Վիքիպեդիա:Բազմիմաստության փարատում

↱

Բազմիմաստության փարատումը Վիքիպեդիայում մի գործընթաց է, որի նպատակն է լուծել հոդվածների վերնագրերի կամ անվանումների միջև ծագած հակասությունները, երբ որևէ մեկ եզր կամ անուն կարող է կապակցվել մեկից ավելի տարբեր թեմաների հետ, ինչի արդյունքում այդ եզրը կամ անվանումը բնականոն ընթացքով կարող է վերնագիր դառնալ մեկից ավելի հոդվածների համար։ այլ խոսքերով ասած, բառերի բազմիմաստության կամ տարբեր գործածումների բացահայտումը հստակ ճանաչելի կապեր է տալիս տարբեր հոդվածների հետ, որոնք սկզբունքորեն նույն անունն են կրում։

Օրինակ "Պորտալ" բառը կարող է մի շարք տարբեր բաների վերաբերել, այդ թվում և ճարտարապետական դուռ կամ շքամուտք, համակարգչային խաղ, համացանցային մեծ կայք, մարդու ազգանուն, շինարարական հարմարանք, գիտական ֆանտաստիկայում ընդունված ֆուտուրիստական տրանսպորտային միջոց, նախնադարյա քարե շինություն և այլն։ Քանի որ Վիքիպեդիայի միայն մեկ էջ կարող է ունենալ հիմնական "Պորտալ անվանումը", ուրեմն բառի մյուս իմաստներով կամ օգտագործման տարբերակներով թեմաների համար պետք է օգտագործվեն այլ մենիմաստ անվանումներ, այսինքն Պորտալ (ճարտարապետություն), Պորտալ (համացանց), Պորտալ (համակարգչային խաղ), Պորտալ (գիտական ֆանտաստիկա), Պորտալ (տեխնիկական եզր), Պորտալ (դոլմեններ) և այլն։ Եվ ուստի պետք է մի ձև լինի, որով ընթերցողը կարող է հեշտությամբ գտնել հենց այն յուրահատուկ հոդվածը, որը փնտրում է, և երբ որևէ բազմիմաստ վերնագրի կապերի միջոցով հնարավորություն է տրվում ընթերցողներին արագ ու առանց դժվարության դա անել, ապա հենց դա էլ կոչվում է բազմիմաստության փարատում։ Պորտալի դեպքում Պորտալ ընդհանուր հոդվածից հղում է գնում դեպի բազմիմաստության փարատման էջ, որտեղ թվարկված են բառի մյուս բոլոր իմաստներն ու օգտագործումները կամ տարբերակները։

Այստեղ մենք քննարկում ենք բազմիմաստության փարատման երկու մեթոդներ.

  • բազմիմաստության փարատման կապեր - կապեր, որոնք դրվում են հոդվածների սկզբում (hatnotes), և հղում են տալիս դեպի նման վերնագրերով կամ նման հասկացությունների այլ հոդվածները, և
  • բազմիմաստության փարատման էջերը - որոնք ոչ հոդվածային էջեր են, և ընթերցողներին հարմար հղումներ են տալիս դեպի Վիքիպեդիայի այլ հոդվածները։

Երբ կատարել բազմիմաստության փարատման գործողությունը

խմբագրել

Բազմիմաստության փարատում պահանջվում է այն բոլոր դեպքերում, երբ որևէ բառի կամ արտահայտության համար, որի համար ընթերցողը կարող է սեղմել «Անցնել» կոճակը, Վիքիպեդիայում (անկախ Վիքիպեդիայի լեզվից) կա մեկից ավելի հոդված, որոնց կարող է վերաբերել այդ բառը կամ արտահայտությունը։ Այդ դեպքում ընթերցողին մի ձև է պետք, որպեսի արագ ու ճիշտ նավարկի այն էջրց , որը հայտնցում է Անցնել վանդակում դեպի ցանկացած մյուս հոդված, որը կարող է լինել նրա որոնման նպատակը։

Կան բազմիմաստության փարատման երեք հիմնական սեցենարներ, որոնց օրինակները բերված են ստորև.

  • բառի կամ արտահայտության հենց առաջին իսկ էջը (քանի որ հայերեն Վիքիպեդիայում նման օրինակ չկար առայժմ բերվում է անգլերեն Վիքիպեդիայի օրինակը) en:Joker որի առաջին իսկ էջը բազմիմաստության փարատման էջ է, որտեղից կապեր են տրված դեպի «Joker» բառի իմաստով կամ օգտագործումով այլ հոդվածներ.
  • բառը օրինակ բրաբիոն' ունի իր նախնական կամ հիմնական էջը, որից Վիքիպեդիայի հատուկ նշանային կապ կա դեպի այդ բառի օգտագործման մյուս տարբերակները Բրաբիոն (այլ կիրառումներ).
  • Էջը օրինակ Ալեքսանդր Դյումա հայր հիմնական էջն է որից հղում կա դեպի միայն մեկ այլ էջ Ալեքսանդր Դյումա որդի (ըստ էության հայերեն Վիքիպեդիայում այդպես չէ, բայց այդպես պետք է լիներ)։ ևս այս դեպքում մյուս բառին հղումը տրված է նշանային կապի միջոցով ուղղակիորեն և բազմիմաստոթւյան փարատման առանձին էջ պետք չէ (հետագայում)։