փորձեք սկսել արդյունքների ամփոփումն այն հոդվածներում, որտեղ քննարկումների շաբաթն ավարտվել է, օրինակ՝ 8-րդ օրն է առաջադրելուց հետո: Առավել հին քննարկումները (14 օրից երկար) հաճախ բարդ, հակասություններ առաջ բերած դեպքերն են, որոնց ամփոփման և դրա հետևանքների նվազեցման համար պահանջվում է փորձառո ադմինների փորձն ու հեղինակությունը:
  2. Քննարկումը երկարաձգելու դեպքում մի թողեք իր նույն էջում, որտեղ ոչ ոք այլևս չի քննարկի, այլ տեղափոխել նոր էջ (այսօրվա դրությամբ): Հին էջը կարելի է միաժամանակ ուղարկել պահոց, որպեսզի նա բաց չմնա: Եթե հոդվածում մնացել է կաղապար, պետք է դրանում փոխել ամսաթիվը նոր քննարկման ամսաթվով։ Եթե կաղապար չկա, պետք է տեղադրել:
  3. Ջնջելով հոդվածը՝ ստուգեք դրանում առկա ոչ ազատ նիշքերի առկայությունը: Եթե կան, պետք է դրանք ևս ջնջել: Հետո անպայման ստուգեք, թե արդյոք դրանք քննարկման էջեր ունեն, եթե կան, ապա դրանք ևս պետք է արագ ջնջել («Ջնջված էջի քննարկում» մեկնաբանությամբ): Դուք պետք է նաև ստուգեք, արդյոք ջնջվող հոդվածը վերահղումներ չունի. եթե կան, դրանք ևս ջնջել: Սա, իհարկե, կարելի է անել հոդվածը ջնջելուց հետո: 

ՓոխգործակցությունԽմբագրել

Տե՛ս նաևԽմբագրել