Վիքիպեդիա:Անավարտ հոդված

(Վերահղված է Վիքիպեդիա:Հոդվածի չափից)
↱

Անավարտ հոդված է համարվում նոր ստեղծված, դեռևս բավարար բովանդակություն չունեցող հոդվածը։ Սովորաբար այս հոդվածում տեղադրվում է {{անավարտ}} կաղապարը, որն ընթերցողներին հրավիրում է խմբագրել էջը և այն դարձնել լիարժեք հանրագիտական հոդված։

Ընդամենը մի քանի նախադասությունից բաղկացած ոչ բոլոր հոդվածներն են համարվում «անավարտ»։ Մեկ կամ երկու նախադասության դեպքում հոդվածը սովորաբար համարվում է կարճ և ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։ Այլ դեպքում, եթե միայն մեկ երկու փաստ է հայտնի ներկայացվող նյութի վերաբերյալ, հոդվածը կարող է համարվել լիարժեք, ուստի {{անավարտ}} կաղապարն այնտեղ տեղադրել անհրաժեշտ չէ։

Չափանիշներ

խմբագրել
  1. Միայն մեկ փաստ ներկայացնող հոդվածը բառարանային սահմանում է։ Այն չի կարող համարվել անավարտ և որպես «կարճ էջ» ներկայացվում է ջնջման։
  2. Երկու կամ ավել փաստեր ներկայացնող հոդվածը անավարտ հոդված է։ Ընդ որում, հաշվի են առնվում միայն հոդվածը տեսքստային մասում ներկայացված փաստերը (որի մեջ չեն մտնում տեղեկաքարտերը և պատկերազարդումների մակագրությունները)։
  3. Երեք կամ ավել փաստեր ներկայացնող, սակայն լիարժեք հոդված համարվելու համար ոչ բավարար ծավալ (3 կամ 4 նախադասություն) ունեցող հոդվածը որոշ դեպքերում նույնպես կարող է անավարտ համարվել։
  4. Երեք կամ ավել փաստեր ներկայացնող և բավարար ծավալ (4 նախադասությունից ավել) ունեցող հոդվածը անավարտ չէ, նույնիսկ եթե հոդվածի թեմայի վերաբերյալ դեռ բազմաթիվ այլ փաստեր կարելի է ներկայացնել։

Օրինակներ

խմբագրել

Մեկ փաստ ներկայացնող բառարանային սահմանում.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։

Նվազագույն պահանջներին բավարարող անավարտ հոդված.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի։

Չորս լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող անավարտ հոդված.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։

Չորսից ավել լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող հոդված։ Թեև դեռ շատ տեղեկություներ կարելի է ներկայացնել թեմայի վերաբերյալ, հոդվածն այևս անավարտ չէ։

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։ Այս երաժշտական գործիքը ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Կիթառի առաջին նախատիպը՝ կիթառան, օգտագործել են հին հույները։

Կարճ էջ

խմբագրել
 
 

Անավարտ հոդված կոչվելու չափանիշներին չհամապատասխանող հոդվածը համարվում է կարճ էջ։ Կարճ էջեր են համարվում ընդամենը մեկ կամ երկու նախադասությունից կազմված այն հոդվածները, որոնք ոչ թե տալիս են հանրագիտարանային տեղեկություն, այլ բառարանային սահմանում։

  1. Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալ է համարվում 3000 բայթը՝ կաղապարներով, տեղեկաքարտերով, նկարներով և կատեգորիաներով հանդերձ (թեև կարող են լինել բացառություններ), դրան չհամապատասխանելու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։
  2. Հոդվածը, որ չի հասնում կամ անցնում նշված ծավալը, ջնջման կարող է պիտակվել միայն մեծ ծավալով Վիքիպեդիայի այլալեզու հոդված նշելու դեպքում կամ հոդվածում նշված աղբյուրի ծավալուն լինելու դեպքում, բայց այն չպետք է երեք նախադասությունից քիչ տեքստային մաս ունենա։
  3. Հոդվածի նյութի հիմնական մասը պետք է ունենա հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր։
  4. Միջլեզվային հղումներ չունեցող հոդվածները ենթակա չեն պիտակման և ջնջման այս պատճառաբանությամբ:

Տես նաև

խմբագրել