Վիլհելմ Տելլ (գերմ.՝ Wilhelm Tell), գերմանացի պոետ, փիլիսոփա և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերի պիեսը, հինգ գործողությամբ ներկայացումը գրվել է 1803-1804 թվականներին և առաջին անգամ բեմադրվել է 1804 թվականին գերմանական Վեյմարում։ Դա Շիլլերի վերջին ավարտված ստեղծագործությունն է։ Ներկայացվում է Շվեցարիայի առասպելական ազգային հերոս Վիլհելմ Տելլի (XIII դարի վերջի և XIV դարի սկիզբ)` հմուտ աղեղնավորի, իր երկրի անկախության համար Գաբսբուրգ կայսրությունից պայքարողի կերպարը։ Պիեսի պատմական ֆոնը եղել է Նապոլեոնի իշխանության ի հայտ գալը և Եվրոպայում նապոլեոնական պատերազմների սկսվելը։ Ազատասիրությունը, հայրենասիրական ներշնչանքը, օտարերկրացիների դեմ ազգային պայքարը պիեսի հիմնական գաղափարներն են։ Ստեղծագործության ֆրանսիական թարգմանությունը ընկած էր իտալացի կոմպոզիտոր Ջոակաո Ռոսսիի նույնանուն օպերայում(1829)։

Վիլհելմ Տելլ
գերմ.՝ Wilhelm Tell
ՀեղինակՖրիդրիխ Շիլլեր
Տեսակդրամա և գրական ստեղծագործություն
ԹեմաՎիլհելմ Տելլ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Bertha of Bruneck?, Stussi?, Albrecht Gessler? և Վիլհելմ Տելլ
Ստեղծման տարեթիվ1803
Հրատարակման տարեթիվ1804
Թվային տարբերակzeno.org/nid/20005609410
 Wilhelm Tell (Schiller) Վիքիպահեստում

Հիմնական տարեթվեր խմբագրել

  • 1804 թվականի փետրվարի 18-ին Շիլլերն իր օրագրում գրել է. «Վերջացրել եմ Թելլան»։ Մարտ, առաջին բեմադրությունները գրեթե միասին են եղել Վեյմարում և Բեռլինում, որտեղ հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Հետևանքն այն եղավ, որ Շիլլերին առաջարկեցին տեղափոխվել Բեռլին, ինչը տեղի չունեցավ հեղինակի մահվան պատճառով (1805 թվական մայիսի 9)[1]։
  • 1829 թ. առաջին ռուսերեն թարգմանությունը (Ա. Գ. Ռոտչևա)։
  • 1941 թ. «Վիլհելմ Տելլ»-ի ներկայացումը, ինչպես նաև` շիլլերյան «Դոն Կառլսոնը», Հիտլերի հրամանով արգելված է եղել Գերմանիայում։

Կարճ բովանդակություն խմբագրել

 
Վիլհելմ Տելլի նկարը

Վիլհելմ Տելլը օգնության է հասնում Բաումգարտենին, ում հետևում էին ավստրիական նահանգապետի զինվորները։ Տելլն օգնում է նրան, կյանքի համար վտանգի փոթորկում` անցնելով լիճը։ Մեկ այլ գավառում գյուղացի Շտաուֆֆախերին սպառնում է գույքի և տնտեսության կորուստ. իր տան վրա աչք էր դրել այդ տարածքի վերահսկիչը։ Կնոջ խորհրդով Շտաուֆֆախերը մեկնեց Ուրի` փնտրելու մարդկանց, ինչպես նաև` իշխանությունից դժգոհ օտարերկրացիներին։ Ուրում ապաստան գտավ նաև Արնոլդ Մելխտալը, դառնալով հանցագործ` չխանգարելով գողությանը սեփական բակում, մինչդեռ խիստ պատժվեց նրա հայրը։ Մշակվում է միասնական պլան, որը պետք է բերեր ընդհանուր երդման երեք նահանգների քրիստոնյաներին (Շվիցա, Ունտերվալդեն և Ուրի) սարերում, Րյուտլի հարթավայրում, որտեղ հանդիպում են սահմանները։ Տեղացի բարոն Ատտինգաուզեն ֆոնը խնդրում է բարեկամին ավստրիացիների մոտ ծառայության չանցնել։ Բարեկամի սիրելի հարսնացուն ավստրիական հարուստ ժառանգորդ Բերտ ֆոն Բրունեկն է։ Իրադարձությունից դուրս Վիլհելմ Տելլը հյուրընկալվում է իր աներոջը` Ֆյուրստին։ Քաղաքային հրապարակում ժառանգորդ Գեսլերի հրամանով հաստատվել է գլխարկով կարգ, որին բոլորը պարտավոր էին խոնարհավել, ինչպես Գեսլերին։ Պահակները բռնում է ալպիական նետաձիգին իր որդու հետ, բայց նրանց պաշտպանում են տեղի բնակիչները։ Բայց հայտնվում է թագաժառանգը և «զվարճախաղ» է կազմակերպում` ստիպելով Տելլին որդու գլխի վրա տեղադրված խնձորը նետահարել։ Որդին ինքն է տեղադրում գլխին խնձորը։ Տելլը հանում է երկու աղեղ և նրանով խփում է չարաբաստիկ խնձորին։ Երկրորդ աղեղը պատրաստված էր թագաժառանգի համար։ Անկեղծ պատասխանի համար, թե ինչու էր երկրորդ աղեղը, Տելլին ձերբակալում են։ Անհանգիստ լիճն անցնելուց, նրան հաջողվում է փախչել։ Մահամերձ բարոն ֆոն Ատտինգաուզենին տեղեկացնում են Րյուտլի դաշտավայրի անեծքի գաղտնիքի մասին։ Իր բարեկամ ֆոն Րուդենցը երդվում է հավատարիմ մնալ իր ժողովրդին և օգնություն է խնդրում գտնել գողացված հարսնացուին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шиллер, Иоганн-Фридрих // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Տելլ (պիես)» հոդվածին։