Վիքիմեդիա Հիմնադրամ, կորպ, շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամ, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը գործում է Ֆլորիդա նահանգի օրենսդրության համապատասխան, որտեղ այն հիմնադրվել է։ Այն գործարկում է համագործակցային եղանակով՝ ազատ բովանդակության ստեղծմանն ուղղված մի քանի վիքի նախագծեր՝ Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիգրքեր, Վիքիդարան, Վիքիպահեստ, Վիքիցեղեր, Վիքիլուրեր, Վիքիլսարան, Վիքիմեդիա Ինկուբատոր, ինչպես նաև, այժմ փակված Նուպեդիա նախագծի սեփականատերն է։ Առաջատար նախագիծը՝ Վիքիպեդիան, ամենաշատ այցելուներ ունեցող վեբ կայքերի տասնյակում է[10]։

Վիքիմեդիա Հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն
Հիմնադրված էհունիսի 20, 2003[1][2]
ՀիմնադիրՋիմմի Ուելս[3][4][5]
ՎայրՍան Ֆրանցիսկո
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՄարիանա Իսկանդեր[6]
Ընդհանուր ակտիվներ251 մլն $ (հունիսի 30, 2022, 2022)[7][8]
Հասույթ168 մլն $ (2022)[8]
Աշխատողների թիվ700 ± 5 մարդ (նոյեմբերի 3, 2023)[9]
Դուստր ընկերություններWikimedia, LLC?
Կայքwikimediafoundation.org(անգլ.)(արաբ.)(ֆր.)(ռուս.)(իսպ.)(գերմ.)
 Wikimedia Foundation Վիքիպահեստում

Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիպեդիա հանրագիտարանի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից։ Հիմնադրամը ֆինանսավորվում է աշխարհի տարբեր ծայրերից՝ կամավորների հանգանակությունների միջոցով։

Ըստ Վիքիմեդիայի կանոնադրության՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել և զարգացնել կրթական բովանդակություն, այնուհետև արդյունավետ և համընդհանուր տարածել դա։ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերին մասնակցում են կամավորներ տարբեր երկրներից, ովքեր ստեղծում են ազատ բովանդակություն և ծրագրային ապահովում, որը հասանելի է ազատ արտոնագրով։

Նպատակ

խմբագրել

Վիքիմեդիա Հիմնադրամի նպատակն է վիքիի վրա հիմնված նախագծերի միջոցով զարգացնել և պահպանել ազատ բովանդակությունը և այդ նախագծերում ստեղծված ողջ բովանդակությունը անվճար տրամադրել հանրությանը։ [11] Վիքիմեդիա Հիմնադրամի մեկ այլ կարևոր խնդիրներից է քաղաքական խմբերի շահերի պաշտպանությունը[12]։

Վիքիմեդիա Հիմնադրամը 2005 թվականին գրանցվել է որպես բարեգործական կազմակերպություն[13][14][15]։ Հիմնադրամի կանոնադրությունը հաստատում է կրթական բովանդակության հավաքագրման, զարգացման և դրա արդյունավետ և գլոբալ տարածման նպատակը[16]։

Պատմություն

խմբագրել

2001 թվականին Ջիմմի Ուելսը, ինտերնետ ձեռնարկատեր և Լարի Սանգերը, առցանց համայնքային կազմակերպիչ և փիլիսոփայության պրոֆեսոր, հիմնեցին Վիքիպեդիա ինտերնետ հանրագիտարանը Նուպեդիան լրացնելու համար։ 2001 թվականից նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվում էր Բոմիսի՝ Ջիմմի Ուելսի բիզնեսի կողմից։ Վիքիպեդիայի հանրաճանաչությունը մեծանալուն զուգահեռ նախագծի ֆոնդերը սպառվում էին։ Քանի որ Վիքիպեդիան սպառում էր Բոմիսի ռեսուրսները, նախագիծը ֆինանսավորելու համար, Ուելսը և Սանգերը մտածում էին բարեգործական մոդելի մասին։ 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիմեդիա Հիմնադրամը գրանցվեց Ֆլորիդայում[17][18]։ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Հիմնադրամը դիմեց Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակին՝ Վիքիպեդիայի ապրանքանիշի համար։ Նշանը ապրանքանիշի կարգավիճակ ստացավ 2006 թվականի հունվարի 10-ին։ Ճապոնիան ապրանքանիշը գրանցեց 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ Եվրամիությունը՝ 2005 թվականի հունվարի 20-ին[19]։

The name "Վիքիմեդիա" անունը կազմվել է վիքի և մեդիա բառերի միացումից, ինչը հորինվել էր ամերիկացի հեղինակ Շելդոն Ռամփթոնի կողմից, 2003 թվականի մարտին[20], Վիքիբառարանի՝ Ուելսի հարթակում երկրորդ վիքի նախագծի, ստեղծումից երեք ամիս անց։

2005 թվականի ապրիլին, ԱՄՆ հարկային ծառայությունը Հիմնադրամին հաստատեց որպես կրթական հաստատություն "Չափահասների շարունակական կրթություն" անվանակարգում, ինչը նշանակում է, որ Հիմնադրամին արվող բոլոր ներդրումները հարկերից ազատվում են։

2006 թվականի դեկտեմբերի 11-ին հիմնադրամի խորհուրդը արձանագրեց, որ կազմակերպությունը չի կարողացել դառնալ անդամակցվող կազմակերպություն․ ինչպես ծրագրված էր ի սկզբանե, Ֆլորիդա նահանգի օրենսդրության գրանցման պահանջներին չբավարարելու պատճառով։ Ուստի կանոնադրությունից համապատասխանաբար հանվեցին անդամների իրավունքների և գործունեությանը վերաբերող բոլոր հղումները։ Կանոնադրության փոփոխությունների որոշումը խորհուրդն ընդունեց միաձայն[17][21]։

2007 թվականի սեպտեմբերի 25-ին հիմնադրամի խորհուրդը տեղեկացրեց, որ տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո։ Սան Ֆրանցիսկոյի ընտրության հիմնական փաստարկներն էին․ նույնատիպ կազմակերպություններին և պոտենցիալ գործընկերներին մոտ լինելը, ավելի լավ կադրային ռեզերվ, ինչպես նաև ավելի էժան միջազգային չվերթներ[22][23][24]։ Ֆլորիդայից Սան Ֆրանցիսկո տեղափոխումն ավարտվեց 2008 թվականի հունվարի 31-ին[25]։

Նախագծեր և նախաձեռնություններ

խմբագրել

Վիքիմեդիա նախագծեր

խմբագրել

Վիքիմեդիա նախագծերի մեծ մասի բովանդակությունը լիցենզավորված է վերաբաշխման համար v3.0 of the Attribution and Share-alike Creative Commons licenses. Այս բովանդակությունը հավաքվել է կամավորների ներդրումներից և հեղինակային քիչ սահմանափակումներ ունեցող աղբյուրներից, ինչպիսիք են քոփիլեֆթ նյութերը և հանրային սեփականություն համարվող աշխատանքներից։

Բովանդակության նախագծեր

խմբագրել

Հիմնադրամը գործարկում է տասնմեկ վիքիներ, որոնք գիտելիքի տարածման իրենց հիմնական նպատակով աջակցում են ազատ բովանդակությանը։ Ըստ գործարկման ամսաթվի դրանք ներառում են․

  Անվանում․ Վիքիպեդիա
Նկարագրություն․ առցանց հանրագիտարան
Website: wikipedia.org
Գործարկվել է հունվարի 15, 2001
Տարբերակներ․ 290-ից ավել, ավելի քան 250 լեզուներով
Alexa դասակարգմամբ: 10 (Global, January 2020)[26]
  Անվանում․ Վիքիբառարան
Նկարագրություն․ առցանց բառարան և թեզաուրուս
Website: wiktionary.org
Գործարկվել է Դեկտեմբերի 12, 2002
Editions: ավելի քան 170 լեզուներով և պարզ անգլերենով
Alexa դասակարգմամբ 561 (Global, January 2020)[27]
  Անվանում․ Վիքիգրքեր
Նկարագրություն․ դասագրքերի հավաքածու
Website: wikibooks.org
Launched: July 10, 2003
Alexa դասակարգմամբ 2,445 (Global, January 2020)[28]
  Անվանում Վիքիքաղվածք
Նկարագրություն․ քաղվածքների հավաքածու
Website: wikiquote.org
Գործարկվել է Հուլիսի 10-ին, 2003
Alexa դասակարգմամբ: 5,568 (Global, January 2020)[29]
  Անվանում․ Վիքիճամփորդ
Նկարագրություն․ ճամփորդական ուղեցույց
Website: wikivoyage.org
Գործարկվել է Հուլիս 2003 որպես Վիքիճամփորդ
Ճյուղավորվել է Դեկտեմբերի 10, 2006 (գերմաներեն)
Վերագործարկվել է հունվարի 15, 2013, Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից անգլերեն
Alexa rank: 19,792 (Global, January 2020)[30]
  Անվանում Վիքիդարան
Նկարագրություն․ թվային գրադարան
Website: wikisource.org
Գործարկվել է նոյեմբեր 24, 2003
Alexa դասակարգմամբ․ 2,934 (Global, January 2020)[31]
  Անվանում․ Վիքիպահեստ
Նկարագրություն․ պատկերների, ձայնային ֆայլերի, տեսահոլովակներ և ընդհանուր մեդիայի շտեմարան
Website: commons.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 7-ին, 2004
  Անվանում Վիքիցեղեր
Նկարագրություն․ Ցեղերի տաքսոնոմիական կատալոգ]
Website: species.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 14, 2004
  Անվանում․ Վիքիլուրեր
Նկարագրություն․ առցանց լրագիր
Website: wikinews.org
Գործարկվել է Նոյեմբերի 8, 2004
Alexa դասակարգմամբ: 62,218 (Global, January 2020)[32]

Շարժման գործընկերներ

խմբագրել

Վիքիմեդիա շարժման դուստր ձեռնարկություններն անկախ, բայց ֆորմալ ճանաչված մարդկանց խմբեր են, որոնք մտադիր են միասին աջակցել և նպաստել Վիքիմեդիա շարժմանը։ Վիքիմեդիա Հիմնադրամի Խորհուրդը դուստր ձեռնարկությունների համար հաստատել է երեք ակտիվ մոդելներ՝ գլխամասեր, թեմատիկ կազմակերպություններ և օգտվողների խմբեր։ Դուստր ձեռնարկությունները կոչված են կազմակերպել և մասնակցել Վիքիմեդիա շարժման միջոցառումներում. ինչպիսիք են տարածաշրջանային համաժողովներ, տարածում, խմբագրաթոններ, հաքաթոններ, հանրային շփումներ, պետական քաղաքականության շահերի պաշտպանություն, ԳԼԱՄ համագործակցություն և Վիքիմանիա[33][34][35]։

Գլխամասային և թեմատիկ կազմակերպությունների ճանաչումը հաստատում է Հիմնադրամի խորհուրդը։ Կազմակերպությունների ճանաչման վերաբերյալ առաջարկությունները հիմնադրամի խորհրդին ներկայացնում է Գործընկերների հանձնաժողովը, որը բաղկացած է Վիքիմեդիա համայնքի կամավորներից։ Օգտվողների առանձին խմբերի ճանաչումը հաստատում է գործընկերների հանձնաժողովը։ Թեև շարժման գործընկերները պաշտոնապես ճանաչվում են Վիքիմեդիա հիմնադրամի կողմից, նրանք անկախ են Վիքիմեդիա հիմնադրամից՝ իրավական վերահսկողություն չի իրականացվում և պատասխանատվություն չեն կրում Վիքիմեդիա նախագծերի համար[34][35][36]։

Հիմնադրամը տեղական կազմակերպությունների ճանաչման գործընթացը սկսեց 2004 թվականին[37]։ 2010 թվականին սկսվեց նոր մոդելների զարգացումը։ 2012 թվականին, հիմնադրամը փորձարկեց, վերջնականացրեց և հաստատեց թեմատիկ կազմակերպության և օգտվողների խմբի մոդելները։ Լրացուցիչ՝ շարժման գործընկեր մոդելն էլ փորձարկվեց, սակայն դեռևս չի ճանաչվել կամ հաստատվել[35][38]։

Վիքիմանիա

խմբագրել

Ամեն տարի Վիքիմանիա անունով միջազգային համաժողովը մեկտեղում է Վիքիմեդիա կազմակերպություններում և նախագծերում ներգրավված մարդկանց միասին։ Առաջին Վիքիմանիան տեղի է ունեցել 2005 թվականին, Ֆրանկֆուրտում, Գերմանիա։ Ներկա ժամանակներում Վիքիմանիան կազմակերպում է հանձնաժողովը, տեղական կազմակերպության աջակցությամբ։ Վիքիմանիան տեղի է ունեցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բուենոս Այրեսը[39], Քեմբրիջ[40], Հայֆա[41], Հոնգ Կոնգ[42], և Լոնդոն.[43] 2015 թվականին, Վիքիմանիան տեղի ունեցավ Մեխիկո[44], 2016-ին Էզինո Լարիոյում, Իտալիա[45], 2017-ին Մոնրեալում, 2018-ին Քեյփ Թաունում, և 2019-ին Ստոկհոլմում։

Ռազմավարական պլան

խմբագրել
Տեսանյութը բացատրում է Վիքիմեդիայի 2011 թվականի ռազմավարական ծրագիրը
 
Գործադիր տնօրեն Քեթրին Մաեր, 2016

Ի պատասխան Վիքիպեդիայի ծավալի և հանրաճանաչության աճի, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիմեդիա շարժման կատարելագործման և կայունացման ռազմավարական պլանի մասին։ Ծրագիրը հայտարարվեց 2009 թվականի հուլիսին, որին հաջորդեց Վիքիմեդիա շարժման անդամների հետ հարցազրույցների և հարցումների շարքը, ներառյալ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմի անդամները և կամավոր խմբագիրները[46]։ TԸնթացիկ պլանը կոչված էր հնգամյա ծրագրի հիմք հանդիսանալու հետագա ընդլայնման, բովանդակության որակի և որակի վերահսկման բարելավման, ինչպես նաև գործառնական ոլորտների օպտիմիզացման համար, ինչպիսիք են ֆինանսները և ենթակառուցվածքները[47]։

Վիքիպեդիա օգտագործելիության նախաձեռնություն

խմբագրել

2008 թվականի դեկտեմբերին, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարել էր Սթենտոն հիմնադրամի կողմից 890,000 դոլար ծառայողական օգտագործման դրամաշնորհ տրամադրելու մասին, բարելավելու Վիքիպեդիայի հասանելիությունը[48]։ Հետագայում Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից դրամաշնորհն օգտագործվեց տեխնոլոգիական բաժանմունքի նախագծերի համար աշխատակիցներ նշանակելու համար[49]։

2009 թվականին մի շարք հետազոտություններ անցկացվեցին։ Սա սկսվեց MediaWiki ընդլայնման միջավայրի որակական հետազոտությունից, որին հետևեց որակյալ վիճակագրական հետազոտությունը, կենտրոնացած խմբագրումների ծավալիև, նոր մասնակիցների քանակին և դրանց վիճակագրությանը։ 2009 թվականի մարտին հետազոտություն կատարվեց անգլերեն Վիքիպեդիայի նոր խմբագիրների և ոչ շրջանում։ Նպատակն էր պարզել, թե Վիքիպեդիան խմբագրելիս մասնակիցներն ինչ խոչընդոտներ են ունեցե՝ սկսած մանր փոփոխություններից մինչև ավելի բարդ շարահյուսություններ, ինչպիսիք են ձևանմուշները։ Հետազոտությանը մասնակցեցին 2500 հոգի Վիքիպեդիայի տարածքում, այն այնուհետ զտվեց մինչև տաս մասնակից։ Արդյունքները համեմատվել և օգտագործվել են տեխնոլոգիական թիմի կողմից՝ Վիքիպեդիայի օգտագործելիությունը բարելավելու համար[50]։ The Usability and Experience Study was followed up by the Usability, Experience and Progress Study in September 2009. This study recruited different new and non-editors for in-person trials on a new Wikipedia skin.[51]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Detail by Entity Name: Florida Not For Profit Corporation WIKIMEDIA FOUNDATION, INC.Florida Department of State.
  2. OpenCorporates — 2010.
  3. Wikipedia founder Jimmy Wales goes bananas - TelegraphThe Daily Telegraph, 2008.
  4. [Wikipedia-l Announcing Wikimedia Foundation] — 2003.
  5. Wikipedia founder Jimmy Wales goes bananas
  6. Lima-Strong C. Wikimedia taps leader of South African nonprofit as its next CEO // The Washington Weekly Post / M. MurrayWashington: Fred Ryan, 2021. — ISSN 0190-8286; 2641-9599
  7. տարեկան հաշվետվություն
  8. 8,0 8,1 Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
  9. https://web.archive.org/web/20231103193957/https://wikimediafoundation.org/role/staff-contractors/
  10. «Top 500». Alexa. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 դեկտեմբերի 4-ին.
  11. Devouard, Florence. «Mission statement». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  12. Jackson, Jasper (2017 թ․ փետրվարի 12). «'We always look for reliability': why Wikipedia's editors cut out the Daily Mail». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին. «Another core job for the foundation – and Maher – is political advocacy. While copyright and press freedom are important issues for Wikipedia, there is one area even more fundamental to its operation - the rules that protect web firms from full liability for what their users post.»
  13. Charity Navigator Charity Navigator IRS (Forms 990) Tab Արխիվացված Դեկտեմբեր 18, 2015 Wayback Machine. Page accessed January 31, 2016
  14. «NTEE Classification System». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  15. «NCCS definition for Adult Education». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  16. Jd. «Wikimedia Foundation bylaws». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  17. 17,0 17,1 Jimmy Wales (2003 թ․ հունիսի 20). «Announcing Wikimedia Foundation». mail:wikipedia-l. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  18. Florida Department of State, Division of Corporations. Wikimedia Foundation, Inc Record Արխիվացված Հունիս 18, 2016 Wayback Machine and Letters of Incorporation, Wikimedia Foundation Արխիվացված Հունիս 18, 2016 Wayback Machine, filed June 20, 2003
  19. Nair, Vipin (2005 թ․ դեկտեմբերի 5). «Growing on volunteer power». Business Line. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
  20. Rampton, Sheldon (2003 թ․ մարտի 16). «Wikipedia English mailing list message». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2005 թ․ հուլիսի 11-ին.
  21. Bylaws revision.
  22. Moncada, Carlos (2007 թ․ սեպտեմբերի 25). «Wikimedia Foundation Moving To Another Bay Area». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. Mullins, Richard (2007 թ․ սեպտեմբերի 26). «Online Encyclopedia To Leave St. Petersburg For San Francisco». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. Kim, Ryan (2007 թ․ հոկտեմբերի 10). «Wikipedia team plans move to San Francisco». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  25. «Press releases/Relocation - Wikimedia Foundation». wikimediafoundation.org (անգլերեն). 2007 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  26. «wikipedia.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  27. «wiktionary.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  28. «wikibooks.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  29. «wikiquote.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  30. «wikivoyage.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  31. «wikisource.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  32. «wikinews.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  33. Various. «Wikimedia movement affiliates». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  34. 34,0 34,1 Various. «Wikimedia movement affiliates/Frequently asked questions». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  35. 35,0 35,1 35,2 Various. «Wikimedia movement affiliates/Models - Meta». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. Various. «Affiliations Committee». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  37. Various. «Wikimedia chapters». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. Various (2012 թ․ մարտի 31). «Resolution:Recognizing Models of Affiliations - Wikimedia Foundation». wikimediafoundation.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  39. «Wikimania». wikimedia.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  40. «The Many Voices of Wikipedia, Heard in One Place». New York Times. 2006 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  41. Levin, Verony (2011 թ․ օգոստոսի 5). «Wikimania Conference at Its Peak; Founder Jimmy Wales to Speak Tomorrow». TheMarker (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  42. Lu Huang, Keira (2013 թ․ հուլիսի 29). «Wikimania challenge for Hong Kong as conference comes to town». South China Morning Post Publishers Ltd. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Wikimania! Head to Wikipedia's first ever London festival». Time Out London. 2014 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  44. «Main Page – Wikimania 2015 in Mexico City». wikimania2015.wikimedia.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  45. Wikimania 2016 bids/Esino Lario Արխիվացված Ապրիլ 29, 2015 Wayback Machine, retrieved 2015-05-17
  46. «Strategic Plan/Background and Context». Wikimedia Strategy. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  47. «Emerging strategic priorities». Wikimedia Strategy. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  48. Az1568. «Press releases/Wikipedia to become more user-friendly for new volunteer writers». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  49. Mailing list post Արխիվացված Մարտ 30, 2013 Wayback Machine by Կաղապար:Srlink, chief technology officer to the Wikimedia Foundation (January 9, 2009)
  50. «Usability and Experience Study». Wikimedia Usability. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  51. «Usability, Experience, and Progress Study». Wikimedia Usability. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.