Վոյան Էդուարդ (չեխ․՝ Eduard Vojan, մայիսի 5, 1853(1853-05-05)[1][2][3] կամ մայիսի 6, 1853(1853-05-06)[4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][2][3] - մայիսի 31, 1920(1920-05-31)[5][6][1][…], Մալա Ստրանա, Պրահա, Չեխոսլովակիա[7]), թատրոնի և համր կինոյի չեխ ամենահայտնի դերասաններից մեկը, ռեժիսոր։ Չեխական ժամանակակից դերասանական դպրոցի հիմնադիր։ 1869 թվականին առաջնաելույթը կատարելուց հետո խաղացել է շրջիկ թատերախմբերում։ Վոյանի արվեստի նորարարական, ռեալիստական ուղղվածությունը երկար ժամանակ խոչընդոտել է ընդունվելու Պրահայի Ազգային թատրոն, ուր տիրապետող էին պահպանողական միտումները։ 1888 թվականից՝ դերասան, իսկ թատրոնի ղեկավարության փոխվելուց հետո՝ 1900 թվականից՝ Ազգային թատրոնի առաջատար դերասան։

Էդուարդ Վոյան
Ծնվել էմայիսի 5, 1853(1853-05-05)[1][2][3] կամ մայիսի 6, 1853(1853-05-06)[4]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][2][3]
Մահացել էմայիսի 31, 1920(1920-05-31)[5][6][1][…] (67 տարեկան)
Մահվան վայրՄալա Ստրանա, Պրահա, Չեխոսլովակիա[7]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան
Էդուարդ Վոյանին նվիրված հարթաքանդակ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Վոյանը ծնվել է 1853 թվականի մայիսի 5-ին Պրահայի Մալա Ստրանա պատմական շրջանում, պետական պաշտոնյայի մեծ ընտանիքում։ Չնայած հոր արգելքին, որը ցանկանում էր, որ իր որդին դառնա ավստրիական բանակի սպա, Էդուարդը պատանեկան տարիներից երազել է դառնալ դերասան և խաղացել է սիրողական թատրոններում։ դարձել է հոր հետ լուրջ վեճի պատճառ, որից հետո տասնվեցամյա Էդուարդը հեռացել է ծնողների տնից և 1869 թվականի փետրվարին կատարել նորամուտը Ի. Կրեմերի թատերախմբում, այնուհետև ելույթ է ունեցել շրջիկ թատերախմբերում։ Կատարել է «հերոս-սիրեկանների» դերեր։

1886-1888 թվականների թատերական խաղաշրջաններում Էդուարդ Վոյանն սկսել է ճանաչման արժանանալ որպես դրամատիկ դերասան, որը կարող է հստակ տարբերակել դերերի բնույթը, հասկանալ իր մարմնավորած կերպարի ներաշխարհը և բնավորությունը։ Իր գործունեության այս ժամանակահատվածում Էդուարդ Վոյանը մշակել է թատերական դերասանական նոր ոճ` հոգեբանական ռեալիզմ։

Էդուարդ Վոյանի արվեստի նորարարական, իրատեսական ուղղվածությունը երկար ժամանակ խանգարել է նրան մուտք գործել Պրահայի ազգային թատրոն, որտեղ գերակշռում էին պահպանողական միտումները։

Նշանակալից դերերից են՝ Յան Հուս, Յան Ժիժկա («Յան Հուս», «Յան Ժիժկա», Ալոիս Յիրասեկ), Ֆրանցեկ («Մարիշա», Վ․ և Ա․ Մրտիշեկ եղբայրներ), Վերշինին և Արիստով («Երեք քույր», «Բալի այգին», Անտոն Չեխով), Համլետ, Օթելլո, Մակբեթ, Ռիչարդ III («Համլետ», «Օթելլո», «Լեդի Մակբեթ», «Ռիչարդ III», Շեքսպիր), Ռանկ («Նորա», Իբսեն), Սիրանո դը Բերժըրակ (Էդմոն Ռոստան համանուն ստեղծագործություն), Մեֆիստոֆել («Ֆաուստ», Գյոթե)։ Կատարել է գլխավոր դերեր Յարոսլավ Կվապիլի, Յա․ Հիլբերտի պիեսներում և այլն։

Էդուարդ Վոյանը մահացել է 1920 թվականի մայիսի 31-ին Պրահայում։ 1920 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցած հուղարկավորությանը մասնակցել է Չեխոսլովակիայի առաջին նախագահ Թոմաշ Մասարիկ։ Հուղարկավորվել է Պրահայի Օլշանի գերեզմանատանը գտնվող ընտանեկան դամբարանում։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Պրահայի պատվավոր քաղաքացի (1913)
  • Ազգային թատրոնի պատվավոր գլխավոր ռեժիսոր (1913)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мüller V., Träger J., Eduard Vojan, Praha, 1953. (չեխ.)
  • Vodák J., Tváře českyćh hereů, Praha, 1967. (չեխ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 495  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Վոյան» հոդվածին։