Վիքիպեդիա:Իրավաբանական հրաժարագիր


ՎԻՔԻՊԵԴԻԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Վիքիպեդիան իրավաբանական թեմաներով բազմաթիվ հոդվածներ ունի; սակայն որևէ երաշխիք չի տրվում առ այն, որ հոդվածներից որևէ մեկը բացարձակ ճշգրիտ մասնագիտական բնույթ ունի։ Բացարձակապես ոչ մի երաշխիք չի տրվում առ այն, որ իրավաբանական հարցերին առնչվող հոդվծաներում եղած որևէ դրույթ ճշմարիտ է, ճշգրիտ կամ ամբողջական։ Օրենքները տարբեր երկրներում տարբեր են և զարգանում ու փոփոխության են ենթարկվում ժամանակի ընթացքում, երբեմն բավականին արագ։ Նույնիսկ եթե օրենքին վերաբերող որևէ դրույթ ճիշտ է, այն կարող է ճշգրիտ լինել միայն այդ տեղեկությունը ներմուծած որևէ առանձին խմբագրի կամ ներդրողի բնակության վայրի իրավադատության համար։ Դրանից բացի այդ օրենքը կարող է փոփոխված լինել ժամանակի ընթացքում կամ փոխարինված նույն օրենքի հաջորդ տարբերակներով՝ այն պահից ի վեր ինչ այն հայտնվել է Վիքիպեդիայում։

Վիքիպեդիայում զետեղված իրավաբանական տեղեկատվությունը լավագույն դեպքում կարող է կրել ընդհանուր բնույթ և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել ձեր դեպքի կամ գործի յուրահատուկ հանգամանքների համար կիրառելի, արտոնված մասնագետի, այսինքն հատուկ գիտելիքների տիրապետող կոմպետենտ (ձեռնհաս) իրավասու ինքնության խորհրդատվությանը։ Եթե իրավագետի, լիազոր փաստաբանի, իրավաբանի, քաղաքացիական նոտարային ծառայության, իրավաբանական խորհրդատուի հետ կապվելու այլ հնարավորութjուն չունեք, խնդրում ենք՝ պրոֆեսիոնալ իրավագիտական խորհրդատվություն ստանալու համար դիմել ձեր տեղական իրավաբանների ասոցիացիային, իրավաբանական միությանը կամ նմանատեսակ իրավագիտական կազմակերպություններին, որոնք գործում են ձեր տեղական իրավադատության տիրույթում։

Ո՛չ անհատ ներդրողները, ո՛չ կայքի սիսօփները, այսինքն սեստեմ օպերատորները, ո՛չ այն մշակողները կամ ծրագրավորողները, ո՛չ Վիքիպեդիայի հովանավորները, ո՛ էլ Վիքիպեդիայի հետ կապ ունեցող այլ անձինք չեն կարող պատասխանատվություն կրել այս կայքում զետեղված տեղեկատվության կամ ապատեղեկատվության օգտագործման կամ կիրառման որևէ փորձի արդյունքում ծագած հետևանքների համար։

Wikipedia.org կայքի կամ Վիքիմեդիա հիմնադրամի (Wikimedia Fouindation Inc.) այլ նախագծերում զետեղված ոչ մի տեղեկատվություն չի կարող դիտվել որպես իրավագիտական կարծիք հայտնելու կամ այլ կերպ իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու փորձ։