Վեներա և Էրոս (նկար, Սուստրիս)

«Վեներա և Էրոս» կամ «Մարս, Վեներա և Էրոս» (ֆր.՝ Vénus et l'Amour; Mars, Vénus et l'amour), Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարիչ, իտալական ուշ Վերածննդի ներկայացուցիչ Լամբերտ Սուստրիսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1550-ից 1554 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 132 × 184 սմ։

Վեներա և Էրոս
տեսակգեղանկար
նկարիչԼամբերտ Սուստրիս[1]
տարի1550
բարձրություն132 ± 1 սանտիմետր[1]
լայնություն184 ± 1 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1] և նյու[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էիտալական գեղանկարչության սրահ համար 6
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերԼյուդովիկոս XIV
հիմնական թեմաՎեներա և Էրոս
կայք
Ծանոթագրություններ
 Venus and Love - Lambert Sustris - INV 1978 Վիքիպահեստում

Այսօր «Վեներա և Էրոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրում[2][3] (Փարիզ, Ֆրանսիա

Նկարագիր խմբագրել

«Վեներա և Էրոս» մեծածավալ ստեղծագործությունը Լամբերտ Սուստրիսը նկարել է Տիցիանի արվեստանոցում։ Ըստ էության, նկարը ստեղծելիս հեղինակն ազդվել է իր ուսուցչից, ով հաճախ էր Վեներա նկարում[4]։

Կտավում պատկերված է մերկ Վեներան․ նա կիսանստած մահճակալին՝ շոյում է զույգ աղավնիներին, որոնք փորձում են զուգավորվել։ Աղավնին Վեներային խորհրդանիշներից մեկն է։ Նրա որդին՝ Էրոսը (կամ Կուպիդոնը) պատկերված է մերկ է և թևավոր։ Նա պատրաստվում է կապարճից հանած նետով խոցել վարուժանին, որ արագացնի վերջինիս հարաբերվելը։ Նկարի խորքում, աջ կողմում երևում է պատերազմի աստված Մարսը, որը գալիս է Վեներայի մոտ[5]։

Պատմություն խմբագրել

Հնարավոր է, որ նկարը պատվիրել է Աուգսբուրգից Ֆուգերների տոհմի բանկիրների ընտանիքը։ Մինչև Լուի Արև արքային պատկանելը, նկարը, հնարավոր է, պատկանել է ֆրանսիացի գործարար և կոլեկցիոներ Էվերհարդ Յաբախին[6]։ Հետո նկարը պատկանել է Նիկոլյա Ֆուկեին, դրանից հետո էլ Լուի Արև արքային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Joconde (ֆր.) — 1975.
  2. «AGORHA entry».
  3. «Նկարը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում».
  4. «RKD Images entry». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  5. «Mars, Vénus et l'amour - Sustris, Lambert». wikiart.org (ֆրանսերեն). Musée du Louvre. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  6. Peltzer, Rudolf Arthur, " Lambert Sustris von Amsterdam ", Jahrbuch der kunsthistorischen Sammlungen des Allerhöchsten Kaiserhauses, XXXI, 1913, p. 230, n°6 p. 244

Գրականություն խմբագրել

  • Gabriele Bartz, Eberhard König: Musée du Louvre. Art et architecture. Könemann, Cologne 2005, (ISBN 3-8331-1425-8), p. 312—313

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Էրոս (նկար, Սուստրիս)» հոդվածին։