Վիկտոր Անատոլևիչ Բուտ (հունվարի 13, 1967(1967-01-13), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, 2012 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման[1], զենքի ապօրինի առևտուր իրականացնելու և ահաբեկչությանն աջակցելու մտադրության համար[2][3][4]։ Դատարանը Բուտին մեղավոր է ճանաչել մեղադրանքի մի քանի կետով, այդ թվում «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր՝ ժողովրդի բանակ» կազմակերպությանը զենք վաճառելու նպատակով դավադրության մեջ, որը Ամերիկյան իշխանությունը համար է ահաբեկչություն։ Ինքը՝ Բուտը, որը 2008 թվականի մարտի 6-ից գտնվում է ազատազրկման մեջ, իր մեղքը չի ընդունել։

Վիկտոր Բուտ
ռուս.՝ Виктор Анатольевич Бут
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1967(1967-01-13) (56 տարեկան)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Tajikistan.svg Տաջիկստան և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունQazan Suvorov military school? և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ
Մասնագիտությունarms trafficker, ռազմական գործիչ և համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ
ԿուսակցությունՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կայքvictorbout.ru
Commons-logo.svg Viktor Bout Վիքիպահեստում

Արևմտյան լրատվամիջոցները Բուտին անվանում են «Զինագործ Բարոն» և «Մահավաճառ»[5][6]։ Որոշ ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ «ԱՄՆ հատուկ ծառայությունները» նրան համարել են «աշխարհում զենքի խոշորագույն անօրինական առևտրականներից մեկը»[7]։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Բարձր դասարաններում Վիկտոր Բուտը սովորել է գերմաներեն և էսպերանտո[8][9]։ 1984 թվականին ավարտել է Կազանի Սուվորովի անվան ռազմական դպրոցը[10]։ 1985 թվականին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձերից հետո զինվորական ծառայություն է անցկացրել Ռուսական Կարպատներում[11], 1987 թվականին պահեստարան տեղափոխվելիս ընդունվել է Մոսկվայի Օտար լեզուների ռազմական ինստիտուտ[12], որից հետո 1989-1991 թվականներին ռազմական տրանսպորտի ավիացիայի Վիտեբսկի գնդում ծառայել է որպես ռազմական թարգմանիչ-ռադիոյի օպերատոր, բազմիցս թռիչքային առաքելություններ է իրականացնել Անգոլայում և աֆրիկյան այլ երկրներում:1989-1990 թվականներին եղել է Մոզամբիկում սովետական ​​ռազմական առաքելության թարգմանիչ, որտեղ Կոմսոմոլ երեկույթի հանդիպման ժամանակ հանդիպել է իր ապագա կնոջը`Ալլային[11]։

Ձեռնարկատիրակա գործունեությունԽմբագրել

1991 թվականին նա բացել է իր առաջին ընկերությունը և դարձել ավիացիոն գործակալ[11][13]։ 1992 թվականին գնացել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ զբաղվել է օդային փոխադրումների կազմակերպմամբ։ Թերթի հարցազրույցում նա պնդում էր, որ 1993 թվականից ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց «երբեք Ռուսաստանից արտագաղթելու կամ քաղաքացիություն փոխելու փորձ չի կատարել»[14]։ Նրա Շարջայի միջազգային օդանավակայանի ավիաընկերությունը զբաղվում էր ծաղիկների, կենցաղային իրերի և օրինական ռազմական ապրանքների տեղափոխմամբ, ինչպես նաև ֆրանսիական և բելգիական ռազմական խաղաղապահների տեղափոխմամբ։ 1996 թվականին ռուս մարտիկներին տեղափոխել է Մալայզիա[13]։

1990-ական թվականների կեսերին առաջին ԶԼՄ-ները պնդում էին, որ Բուտի գործունեությունը ներառում էր զենքի ապօրինի առևտուրը միջազգային էմբարգոյի ենթակա երկրներում։ Գնորդների թվում նշվել են այնպիսի երկրների և ահաբեկչական խմբավորումների անուններ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Տոգոն, Ռուանդան, Լիբերիան, Սիերա Լեոնեն Թալիբան շարժումը և Ալ-Կաիդան։ Նման ենթադրությունների պատճառը օդաչուների վկայությունն էր այն բանի մասին, որ բեռը միշտ եղել է փակ արկղերի մեջ[13]։ Ռուսական մամուլը ենթադրում էր, որ Բուտը կարող էր լինել «Ռոսոբորոնէսպորտ»-ի ոչ պաշտոնական միջնորդը և Ռուսաստանի կարևոր գաղտնի գործակալներից մեկը[15]։

1995 թվականին Աֆղանստանում Իլ-76ՏԴ ինքնաթիռի գրավման ժամանակ Բուտը մասնակցել է ռուսաստանյան ինքնաթիռի անձնակազմի ազատ արձակման բանակցություններին[16]։

1995 - 1998 թվականներին գործունեություն է իրականցրել Բելգիայում, բայց իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելուց հետո տեղափոխել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ գտնվում էր նրա Air Cess Liberia ավիաընկերության գրասենյակը, որն ուներ աշխարհի ավելի քան 50 ինքնաթիռ։

Բուտը նշվել է զենքի և զինամթերքի ապօրինի մատակարարման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի (2000), Amnesty International-ի (2005 и 2006), ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցներում[17]։ Միևնույն ժամանակ, 2003 թվականից ի վեր Բուտին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող ընկերությունները նյութական աջակցություն են ցուցաբերել Իրաքում ԱՄՆ զինված ուժերին[18]։

2011 թվականի նոյեմբերին Տրիպոլիում գտնվող Լիբիայի հետախուզության շտաբ-բնակարանի խուզարկության ընթացքում գտնվել են փաստաթղթեր, որոնք ցույց են տվել Բուտի կապերը Լիբիայի պաշտոնյաների հետ 2003 թվականին[19]։ Այդ ժամանակ Բուտը խոստովանել իր մասնակցությունը զենքի տեղափոխման «թեժ կետեր», բայց մերժել է առևտուրը որպես այդպիսին։ Մանսավորապես նա նշել է[20]. «Ես օդային տրանսպորտով զենք եմ մատակարարել Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության, Բրազավիլի և Ռուանդայի կառավարություններին, ինչպես նաև Ռաբաննի կառավարությանը, երբ պատերազմ էր ընթանում թալիբանների հետ։ Բայց ես չեմ գնել և չեմ վաճառել զենք։»

Մեղադրանքներ և կալանքԽմբագրել

2001 թվականին կասկածների աճող ալիքի պատճառով Բուտը ստիպված է եղել լքել ԱՄԷ-ն։ 2002 թվականին Բելգիան դարձել է առաջին պետությունը, որը նրան մեղադրել է ադամանդների մաքսանենգության և փողերի լվացման մեջ՝ վերջին յոթ տարիների ընթացքում շուրջ 300 մլն դոլարի չափով և հայտարարվել է Բուտի նկատմամբ միջազգային հետախուզություն։ Վախենալով ձեռբակալությունից Բուտը 2002 թվականին հաստատվել է Ռուսաստանում, փորձել է դուրս չգալ դեպի արտասահման, ուշադրություն չգրավել և կնոջ խոսքերով դադարել է զբաղվել ավիացիոն արտահանումամբ։ Այնուամենայնիվ, ելնելով Բելգիայի օրդերից, 2002 թվականին ՄԱԿ-ը արգելել է Բուտի տեղահանումը, իսկ ԱՄՆ-ի հետ պահանջել է սառեցնել իր հաշիվները, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր ձեռնարկություններին ու անձանց։ Բուտը պնդել է, որ պատժամիջոցների արդյունքում ՄԱԿ-ը կորցրել է մոտ 17 մլն դոլար[13]։

1990-ական թվականների վերջին ԱՄՆ կառավարությունը սկսել է Բուտի գործունեության հետաքննությունը։ 2006 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ստորագրել է հրամանագիր Բուտի ակտիվների սառեցման մասին, որ նրա գործունեությունը սպառնում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում իրականացնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։

 
Բուտը Թայլանդում

2008 թվականին ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալները կոլումբիացի ապստամբների տեսքով Բանգկոկում Բուտին ծուղակն են գցել, իբր ժամանակակից զենքի մատակարարման գործարք կնքելու համար և Բուտին վարկաբեկող ձայնագրություններ են արել, որոնք հետո ապացուցվեցին ամերիկյան դատարանում[20]։ 2008 թվականի մարտի 6-ին «Sofitel Silom Road» հյուրանոցում Բուտը Թայլանդի ոստիկանության կողմից ձեռբակալվել է։ Ձերբակալման օրդերը Թայվանի դատարանը տվել է կոլումբիացի ահաբեկիչներին օգնելու մեղադրանքով, որոնց համար իրենց ներկայացնում էին ամերիկյան գործակալները[21]։

Բուտի հետ միասին Թայլանդում ձեռբակալել, բայց հետո ազատ են արձակել Անդրեյ (Էնդրյու) Սմուլյանին, Մեծ Բրիտանիայի հպատակը և նրա հնարավոր հանցակիցը։ Ավելի ուշ նա կալանքի տակ էր առնվել և կանգնել է ԱՄՆ-ի դատարանի առաջ։ Ենթադրվում է, որ Սմուլյանն այդ ժամանակահատվածում համագործակցել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ՝ որպես միջնորդ հանդես գալով Բուտի և նրանց միջև բանակցություններում[22]։ 2012 թվականի մայիսին Սմուլյանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, դրանցից չորսը նա այդ ժամանակ արդեն կրել էր[23]։

Բուտի ձեռբակալման մեջ, նրա նախկին փաստաբան Ալեքսեյ Բինեցկու կողմից հրապարակված վարկածի համաձայն, առաջին հերթին հետաքրքրված էին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մրցակից կառույցները, որոնք այդպիսով վերացրել են մրցակցին սպառազինության միջազգային շուկայում և տվյալ դեպքում հանդես են եկել որպես ամերիկյան գործընկերների ազդեցության գործակալներ, ուստի նրանք մանրակրկիտ պատրաստվել են արտասահմանյան իրավազորության մեջ նրան ձերբակալելու համատեղ գործողություն, ռուսական արդարադատության անհասանելիության սահմաններից դուրս, որտեղ առաջինը ապատեղեկացրել են Բուտին Թայլանդ (խաբեությամբ) նրա այցի անվտանգության վերաբերյալ, իսկ երկրորդները պատասխանատու էին նրա ձերբակալության և հետագայում ԱՄՆ դուրս կրելու համար[24]։

Մեկ ու կես տարվա ընթացքում Թաիլանդի կառավարությունը խոչընդոտել է ամերիկացիներին Բուտին դուրս բերել երկրից և Ռուսաստանի իշխանությունների հետ փորձել են լուծել Բուտին Ռուսաստան ուղարկելու հարցը[24]։

Արտահանձնում ԹաիլանդիցԽմբագրել

 
Վիկտոր Բուտը DEA-ի աշխատակիցների ուղեկցությամբ

2009 թվականի օգոստոսի 11-ին Թայլանդի դատարանը հրաժարվել է Բուտին արտահանձնել ԱՄՆ-ին, պատճառաբանելով, որ դատարանին ներկայացված ապացույցները բավարար չեն, ինչպես նաև Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր կազմակերպությունը, որին նա զենք էր վաճառել հանդիսանում է քաղաքական այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպություն ինչպես պնդում էր ԱՄՆ-ը, սակայն 2001 թվականին ՄՆ Պետքարտուղարությունը, հետագայում նաև Եվրամիությունը կազմակերպությունը որակեցին որպես ահաբեկչական։ Այնուամենայնիվ, նույն թվականի սեպտեմբերի 2-ին Բանգկոկի քրեական դատարանը մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակել[25][26][27]։

2010 թվականի փետրվարի 17-ին Նյու Յորքի դատախազությունը նոր մեղադրանք առաջադրեց, որը վերաբերվում էր ամերիկյան երկու ինքնաթիռների, որոնք Բուտը ցանկանում էր գնել իր կոլեգա Ռիչարդ Չիչակլիի հետ։ Օգոստոսի 20-ին Թայլանդի քրեական դատարանը վերջապես համաձայնվեց Բուտին արտահանձնել ԱՄՆ-ին[28]։ Նրա փաստաբանը բողոքարկեց դատարանի որոշումը և պահանջվեց որոշակի ժամանակ հետագա դատական պրոցեսների համար։ Սակայն մինչև նոյեմբեր Թայլանդի դատարանը վերջնական որոշում կայացրեց Վիկտոր Բուտին արտահանձնելու մասին։ 2010 թվականի նոյեմբերի 16-ին Վիկտոր Բուտը չարթերային չվերթով տեղափոխվեց ԱՄՆ։ Թռիչքի ժամանակ նրան ուղեկցում էին Թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի վարչության վեց աշխատակից։ 2010 թվականի նոյեմբերի 17-ի առավոտյան ինքնաթիռը վայրէջք կատարեց Նյուբուրգ քաղաքի մոտ գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիայի «Ստյուարդ» ավիաբազայում։

Բուտին Մանհեթենի դատարան են բերել զրահապատ մեքենայով հինգ այլ մեքենաների ուղեկցությամբ։ Նյու Յորքի հարավային շրջանի դատավորը նրա համար խափանման միջոց նշանակեց կալանավորումը, նախնական կանլանքի կենտրոնում։ Շուրջ 15 ամիս Բուտը անց է կացրել մեկուսարանում շուրջօրյա արհեստական ​​լուսավորությամբ առանց պատուհանների և թարմ օդի ներթափանցման, զբոսանքները ևս արգելված էին[23]։

Դատական պրոցես ԱՄՆ-ումԽմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 11-ին սկսվեց «ԱՄՆ-ը ընդդեմ Բուտի» դատական գործը։ Գործը ընթանում էր Մանհեթենում Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում։ Գործը վարում էր դատավոր Շիրա Ա. Շենդլինը։ Նիստերի ընթացքում հանդես են գալիս վեց վկաներ։ Պաշտպանյալը չներկայացրեց իր վկաներին, իսկ Բուտը հրաժարվեց ցուցմունք տալ։ Նա մեղադրվում էր օրենսգրքի չորս կետով՝ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու, պետական ծառայողներին սպանելու, Շարժական հակաօդային համակարգեր ձեռք բերելու և վաճառելու, ահաբեկչական խմբավորումներին զենք վաճառելու համար։ Բուտը ոչ մի կետով իրեն մեղավոր չհամարեց[29]։ Հոկտեմբերին ռուսաստանի խորհրդարանի պատգամավորների խումբը գրություն ուղարկեց դատավոր Շրի Շենդլինին, որում ասվում էր. «Բիզնես շրջանակներում, գործընկերների, ընկերների և հարազատների շրջանում Վիկտոր Բուտի մասին վաղուց արդեն կարծիք կա որպես ազնիվ, հարգալից, բարոյական և պատասխանատու անձնավորություն, ինչպես նաև օրինապահ, պատասխանատու, հուսալի ձեռնարկատեր»[30]։

2011 թվականի նոյեմբերի 2-ին դատարանը Բուտի համար միաձայն մեղադրական վճիռ կայացրեց[31][32]։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի դատավարությունից հետո Բուտը բանտում ապրում էր ավելի ծանր պայմաններում քան մինչև այդ[33]։

Դատավճիռը հետաձգվեց և կայացավ 2012 թվականի ապրիլի 5-ին։ Դատախազությունը ցանկանում էր Բուտին դատապարտել ցմահ ազատազրկման[34]։ Ինքը Բուտը ևս սպասում էր ցմահ բանտարկության դատավճռի[35]։ 2012 թվականի ապրիլի 5-ին Նյու Յորքի դաշնային դատարանը Բուտին դատապարտեց 25 տարվա ազատազրկման[1]։ Դատավճռի ընդունումից հետո Բուտին տեղեափոխեցին Բրուկլինի ընդհանուր ռեժիմի բանտի[36] հոգեկան անկայունություն ունեցող և ինքնասպանության հակված անձանց բլոկ[23]։ ՌԴ ԱԳՆ-ն քննադատեց վճիռը և հայտարարեց, որ Բուտի բանտարկությունը անհիմն է ու հանդիսանում է քաղաքական պատվեր, արտգործնախարարությունը նաև խոստացավ միջոցներ ձեռնարկել Բուտին Ռուսաստանին արտահանձնելու համար[37][38]։ Բութի կինը գոհունակություն է հայտնել դիվանագետների աջակցությունից, բայց միևնույն ժամանակ նշել է անբացատրելի և մտահոգիչ այն հանգամանքը, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների և հնարավորությունների տեսանկյունից շատ ավելի հեշտ էր Բուտին վերադարձնել Թաիլանդից, քան ԱՄՆ-ից[39]։

2012 թվականի մայիսին ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն որոշում ընդունեց Բուտին տեղափոխել հատուկ ռեժիմի բանտ[36]. Адвокат Бута, консульские работники и дипломаты смогли убедить судью и американскую прокуратуру отложить этапирование[23]: Կապված սրա հետ Ալլա Բուտը բաց նամակով դիմեց ռուսական իշխանություններին, որում նա պահանջում էր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար[40]։ Արդյունքում 2012 թվականի հունիսին Բուտին տեղափոխեցին ընդհանուր ռեժիմի բանտ[41][42]։

Աջակցության ցույցերԽմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 11-ին, «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» հասարակական կազմակերպությունը Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում կազմակերպել է պիկետ` «Վերադարձրե՛ք Վիկտոր Բուտին» և «Մենք պահանջում ենք Վիկտոր Բուտի արդար դատավարություն» կարգախոսներով։ Նմանատիպ միջոցառումներ են անց կացվել նաև Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Եկատերինբուրգում[43][44]։ Նույն տարվա դեկտեմբերի 27-ին «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» զանգվածային պիկետ է անցկացրել Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում՝ պահանջելով, որ Բուտը վերադառնա հայրենիք[45]։ Այս անգամ Ալլա Բուտը միացել է միության ակտիվիստներին[46]։ Կազմակերպիչները նշել են, որ պիկետը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Բուտը չի վերադարձել Ռուսաստան[47][48][49]։

2012 թվականի մարտի 27-ին «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսարանում անց է կացրել հերթական զանգվածային հավաքը՝ ի պաշտպանություն Բուտի, որին մասնակցում էին այս հասարակական կազմակերպության 30 ակտիվիստներ[50][51]։ Մարտի 22-ին Մոսկվայում և Պետերբուրգում կազմակերպությունների պատվիրակությունները նամակներ են հանձնել ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլուին և ԱՄՆ գլխավոր հյուպատոս Բրյուս Տերններին՝ պնդելով, որ անձնական հանդիպում են պահանջում Բուտի՝ ազատ արձակման հարցի քննարկման համար[52][53]։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ ևս անց է կացվել պիկետ՝ նման պահանջներով[54][55][56]։ 2012 թվականի ապրիլի 24-ին միության անդամները կրկին խոսել են Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում՝ Բուտին հայրենիք վերադարձնելու պահանջով։ Ակտիվիստների պաստառների վրա հետևյալ կարգախոսներն էին. «Ամոթ մարդկանց առևանգողներին», «Ազատություն Ռուսաստանի քաղաքացուն» և «Օբաման, վերադարձրու խաղաղության Նոբելյան մրցանակը»։ Մեկ ժամ շարունակ ակտիվիստները թռուցիկներ են հանձնել անցորդներին՝ հայտարարելով, որ միության անդամները Բուտի գործը համարում են քաղաքական պատվեր[57]։

Անձնական կյանքԽմբագրել

1992 թվականից ամուսնացած է Ալլա Վլադիմիրովնա Բուտի հետ, օրիորդական ազգանունը՝ Պրոտասովա (ծնվել է 1970 թվականին Լենինգրադում)։ Ալլան նկարիչ, դիզայներ, նորաձևության դիզայներ, հագուստի խանութների սեփականատեր էր ԱՄԷ-ում, Գերմանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ռուսաստանում[58][59]։ Վիկտոր Բուտը հանդիպել է իր ապագա կնոջը 1980-ականների վերջին Մոզամբիկում, որտեղ աշխատել է սովետական ​​ռազմական առաքելության կազմում որպես պորտուգալերենի թարգմանիչ։ Դա եղել է Ալլայի երկրորդ ամուսնությունը[11]։ Դուստրը՝ Ելիզավետան ծնվել է 1994 թվականին ԱՄԷ-ում[11]։ Ավագ եղբայր և նախկին գործընկեր՝ Սերգեյ Անատոլիևիչ Բուտը, շարունակում է օրինական ավիացիոն բիզնես վարել Արաբական Միացյալ Էմիրություններում (մասնավորապես՝ Շարժայում) և Բուլղարիայում[13]։

Վիկտոր Բուտը բուսակեր է[24][60]։ Նա պնդում է, որ ինքը որևէ կրոնի հետևորդ չէ, բայց համարում է, որ Լև Տոլստոյը և Իվան Իլինը նրա հոգևոր առաջնորդներն են և «կիսում է» Հիսուս Քրիստոսի, Բուդդայի, Զրադաշտի և Կրիշնայի հայացքները[61]։

Իր բանտարկությունից առաջ Բուտը տիրապետել է չորս լեզվի։ Այսօր նա խոսում է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, տաջիկերեն, աֆղաներեն, նաև տիրապետել է կոսա, զուլու և էսպերանտո լեզուներին[12], որոնց մեծ մասը նա սովորել է անազատության մեջ[62]։

ՄշակույթումԽմբագրել

2005 թվականին Բուտը դարձել է «Զինված բարոնը» ֆիլմի գլխավոր հերոսը (ԱՄՆ)[63]։ Նրան մարմնավորել է Նիկոլաս Քեյջը։ Ըստ Բուտի կնոջ, Վիկտորը նախատիպային համակարգողն ու հովանավորն էր՝ թալիբան մարտիկների գերությունից ռուս օդաչուների փախուստի մասին պատմող «Կանդագար» ֆիլմում[64]։ 2014 թվականին Վիկտոր Բուտը դարձել է Անտոն Չուբի նախատիպը, որը Ռուսաստանի գլխավոր բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմի՝ «Պրոֆեսիոնալի» կենտրոնական կերպարներից մեկն է եղել:Այդ դերը խաղացել է Սերեգյ Ժիգունովը։

2007 թվականին Սթիվեն Բրաունը և Դուգլաս Ֆարան Բուտի մասին՝ «Merchant of Death: Money, Guns, Planes, and the Man Who Makes War Possible» գիրքն են հրատարակել[65]։ Բուտը դարձել է զենքի վաճառական և մատակարար Անդրեյ Շուտի նախատիպը Անդրեյ Ցապլիենկոյի «Էկվատոր» վեպում[66]։ 2010 թվականին ֆրանսիացի գրող Ժերար դե Վիլյեն գրել է «Բանգկոկյան թակարդ» վեպը, որում Վիկտոր Բուտը ծառայել է որպես գլխավոր հերոսի նախատիպը[67]։ Նույն տարում Յուննա Մորիցը հրապարակել է Բուտի մասին բանաստեղծություններ[68]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Би-Би-Си: «Виктор Бут осужден в США на 25 лет тюрьмы»
  2. Виктор Бут признан виновным присяжными в Нью-Йорке Archived 2012-03-06 at the Wayback Machine. — Голос Америки, 2 ноября 2011
  3. «Russian Viktor Bout convicted over Colombian arms deal»։ The Associated Press։ 2011-11-02։ Վերցված է 2011-11-02 
  4. Суд США признал Виктора Бута виновным по всем пунктам
  5. inoСМИ.ru/CNN: Возвращение холодной войны: суд над «торговцем смертью»
  6. «ИноТВ: Торговля оружием принесла Буту миллиарды»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-14-ին։ Վերցված է 2020-05-23 
  7. Виктор Бут // Лентапедия. — Lenta.ru, 2012.
  8. «Новая Газета | № 49 от 10 Июля 2008 г. | Бут и быт»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-30-ին։ Վերցված է 2020-05-23 
  9. Известия. Ру: За что сидит Виктор Бут
  10. «Справочник. БУТ Виктор Анатольевич»։ Коммерсантъ։ 2012-04-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-24 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Общество : Любимая женщина «оружейного барона»
  12. 12,0 12,1 Вести. Ru: Бут Виктор Анатольевич
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Lenta.ru: : Бут, Виктор
  14. Виктор Бут: «Завтра скажут, что бен Ладен — мой сотрудник» Archived 2017-09-10 at the Wayback Machine. «Известия», 02.03.2002
  15. Общество : Тайный посредник «Росвооружения» Виктор Бут. Бут
  16. Бут помогал освободить экипаж захваченного в Кандагаре самолета Ил-76(չաշխատող հղում)
  17. http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=864704 Кто такой Виктор Бут. — «Коммерсант», 7 марта 2008 года.
  18. Следы Бута нашли в Ливии
  19. «Виктор Бут пытался наладить бизнес с Каддафи»։ NEWSru։ 2011-11-06։ Վերցված է 2012-05-30 
  20. 20,0 20,1 «Putting the Bout in» The Economist, Nov 18th 2010
  21. «Оружейный барон» отстрелялся. — «Коммерсант», 7 марта 2008 года.
  22. Смулян Андрей. Лентапедия
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Его засунули в „бетонный гроб“». Алла Бут — о муже, Путине и американском правосудии
  24. 24,0 24,1 24,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Бинецкий-2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Суд Таиланда отказал США в экстрадиции «оружейного барона» — россиянина Виктора Бута
  26. Таиландский суд оправдал Виктора Бута
  27. Таиландский суд не выпустил Виктора Бута под залог в 45 тысяч долларов
  28. Суд Таиланда постановил экстрадировать Виктора Бута в США
  29. «В Кризис.ру — экстренные новости экономики и бизнеса. Финансовый кризис, Россия кризис, причины кризиса, экономический кризис, кризис 2009.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-10-ին։ Վերցված է 2011-09-22 
  30. Дело Бута — Вердикт по делу Бута ставит перед Россией ряд неудобных вопросов
  31. «Присяжные признали Бута виновным по всем пунктам обвинения»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-03-ին։ Վերցված է 2011-11-02 
  32. Би-би-си: «Суд США признал Виктора Бута виновным по всем пунктам»
  33. «МИД: Условия содержания В.Бута в тюрьме стали ещё хуже.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 2011-11-09 
  34. «Прокуратура просит назначить Виктору Буту пожизненный срок.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2012-03-31 
  35. Виктор Бут: мое дело политическое, а не уголовное.
  36. 36,0 36,1 ««Супермакс» для Бута: осуждённого в США россиянина отправляют в спецтюрьму для неисправимых террористов»։ NEWSru։ 2012-05-11։ Վերցված է 2012-05-30 
  37. «Россия недовольна приговором В. Буту: американский суд выполнял заказ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2012-04-06 
  38. Лавров: будем добиваться возвращения Бута и Ярошенко в Россию
  39. «Его засунули в „бетонный гроб“». Алла Бут — о муже, Путине и американском правосудии.
  40. Труд: Алла Бут бьет в набат
  41. «Inmate Locator»։ Federal Bureau of Prisons։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2011-01-22 
  42. «Виктор Бут избежал тюрьмы строгого режима»։ Lenta.ru։ 2012-06-01։ Վերցված է 2012-11-10 
  43. «Русских должны судить дома»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-15-ին։ Վերցված է 2020-05-24 
  44. Пикеты в поддержку Виктора Бута «Русские своих не бросают!»
  45. в поддержку Виктора Бута прошел сегодня у генконсульства США в Петербурге (չաշխատող հղում)
  46. Супруга Виктора Бута приняла участие в пикетировании консульства США в Петербурге — Интерфакс
  47. Жена Виктора Бута: Процесс против моего мужа — политическая подстава
  48. «Супруга В. Бута пикетирует консульство США в Санкт-Петербурге»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է 2020-05-24 
  49. В Петербурге в поддержку Виктора Бута пройдет пикет — Metro (չաշխատող հղում)
  50. «В поддержку Виктора Бута у консульства США прошел пикет [[Санкт-Петербург (телеканал)|Санкт-Петербург]]»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2020-05-24 
  51. «Члены российских профсоюзов требуют экстрадиции Виктора Бута [[Мир (телерадиокомпания)|Мир]]»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2020-05-24 
  52. В Петербурге пройдет пикет в поддержку Виктора Бута
  53. США в Петербурге пикетировали сторонники Виктора Бута(չաշխատող հղում)
  54. У посольства США пройдет пикет в поддержку Виктора Бута АИФ
  55. «Москва вступилась за Виктора Бута [[Metro International|Metro]]»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2020-05-24 
  56. «Верните Бута в Россию!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին։ Վերցված է 2020-05-24 
  57. В Петербурге около консульства США проходит акция в защиту Виктора Бута
  58. Lenta.ru: : Бут, Виктор
  59. Радио ЭХО Москвы :: История одного города, 19.02.2006 15:08 Йоханнесбург : Дмитрий Иосифов, Алла Бут
  60. Би-Би-Си «Прокуратура США отвергла пересмотр приговора Буту»
  61. «Виктор Бут: мое дело политическое, а не уголовное»։ РИА Новости։ 2012-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2012-11-10 
  62. Бинецкий А. Э. «Лоббизм в современном мире: экономика, дипломатия, разведка» (1:06:50 — 1:08:45)
  63. «Man in the dock» The Economist, Sep 30th 2010
  64. «Супруга Виктора Бута оправдывает его фильмом «Кандагар»»։ NEWSru։ 2010-09-20։ Վերցված է 2010-09-21 
  65. «MERCHANT OF DEATH by Douglas Farah & Stephen Braun. Reviews.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-25-ին։ Վերցված է 2015-05-25 
  66. ««Экватор. Чёрный цвет&Белый цвет.»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-10-ին։ Վերցված է 2020-05-24 
  67. Во Франции выходит роман, посвященный Виктору Буту | Газета. Ru: Новости дня
  68. Баллада о лётчике

Արտաքին հղումներԽմբագրել