Ռեալիզմ (ուշ լատ.՝ reālis «իրական»), արվեստի ուղղություն, որի նպատակն է իրականության ճշմարիտ վերարտադրումն իր բնորոշ գծերով:

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Ռեալիզմը բառի նեղ իմաստով ընկալվում է որպես պոզիտիվիզմ, որը, որպես ուղղություն, սկսել է կիրառվել կերպարվեստում 19-րդ դարի 2-րդ կեսից։ «Ռեալիզմ» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրական քննադատ Շանֆլյորին 19-րդ դարի 50֊ական թվականներին` նշելու համար ռոմանտիզմի և ակադեմիզմի հակառակ արվեստը։ Ռեալիզմի գերիշխանությունը հաջորդել է ռոմանտիզմի դարաշրջանին և նախորդել սիմվոլիզմին[1]։ 20-րդ դարի կեսերին հայրենական արվեստագիտության մեջ սրբադասված նույնատիպ պնդումները հետխորհրդային ժամանակներում մերժվեցին։ Եթե որպես հիմնական պատմագեղարվեստական ուղղություններ՝ ընդունվում են կլասիցիզմը և ռոմանտիզմը, ապա ռեալիզմին կամ սիմվոլիզմին, ըստ հասկացությունների աստիճանակարգման, նման սահմանումը չի համապատասխանում[2][3][4][5]։ Ռուս փիլիսոփա Վ. Պ. Ռուդնևն առանձնացրել է եզրույթի երեք հիմնական նշանակություն՝ պատմափիլիսոփայական (դիմակայում է միջնադարյան նոմինալիզմին), հոգեբանական (որպես գիտակից դիրքորոշում, որն ընդունում է առաջնային իրականությունը, իսկ գիտակցությունը համարում է երկրորդական) և պատմամշակութային (որպես արվեստի ուղղություն, որի կողմնակիցները ձգտում էին հնարավորինս ճշգրիտ պատկերել իրականությունը): Ընդ որում, պետք է տարբերակել ռեալիզմ և իրականություն հասկացությունները (որպես մասամբ իրականացված իրականություն), ինչպես նաև տարբերակել ռեալիզմ և նատուրալիզմ հասկացությունները։ Որպես օրինակ՝ Ռուդնևը նշում է Դոստոևսկու ստեղծագործությունը, որի դեպքում «ռեալիզմ» եզրույթը պետք է օգտագործվի երկրորդ իմաստով, այսինքն՝ հոգեբանական, այլ ոչ թե գեղարվեստական[6]։

Մեկ այլ դժվարություն է նատուրալիզմի և ռեալիզմի միջև տարբերությունների սուբյեկտիվ֊բազմակի մեկնաբանումը: Ռուդնևը հետագայում գրել է․

  Ինչպե՞ս կարելի է պնդել, որ որևէ գեղարվեստական ուղղություն մյուսներից ավելի լավ է արտացոլում իրականությունը, եթե մենք, ըստ էության, չգիտենք, թե ինչ է իրականությունը։ Ես այդպես եմ տեսնում, և հնարավոր չէ առարկել...
- Ռուդնև
 

Ռեալիզմը նկարչությունումԽմբագրել

 
Կոնստանտին Սավիցկի «Շինարարական աշխատանքները երկաթուղում» (1874)

«Ռեալիզմ» եզրույթի ի հայտ գալը գեղանկարչության մեջ սովորաբար կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի (1819-1877) ստեղծագործության հետ, որը 1855 թվականին Փարիզում բացել է իր անհատական ցուցահանդեսը հատուկ ստեղծված «ռեալիզմի տաղավարում», թեև մինչ այդ էլ իրատեսորեն գործել են բարբիզոնյան դպրոցի նկարիչները՝ Թեոդոր Ռուսոն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Ժյուլ Բրետոնը։ 1870-ական թվականներին ռեալիզմը բաժանված էր երկու հիմնական ուղղության՝ բնապաշտությունն ակադեմիական արվեստում և իմպրեսիոնիզմը, որի ներկայացուցիչները սկզբում իրենց անվանում էին բնագետներ[7]:

19-20-րդ դարերի արվեստում Իտալիայի ռեալիստական գեղանկարչության մեջ հայտնի էին, օրինակ, Ջոակկինո Թոմը, Անտոնիո Ռոտան և Ջուզեպպե Պելիցցեցա դա Վոլպեդոն, Ռենատո Գուտտուզոն, Ջակոմո Մանցուը: 1950-1960-ական թվականներին Միլանում մի խումբ երիտասարդ նկարիչներ կյանք են տվել էքզիստենցիալ ռեալիզմի միտումներին, որոնք խախտում են սովորական գաղափարախոսական նորմերը. այդպիսին է, օրինակ, Մարիո Բարդիի ստեղծագործությունը[8]:

Ռեալիզմը գրականությունումԽմբագրել

Յուրաքանչյուր գրական ստեղծագործության մեջ տարբերում են երկու հիմնական իմաստային մակարդակ՝ օբյեկտիվ՝ նկարչի կամքից անկախ տրված երևույթների վերարտադրումը, և սուբյեկտիվ՝ նկարչի ստեղծագործության մեջ ներդրված մի բան։ Գրականության երկու հիմնական ուղղությունները կապված են այս տարբերությամբ։ Սա «օբյեկտիվ ռեալիզմն» է, որը իրականության հնարավորինս ճշգրիտ վերարտադրման խնդիրն է դնում, և «իդեալիստական ռեալիզմը», որը տեսնում է արվեստի նպատակը իրականության մեջ նկարչի զգացմունքներն ու մտքերը լրացնելիս, քանի որ դրանք նաև «մտավոր իրականություն» են։ Ռուսական հրապարակախոսության և գրական քննադատության մեջ «ռեալիզմ» եզևույթի նշված իմաստն առաջին անգամ սահմանել է Դմիտրի Պիսարևը[9]։ Մինչև այդ պահը «ռեալիզմ» եզրույթն օգտագործվում էր, մասնավորապես, Ալեքսանդր Գերցենի կողմից միայն տրամաբանական պոզիտիվիզմի փիլիսոփայական իմաստով՝ որպես «մատերիալիզմ» հասկացության հոմանիշ (1846)[10]։

Սակայն ժամանակի ընթացքում այդ հայեցակարգը ևս զարգացում է ապրել, այդ թվում՝ լեզվաբանական հարաբերականության տեսության և լրացված իրականության սկզբունքի ազդեցության ներքո։ Հետևաբար, «ռեալիզմ» եզրույթը գրականության մեջ, ինչպես նաև արվեստի այլ տեսակներում, ունի հարաբերական և հակասական նշանակություն: Այսպես, ըստ Ռուդնևի, գրականությունն արտացոլում է ոչ թե իրականությունը, այլ «միջին լեզվական նորմի» լեզուն։ Հետևաբար, եթե ընթերցողին ամեն ինչ հասկանալի է և մոտ, ապա դա ռեալիզմ է։ Իսկ եթե գրողը նոր բան է հայտնագործում և ոչ միշտ է հասկանալի ընթերցողին, ապա դա ֆորմալիզմ է կամ մոդեռնիզմ։ «Այս իմաստով, ֊ գրել է Ռուդնևը, ֊ որևէ կերպ չի կարելի Պուշկինին, Լերմոնտովին, Գոգոլին, Տալստոյին, Դոստաևսկուն և Չեխովին անվանել ռեալիստներ, որոնք չէին հնազանդվում լեզվի միջին նորմիային, այլ ձևավորում էին նորը: Նույնիսկ Չերնիշևսկու վեպը չի կարելի ռեալիստական անվանել, քանի որ դա ավելի շատ ավանգարդ արվեստ է»[11]։

Ռեալիզմը թատրոնումԽմբագրել

Ռեալիզմը թատրոնում, որպես իրատեսական դրամա, միջանկյալ ժանր է, որը սահմանակից է ինչպես ողբերգությանը, այնպես էլ կատակերգությանը, որտեղ հակամարտությունը սովորաբար ողբերգական ավարտ չի ունենում: Նրա էական առանձնահատկությունը սուր հրատապությունն է, հետաքրքրությունը արդիականության նկատմամբ: Պատկերի ճշգրտության ձգտումն այնքան որոշիչ է ռեալիստների համար, որ նույնիսկ անցյալին դիմելիս նրանք մնում են նույնքան նրբանկատ փաստերի նկատմամբ, որքան ժամանակակից կյանքի տիպերի և իրադարձությունների պատկերում[12]:

Մոգական ռեալիզմԽմբագրել

Մոգական ռեալիզմը գեղարվեստական մեթոդ է, որտեղ աշխարհի ռեալիստական պատկերում ներառված են մոգական տարրեր[13][14]։ Ժամանակակից իմաստով այս եզրույթն ավելի շատ նկարագրական է, քան ճշգրիտ: Սկզբնապես «մոգական ռեալիզմ» եզրույթն օգտագործվել է գերմանացի քննադատ Ֆրանց Ռոխի կողմից՝ «նոր նյութականության» գեղանկարչության ժանրի նկարագրության համար։

Լատինամերիկյան մոգական ռեալիզմի հիմքերն են նախակոլումբոսյան հնդկական քաղաքակրթությունների, այդ թվում՝ ացտեկների, մայաների, չիբչաների, ինկերի գրականությունը, հավատալիքները, մտածողությունը։ Արդեն հնդկական արմատներ ունեցող ստեղծագործություններում, որոնք գրվել են հնդկացի, իսպանացի և պորտուգալացի պատմաբանների, քահանաների և զինվորների կողմից, կոնկիստներից անմիջապես հետո հանդիպում են հրաշալի ռեալիստության բոլոր բաղադրիչները:

Մոգական ռեալիզմը կերպարվեստի ոճ է, որն ամենօրյա սյուժեները պատկերելիս օգտագործում է ռեալիզմը՝ նկարչի որոշ թվացյալ տեսողական անհեթեթության հետ միասին: Գեղանկարչության մեջ այս եզրույթը երբեմն փոխարինելի է հետէքսպրեսիոնիզմով։ 1925 թվականին քննադատ Ֆրանց Ռոխը պատկերի նկարագրության համար օգտագործել է այդ եզրույթը, որը սկիզբ է դրել վերադարձը ռեալիզմին էքսպրեսիոնիստների էքստրավագանտությունից հետո, որոնք փոխեցին օբյեկտների արտաքին տեսքը նրանց ներքին էության դրսևորման համար։

«Մոգական ռեալիզմ» եզրույթը գրականության վերաբերյալ առաջին անգամ առաջարկվել է ֆրանսիացի քննադատ Էդմոն Ժալի կողմից 1931 թվականին։ Նա գրել է․ «Մոգական ռեալիզմի դերը ենթադրում է իրականության մեջ փնտրել տարօրինակ, քնարական և նույնիսկ ֆանտաստիկ տարրեր, որոնց շնորհիվ առօրյա կյանքը հասանելի է դառնում բանաստեղծական, սյուրռեալիստական և նույնիսկ խորհրդանշական կերպարանափոխությունների համար»[13]։

Չնայած եզրույթը հազվադեպ է օգտագործվում կինեմատոգրաֆիայի տեսության մեջ, բայց շատ ֆիլմեր հետևում են մոգական ռեալիզմի կանոններին: Կինոյում, ինչպես նաև արվեստի մյուս ժանրերում, կարելի է հետևել էքսպրեսիոնիզմի հետ մոգական ռեալիզմի կապին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Реализм // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Алпатов М. В. Задачи научного анализа искусства и художественной критики // Алпатов М. В. Этюды по истории западноевропейского искусства. — М.-Л., 1939. — С. 3—10.
  3. Мукаржовский Я. Исследования по эстетике и теории искусства. — М.: Искусство, 1994
  4. Наливайко Д. С. Искусство: Направления, течения, стили: В 2 т. — Мистецтво, 1981. — Т. 1.
  5. Власов В. Г. Морфология как историческое структурообразование искусства // Теория формообразования в изобразительном искусстве: Учебник для вузов. — СПб.: СПбГУ, 2017. — C. 172—223.
  6. Руднев В. П. Словарь культуры XX века: Ключевые понятия и тексты. — М.: Аграф, 1997. — С. 252—254.
  7. Энциклопедический словарь юного художника / Сост. Н. И. Платонова, В. Д. Синюков. — М.: Педагогика, 1983. — 416 с. — 500 000 экз. — С. 150, 288—289.
  8. Daniele Campo։ «La Vie moderne - Il realismo» (ит.)։ www.laviemoderne.it։ Վերցված է 2019-05-25 
  9. Сухов А. Д. Философский материализм Д. И. Писарева // Философия и общество: Герцен, Александр Иванович. — 2005. — Вып. 1 (38).
  10. Кулешов В. И. История русской критики XVIII—XIX веков: Учебное пособие для студентов филологических специальных университетов и педагогических институтов. — М.: Просвещение, 1972.
  11. Руднев В. П. Словарь культуры ХХ века: Ключевые понятия и тексты. — М.: Аграф, 1997. — С. 254—255.
  12. Реализм // Театральная энциклопедия: [В 6 т.] / Гл. ред. П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1961—1967.
  13. 13,0 13,1 Шаршун С. Магический реализм // Числа. — 1932. — № 6. — С. 229.
  14. О жизни и о чуде: Магический реализм: Философские притчи в кино // Мир фантастики. — 2014. — № 135, ноябрь.