«Նռան գույնը», Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմը։ Թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը ցուցադրվել է էկրաններին, Սերգեյ Յուտկևիչի իրականացրած ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

Picto infobox cinema.png
Նռան գույնը
Նռան գույնը
Նռան գույնը.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ԽՍՀ
Ժանրբանաստեղծական առակ
Թվական1968
Պրեմիերաօգոստոսի 29 1969
Լեզուհայերեն
ՌեժիսորՍերգեյ Փարաջանով
Սցենարի հեղինակՍերգեյ Փարաջանով
ԴերակատարներՍոֆիկո Ճիաուրելի
Մելքոն Ալեքսանյան
ՕպերատորՍուրեն Շահբազյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
ՄոնտաժՍերգեյ Փարաջանով
Կարդում ենԱրմեն Ջիգարխանյան
Պատմվածքի վայրՀայաստան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն79 րոպե

ԴերերումԽմբագրել

ԴրվագներումԽմբագրել

  • Գրիգոր Մարգարյան - գրքերով վանականր
  • Յուրի Մերդենով - ձիավոր համարի կատարողր
  • Ա. Ջանիշև - քահանա
  • Ալեքսանդր Անդրանիկյան - հրեշտակ[1]
  • Գ. Մացուկատով, Մեդեա Բիբիլեյշվիլի, Լ. Քարամյան, Գուրանդա Գաբունիա, Բելա Միրիանիշվիլի, Ի. Բաբայան, Բ. Չաթիշվիլի, Ժ. Ղարիբյան, Բայա Դվալիշվիլի, Է. Փանախչյան, Յուրի Ամիրյան։

Ստեղծագործական խումբԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

ԺառանգությունԽմբագրել

  • «Նռան գույնը» մեջբերված է «Փիթեր Գրինուեյր Ինդիամապոլիսում» (1997) և «Ջնջած դեմքեր 2» (2006) ֆիլմերում։
  • «Նռան գույնը» մեջբերված է Մադոննայի «Քնելու հեքիաթ» տեսահոլովակում։ Նրա հաջորդ գործր 2003 թ. Սթիվն Քլայնի հետ նաև մեջբերվում է այս ֆիլմը։
  • Հատվածներ ֆիլմից հանդես են գալիս բրիտանական «Juno Reactor» խմբի «God Is God» տեսահոլովակում և իրանական «Kiosk» խմբի «Yarom Bia» տեսահոլովակում։
  • «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված՝ վրացական ծագում ունեցող երգչուհի Քեթի Մելուան իր Love Is A Silent Thief երգում ֆիլմից կադրեր է օգտագործել[2]։
  • «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով է նկարահանվել Լեդի Գագայի 911 երգի տեսահոլովակը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին ՀղումներԽմբագրել