Վացլավ Վիդրա (ապրիլի 29, 1876(1876-04-29)[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3][…] - ապրիլի 7, 1953(1953-04-07)[2][4][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][3][…]), թատրոնի և կինոյի չեխ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, գրող-հուշագիր։ Չեխոսլովակիայի պետական մրցանակի դափնեկիր (1924), ՉՍՍՀ ժողովրդական արտիստ (1946)։ Նորամուտը կատարել է 1893 թվականին, ապա խաղացել տարբեր շրջիկ թատերախմբերում։ Եղել է Պլզենի (1907-1913), Պրահայի Քաղաքային թատրոնների (1913-1922), Ազգային թատրոնի (1922 թվականից, 1945-1949 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Հեղինակ է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերի։

Վացլավ Վիդրա
Ծնվել էապրիլի 29, 1876(1876-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3][…]
Մահացել էապրիլի 7, 1953(1953-04-07)[2][4][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4][3][…]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ուսուցիչ
Երեխա(ներ)Václav Vydra?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վացլավ Վիդրան ծնվել է 1876 թվականի ապրիլի 29-ին Պլզենում (Ավստրո-Հունգարիա), ռազմական երաժիշտի ընտանիքում։ Սովորել է գերմանական միջնակարգ դպրոցում, սակայն տարվելով թատրոնով, նախքան դպրոցն ավարտելը թողել է ուսումն ու 1893 թվականին կատարել նորամուտը Է. Ժոլների ղեկավարած թատերախմբում։

Խաղացել է տարբեր շրջիկ թատերախմբերում։ 1907 թվականից մինչև 1913 թվականը եղել է Պլզենի քաղաքային թատրոնի դերասան։ Այնտեղ կայացել է որպես նկարիչ-դեմոկրատ և ռեալիստ։ Իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարում փորձել է բացահայտել սոցիալական էությունը։

1913-1922 թվականներին ելույթ է ունեցել Պրահայի Քաղաքային թատրոնում, որտեղ իրեն դրսևորել է որպես հոգեբանական վերլուծության վարպետ, նրա աշխատանքները նշանավորվել են խառնվածքով, սուր մտքով։ 1922 թվականին տեղափոխվել է Պրահայի Ազգային թատրոն և այնտեղ զբաղեցրել առաջատար դիրք՝ դառնալով դերասան Էդուարդ Վոյան գործի շարունակողը։ Ազգային թատրոնում Վացլավ Վիդրան աշխատել է նաև որպես ռեժիսոր՝ 1920-ական և 1930-ական թվականներին դերասանական գործունեությունից բացի զբաղվելով ռեժիսուրայով։

1914-1954 թվականներին հանդես է եկել կինոնկարներում։ Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, այդ թվում՝ համր կինոյում։

1943-1949 թվականներին եղել է Պրահայի Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 1949 թվականից զբաղեցրել է պետական թատրոնների ինտենդանտի պաշտոն։ Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ։

Վացլավ Վիդրան հեղինակել է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերը, որոնցում ամփոփել է իր երկարամյա աշխատանքը թատրոնում, բնութագրել իր ժամանակակից բազմաթիվ դերասանների և ռեժիսորների, մտքեր է արտահայտել դերասանական և ռեժիսորական արվեստի և ընդհանուր առմամբ թատրոնի մասին։

Վացլավ Վիդրան մահացել է 1953 թվականի ապրիլի 7-ին Պրահայում։ Թաղվել է Վիշեգրադի գերեզմանատանը։

Ընտրյալ դերեր խմբագրել

 
Վացլավ Վիդրայի կիսանդրին Վիշեգրադի գերեզմանատանը

Մրցանակներ խմբագրել

  • Չեխոսլովակիայի պետական մրցանակ (1924),
  • Չեխոսլովակիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (1946, եղել է այդ կոչմանն արժանացած առաջին դերասանը),
  • Պրահայի Ազգային թատրոնի պատվավոր անդամ (1946)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.
  • Träger J., Vaclav Vydra, Praha, 1951. (չեխ.)
  • Vaclav Vydra narodni umēlec. К 70. narozeninam, Praha, 1946. (չեխ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 424  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Վիդրա» հոդվածին։