Աննետ Վեբեր (գերմ.՝ Annette Weber, նոյեմբերի 1, 1967(1967-11-01)), գերմանացի քաղաքագետ, մասնագիտացած Հյուսիսարևելյան Աֆրիկայի և գենդերային հետազոտություններում։ 2021 թվականի հուլիսի 1-ից Սոմալիի՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ է (EUSR)[1]: Վեբերը նախկինում աշխատել է որպես լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, իսկ վերջերս Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտում՝ որպես տարածաշրջանային փորձագետ (գերմ. Stiftung Wissenschaft und Politik; SWP)[2]: Նա նաև վիպասան է[3]։

Աննետ Վեբեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1967(1967-11-01) (56 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԲեռլինի ազատ համալսարան
Մասնագիտությունհետազոտող, վիպասան և քաղաքագետ
ԱշխատավայրAmnesty International, German Institute for International and Security Affairs?, Berghof Foundation? և Centre for Humanitarian Dialogue?
Զբաղեցրած պաշտոններEuropean Union Special Representative?
 Annette Weber Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

 
Վեբերը (աջից) 2010 թվականի հունվարին Գերմանիայի դաշնային խորհրդարանում 2010 թվականի Սուդանի համընդհանուր ընտրությունների և 2011 թվականի Հարավային Սուդանի անկախության հանրաքվեի մասին պատգամավորներ Քերսթին Մյուլլերի (Կանաչներ) և Քրիստոֆ Շտրասերի (ՍԴԿ) հետ քննարկման ժամանակ:

Վեբերը քաղաքագիտության ոլորտում իր մագիստրոսի կոչումը ստացել է Բեռլինի ազատ համալսարանում (FU)[4]: 1990-ականներին աշխատել է որպես ազատ երաժշտական լրագրող Լոս Անջելեսում և Պրահայում[3]։ Վեբերը հոդվածներ է գրել գերմանական այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են Jungle World շաբաթաթերթը[5], երկու ամիսը մեկ լույս տեսնող Spex ամսագիրը, Die Tageszeitung օրաթերթը, ամեն ամիս լույս տեսնող Visions ամսագիրը և երկու շաբաթը մեկ լույս տեսնող Zitty ամսագիրը։ Նա զբաղվել է հիփ հոփի և Riot Grrrl-ի՝ ընդհատակյա ֆեմինիստական պանկերի շարժման ժանրերով և ենթամշակույթներով[3]։ Նրա այն ժամանակվա ռեպորտաժների օրինակ է 1996 թվականին ամերիկյան Public Enemy խմբի ռեփեր Chuck Dհարցազրույցն իր երգերում և կենդանի ելույթներում բռնության քաղաքական խորհրդանիշերի մասին[6]։

1999 թվականին Վեբերը միացել է Amnesty International-ի Արևելյան Աֆրիկայի թիմին Լոնդոնում գտնվող գլխամասում մոտ երկու տարի՝ որպես հետազոտող։ 2003 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է Բեռլինում՝ որպես Կենտրոնական Աֆրիկայի Էկումենիկ ցանցի համակարգող (գերմ. Ökumenisches Netzwerk Zentralafrika - ÖNZ)[4]:

2006 թվականի ապրիլի 23-ին Վեբերը բարձր պատվով պաշտպանել է փիլիսոփայության դոկտորի իր գիտական աստիճանը Բեռլինի ազատ համալսարանում։ Անգլալեզու ուսումնասիրությունը վերաբերում էր հյուսիսարևելյան և կենտրոնական Աֆրիկայի զինված հակամարտություններում խաղաղ բնակիչների և զինյալների միջև գենդերային դերերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն ժամանակվա Հարավային Սուդանի վրա։ Խաղաղության հետազոտող Ուլրիխ Ալբրեխտը (1941–2016) ի սկզբանե ղեկավարում էր նրա հետազոտությունը, սակայն վերջնական ղեկավարը քաղաքագետ Մարիաննա Բրեյգն էր, ազգագրագետ Ուտե Լուիգի հետ՝ որպես երկրորդ խորհրդատու[7]։

2007 թվականին Վեբերը միացել է Բեռլինում գտնվող Գերմանիայի միջազգային և անվտանգության հացերով ինստիտուտին (SWP), կիսապաշտոնական վերլուծական կենտրոն, որը խորհրդատվություն է տալիս Բունդեսթագին (Գերմանիայի խորհրդարան) և Դաշնային կառավարությանը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում։ Որպես Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետազոտական խմբի անդամ՝ նա կենտրոնացել է Աֆրիկայի եղջյուրի վրա։ 2010 թվականից մինչև 2012 թվականը[8] Եթովպիայում գտնվելուց հետո Վեբերը ղեկավարել է Գերմանիայի միջազգային և անվտանգության հացերով ինստիտուտի տարածաշրջանային հետազոտական խումբը 2013 և 2014 թվականներին[9]։

2012-2019 թվականներին Վեբերը եղել է Berghof Foundation գերմանական հասարակական կազմակերպության ավագ խորհրդական, որն աշխատում է հակամարտությունների վերափոխման միջոցով կայուն խաղաղությանը հասնելուն։ Նրա նախագիծը, որը ֆինանսավորվում էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության կողմից, աջակցում էր Աֆրիկյան միության միջնորդական ջանքերին՝ Սուդանի կառավարության և երկրի տարբեր ապստամբ խմբերի միջև[8]։

2018 թվականին Վեբերը հրատարակել է իր առաջին վեպը՝ Eurythmie der Gewalt («Բռնության էվրիթմիա») վերնագրով։ Սյուժեն հիմնված է ներկայիս ժամանակների վրա և միավորում է Գերմանիայի, Արևելյան Աֆրիկայի և Կալիֆոռնիայի քաղաքական և փոփ մշակութային թեմաները։ Դրանում ներկայացված են ռուս օկուլտիստ Մադամ Բլավատսկին և Անթրոպոսոֆիկ միությունը, ինչպես նաև սպիտակ և սևամորթ գաղտնի ընկերությունները, Չարլզ Մենսոնը, Ռապը, Արևմտյան գերմանական ծայրահեղ ձախ զինյալ կազմակերպությունը Կարմիր բանակի խմբակցությունը (RAF), ալ-Շաբաբը, նացիստական ինքնաթիռի կին օդաչուները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմը[10]։ Գրաքննադատները բարձր են գնահատել ինչպես ինքնակենսագրական տարրերի խորությունը, այնպես էլ գերմաներենի թարմությունը[11]։

 
Re:publica17 հարթակը, որտեղ քննարկվում էր «Սոցիալական լրատվամիջոցները և հակամարտությունները. Ինչպե՞ս մեղմել առցանց ատելության խոսքը, որը խթանում է բռնությունը»:

2019 թվականից մինչև 2021 թվականը Վեբերը եղել է նաև Մարդասիրական երկխոսության կենտրոնի ավագ խորհրդական, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում[8]։ 2020 թվականին նա դարձավ ՄԱԿ-ի Սոմալիի անվտանգության միջազգային աջակցության անկախ գնահատման թիմի անդամ[4]։

2021 թվականի հունիսի 21-ին Եվրամիության Խորհրդի Արտաքին հարաբերությունների խորհուրդը (FAC) Լյուքսեմբուրգում իր նստաշրջանում ընդունեց որոշումը՝ Վեբերին նշանակել Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համատեքստում՝ փոխարինելու Ալեքսանդր Ռոնդոսին և պաշտոնավարելուն։ հուլիսի 1-ից՝ որպես Աֆրիկայի եղջյուրի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ FAC-ը սահմանում է տարածաշրջանը որպես Ջիբութի, Էրիթրեա, Եթովպիա, Քենիա, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան և Ուգանդա։ Այն նաև հանձնարարում է Վեբերին կապ հաստատել Կարմիր ծովի, Նեղոսի ավազանի, Արաբական թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի հարևան երկրների հետ։ Գրասենյակը գտնվում է Նայրոբիում։ Վեբերի մանդատը գործում է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, բայց կարող է երկարաձգվել այդ ամսաթվից հետո։ Որոշման 2-րդ հոդվածի 3-րդ կետը որպես ընդհանուր նպատակներ սահմանում է․

«աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, գենդերային հավասարությանը, մարդասիրական սկզբունքներին և Միջազգային մարդասիրական իրավունքին, կայուն զարգացմանը, տնտեսական աճին, կլիմայական գործողություններին և տարածաշրջանային համագործակցությանը»։

Հատուկ նպատակներից է Հիդասե ՀԷԿ֊ի (GERD) վերաբերյալ բանակցային լուծումը[12]։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

Վեբերի հրապարակումների համապարփակ ցանկը (2021 թվականի մայիսի դրությամբ) կարելի է ներբեռնել որպես PDF file from Weber's SWP webpage

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meier, Christian (2021 թ․ հուլիսի 5). «Für das „Große Horn"». Frankfurter Allgemeine Zeitung (F.A.Z.) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Splett, Candida (2021 թ․ հունիսի 24). «Annette Weber EU-Sonderbeauftragte für das Horn von Afrika». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. 3,0 3,1 3,2 Annette Weber (2018), Eurythmie der Gewalt (German), Hamburg: TEXTEM VERLAG, ISBN 978-3864851889{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Curriculum Vitae Dr Annette Weber» (PDF). Council of the EU and the European Council. 2021 թ․ հունիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Annette Weber (1998 թ․ փետրվարի 26). «Foxy Browns Jetlag». jungle.world (գերմաներեն).
  6. Annette Weber (1996), «Interview mit Chuck D», Spex (German), vol. 12, pp. 24-27{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Weber, Annette (2006). Barbarian beasts or mothers of invention – relation of gendered fighter and citizen images, with a specific case study on Southern Sudan (PDF). Berlin: Department of Political and Social Sciences, Free University of Berlin.
  8. 8,0 8,1 8,2 «Dr. Annette Weber». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. Splett, Candida (2021 թ․ հունիսի 24). «Annette Weber EU-Sonderbeauftragte für das Horn von Afrika». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Weber, Annette (2018 թ․ նոյեմբերի 28). Eurythmie der Gewalt. Hamburg: Textem Verlag. ISBN 978-3864851889.
  11. Reul, Meinolf (2019 թ․ հոկտեմբերի 17). «Annette Weber Eurythmie der Gewalt». Im Dickicht (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Borrell i Fontelles, Josep (2021 թ․ հունիսի 22). «COUNCIL DECISION (CFSP) 2021/1012 of 21 June 2021 appointing the European Union Special Representative for the Horn of Africa». Official Journal of the European Union. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննետ Վեբեր» հոդվածին։