Վիքիպեդիա:Ներքին հղումներ

↱

Ներքին հղումները Վիքիպեդիայի էջերը միմյանց կապող միջոց է, որը հնարավորություն է տալիս նավարկել Վիքիում։ Այդ հղումների միջոցով ընթերցողներն առավել խորությամբ ծանոթանում են հոդվածի թեմային։

Ներքին հղումները ոչ միայն ցանկալի են, այլև՝ անհրաժեշտ։ Դրանց բացակայության դեպում հոդվածը ներկայացվում է վիքիֆիկացման։ Ցանկալի է հոդվածները որբ չթողնել կրկնօրինակ հոդվածներից խուսափելու և Վիքիպեդիայի տարածքում հոդվածը չկորցնելու համար։

Ինչպե՞ս ստեղծել խմբագրել

  • Հղումներ ստեղծվում են քառակուսի փակագծերով. [[]] կամ [[|]]։ Նրանց հնարավոր է հեշտ բեռնել խմբագրվող էջի ներքևում գտնվող աշխատանքային սեղանի Վիքի գծանշում բաժնից։ Հղում ստանալու համար փակագծերի մեջ պետք է գրել էջի անվանումը, օրինակ.
[[Երևան]]Երևան։
  • Եթե ցանկանում եք վերանվանել հղումը, օգտագործեք [[|]], օրինակ.
[[Տոկիո|Ճապոնիայի մայրաքաղաք]]Ճապոնիայի մայրաքաղաք։
  • Նախածանցը, վերջածանցը կամ վերջավորությունը չեն ազդում հոդվածի հղման վրա, հղումը փոխում է իր տեսքը մնալով նույնը, օրինակ.
[[Մադրիդ]]ում դարձավ Մադրիդում։
  • Եթե ցանկանում եք ստեղծել հղում դեպի կատեգորիա, էջի անվանումից առաջ դրեք մեծ վերջակետ (: այս մեկը, ոչ թե ։ այս մեկը), օրինակ.
[[:Կատեգորիա:Ֆիլմեր]] դարձավ Կատեգորիա:Ֆիլմեր։ 
  • Հղում դեպի կատեգորիա նույնպես հնարավոր է վերանվանել, օրինակ.
[[:Կատեգորիա:Ֆիլմեր|հղում դեպի ֆիլմերի կատեգորիա]] դարձավ հղում դեպի ֆիլմերի կատեգորիա։
  • Հղում դեպի կաղապար հնարավոր է ստեղծել օգտագործելով {{կ}} կաղապար, օրինակ.
{{կ|Վիքիֆիկացում}} դարձավ {{Վիքիֆիկացում}}։

Որտեղ ավելացնել հղումներ խմբագրել

Դեպի հոդվածներ, որոնք

  • առավել մանրամասն նկարագրում են թեման, օրինակ.
հղում դեպի Դանիական թատրոն Դանիա հոդվածում։
  • տալիս են ընդանուր պատկերացում հոդվածի թեմայի վերաբերյալ, օրինակ.
հղում դեպի Ուրարտական մշակույթ հոդված Էրեբունի թանգարան հոդվածում։
  • բացատրում են քիչ օգտագործվող կամ ոչ մասնագետներին անծանոթ եզրույթներ (տերմիններ), սլենգ, ժարգոն, օրինակ.
հղում դեպի Ֆարադեյի գլան հոդված Մայքլ Ֆարադեյ հոդվածում։
  • նկարագրում են բազմիմաստ եզրույթներ և օբյեկտներ, որոնք ընթերցողը կարող է շփոթել համանուների հետ, օրինակ.
ճիշտ հղում դեպի Օրատովկայի շրջանի գյուղ Բոգդանովկա, բայց ոչ թե  դեպի բազմիմասության էջ Բոգդանովկա, բացառությամբ այն դեպքերի, երբ բազմիմաստ էջի կոնկրետ անունի հոդվածը դեռևս ստեղծված չէ։

Որտեղ չավելացնել հղումներ խմբագրել

Հղումներ պետք չէ դնել դեպի

  • Լայն օգտագործվող տերմիններ և օբյեկտներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հայտնի են Վիքիպեդիայի ընթերցողներին և կարևոր չեն հոդվածի թեմայի բացման համար։
  • Ակնարկային հոդվածներ՝ այն դեպքերում, երբ կան ավելի մասնագիտացված հոդվածներ նույն թեմայով, օրինակ.
[[Արաբերեն Վիքիպեդիա]] Արաբերեն Վիքիպեդիա, ոչ թե [[Արաբերեն]] [[Վիքիպեդիա]] Արաբերեն Վիքիպեդիա։
  • Բազմիմաստ հոդվածներ՝ բացառությամբ, երբ հղում անհրաժեշտ է հենց դեպի բազմիմաստության էջը, օրինակ.
Հակոբյան – տարածված ազգանունը։
  • նույն հոդվածը երկրորդ անգամ հիմնական տեքստի մեջ։ Վիքիպեդիայում ընդունված է բառը կամ բառակապակցությունը հղումով շեշտել տվյալ հոդվածում առաջին հանդիպման դեպքում միայն: Բացառություն են կազմում շատ մեծ հոդվածները, որտեղ նույն հղումը կարելի է կրկնել, սակայն մեկ բաժնում՝ մեկ անգամ ոչ ավել։ Թուլատրվում է դնել հղում դեպի նույն էջ նաև տարբեր կաղապարներից, նկարներից, աղյուսակներից և այլն, օրինակ.
Մոսկվայում գտնվում է Մոսկվա քաղաքի թանգարանը, ոչ թե Մոսկվայում գտնվում է Մոսկվա քաղաքի թանգարանը
  • երկրորդական տվյալներ, որոնք կարևոր չեն հոդվածի հիմնական թեմայի բացահայտման, օրինակ.
Ավարտեց միջնակարգ դպրոցը 1978 թվականին, ոչ թե Ավարտեց միջնակարգ դպրոցը 1978 թվականին
  • հիմնական աշխարհագրական օբյեկտների և վայրերի անունները, լեզուները, կրոնները, ընդհանուր զբաղմունքները, և նախկին անուններ։
  • ընդհանուր միավորների չափումներ տվյալներում, օրինակ.
Երևանի մակերեսը կազմում է 300 կմ², ոչ թե Երևանի մակերեսը կազմում է 300 կմ²
  • նույն էջը:

Հղումի պարզություն խմբագրել

Նախադասությունը այնպես կազմել, որպիսզի պարզ լինի, թե ո՞ր հոդվածին է ուղղված հղումը, օրինակ.

Մոցարտը գրեց իր Ռեքվիեմը, ոչ թե Մոցարտը գրեց իր Ռեքվիեմը։

Հղման նպատակային էջը (աջ մասում գրվածը) և հղման անունը պարտադիր չէ, որ համընկնեն, բայց անունը պետք է լինի հնարավորինս ինտուիտիվ հասկանալի, օրինակ.

Եվրոպայի ամենաերկար գետը։ Այս օրինակում հղումը երևում է Եվրոպայի ամենաերկար գետը, սակայն կտանի Դանուբ հոդված:

Հղումներ նույն էջում խմբագրել

Հնարավոր է ստեղծել էջի մեկ բաժնից մյուս բաժին, օգտագործելով # նշանը, օրինակ.

Վիքիպեդիա:Գլոսարիում էջում Commons բաժնից դեպի Վիքիպահեստ բաժինը [[#Վ|Վիքիպահեստ]]։

Հղումներ դեպի մյուս էջի բաժին խմբագրել

Այսպիսի հղումներ ստեղծվում են # նշանը էջի անունի և բաժնի անվանումի մեջտեղում տեղադրելով, օրինակ.

[[Պավել Արսենով#Արտաքին հղումներ|Պավել Արսենովի էջի արտաքին հղումներ]]  դարձավ Պավել Արսենովի էջի արտաքին հղումներ։

Վերահղում խմբագրել

Վերահղում օգտագործվում է, երբ մի էջը կարող է ունենալ մի քանի անվանում, օրինակ.

Լենինական էջում տեղադրվում է #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Գյումրի]] և տանում է դեպի Գյումրի։

Հնարքներ խմբագրել

Եթե չլրացվի այս [[|]] հղումի աջ մասը, վերջակետից առաջ բառը դառնում է անտեսանելի, օրինակ.

[[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|]] դարձավ Ինչպես խմբագրել էջը։

Տես նաև խմբագրել