Վիքիպեդիա:Քաղաքավարություն

Կանոնակարգն ուժի մեջ է 2020 թվականի օգոստոսի 27-ից

Քաղաքավարությունը Վիքիպեդիայի վարվելակարգի մասն է և հինգ սյուներից մեկը։ Քաղաքավարության կանոնը պարունակում է օգտագործողներից ակնկալվող չափանիշները և ներկայացնում է ճանապարհներ խնդիրները լուծելու համար, երբ դրանք ի հայտ են գալիս։ Ունի պարզ սահմանում․ խմբագիրները միշտ պետք է վերաբերվեն միմյանց հարգանքով և ուշադրությամբ։ Նրանք պետք է կենտրոնանան հանրագիտարանի զարգացման վրա` պահպանելով հաճելի խմբագրման միջավայր, լինել քաղաքավարի, հանգիստ և ողջամիտ, անգամ բուռն քննարկումների ժամանակ:

Վիքիպեդիայի քաղաքավարիության ակնկալիքները տարածվում են բոլոր խմբագիրների վրա Վիքիպեդիայի բոլոր գործընթացների ժամանակ, ներառյալ մասնակիցների և հոդվածի քննարկումները ու ամենուր, որտեղ քննարկվում են Վիքիպեդիային վերաբերվող հարցեր։ Այս կանոնը պարունակում է միայն խորհուրդներ, որոնց ցանկալի է հետևել, չնայած Դուք կարող եք անտեսել դրանք։

Համագործակցություն և քաղաքավարիություն խմբագրել

Կարծիքների տարբերությունները համատեղ քննարկումներում անխուսափելի են: Այս քննարկումներում որոշ խմբագիրներ կարող են անտեղի կոշտ թվալ, մինչդեռ պարզապես փորձում են ուղղախոս լինել: Այլ խմբագիրներ կարող են թվալ գերզգայուն, երբ նրանց տեսակետները վիճարկվում են: Անթերի գրավոր խոսակցությունները քննարկման էջերում և խմբագրման ամփոփման հատվածում լիովին չեն փոխանցում բանավոր խոսակցությունների նրբությունները, երբեմն հանգեցնելով խմբագրի մեկնաբանությունների սխալ ընկալմանը: Ոչ քաղաքավարի մեկնաբանությունը կարող է սրացնել քննարկման ընթացքը և բերել քննարկման անձնավորմանը, ինչի պատճառով խմբագիրներն այլևս օբյեկտիվորեն չեն կենտրոնանում բուն քննարկման թեմայի վրա։ Նման քննարկումները վատնում են մեր ջանքերը և խաթարում դրական, արդյունավետ աշխատանքային միջավայրը: Տեսակետների տարբերության հարցերը լուծեք քաղաքավարի քննարկումների միջոցով։ Այլ խմբագիրների հետ քննարկումները պետք է սահմանափակվի նրանց գործողությունների քաղաքավարի քննարկմամբ, առանց անձնավորված մոտեցման։

Խմբագիրներից ակնկալվում է, որ նրանք կգործեն համագործակցության սահմաններում, ձեռնպահ կմնան անձնական բնույթի հարձակումներից, կգործեն կանոնների շրջանակներում։ Փորձեք ընդունել մյուս խմբագիրներին որպես Ձեր գործընկերներ, որոնց հետ դուք աշխատում եք կարևոր նախագծի շուրջ։ Առանձնակի հյուրընկալություն ցուցաբերեք հատկապես նոր մասնակիցների հանդեպ, որոնց խմբագրումները կառուցողական են, սակայն քաղաքավարի զգուշացրեք ոչ կառուցողական նորեկներին։

Անքաղաքավարությունից խուսափում խմբագրել

Անքաղաքավարությունը (կամ անքաղաքավարության տպավորությունը) հատկապես մեծանում է բուռն անբովանդակ վեճերի արդյունքում։

  • Բացատեք Ձեր խմբագրումները․ Անբավարար բացատրությունները խմբագրողների կողմից կարող են ընդունվել ոչ քաղաքավարի։ Խմբագրման ամփոփման մեջ փորձեք հանգամանալից բացատրել փոփոխման պատճառը, եթե բավականին տեղ չկա ամփոփման հատվածում, օգտագործեք քննարկման էջը։
  • Զգույշ եղեք մասնակցի զգուշացնող կաղապարներից։ Զգույշ եղեք զգուշացնող կաղապարների տեղադրումից այն մասնակիցների էջերում, որոնց հետ ունեք վիճելի թեմաներ, ավելի լավ է անձնական նամակով մասնակցի էջում տեղեկացնել նրան և հատկապես զգույշ եղեք նորեկների էջերում զգուշացնող կաղապարի տեղադրումից (տես Վիքիպեդիա:Խնդրում եմ, մի կծեք նորեկներին)։ Գերադասեք անձնական հաղորդագրությունները զգուշացնող կաղապարներից։
  • Փորձեք շատ ինտենսիվ չլինել։ Ճնշումը կարող է ընդունվել որպես ագրեսիա, այսպիսով շատ զգույշ եղեք և խուսափեք համառություն անելուց։
  • Խուսափեք խմբագրելուց, երբ վատ տրամադրություն ունեք։ Այն կարող է ամեն ինչ փչացնել։
  • Համեմատեք իրական կյանքի հետ։ Փորձեք Ձեր ասածը գնահատել երկու քայլով։ Հարցրեք ինքներդ Ձեզ «Ինչպե՞ս Ձեզ կզգայիք, եթե ինչ որ մեկը այն ասեր Ձեզ», չնայած դա հաճախ բավական չէ, շատերը կարող են մտածել այլ կերպ։ Ավելի լավ է ինքներդ Ձեզ հարցնեք «Ինչպես Դուք կզգայիք, եթե որևէ մեկն այն ասեր Ձեր սիրելի անձին, որը չէր կարող դրան պարզապես պատասխանել»։ Եթե բացասական պատասխան եք ստանում, ապա մի ասեք այն։ Եթե այնուամենայնիվ ասել եք, ներողություն խնդրեք։
  • Եղեք պրոֆեսիոնալ. Միայն այն պատճառով, որ մենք առցանց ենք խմբագրում և չենք վճարվում, չի նշանակում, որ մենք միմյանց նկատմամբ կարող ենք վատ վարվել: Իրականում, գրեթե ոչ մի տեղ չկա, որտեղ մարդիկ աշխատում է ինչ-որ արժեքավոր բան ստեղծելու համար և նրանց թույլատրվում է բղավում միմյանց վրա կամ իրար մազեր քաշել. նույն սկզբունքը պետք է գործի նաև այստեղ։ Մենք բոլորոս փորձում ենք արժեքավոր բան ստեղծել։
  • Խուսափեք անվանակոչությունից։ Ինչ-որ մեկը հնարավոր է լինի ապուշ, սակայն նրան այդպես անվանելը չի դարձնի նրան ավելի լավը և չի բարելավի նրա հետ Ձեր շփվելու ունակությունը:
  • Խուսափեք Ձեզ բարձր դասելուց։ Անկախ նրանից, թե որքան հիասթափված եք, մի ասեք մարդկանց, որ «մեծանան» կամ ձեր հաղորդագրություններում գրեք «սա ինչ մանկապարտեզ էր» բառակապակցությունը:
  • Խուսափեք այլ խմբագրի մեկնաբանությունը ծաղրելուց։ Նույնիսկ եթե մեկնաբանությունը Ձեզ համար ծիծաղելի է, այն հավանաբար այդպես չէ, և ծաղրանքով արտահայտելը ամենայն հավանականությամբ, միայն վիրավորելու է, այլ ոչ թե օգնելու:
  • Ամփոփման հետ զգույշ եղեք։ Դրանք հիմնականում կարճ հաղորդագություններ են և դրանց իմաստը կարող է լիովին չհասկացվել։ Դրանք չեն կարող փոխվել «Պահպանել» կոճակը սեղմելուց հետո, և հաճախ ստրեսային իրավիճակներում գրվում են էմոցիոնալ ոճով։ Հիշեք, որ պետք է բացատրեք Ձեր խմբագրումը, երբ այն չընդունվի միանշանակորեն, խուսափեք անձնական մեկնաբանություններից խմբագիրների մասին, որոնք կարող են նրանց վիրավորել, օգտագործեք քննարկման էջերը իրավիճակը ներկայացնելու համար։

Խմբագրման ամփոփման ժամանակ կարելի է և չի կարելի խմբագրել

Կանոնակարգի հապավում:

Մինչև Ձեր խմբագրումները պահպանելը նորից վերընթերցեք խմբագրման ամփոփումը։ Հիշեք, որ չեք կարող ետ գնալ և փոխել դրանք։

Հաջորդիվ խմբագրման ամփոփման ուղեցույցն է.

  • Եղեք վստահ գործողություն կատարելուց, այնպես, մյուս խմբագիրները կարողանան ճշգրիտ գնահատել ձեր փոփոխությունները:
  • Օգտագործեք չեզոք լեզուն։
  • Մնացեք հանգիստ։
  • Վիրավորող մեկնաբանություններ մի արեք։
  • Անձնական մեկնաբանություններ մի արեք խմբագիրների մասին։
  • Մի եղեք ագրեսիվ։

Անքաղաքավարություն խմբագրել

Կանոնակարգի հապավում:

Անքաղաքավարությունը ներառում է անձնական հարձակումները, կոպտությունը և անհարգալից մեկնաբանություններ։ Հատկապես երբ արվում է ագրեսիվ տոնով, դա հաճախ հիասթափեցնում է խմբագրողներին և վնասում է նախագծին, այն դարձնելով ստրեսային և կոնֆլիկտային։ Չնայած հաճախ աննշան անքաղաքավարության դրևորումների վերաբերյալ ոչ ոք չի բողոքում՝ անհրաժեշտություն չտեսնելով, շարունակական անքաղաքավարության դրսևորումը Վիքիպեդիայում անընդունելի է։ Կրկնվող հետապնդումների և անձնական հարձակումների դեպքում մեղավոր մասնակիցները կարող են արգելափակվել։ Անգամ անքաղաքավարության մեկ դրսևորման համար մասնակիցները կարող են արգելափակվել, օրինակ՝ մյուս մասնակիցներին ուղղակի ծայրահեղ վիրավորանքի համար։

Ընդհանուր առմամբ, եղե՛ք հասկացող և հակընդդեմ գործողություններ մի՛ կիրառեք անքաղաքավարության դեմ պայքարի հարցում: Եթե այլք անքաղաքավարի են, չի նշանակում՝ Դուք էլ պիտի լինեք։ Փորձե՛ք անտեսել անքաղաքավարության փոքր դեպքերը և շարժվեք առաջ՝ անցնելով խնդրի բուն թեմային։ Եթե անհրաժեշտ է հարգալից հայտնեք, որ Ձեր կարծիքով մեկնաբանությունը կարող է դիտարկվել անքաղաքավարի և դարձրեք այն ավելի պարզ, որպեսզի բոլորը կենտրոնանան քննարկվող բուն թեմայի վրա։

Այս կանոնը զենք չէ խմբագիրների դեմ օգտագործելու համար։ Խմբագրի՝ նախկինում կատարած անքաղաքավարի պահվածքը առիթ չի կարող հանդիսանալ նրան այդ մասին անընդհատ հիշեցնելու, նման դեպքերում ադմինիստրատորները հիշեցնողին կարող են զգուշացնել կամ արգելափակել կրկնման դեպքում։

Ոչ մի անձնական վիրավորանք խմբագրել

Խմբագիրները պետք է խուսափեն անձնական վիրավորանք հասցնելուց այլ խմբագիրների։ Անընդունելի է վիրավորել օգտագործողին նախկինում ունեցած վատ վարքագծի համար, ինչպես նաև այլ մասնակցի որևէ առիթով։ Վիքիպեդիան ողջունում է կառուցողական առցանց համայնքին, մարդիկ սխալվում են, սակայն նրանք սովորում են իրենց սխալների վրա և փոխում են իրենց ուղիները։ Անձնական վիրավորանքները չեն նպաստում Վիքիպեդիայի կառուցմանը։

Անքաղաքավարության բացահայտում խմբագրել

Կանոնակարգի հապավում:

Որոշ դեպքերում դժվար է արագորեն եզրահանգել՝ որն է անքաղաքավարություն, որը՝ ոչ։ Խմբագիրները պետք է հաշվի առնեն որոշակի գործոններ, այդ թվում՝ լեզվի կամ վարքի ինտենսիվությունն ու ենթատեքստը, այդ պահվածքը տեղի է ունեցել մե՞կ անգամ, պատահակա՞ն է, թե՞ կանխամտածված, արդյո՞ք կոչ է արվել դադարեցնել նման վարքագիծը, և արդյո՞ք նա լսել է կոչին, արդյո՞ք պահվածքը սադրանքի արդյունք է, և արդյո՞ք նրա վարքագիծը վիրավորական է մյուսի համար։

Հետևյալ վարքագծերը կարող են դիտվել անքաղաքավարության դրսևորում,

1. Ուղղակի կոպիտություն

  • (ա) կոպտություն, վիրավորանքներ, անվանականչ
  • (բ) Անձնական բնույթի հարձակումներ, այդ թվում՝ արմատական էթնիկ, սեքսուալության, նվաստացուցիչ, սեռական և կրոնական բնույթի և այլն
  • (բ) անպատժելիության մեղադրանքներ
  • (գ) խմբագրի խմբագրումները փնովելը խմբագրումների ամփոփումներում կամ քննարկման էջերում (օրինակ՝ «դա իմ կողմից երբևէ տեսած ամենահիմար բանն է»)

2. Այլ անքաղաքավարի վարքագիծ

  • (ա) Ծաղրում կամ սադրանք, ուրիշներին դրդել խախտել քաղաքավարության կանոնները, անգամ եթե թվում է, որ սադրողը չի խախտում քաղաքավարիության կանոնը։ Բոլոր խմբագրողները պատասխանատու են սեփական արարքի համար, անգամ եթե նրանց սադրել են․ մասնակիցը, ում սադրել են, չի ազատվում պատասխանատվությունից, և սադրողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե անգամ «խայծը կուլ չեն տվել»։
  • (բ) Հետապնդումներ, ներառյալ ահաբեկում, անձնական կամ իրավական սպառնալիքներ, անձնական տեղեկության հրապարակում, կրկնվող էլեկտրոնային նամակներ կամ մասնակցի տիրույթում մեկնաբանություններ
  • (գ) սեռական հետապնդում
  • (դ) խաբեություն
  • (ե) Այլ մասնակցին մեջբերում ենթատեքստից դուրս, որով տպավորություն են թողնում, որ նա չի պաշտպանում սեփական տեսակետը կամ նախկինում շեղվել է դրանից։

Բացի այդ զգո՛ւյշ եղեք այլ կանոնի կիրառման ժամանակ, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի և սթրեսի: Օրինակ՝ մասնակցի խմբագրումները անհիմն որակել որպես վանդալիզմ, կարող է հանգեցնել անազնիվ հարձակումների։ Օգտագործե՛ք լավագույն արդարադատությունը և եղե՛ք պատրաստ ներողություն խնդրելու, եթե Դուք սխալվում եք։

Ունեցե՛ք բարի մտադրություններ խմբագրել

Ենթադրեք բարի մտադրություններ (ՈՒԲՄ) ուղեցույցում ասվում է, որ եթե հակառակ ուժեղ ապացույցներ չկան, խմբագիրները պետք է ենթադրեն, որ մյուսները փորձում են օգնել, ոչ թե վնասել նախագծին:

Ուղեցույցը չի պահանջում, որ խմբագիրները շարունակեն բարեխղճորեն հավատալ դիտավորյալ հանցանքի ակնհայտ ապացույցների առկայության դեպքում։ Հաշվի առնելով ապացույցների հավասարապես հիմնավոր մեկնաբանությունները՝ ընտրեք առավել դրականը:

Ինչ անել անքաղաքավարության հետ խմբագրել

  1. Նախևառաջ հաշվի առեք, որ, հնարավոր է, Դուք և մյուս խմբագիրը պարզապես սխալ եք ընկալել միմյանց: Պարզաբանե՛ք և պարզաբանո՛ւմ խնդրեք:
  2. Հաշվի՛ առեք հավանականությունը, որ Ձեր ասածը կամ սխալ գործը պաշտպանողական ռեակցիա կարող է առաջացնել մյուս մասնակցի մոտ, և նա կարող է տալ գրգռված կամ սադրիչ պատասխան: Պատրա՛ստ եղեք ներողություն խնդրել այն ամենի համար, եթե Դուք տվյալ իրավիճակում կարող էիք / պետք է ավելի լավ գործեիք:
  3. Նույնիսկ եթե վիրավորված եք, Ձեր պատասխանում որքան հնարավոր է հանգիստ և ողջամիտ եղեք: Քանի դեռ չկա հակառակի հստակ ապացույցներ, ենթադրենք, որ կանոնի խախտումը կանխամտածված չի եղել:
  4. Բացատրեք, պարզ, բայց բարեխիղճ, որ ինչն է Ձեր կարծիքով անքաղաքավարի։ Շատ ժամանակ այն օգնում է մյուս խմբագիրներին հասկանալու, որ իրենց խմբագրումը ազդել է Ձեր զգացմունքների վրա։
  5. Խնդրե՛ք նրան անքաղաքավարի մեկնաբանությունը նորից գրեն չեզոք և հանգիստ (բացառությամբ անձնական վիրավորանքի դեպքերի), եթե նրանք դա չեն արել մինչ այդ։
  6. Անկախ նրանից, թե որքան են հրահրում, դիմադրե՛ք հետ կանգնելու գայթակղությանը: Այն պարզապես ավելի է վատացնում իրավիճակը:
  7. Եթե այս կետերից ոչ մեկը չի աշխատում, և այլ անձը չի վնասում նախագծին կամ անքաղաքավարի է մյուս խմբագիրների հանդեպ, փորձեք դիմել խնդրի մեջ չներառված մասնակիցների օգնությանը։
  8. Արտակարգ դեպքերում, երբ այլ խմբագրողներին անհրաժեշտ է կանգնեցնել, որպեսզի ավելի լուրջ բախումներից խուսափեք, տեղեկացրեք ադմինիստրատորներին տեղեկատախտակում։

Վեճերի լուծում խմբագրել

Ընթացող անքաղաքավարության դեպքում առաջինը որոշեք, արդյոք պետք է ինչ-որ գործողություն անել։ Ինչ-որ մեկին հանդիմանելը կապված փոքր միջադեպի հետ, մանավանդ, եթե պարզվում է, որ Դուք սխալ պատկերացում ունեք դրա մասին ավելի շատ է բորբոքում իրավիճակը։ Հաշվի՛ առեք ձեր սեփական պահվածքը և եթե գտնեք, որ անբարեխիղճ եք եղել, ներողություն խնդրեք:

Հաշվի առնելով լարվածության լրջությունը, ահա այն վայրերը, որոնցից կարող եք օգտվել, եթե էջի քննարկման էջը բավարար չէ․

  • Մասնակցի քննարկման էջը։ Եթե որևէ գործողություն անհրաժեշտ է, նախ քննարկեք այն մասնակցի քննարկման էջում։ Եղեք զգույշ, որպեսզի իրավիճակը չբարդացնեք, բարեհամբույր ներկայացրեք Ձեր տեսակետը։ Դուք կարող եք նաև ներառել նման հատուկ ոչ քաղաքավարի օրինակ։
  • Երրորդ կարծիք։ Քննարկմանը կարող եք հրավիրել վեճի կողմ չհանդիսացող անկախ մասնակցի, որպեսզի լուծի վեճը։ Քննարկման գործընթացը պետք է սահմանափակվի հանրագիտարանային պարունակության վերաբերյալ քննարկմամբ։
  • Ադմինիստրատորների տեղեկատախտակում։ Ադմինիստրատորների

Բռնությունների սպառնալիքների մասին պետք է ներկայացնել անմիջապես։ Ատելությամբ լի մեկնաբանությունների և այլ հրատապ դեպքերի մասին պետք է գրվի Ադմինիստրատորների տեղեկատախտակում։

Անքաղաքավարի մեկնաբանությունների հեռացում խմբագրել

Կանոնակարգի հապավում:

Եթե թողել եք անքաղաքավարի մեկնաբանություն, հետևյալ գործողություններից յուրաքանչյուրը կօգնի Ձեզ շտկել իրավիճակը․

  • Այն դեպքում, երբ ինչ-որ մեկը վիրավորված է Ձեր մեկնաբանությունից, հանգիստ բացատրեք, թե ի՛նչ նկատի ունեք.
  • Գիծ քաշեք դրա վրա (օգտագործելով <s>HTML ջնջման կոդը</s>), որպեսզի հրապարակայնորեն ցույց տաք, որ հրաժարվում եք Ձեր մեկնաբանությունից։
  • Հանգիստ հեռացրեք այն կամ վերախմբագրեք այն ավելի քաղաքավարի, սակայն դա արեք մինչև այլ մասնակցի պատասխանը, որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, որ մասնակիցը պատասխանել է Ձեր նոր մեկնաբանությանը։
  • Պարզապես ներողություն խնդրեք։ Այս տարբերակը երբեք վնաս չի բերում և լավ ձևով է ընդունվում մյուսների կողմից։ Անգամ եթե համոզված եք, որ Ձեր խոսքերը ճշմարտություն են, Դուք միևնույն է, կարող եք ներողություն խնդրել։

Մեկ այլ խմբագրի կողմից կոպիտ կամ անքաղաքավարի պահվածքի առկայության դեպքում գուցե նպատակահարմար է քննարկել վիրավորական բառերը այդ խմբագրի հետ, և այդ խմբագրից պահանջել փոխել իր այդ մեկնաբանությունները։ Հանգիստ տոնը միշտ պետք է պահպանել, քանի որ այն չի նպաստում իրավիճակի հետագա լարմանը։ Սովորաբար տեղին չէ վերախմբագրել կամ հեռացնել մեկ այլ խմբագրի մեկնաբանությունը: Բացառություն են վանդալիզմի դեպքերը։ Մեկ այլ խմբագրողի մասին ստորացուցիչ մեկնաբանությունները կարող են հեռացվել ցանկացած խմբագրի կողմից:

Հատուկ դեպք է այլ մասնակցի անձնական տեղեկությունների հրապարակում, որի մասին ինքը մասնակիցը չի ցանկանում տեղեկացնել, այդպիսի տեղեկություն կարող է լինել նրա անունը, հեռախոսահամարը կամ հասցեն։ Այսպիսի խմբագրումները պետք է անմիջապես հետ շրջվեն և ադմինիստրատորներին տեղեկացվեն, որպեսզի տեղեկատվությունը հեռացնի էջի պատմությունից, որպեսզի ոչ ոք չկարողանա այն գտնել։ Սա գործում է անկախ նրանից տեղեկատվությունը ճի՞շտ է, թե՞ ոչ։

Տարբեր վայրեր, տարբեր մթնոլորտներ խմբագրել

Հոդվածների քննարկման էջերը ընդհանուր առմամբ նախատեսված են պրոֆեսիոնալ աշխատավայրեր դառնալու համար։ Այստեղ պետք է քննարկվեն ինչպես բարելավել հոդվածը և քննարկել միայն հոդվածը։ Բայց մասնակցի քննարկման էջը ավելի նման է խոհանոցի։ Այն ավելի ոչ պաշտոնական է և քննարկվում է այն, ինչ տեղի է ունենում։ Պարզապես նման է իրական խոհանոցի, այստեղ անձնական խոսակցություններն ավելի ընդունելի են, քան գրասենյակում։ Անձնական հարձակումները չեն ընդունվում որևէ տեղ, բայց մասնակիցների քննարկման էջերն ունեն ավելի ոչ պաշտոնական բնույթ, քան հոդվածների քննարկման էջերը։

Ներողություն խնդրել, նորմալ է ասել՝ կներեք խմբագրել

Վեճերը, անգամ թյուրիմացությունները կարող են հանգեցնել իրավիճակների, երբ մի կողմը զգում է մյուսի կողմից վիրավորվածություն։ Դուք չեք կորցնի Ձեր դեմքը, եթե ներողություն խնդրեք։ Մենք բոլորս սխալներ անում ենք, բոլորս ասում ենք տարօրինակ վիրավորական խոսքեր, բոլորս էլ ունենք վատ օրեր և վատ պահեր։ Եթե Դուք զգում եք, որ ինչ որ մեկին վիրավորել եք, ներողություն խնդրեք. այն չի վնասի Ձեզ։

Հիշեք, որ չեք կարող պահանջել ինչ-որ մեկից ներողություն խնդրել։ Դա կարող է սրել իրավիճակը, կամ հավանական է, որ նրա ներողությունը լինի կեղծ։ Երբեք մի պարծեցեք, եթե ինչ-որ մեկը Ձեզնից ներողություն է խնդրում։ Այսպիսի պարծանքի տեսակը ոչ կառուցողական է։ Ներողությունը թարմացնում է իրավիճակը և հնարավորություն է ընձեռում իրավիճակին նայել այլ աչքերով։

Անքաղաքավարության համար արգելափակում խմբագրել

Անքաղաքավարության համար արգելափակումը հնարավոր է, երբ անքաղաքավարությունը բերում է լուրջ ապակառուցողական մթնոլորտի ձևավորման։ Այնուամենայնիվ սույն կանոնը չպետք է օգտագործվի որպես զենք և շատ դեպքերում չպիտի լինի իրավիճակի լուծման առաջին կամ միակ միջոց։

  1. Համոզված եղեք, որ վերլուծել եք իրավիճակի ամբողջ պատմությունը։ Խուսափեք շտապողական վճիռներից, առանց տվյալ իրավիճակի նախապատմությանը ծանոթանալու:
  2. Լրջորեն մտածեք գործողության հնարավոր հետևանքների մասին մինչ գործելը։ Անքաղաքավարության համար պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ այլևս ոչինչ հնարավոր չէ անել։ Խորությամբ չուսումնասիրված արգելափակումները շատ ժամանակ կարող են բարդացնել իրավիճակը։
  3. Քաղաքավարության արգելափակումները պետք է լինեն ակնհայտ և անվերապահ պատճառներով, երբ խմբագիրն անցել է բոլոր սահմանները, որը նկատում են բոլոր խմբագիրները:
  4. Մասնակիցները պետք է հասկանալի ձևով զգուշացվեն, շատ դեպքերում մինչև անքաղաքավարության համար արգելափակումը և պետք է ժամանակ տրամադրվի ուղղվելու համար։ Անգամ կոպիտ խախտողները չպետք է արգելափակվեն առանց զգուշացման։ Բացառություններ կարող են կազմել այն օգտվողները, ովքեր կատարում են ակնհայտ միտումնավոր խախտումներ կամ սպառնալիքներ, կամ ստացել են բազմաթիվ նախազգուշացումներ: