Վիքիպեդիա:Արգելափակում

(Վերահղված է ՎՊ:ԱՐԳից)
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
Կանոնակարգն ուժի մեջ է 2016 թվականի դեկտեմբերի 4-ից
↱

Արգելափակումը Վիքիպեդիայում[Ն 1] ցանկացած[Ն 2] ակտիվ գործունեության[Ն 3] արգելանքն է, որը կիրառվում է ադմինիստրատորների կողմից որոշակի մասնակիցների կամ IP-հասցեների հանդեպ նախագծի հիմնարար սկզբունքների խախտումները կանխարգելելու կամ Վիքիպեդիային հասցվող հնարավոր վնասը թույլ չտալու համար:

Արգելափակումը չի կարող դիտարկվել որպես թույլ տրված խախտման համար պատիժ և պետք է կիրառվի, քանի դեռ չեն սպառվել խախտում կատարած մասնակցին իր վարքի անհնարինության մեջ համոզելու այլ տարբերակները: Արգելափակումն ընդհանուր առմամբ հանդիսանում է մասնակցի կարգավիճակը, այլ ոչ թե մասնակցային հաշվի[Ն 4], ինչը ենթադրում է արգելափակման շրջանցման արգելք, այսինքն՝ Վիքիպեդիայի էջերի խմբագրում ցանկացած մասնակցային հաշվից կամ անանուն[Ն 5]

Ցանկացած մասնակից իրավունք ունի տեղեկացնել ադմինիստրատորներին այլ մասնակցի վարքի մասին՝ որպես ոչ պատշաճի, իր գնահատականի մասին Ադմինիստրատորների տեղեկատախտակում կամ այդ նպատակով առանձնացված այլ էջերում՝ մանրամասն նշելով հիմքերը[Ն 6], ըստ որոնց նա կարծում է այդ վարքագիծը ոչ պատշաճ: Ընդ որում ներգործելու չափի ընտրության պատասխանատվությունը կրում է ադմինիստրատորը, որը պարտավոր է ուշադրությամբ քննել ստեղծված պրոբլեմային իրավիճակը, և արգելափակման կիրառման դեպքում պետք է հիմնավորի և՛ անհրաժեշտությունը, և՛ ընտրված ժամանակահատվածը:

Հիմքեր արգելափակման համար

խմբագրել

Արգելափակման հիմնական նպատակը նախագծին հավանական վնաս հասցնելու կանխելն է այն մասնակցի գործողություններից, որի հանդեպ կիրառվում է այս միջոցը: Արգելափակումը կարող է կիրառվել հետևյալ դեպքերում (դասակարգված են ըստ լրջության մակարդակի)՝

  1. Վիքիմեդիա Հիմնադրամի, մասնակիցների և երրորդ անձանց իրավունքներին, սեփականությանը և նախագծի անվտանգությանը վնաս հասցնելու կանխարգելման համար: Այստեղ ընդգրկվում են նախագծին, Հիմնադրամին և մասնակիցներին (այդ թվում՝ արտաքին ռեսուրսներներում) սպառնալիքների արգելափակման դեպքերը. նախագծին, Հիմնադրամին և մասնակիցներին ուղղակի սպառնացող գործողությունների դեպքում (օրինակ՝ դատական հետապնդում), անձնական տվյալների հրապարակման փորձերում (որը կապված չէ Վիքիպեդիայի կանոնների խախտման հայտնաբերման հետ) և ապրող անձանց կենսագրությունների կանոնների կամ հեղինակային իրավունքների չարամիտ խախտումների դեպքում:
  2. Մասնակցի նկատմամբ, որի գործողությունները վնաս են հասցնում բովանդակությանը, մթնոլորտին կամ Վիքիպեդիայի կամ նրա մասնակիցների նորմալ գործունեության համար: Արգելափակում կարող է կիրառվել, եթե մասնակիցը պարբերաբար կամ նպատակային պարզաբանումներից և նախազգուշացումներից հետո կատարում է գործողություններ, որոնք հակասում են օրենքներին և համայնքի ձեռք բերած համաձայնություններին։ Այդպիսի արգելափակման օրինակ կարող են ծառայել կանոնների պարբերաբար կամ ակնհայտորեն չարամիտ խախտումներ, որոնք կապված են «վանդալիզմի», սպամի, «սկզբնական հետազոտությունների», «խմբագրումների պատերազմների», խամաճիկների օգտագործման, սեփական հայտարարությունների և վիրավորանքների, մասնակիցների հետապնդման, անբարո և ապակառուցողական պահվածքի հետ, անթույլատրելի (որը հակասում «Ինչ չէ Վիքիպեդիան» կանոնին կամ այլ մասնակցի անվանը) մասնակցային անվանման, հաշիվը անհեթեթության հասցնելու և կանոնների հետ խաղալու հետ:
  3. Արդեն գործող արգելափակումը շրջանցելու և դրա կանխելու համար: Լրացուցիչ մասնակցային հաշիվները, որոնք օգտագործվում են արգելափակումը շրջանցելու կամ գործողությունների համար, որոնք կարող են հանգեցնել արգելափակման, պետք է արգելափակվեն անժամկետ: Ընդ որում, շրջանցող մասնակցի արգելափակումը վերսկսվում է նորից: Կարող են արգելափակվել և այն մասնակցային հաշիվները, որոնք մուտք են գործում միայն անանուն պրոքսի սերվերներից:
  4. «Ընդհանուր մասնակցային հաշիվների» հանդեպ, այսինքն՝ մասնակցային հաշիվներ, որոնք օգտագործվում են մի քանի մարդկանց կողմից: Արգելափակումը՝ որպես արտակարգ միջոց, կարող է կիրառվել այն դեպքերում, երբ կա մասնակցային հաշիվը «կոտրելու» կասկած:
  5. Մասնակցային հաշիվը փոխելուց հետո Արգելափակման գրանցամատյանից տեղեկությունները հեռացնելու դեպքում[Ն 7], ինչպես նաև նշումներ այն մասին, որ նախկին արգելափակումը եղել է ոչ իրավացի:

Արգելափակման ժամկետներ

խմբագրել

Արգելափակումն ամենածայրահեղ քայլն է, որը ենթադրում է արգեկափակվող մասնակցի ցանկացած ներդրման արգելք՝ ինչպես նախագծին վնաս հասցնող, այնպես էլ պոտենցիալ օգտակար: Սա պետք է միշտ հաշվի առնել արգելափակման ժամկետներն ընտրելիս:

Եզակի խախտման դեպքերում խորհուրդ է տրվում ընտրել արգելափակման ժամկետ 1 ժամից մինչև 1 օր, բայց կրկին նմանատիպ կամ սերտ փոխկապակցված գործողությունների դեպքում ժամկետը կարող է աստիճանաբար աճել: Ընդ որում պետք չէ մեծացնել այն մասնակիցների արգելափակման ժամկետը, որոնք վերջին արգելափակումից հետո զգալի ժամանակահատվածում թույլ չեն տվել լուրջ խախտումներ (այլ կերպ, պետք չէ ի գիտություն ընդունել վաղ անցյալի արգելափակումները): Արգելափակման ժամկետները և վաղեմության ժամկետները որոշելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խախտումների հաճախության, պարբերականության և չարամտության վրա:

Հաստատուն IP հասցեների նկատմամբ արգելափակումն ընդհանուր դեպքերում չպետք է գերազանցի մեկ ամիսը: Փոփոխական հասցեների արգելափակումը տեղին է մինչ այդ հասցեի փոփոխումը (սովորաբար՝ մեկ օր): IP հասցեների տիրույթը, ինչպես նաև հաստատուն IP հասցեները, որոնք ի սկզբանե հայտնի են, որ օգտագործվում են բազմաթիվ օգտագործողների կողմից (դպրոցներ, համալսարաններ, ընկերություններ), խախտման դեպքում պետք է արգելափակել 1 ամիսը չգերազանցող ժամկետով: Անանուն պրոքսի սերվերները պետք է արգելափակվեն մեկ տարուց ոչ պակաս:

Եթե նոր մասնակիցը ցուցաբերում է ապակառուցողական գործողություններ (վանդալիզմ, տրոլինգ, հրահրող մասնակցային անունով), կարող է միանգամից արգելափակվել անժամկետ:

Արգելափակումը շրջանցելու դեպքում ելակետային արգելափակման ժամկետը վերագործարկվում է, իսկ շրջանցում իրականացրած մասնակցային հաշիվն արգելափակվում է անժամկետ: Ընդհանուր և վարկաբեկող մասնակցային հաշիվներն[Ն 8] արգելափակվում են անժամկետ:

Տեխնիկական արգելափակումները, որոնք կապված են նախկինում օգտագործված մասնակցային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հեռացումը Արգելափակման տեղեկամատյանից, սահմանվում են մեկ վայրկյան:

Երբ չպետք է արգելափակել

խմբագրել

Արգելափակելիս ադմինիստրատորը պետք է համոզվի, որ մասնակիցը գիտեր այն մասին, որ իր գործողությունները հակասում են նախագծի կանոններին և սովորույթներին: Հակառակ դեպքում պետք է սկզբում զգուշացնել մասնակցին՝ ցույց տալով սխալները, առաջարկել դադարեցնել նախագծի կանոններին հակասող գործողությունները և համապատասխան հղումներ տալ դեպի համապատասխան կանոնակարգերը: Ակնհայտ դեպքերում (օրինակ՝ զանգվածային վանդալութուն, միանշանակ սպառնալիքներ և վիրավորանքներ, արգելափակման ակնհայտ շրջանցում) կամ արտակարգ իրավիճակներում ադմինիստրատորն իրավասու է արգելափակել առանց նախապես խնդրելու դադարեցնել ապակառուցողական գործունեությունը:

Ղեկավարվելով բարի նպատակներ ունենալով նախապայմանով՝ կասկածների դեպքում անհրաժեշտ է ընտրել ավելի մեղմ միջոցներ և/կամ խորհրդակցել այլ մասնակիցների հետ:

Բացարձակապես խորհուրդ չի տրվում արգելափակել մասնակիցներին այն դեպքերում, երբ արդեն այլ բնույթի միջոցներ են կիրառվել (օրինակ՝ նախազգուշացում), եթե մասնակիցը հասկացրել է, որ չի պատրաստվում շարունակել նմանատիպ գործունեությունը կամ եթե այդ գործողությունից անցել է բավականին ժամկետ:

Ադմինիստրատորը պետք է ձեռնպահ մնա արգելափակումից և դիմի այլ ադմինիստրատորների այն դեպքում, երբ ինքն է կոնֆլիկտի մեջ մասնակցի հետ կամ հանդիսանում է սպառնալիքների, վիրավորանքների կամ ապակառուցողական գործողությունների հասցեատերը[Ն 9]: Բացառություն են կազմում այն իրավիճակները, երբ մասնակցի գործողությունների ապակառուցողական լինելն ակնհայտ է և անվիճելի, ապրող անձանց կենսագրությունների կանոնակարգի խախտման և այլ դեպքերում՝ նկարագրված 3 հետշրջման կանոնում, ինչպես նաև այն դեպքերում, երբ մասնակիցն ակնհայտ հրահրում է վեճեր տարբեր ադմինիստրատորների հետ:

Պետք չէ արգելափակել մասնակիցներին իրենց ցանկությամբ, եթե բացակայում են «Հիմքեր արգելափակման համար» բաժնում նկարագրված օբյեկտիվ հիմքերը, ինչպես նաև կատարել ինքնաարգելափակումներ: Անհանդուրժելի են ինքնաարգելափակումները «Ավտոմատիկ արգելափակել այս մասնակցի վերջին IP-հասցեն և բոլոր հետագա IP-հասցեները, որոնցից նա կփորձի խմբագրումներ կատարել» կարգավորումով այն դեպքերում, երբ այդ IP-հասցեից կարող են օգտվել այլ մասնակիցներ:

Եթե ադմինիստրատորն արդեն արգելափակել է մասնակցին նույն խախտման համար մի քանի անգամ, ապա պետք է ձեռնպահ մնա կրկնակի արգելափակումներից, բացառությամբ՝ բացահայտ վանդալության դեպքերի:

Արգելափակման գործընթաց

խմբագրել

Արգելափակելիս ադմինիստրատորը պետք է վերլուծի, թե որքանո՞վ արգելափակումը կհամապատասխանի այս կամ այլ կանոնակարգերին, առաջիկա խնդիրների քչացմանը որքանո՞վ կնպաստի և հնարավո՞ր է տվյալ դեպքում սահմանափակվել նախազգուշացմամբ կամ այլ միջոցներով:

Ադմինիստրատորը պարտավոր է արգելափակված մասնակցի քննարկման էջում ցույց տալ արգելափակման հիմքերը: Այդ հիմքերը պետք է լինեն առավելագույնը պարզ և միանշանակ: Ընդ որում պետք է ներկայացվեն խախտման հղումները կամ այլ կերպ հստակ նկարագրված լինեն մասնակցի այն գործողությունները, որոնք անհանդուրժելի են: Պետք է նշվի, թե մասնակցի քայլերը ո՛ր կանոնակարգերին են հակասում կամ պետք է տրվեն հղումներ, որոնք ապացուցում են մասնակցի գործողությունների անհամատեղելիությունը նախագծի կանոններին: Բացատրությունների արդյունքում մասնակցին պետք է պարզ լինի, թե ինչպես պետք է ապագայում խուսափել նմանատիպ խախտումից: Նաև անհրաժեշտ է նշել պայմանները, որոնց դեպքում մասնակիցը կարող է վաղաժամ ապաարգելափակվել, ինչպես նաև նշել արգելափակումը վիճարկելու կարգը: Այն դեպքում, երբ արգելափակումը հիմնվում է հրապարակման համար անցանկալի տվյալների վրա (օրինակ, եթե արգելափակման համար հիմք է հանդիսանում անձնական նամակը), ադմինիստրատորը պետք է պատրաստ լինի այդ տեղեկատվությունը հարցման արդյունքում տրամադրել այլ ադմինիստրատորներին, եթե դա բացահայտ կերպով չի հակասում գաղտնիության մասին կանոնակարգերին:

Ադմինիստրատորը կարող է խորհրդակցել գործընկերների հետ արգելափակման անհրաժեշտությունն ու ժամկետները: Անկախ քննարկման ձևերից և արդյունքներից՝ նա է կրում արգելափակման ողջ պատասխանատվությունը:

Արտակարգ չհամարվող (սովորաբար փորձառու մասնակիցների երկարատև և անժամկետ արգելափակումը) վիճելի արգելափակումները պետք է նախապես քննարկվեն ԱՏ-ում, որպեսզի լրացուցիչ փաստարկումներ լինեն արգելափակելու կամ չարգելափակելու համար. փաստարկված դեմ կարծիքների դեպքում նման արգելափակում իրականացնելն անցանկալի է: Վիճելի արտակարգ արգելափակումները պետք է անմիջապես նմանապես քննարկվեն արգելափակումից հետո. անհրաժեշտ է ապաարգելափակել այդ մասնակիցներին փաստարկված դեմ ձայներ ի հայտ գալու դեպքում:

Արգելափակման պարամետրեր

խմբագրել

Արգելափակման դեպքում ադմինիստրատորը պարտավոր է լրացնել հետևյալ դաշտերը և ընտրել կարգավորումները՝

  • Պատճառ՝ այս դաշտում համառոտ նկարագրվում է արգելափակման պատճառները:
  • «Կանխարգելել մասնակցային հաշվի ստեղծումը»՝ այս կարգավորումը պետք է միացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնակցի կողմից ստեղծվել է անընդունելի անունով մասնակցային հաշիվ:
  • «Կանխարգելել մասնակցի կողմից էլ-նամակների ուղարկումը»՝ միացնել, եթե հիմքեր կան կասկածելու, որ մասնակիցը կչարաշահի կամ չարաշահում է վիքիփոստը:
  • «Արգելել մասնակցին խմբագրել իր քննարկման էջը»՝ միացնել, եթե մասնակիցը չարաշահում է իր քննարկման էջը:

Միայն գրանցված մասնակցին արգելափակելիս՝

  • «Ավտոմատ արգելափակել այս մասնակցի վերջին IP-հասցեն և բոլոր հետագա IP-հասցեները, որոնցից նա կփորձի խմբագրումներ կատարել»՝ միացնել, բացառությամբ դեպքերի, երբ արգելափակումը կիրառվում է բոտի կամ այլ բարեխիղճ մասնակցի լրացուցիչ մասնակցային հաշվի նկատմամբ (քանի որ կարող է խոչընդոտել բոտատիրոջ կամ Wikimedia Labs բոլոր բոտերի մուտքը):

IP արգելափակելիս՝

  • «Արգելել գրանցված մասնակիցներին խմբագրել այս IP-հասցեից»՝ միացնել, եթե IP-հասցեն օգտագործվում է մասնակցային հաշիվներում վանդալային խմբագրումների համար կամ բաց պրոքսի է:

Ապաարգելափակում

խմբագրել
 

Արգելափակման ժամկետի փոփոխություն կամ ապաարգելափակում հնարավոր է, եթե մասնակիցը խոսք է տվել դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, հանգամանքների էական փոփոխումների արդյունքում կամ եթե արգելափակումը ճանաչվել է սխալմունք:

Արգելափակումը բողոքարկելու համար մասնակիցը նախևառաջ պետք է անձամբ դիմի արգելափակած մասնակցին՝ նշելով փոփոխված հանգամանքները: Եթե ադմինիստրատորը համաձայն չէ ապաարգելափակմանը կամ այս կամ այն պատճառով չի պատասխանում, մասնակիցը կարող է իր քննարկման էջում տեղադրել {{unblock}} կաղապարն այլ ադմինիստրատորների ուշադրությունը հրավիրելու համար՝ այդ դեպքում էլ նշելով արգելափակած ադմինիստրատորին դիմելու արդյունքը: Անկախ ադմինիստրատորը կարող է հանել արգելափակումը, եթե արգելափակած ադմինիստրատորը ակնհայտ անհամաձայնություն չի հայտնել, կամ եթե ինքը արգելափակումը համարում է ակնհայտ սխալմունք: Մնացած դեպքերում ադմինիստրատորն իրավունք ունի ապաարգելափակման հարցը քննարկել ԱՏ-ում՝ նախապես համաձայնեցնելով արգելափակած ադմինիստրատորի հետ:

Որոշ դեպքերում թույլատրվում է ապաարգելափակել՝ չխորհրդակցելով արգելափակած ադմինիստրատորի հետ՝

  • եթե ավտոարգելափակումը խանգարում է մեկ այլ մասնակցի,
  • եթե IP-հասցեի (կամ տիրույթի) արգելափակման արդյունքում արգելափակվել են այլ մասնակիցներ (այս դեպքում հնարավոր է բացառել IP-արգելափակումներից). տվյալ ապաարգելափակման դեպքում անհրաժեշտ է ստուգել մասնակցին,
  • եթե արգելափակված IP-հասցեն այլևս բաց պրոքսի չէ,
  • եթե արգելափակած ադմինիստրատորն արգելափակելիս թույլատրել է դա նշումներում,
  • վատ գործարկվող բոտի ապաարգելափակումը հնարավոր է սխալների վերացումից հետո:

Խստիվ արգելվում է ինքնարգելափակումը (ադմինիստրատորների կողմից իրենց արգելափակելը)՝ անկախ նպատակներից (այս արգելքը մտցվում է, որպեսզի կանխարգելվեն այն IP-հասցեների արգելափակումը, որոնցից մուտք են գործում ադմինիստրատորները):

Կտրականապես արգելվում է ինքնապաարգելափակումը, բացառությամբ, երբ արգելափակվել է այդ ադմինիստրատորի կամ այլ ադմինիստրատորի կոտրված մասնակցային հաշվից (ընդ որում, այս դեպքում ևս պետք է խնդրել այլ ադմինիստրատորների ապաարգելափակել):

Տոպիկ բան

խմբագրել
 

Տոպիկ բանը արգելում է մասնակցին խմբագրել որոշակի հոդված(ներ), անվանատարածքներ, որոշակի գործողություններ անել և այլն, որը կիրառվում է ադմինիստրատորի կողմից:

Տոպիկ բանի մասին հայտարարությունը պետք է արվի Ադմինիստրատորների տեղեկատախտակում:

Տոպիկ բանը խախտելու դեպքում ցանկացած ադմինիստրատոր կարող է արգելափակել մասնակցին մինչ տոպիկ բանի ժամկետի ավարտը: Տոպիկ բանի շրջանցումն այլ մասնակցային հաշիվներից պետք է դիտարկվի որպես համապատասխան կանոնակարգի խախտում և պատժվի ըստ այդմ:

Արգելափակման փոխարինում տոպիկ բանով

խմբագրել

Արգելափակող ադմինիստրատորը (կամ նրա համաձայնությամբ մեկ այլ ադմինիստրատոր) արգելափակված մասնակցի համաձայնությամբ իրավունք ունի արգելափակումը փոխարինել տոպիկ բանով (այսինքն՝ արգելել նրան խմբագրել որոշակի հոդված(ներ) կամ այլ չափանիշներով խմբավորված հոդվածներ և/կամ որոշակի անվանատարածքներ, կատարել որոշակի գործողություններ և այլն:): Տոպիկ բանի ժամկետը որոշում է ադմինիստրատորը, բայց այն չպետք է 1,5 անգամ գերազանցի գործող արգելափակումը:

Տոպիկ բանի կրճատումը կամ չեղարկումն իրականացվում է նույն կարգով, ինչ արգելափակման չեղարկումն ու ժամկետի կրճատումը (տե՛ս «Ապաարգելափակում» բաժինը): Տոպիկ բանի ժամկետի փոփոխությունը կամ ամբողջովին հեռացումը (բացառությամբ սխալմունքի), ինչպես նաև չեղարկումը կամ տոպիկ բանը խախտելու համար արգելափակման ժամկետի կրճատումը պահանջում է տոպիկ բանը կիրառած ադմինիստրատորի համաձայնությունը:

Ընդհանուր դեպքերում արգելափակումը տոպիկ բանով փոխարինելու որոշումը կայացնում է արգելափակած ադմինիստրատորը, բայց այն դեպքում, երբ մասնակիցն ավելի վաղ խախտել է տոպիկ բանը, ապա հետագա քայլեր ձեռնարկելիս անհրաժեշտ է դիմել մասնակցային հաշվի արգելափակման՝ առանց հետագայում այն տոպիկ բանով փոխարինելու հնարավորության:

Տոպիկ բանի կիրառում ըստ ԱՏ հասած փոխհամաձայնության

խմբագրել

Մասնակցի հանդեպ ըստ ադմինիստրատորների տեղեկատախտակում (ԱՏ) հասած փոխհամաձայնության կարող է կիրառվել տոպիկ բան, որը, որպես օրենք, կիրառվում է կա՛մ որոշակի ժամկետով, կա՛մ անժամկետ: Այս բաժնում «տոպիկ բան» եզրույթով հասկացվում է միայն այն տոպիկ բանը, որը լրացուցիչ բացատրություններ կամ պայմաններ չունի:

Քննարկման սկիզբ

խմբագրել

ԱՏ քննարկում կարող է բացել ցանկացած ադմինիստրատոր[Ն 10], որը կարծում է, որ մասնակցի շարունակական ապակառուցողական գործողությունների համար բավարար է տոպիկ բանը և

ա) հիմքեր կան կարծելու, որ մասնակիցը ձեռնպահ կմնա տվյալ գործողություններից մինչ ԱՏ-ում քննարկման ավարտը կամ
բ) մասնակիցն արդեն արգելափակված է, բայց տոպիկ բանի առավելագույն ժամկետը, որով կարող է փոխարինվել տվյալ արգելափակումը, զգալի քիչ է ապակառուցողական գործողությունները կանխելու համար:

Քննարկման նախաձեռնողը պետք է՝

  • ԱՏ-ում նշի առաջարկվող սահմանափակումն ու ժամկետը՝ փաստարկված շարադրելով նման առաջարկի պատճառները,
  • ԱՏ-ում քննարկման մասին տեղյակ պահի մասնակցին, որի հանդեպ պետք է կիրառվի տոպիկ բանը:

Քննարկման արդյունքի ամփոփում

խմբագրել

Որպես կանոն՝ քննարկումը տևում է 7 օրից ոչ պակաս: Այս ժամկետից շուտ քննարկումը կարող է փակվել միայն հանգամանքների փոփոխման հետևանքով, որոնք տոպիկ բանի կիրառումը դարձնում են ժամանակավրեպ կամ տոպիկ բանի կիրառման դեմ արտահայտվողների ակնհայտ մեծամասնություն:

Քննարկումը կարող է ամփոփել ցանկացած ադմինիստրատոր[Ն 10]. արդյունքի նման ամփոփումը համազոր է ադմինական գործողությանը: Եթե արդյունքը նախատեսում է տոպիկ բանի կիրառում, արդյունքներն ամփոփած ադմինիստրատորը պարտավոր է՝

Տոպիկ բանի փոփոխում և հանում

խմբագրել

Տոպիկ բանի խստացման ցանկացած դեպք պետք է քննարկվի ԱՏ-ում այն կանոնակարգով, ինչպես որ կիրառվել է տոպիկ բանը:

Տոպիկ բանի մեղմացումը կարող է կատարվել տոպիկ բանի քննարկումն ամփոփած ադմինիստրատորի (կամ նրա համաձայնությամբ մեկ այլ ադմինիստրատորի) կողմից. նման որոշումները համազոր է ադմինական գործողությանը:

Տոպիկ բանի որոշակի մեղմացման կամ ամբողջական հանման հարցը պետք է քննարկվի ԱՏ-ում ցանկացած ադմինիստրատորի նախաձեռնությամբ. նման քննարկման ամփոփումը կատարվում է նույն կերպ, ինչ տոպիկ բանի կիրառմանը:

Նշումներ

խմբագրել
  1. Սույն կանոնները վերաբերում են բացառապես Հայերեն Վիքիպեդիայում արգելափակումներին և չեն տարածվում այլ նախագծերում մասնակցությունների վրա: Ստյուրդները կարող են կիրառել գլոբալ արգելափակում, որը նշանակում է Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր նախագծերի էջերի խմբագրման արգելանք. տվյալ արգելափակումներն այս կանոնակարգում չեն նկարագրվում:
  2. Բացի սեփական քննարկման էջից, եթե այդ հնարավորությունը չի հանվել արգելափակման ժամանակ: Որոշակի մասնակիցների որոշակի էջեր խմբագրելու արգելքը գոյություն ունի, բայց Վիքիպեդիայում չի կիրառվում:
  3. Էջերի խմբագրում, ինչպես նաև փոփոխություն կատարող այլ գործողություններ (իսկ Վիքիպեդիայում էջերի ընթերցման սահմանափակում չկա:)
  4. Բացառություն են կազմում մասնավորապես տեխնիկական խնդիրներով պայմանավորված արգելափակումները (օրինակ՝ բոտի արգելափակումը), ինչպես նաև հավելյալ մասնակցային հաշիվների արգելափակումը:
  5. Այսպիսով, արգելափակումը շրջանցող խմբագրումներն ըստ անհրաժեշտության կարելի է հետ շրջել։ Բացի այդ, սա նշանակում է, որ նույնիսկ IP-հասցեների արգելափակման հանման դեպքում, եթե դա խանգարում է այլ մասնակիցների աշխատանքին, կոնկրետ մասնակցի խմբագրման արգելքը մնում է ուժի մեջ, նույնիսկ այն դեպքում, եթե նա փորձում է կատարել անանուն խմբագրումներ:
  6. Ցանկալի է Վիքիպեդիայի էջերի կոնկրետ խմբագրումների տարբերությունների հղումների տեսքով:
  7. Եթե հիմնական մասնակցային հաշիվը փոխած մասնակիցն ունի նոր արգեկափակումներ, անհրաժեշտ է արգելափակման նկարագրության մեջ ներկայացնել հղում դնել դեպի հին մասնակցային հաշվի արգելափակման տեղեկամատյան կամ վերջին արգելափակումների մասին տեղեկատվությունն արտացոլել այլ կերպ: Նմանատիպ գրառում հնարավոր է նաև, եթե նոր մասնակցային հաշվով մասնակիցը շարունակում է պարբերաբար խախտումները:
  8. Այսինքն՝ մասնակցային հաշիվները, որոնց վերաբերյալ էական կասկածներ կան, որ դրանից օգտվել է այլ մասնակից:
  9. Տե՛ս նաև նախկին կանոնակարգային որոշումը
  10. 10,0 10,1 Բացառությամբ այն դեպքերի, երբ ըստ կանոնների տվյալ ադմինն իրավունք չունի արգելափակել տվյալ մասնակցին: