Ռոզացեա, դեմքի մաշկն ախտահարող քրոնիկ հիվանդություն[1][2]։ Այն հանգեցնում է կարմրության, բշտիկների և այտուցների առաջացման, ինչպես նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացման[1]։ Առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը[2]։ Կարմիր, լայնացած քիթ կարող է առաջանալ նաև մեկ այլ շատ ծանր հիվանդության ժամանակ, որը կոչվում է ռինոֆիմա[2]։

Ռոզացեա
Rosacea
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններդեմքի կարմրություն, դեմքի մաշկի փոքր և մակերեսային արյունատար անոթների լայնացում, բշտիկներ, թարախաբշտիկներ, այտուցվածություն
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
 Rosacea (disease) Վիքիպահեստում

Ռոզացեայի առաջացման պատճառն անհայտ է[2]։ Ընտանեկան պատմությունը այս հիվանդության առաջացման ռիսկի գործոններից է[2]։ Բարձր ջերմաստիճանը, ֆիզիկական վարժությունները, արևի լույսը, ցուրտը, կծու կերակուրը, ալկոհոլը, դաշտանադադարը, դեմքի ստերոիդային քսուքները, սթրեսը համարվում են այն հիմնական գործոնները, որոնք սրացնում են վիճակը[2]։ Ախտորոշումը հաստատվում է ախտանիշների հիման վրա[1]։

Չնայած հիվանդությունը համարվում է անբուժելի, սակայն ախտանիշները հնարավոր է լինում բարելավվել[2]։ Բուժումը սովորաբար կատարվում է մետրոնիդազոլով, դոքսիցիկլինով, մինոցիկլինով կամ տետրացիկլինով[3]։ Աչքերի ախտահարման դեպքում կիրառվում է ազիթրոմիցին՝ աչքի կաթիլների տեսքով[4]։ Դրական արդյունք է սպասվում բուժման այլ տարբերակների դեպքում, որոնցից է բրիմոնիդինի, իվերմեկտինի քսուքի կամ իզոտրեթինոինի օգտագործումը[3]։ Կարելի է կիրառել նաև դերմաբրազիա կամ լազերային վիրահատություն[2]։ Սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք[2]։

Ռոզացեան ախտահարում է շուրջ 1-10% մարդկանց[1]։ Հանդիպում է հիմնականում 30-50 տարեկան կանանց շրջանում[1]։ Առավել հաճախ տուժում է կովկասյան ժողովուրդը[1]։ Նման վիճակ է նկարագրվել 1300-ականներին Քենթերբերյան պատմվածքներ գրքում և հավանաբար, դեռևս մ.թ.ա. 200-ականներին Թեոկրիտոսի կողմից[5][6]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Հիմնական նշաններից են՝ դեմքի կարմրությունը, դեմքի մաշկի փոքր և մակերեսային արյունատար անոթների լայնացումը, բշտիկները, թարախաբշտիկներն ու այտուցվածությունը[1]։

Էրիթեմատոզ-տելեանգիոէկտատիկ ռոզացեա խմբագրել

Էրիթեմատոզ-տելեանգիոէկատիկ ռոզացեան (հայտնի է նաև որպես «անոթային ռոզացեա»[7]) բնութագրվում է երկարատև (ավելի քան 10 րոպե) և բուռն արյունալեցման ռեակցիայով այնպիսի գրգռիչների նկատմամբ, ինչպիսիք են՝ հուզական սթրեսը, տաք ըմպելիքները, ալկոհոլը, կծու կերակուրները, վարժությունները, ցուրտ կամ տաք եղանակը, տաք լոգարաններն ու ցնցուղները[8]։

Գեղձային ռոզացեա խմբագրել

Գեղձային ռոզացեան հանդիպում է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն հաստ ենթամաշկային ճարպաբջջանք։ Առաջանում են այտուցված բշտիկներ, թարախաբշտիկների չափերը հասնում են 0.5-1 սմ-ի, ախտահարումները հիմնականում ներկայացված են հանգույցների տեսքով[8]։

Պատճառներ խմբագրել

 
Դեմքի ռոզացեա

Ռոզացեայի առաջացման հիմնական պատճառն անհայտ է[1]։ Կարմրության դրվագների առաջացման մեջ կարևոր դեր են խաղում որոշակի ազդակներ։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ջերմացնող արևը, արևահարվելը, սթրեսը, անհանգստությունը, սառը քամին, սառը միջավայիրց տաքին անցումը, որը հաճախ լինում է ձմռան շրջանում, կարող են հանգեցնել դեմքի կարմրության[1]։ Որոշ մթերքներ և խմիչքներ ևս կարող են առաջացնել կարմրություն. օրինակ՝ ալկոհոլը, կոֆեին պարունակող մթերքներն ու ըմպելիքները (հատկապես տաք թեյն ու սուրճը), հիստամիններով հարուստ մթերքներն ու կծու կերակուրները[9]։

Դեղամիջոցներն ու տեղային գրգռիչները նույնպես հանդիսանում են ռոզացեայի բռնկման ազդակ։ Ակնեյի և կնճիռների բուժման որոշակի մեթոդներ, որոնցից են միկրոդերմաբրազիան և քիմիական պիլինգը, բարձր դեղաչափով իզոտրետիոնինը, բենզոլի պերօքսիդը, տրեթիոնինը կարող են հանգեցնել ռոզացեայի սրացման։

Ստերոիդով պայմանավորված ռոզացեան առաջանում է տեղային ստերոիդների կիրառման հետևանքով[10]։ Այդ ստերոիդները նշանակվում են սեբորեային դերմատիտի բուժման նպատակով։ Դեղաչափը պետք է աստիճանաբար իջեցնել և կտրուկ չհանել, որպեսզի խուսափենք սրացումից։

Կատելիցիդիններ խմբագրել

2007 թվականին Ռիչարդ Գալլոն և իր գործընկերները նկատեցին, որ ռոզացեայով հիվանդներն ունեն հակաբակտերիալ պեպտիդ կատելիցիդինի[11] և եղջերաթաղանթի տրիպսինային ֆերմենտների բարձր մակարդակ(SCTEs)։ Հակաբիոտիկները նախկինում կիրառվել են ռոզացեայի բուժման նպատակով, քանի որ արգելակել են որոշ SCTEs[11]։

 
Տեղային ստերոիդների կիրառմամբ պայմանավորված ռոզացեա (ձախից), ստերոիդները դադարեցնելուց և ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիայից հետո (աջից)

Դեմոդեքս խմբագրել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռոզացեայով տառապող որոշ մարդկանց շրջանում բարձր է դեմոդեքս տեսակի տզերի քանակը, հատկապես ստերոիդներով պայմանավորված ռոզացեայի դեպքում[9]։ Ռոզացեանման պատկեր կարող է դիտվել նաև դեմոդիցիդոզի (հիմնականում հայտնի է որպես «քոս») դեպքում, որը համարվում է առանձին վիճակ[12]։

2007 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Demodex folliculorum տիզը կարող է հանդիսանալ ռոզացեայի առաջացման կամ սրացման պատճառ[13]։ Հետազոտողները առանձնացրել են Bacillus oleronius-ը որպես առանձին բակտերիաների խումբ, որն ունի կապ դեմոդեքս տեսակի տզերի հետ։ Արյան նմուշները վերլուծելիս (ծայրամասային արյան պրոլիֆերացված մոնոնուկլեար բջիջները), հայտնաբերվել է, որ B. oleronius-ը առաջացնում է իմուն պատասխան ենթատիպ-2 տեսակի (բշտիկ-թարախաբշտիկային) ռոզացեայով հիվանդ 22 հոգուց 79%-ի մոտ, իսկ խանգարում չունեցող 17 հոգուց՝ միայն 29%-ի շրջանում։ Վերջնական եզրակացությունն եղավ այն, որ իմուն պատասխանը առաջացնում է բորբոքում, որի հետևանքով առաջանում են բշտիկներ և թարախաբշտիկներ, ինչպես լինում է ենթատիպ-2 ռոզացեայի դեպքում։ Սա վկայում է այն մասին, որ տզերի մոտ հայտնաբերված B. oleronius բակտերիաները կարող են բորբոքման առաջացման նախապայման հանդիսանալ[13]։

Աղիքային բակտերիաներ խմբագրել

Գտնում են, որ բարակ աղու բակտերիալ միկրոֆլորայի հավելյալ աճն (SIBO) ունի բարձր տարածվածություն ռոզացեայով հիվանդների շրջանում, և տեղային հակաբակտերիալ բուժումը տվել է դրական արդյունք շուրջ երկու հետազոտությունների արդյունքում։ Եվ հակառակը, SIBO բացասական մարդկանց շրջանում հակաբակտերիալ բուժումը եղել է անարդյունավետ[14]։ Ռոզացեայով հիվանդների մոտ SIBO-ի բուժման արդյունավետությունը կարող է վկայել այն մասին, որ աղիքային բակտերիաներն ունեն մեծ դեր ռոզացեայի առաջացման պաթոգենեզում։

Ախտորոշում խմբագրել

Ռոզացեա ունեցող մարդկանց մեծ մասն ունենում է միայն թեթև կարմրություն, որի պատճառով հաճախ այն չի ախտորոշվում և բուժվում։ Ախտորոշիչ թեստ ռոզացեայի հայտնաբերման համար գոյություն չունի։ Շատ դեպքերում, որակավորված բուժաշխատողի կողմից կատարված պարզ տեսողական զննումը բավարար է ախտորոշման համար։ Այլ դեպքերում, հատկապես երբ դեմքի քիչ տարածված հատվածներում առկա է բշտիկ կամ կարմրություն՝ ենթադրյալ ախտորոշման հաստատման համար ցանկալի է կիրառել բուժման ընդհանուր մեթոդներ։ Նման խանգարումը կարող է շփոթություն առաջացնել ակնեյի և սեբորեային դերմատիտի միջև։ Ցանավորման առկայությունը գլխամաշկին կամ ականջին վկայում է մեկ այլ ախտորոշման մասին, քանի որ ռոզացեան առաջին հերթին ախտահարում է դեմքի մաշկը, սակայն երբեմն այն կարող է ախտահարել և այլ հատվածներ նույնպես։

Դասակարգում խմբագրել

 
Ախտահարման գոտիներ
 
Միկրոգրաֆիայի միջոցով ներկայացված է վերնամաշկի վարդացանի պատկեր, որտեղ երևում են լայնացած մազանոթներ և երակիկներ, անկյունային տելեանգիոէկտազներ, շուրջանոթային և շուրջֆոլիկուլյար լիմֆոցիտար ներսփռանքներ և մաշկի մակերեսային այտուց[15]:

Գոյություն ունի ռոզացեայի չորս ենթատիպ[16], և հիվանդը կարող է միաժամանակ ունենալ մեկից ավելի ենթատիպեր.[17]

  1. Էրիթեմատոզ-տելեանգիոէկտատիկ ռոզացեան արտահայտվում է մշտական կարմրությամբ (էրիթեմա) և ունի հեշտությամբ բռնկվելու և կարմրելու հակում[9]։ Տարածված է մաշկի մակերեսային մանր անոթների լայնացումը (տելեանգիոէկտազիա), հնարավոր է դիտվի ինտենսիվ այրոց, ծակծկոց և քոր[9]։ Այս տիպի ռոզացեա ունեցող մարդիկ սովորաբար ունենում են զգայուն մաշկ։ Մաշկը կարող է դառնալ չոր և թեփոտվող։ Դեմքից բացի, ախտահարման նշաններ կարող են դիտվել ականջների, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի վերին հատվածի և գլխամաշկի շրջանում[18]։
  2. Բշտիկ-թարախաբշտիկային ռոզացեան սկզբից արտահայտվում է մշտական կարմրությամբ կարմիր բշտիկներով, իսկ որոշ թարախաբշտիկներ կարող են տևել 1-4 օր կամ ավելի երկար։ Այս ենթատիպը հաճախ են շփոթում ակնեյի հետ։
  3. Ֆիմատոզ ռոզացեան հիմնականում կապված է ռինոֆիմայի՝ քթի մեծացման հետ։ Հիմնական նշաններից է մաշկի հաստացումը, անկանոն մակերեսային անհարթություններն ու քթի մեծացումը։ Ֆիմատոզ ռոզացեան կարող է ախտահարել նաև ստորին ծնոտը (գնատոֆիմա), ճակատը (մետոֆիմա), այտերը, կոպերն (բլեֆարոֆիմա) ու ականջները (օտոֆիմա)[19]։ Տելեանգիոէկտազիա ևս կարող է առկա լինել։
  4. Աչքի ռոզացեայի դեպքում ախտահարված կոպերն ու աչքերը կարող են թվալ կարմիր տելեանգիոէկտազիայի և բորբոքման պատճառով և հիվանդը կարող է զգալ չորություն, գրգռվածություն կամ ավազահատիկի երևույթներ։ Այլ ախտանիշներից է օտար մարմնի զգացումը, քորը, այրոցը, ծակծկոցը և լուսազգայունությունը[20]։ Աչքերը կարող են դառնալ ավելի զգայուն ինֆեկցիաների հանդեպ։ 1-3 ենթատիպ ունեցող մարդկանց մոտ կեսն ունենում է ակնային ախտահարման նշաններ։ Եղջերաթաղանթի ախտահարման դեպքում կարող է դիտվել աղոտ տեսողություն և տեսողության կորուստ[20]։

Տեսակներ խմբագրել

Ռոզացեայի տեսակներն են[21].

  • Դեմքի թարախամաշկություն, առավել հայտնի է որպես կայծակնային ռոզացեա[21], կոնգլոբատ, հանգուցավոր հիվանդություն է, որը հանկարծակի առաջանում է դեմքի մաշկին[7][21]։
  • Կոնգլոբատ ռոզացեա, ծանր տեսակի ռոզացեա է, որը կարող է նմանվել հեմոռագիկ, թարախակալված հանգույցներով և վահանիկներով կոնգլոբատ ակնեյի[21]։
  • Ֆիմատոզ ռոզացեա, մաշկի հիվանդություն է, որը բնութագրվում է ենթամաշկային ճարպագեղձերի գերաճով[7]։ Phyma թարգմանաբար նշանակում է այտուց, զանգված կամ կոճղեզ, որը կարող է առաջանալ դեմքի կամ ականջների շրջանում[21]։

Բուժում խմբագրել

Բուժումը կախված է տեսակից[22]։ Թեթև ձևերը հաճախ նույնիսկ չեն բուժում կամ պարզապես ծածկում են կոսմետիկ միջոցներով։

Ռոզացեայի բուժումը չի ենթադրում լիովին ապաքինում, այլ հիմնականում նպատակ ունի փոքրացնել դեմքի կարմրության աստիճանը, բորբոքումը, բռնկումները, ինտենսիտությունն ու տևողությունը, ինչպես նաև քորը, այրոցը։ Ռոզացեայի բուժման երկու հիմնական եղանակներն են տեղային և պերօրալ հակաբիոտիկները[23]։ Լազերային թերապիան ևս դասակարգվել է եղել որպես բուժման մեթոդ[23]։ Դեղորայքային բուժման արդյունքում կարմրությունը հետ է զարգանում մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն բուժումը դադարեցնելուց հետո այն սովորաբար կրկնվում է։ Որոշ դեպքերում հիվանդի բուժումն ու հսկողությունը կարող է տևել 1-2 տարի[23][24]։ Սովորաբար բուժումը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, սակայն լինում են նաև թեթև ձևեր, որոնք կարճատև բուժումից հետո անցնում են երկարատև ախտադադարի շրջան[24]։ Կան նաև տեսակներ, որոնք երկարաձգվելու և չբուժվելու դեպքում ունենում են ավելի ծանր ընթացք։

Վարքագիծ խմբագրել

Հիվանդության վիճակը վատթարացնող ազդակներից խուսափելը կարող է նպաստել ռոզացեայի սրացումների քչացմանը, սակայն հնարավոր չէ հասնել ախտադադարի (բացառությամբ թեթև ձևերի)։ Երբեմն խորհուրդ է տրվում պահել օրագիր, որպեսզի հնարավոր լինի հայտնաբերել սննդամթերքի և ըմպելիքի մեջ պարունակվող սրացման ազդակներն ու խուսափել կամ քչացնել դրանց օգտագործումը։ Քանի որ արևի լույսը համարվում է տարածված ռիսկի գործոն, ուստի խորհուրդ է տրվում խուսափել նրա ազդեցությունից։ Որոշ մարդկանց օգնում է արևապաշտպան քսուքների կիրառումը, մյուսները նախընտրում են կրել լայնեզր գլխարկ։ Ինչպես արևի լույսը, հուզական սթրեսը ևս համարվում է սրացման գործոն։ Մարդիկ, ովքեր ունենում են կոպերի ինֆեկցիոն բորբոքում, պետք է խստորեն հետևեն կոպերի հիգիենային։ Սառը միջավայրում երկարատև գտնվելը կարող է հանդիսանալ խթան և հետագայում բերել ռոզացեայի սրացման տաք միջավայրում[25]։

Դեղամիջոցներ խմբագրել

Դրական ազդեցություն ունեն տեղային օգտագործման համար նախատեսված քսուքները՝ իվերմեկտինի, բրիմոնիդինի, ազելաթթվի պարունակությամբ, դոքսիցիկլինն ու իզոտրեթիոնինը պերօրալ[26]։ Ավելի քիչ են ապացույցները, որոնք հաստատում են պերօրալ մետրոնիդազոլի և տետրացիկլինի կիրառման արդյունավետությունը[26]։

Մետրոնիդազոլն ունի հակաբորբոքային ազդեցություն, իսկ ազելաթթուն իջեցնում է կատելիցիդինի արտադրությունը։ Լայնորեն կիրառվում են տետրացիկլինների շարքին դասվող պերօրալ հակաբակտերիալ միջոցներից դօքսիցիկլինը, մինոցիկլինն ու օքսիտետրացիկլինը։ Նրանք իջեցնում են բշտիկ-թարախաբշտկային ախտահարման աստիճանը իրենց հակաբորբոքային ազդեցության շնորհիվ, այլ ոչ հակաբակտերիալ[9]։ Ալֆա-հիդրօքսիթթու պարունակող կեղևների օգտագործումը կարող է թուլացնել գրգռվածության հետևանքով առաջացած կարմրությունն ու բշտիկ-թարախաբշտիկների քանակությունը՝ պայմանավորված ռոզացեայով[27]։ Պերօրալ հակաբակտերիալ դեղամիջոցները կարող են մեղմացնել ակնային ռոզացեայի ախտանշանները։ Եթե բշտիկ-թարախաբշտիկները չեն անցնում, ապա որոշ դեպքերում կարելի է նշանակել իզոտրեթիոնին[28]։ Կարմրությունը, որը սովորաբար ուղեկցում է ռոզացեային, բուժվում է տեղային օգտագործման ալֆա ագոնիստներով, որոնցից է բրիմոնիդինը և ավելի հազվադեպ՝ օքսիմետազոլինը կամ քսիլոմետազոլինը[9]։

Լազերային բուժում խմբագրել

Լազերային և ինտենսիվ լուսային պուլս-թերապիայի կիրառման ապացույցները աղքատ են[29]։

Համաճարակաբանություն խմբագրել

Կանայք, հատկապես դաշտանադադարի շրջանում, առավել հավանական է, որ կունենան ռոզացեա, քան տղամարդիկ[30]։ Ռիսկի խմբում են կովկասյան ծագում ունեցողները, հատկապես հյուսիսային կամ արևելյան Եվրոպայից[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Tüzün Y, Wolf R, Kutlubay Z, Karakuş O, Engin B (2014 թ․ փետրվար). «Rosacea and rhinophyma». Clinics in Dermatology. 32 (1): 35–46. doi:10.1016/j.clindermatol.2013.05.024. PMID 24314376.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Questions and Answers about Rosacea». www.niams.nih.gov (անգլերեն). 2016 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 van Zuuren, EJ; Fedorowicz, Z (2015 թ․ սեպտեմբեր). «Interventions for rosacea: abridged updated Cochrane systematic review including GRADE assessments». The British Journal of Dermatology. 173 (3): 651–62. doi:10.1111/bjd.13956. PMID 26099423.
  4. «Rosacea First choice treatments». Prescrire International. 182: 126–128. 2017 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Zouboulis, Christos C.; Katsambas, Andreas D.; Kligman, Albert M. (2014). Pathogenesis and Treatment of Acne and Rosacea (անգլերեն). Springer. էջ XXV. ISBN 978-3-540-69375-8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Schachner, Lawrence A.; Hansen, Ronald C. (2011). Pediatric Dermatology E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 827. ISBN 978-0-7234-3665-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. ISBN 978-1-4160-2999-1.
  8. 8,0 8,1 James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. (10th ed.). Saunders. Page 245. 0-7216-2921-0.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Del Rosso JQ (2014 թ․ հոկտեմբեր). «Management of cutaneous rosacea: emphasis on new medical therapies». Expert Opin Pharmacother. 15 (14): 2029–38. doi:10.1517/14656566.2014.945423. PMID 25186025.
  10. «Rosacea». DermNet, New Zealand Dermatological Society. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  11. 11,0 11,1 Kenshi Yamasaki; Anna Di Nardo; Antonella Bardan; Masamoto Murakami; Takaaki Ohtake; Alvin Coda; Robert A Dorschner; Chrystelle Bonnart; Pascal Descargues; Alain Hovnanian; Vera B Morhenn; Richard L Gallo (2007 թ․ օգոստոս). «Increased serine protease activity and cathelicidin promotes skin inflammation in rosacea». Nature Medicine. 13 (8): 975–80. doi:10.1038/nm1616. PMID 17676051.
  12. Baima B, Sticherling M (2002). «Demodicidosis revisited». Acta Dermato-Venereologica. 82 (1): 3–6. doi:10.1080/000155502753600795. PMID 12013194.
  13. 13,0 13,1 Lacey N, Delaney S, Kavanagh K, Powell FC (2007). «Mite-related bacterial antigens stimulate inflammatory cells in rosacea» (PDF). British Journal of Dermatology. 157 (3): 474–481. doi:10.1111/j.1365-2133.2007.08028.x. PMID 17596156.
  14. Elizabeth Lazaridou; Christina Giannopoulou; Christina Fotiadou; Eustratios Vakirlis; Anastasia Trigoni; Demetris Ioannides (2010 թ․ նոյեմբեր). «The potential role of microorganisms in the development of rosacea». JDDG: Journal der Deutschen Dermatologischen Gesellschaft. 9 (1): 21–25. doi:10.1111/j.1610-0387.2010.07513.x. PMID 21059171.
  15. Celiker, Hande; Toker, Ebru; Ergun, Tulin; Cinel, Leyla (2017). «An unusual presentation of ocular rosacea». Arquivos Brasileiros de Oftalmologia. 80 (6). doi:10.5935/0004-2749.20170097. ISSN 0004-2749.
  16. Wilkin J, Dahl M, Detmar M, Drake L, Liang MH, Odom R, Powell F (2004). «Standard grading system for rosacea: report of the National Rosacea Society Expert Committee on the classification and staging of rosacea» (PDF). J Am Acad Dermatol. 50 (6): 907–12. doi:10.1016/j.jaad.2004.01.048. PMID 15153893. Արխիվացված է օրիգինալից (PDF reprint) 2007 թ․ փետրվարի 27-ին.
  17. Marks, James G; Miller, Jeffery (2006). Lookingbill and Marks' Principles of Dermatology (4th ed.). Elsevier Inc. 1-4160-3185-5.
  18. «What Rosacea Looks Like». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  19. Jansen T, Plewig G (1998). «Clinical and histological variants of rhinophyma, including nonsurgical treatment modalities». Facial Plast Surg. 14 (4): 241–53. doi:10.1055/s-2008-1064456. PMID 11816064.
  20. 20,0 20,1 Vieira AC, Mannis MJ (2013 թ․ դեկտեմբեր). «Ocular rosacea: common and commonly missed». J Am Acad Dermatol. 69 (6 (Suppl 1)): S36–41. doi:10.1016/j.jaad.2013.04.042. PMID 24229635.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. 0-07-138076-0.
  22. van Zuuren, EJ; Fedorowicz, Z; Tan, J; van der Linden, MMD; Arents, BWM; Carter, B; Charland, L (2019 թ․ հուլիս). «Interventions for rosacea based on the phenotype approach: an updated systematic review including GRADE assessments». The British journal of dermatology. 181 (1): 65–79. doi:10.1111/bjd.17590. PMID 30585305.
  23. 23,0 23,1 23,2 Noah Scheinfeld; Thomas Berk (2010 թ․ հունվար). «A Review of the Diagnosis and Treatment of Rosacea». Postgraduate Medicine. 122 (1): 139–43. doi:10.3810/pgm.2010.01.2107. PMID 20107297. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին.
  24. 24,0 24,1 Culp B, Scheinfeld N (2009 թ․ հունվար). «Rosacea: a review». P&T. 34 (1): 38–45. PMC 2700634. PMID 19562004.
  25. Dahl, Colin (2008). A Practical Understanding of Rosacea – part one. Australian Sciences. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  26. 26,0 26,1 van Zuuren, EJ; Fedorowicz, Z; Carter, B; van der Linden, MM; Charland, L (2015 թ․ ապրիլի 28). «Interventions for rosacea». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD003262. doi:10.1002/14651858.CD003262.pub5. PMC 6481562. PMID 25919144.
  27. Tung, RC; Bergfeld, WF; Vidimos, AT; Remzi, BK (2000). «alpha-Hydroxy acid-based cosmetic procedures. Guidelines for patient management». American Journal of Clinical Dermatology. 1 (2): 81–8. doi:10.2165/00128071-200001020-00002. PMID 11702315.
  28. Hoting E, Paul E, Plewig G (1986 թ․ դեկտեմբեր). «Treatment of rosacea with isotretinoin». Int J Dermatol. 25 (10): 660–3. doi:10.1111/j.1365-4362.1986.tb04533.x. PMID 2948928.
  29. van Zuuren, EJ; Fedorowicz, Z; Carter, B; van der Linden, MM; Charland, L (2015 թ․ ապրիլի 28). «Interventions for rosacea». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD003262. doi:10.1002/14651858.CD003262.pub5. PMC 6481562. PMID 25919144.
  30. Tamparo, Carol (2011). Fifth Edition: Diseases of the Human Body. Philadelphia: F. A. Davis Company. էջեր 184. ISBN 978-0-8036-2505-1.
  31. «Understanding Rosacea». Rosacea.org. 2012 թ․ օգոստոսի 21.