Ջուլիետ Գալստյան-Էվերտս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջուլիետ Գալստյան-Էվերտս (դեկտեմբերի 20, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի։
Ջուլիետ Գալստյան-Էվերտս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1971[1] (52 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելՋուլիետ Գալստյանը ծնվել է արվեստագետ Վիլեն Գալստյանի ընտանիքում 1971 թվականին Երևանում։ 1978-1989 թվականներին սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1995 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ռոզա Թանդիլյանի դասարան) և վոկալ բաժինները։ 1996 թվականից, որպես հրավիրված մեներգչուհի, հանդես է գալիս Տորինոյի «Տեատրո Ռեջիո», Վենետիկի «Ֆենիչե», Ժնևի Մեծ թատրոն, Փարիզի Օպերա Բաստիլ, Լոնդոնի «Քովենէ Գարդեն», Ցյուրիխի «Օթերնհաուս» և այլ նշանավոր օպերային թատրոններում[2]։
Մասնակցել է միջազգային փառատոների Զալցբուրգում, Բերգենում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում։ Համագործակցել է դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովի, Վ. Քրիստիի, Մ. Պլասսոնի, Ն. Հարնոնկուրտի, Է. Պիդոյի և այլոց հետ։ Բազմիցս հանդես է եկել համերգներով Հայաստանում։ Բնակվում է Ժնևում[3][4]։
Դերերգեր
խմբագրել- Միմի՝ Պուչչինիի «Բոհեմ»
- Քսենիա՝ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»
- Ցերլինա՝ Մոցարտի «Դոն Ժուան»
- Սուսաննա՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն»
- Ատլանտա՝ Հենդելի «Քսերքսես»
- Իրեն՝ Հենդելի «Թեոդորա»
- Աղջիկ-ծաղիկ՝ Վագներ Ռիխարդի «Պարսիֆալ»
- Նեդդա՝ Լեոնկավալոյի «Պայացներ»
- Տատյանա՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
Մրցանակներ
խմբագրել- Մարիա Կալլասի մրցույթի 3-րդ մրցանակ, Հունաստան, 1995
- Վիոտիի 1-ին մրցանակ, Իտալիա, 1995
- Խուլիան Գայարի 2-րդ մրցանակ, Իսպանիա, 1995
- Միջազգային մրցույթների դափնեկիր
Ընտանիք
խմբագրել- Պապիկ՝ Միքայել Խաչատրյան, շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Տատիկ՝ Մարիաննա Հարությունյան, դաշնակահարուհի, երգչուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Հայր՝ Վիլեն Գալստյան, բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Մայր՝ Նատալյա Խաչատրյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ
- Ամուսին՝ Հելդոլֆ Էվերտս, դիվանագետ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4583
- ↑ «Մերոնք - Ջուլիետ Գալստյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Ջուլիետ Գալստյան». zarkfoundation.com.
- ↑ Arsen. «Ջուլիետ Գալստյան. Եվրոպայում վճարում են լսելու համար, իսկ Արցախում ապրում են լսածով». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)