Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նետ (այլ կիրառումներ)

Նետ ու աղեղ, հնագույն հեռահար զենք։

Տռադիցիոն նշանակետային նետ և հաաման միջնադարյան նետ։

Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ., որոշ ժողովուրդները՝ մինչև XX դ.[1]։

Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրը սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Միջին դարերում նետն ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Е. Маркевич. Ручное огнестрельное оружие. 1934. — СПб, 2005. — стр. 12

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել