Պլզեն (չեխ․՝ Pilsen), մեծությամբ չորրորդ քաղաքը Չեխիայում։ Պլզենի երկրամասի վարչական կենտրոնն է։ Քաղաքում են տեղակայված Հյուսիսային Պլզեն և Հարավային Պլզեն շրջանների վարչական մարմինները։ Պլզենը գտնվում է չորս գետերի (Մժե, Ռադբուզա, Ուգլավա և Ուսլավա) միախառնման տեղում, որոնք ձևավորում են Բերոունկա գետը։

Բնակավայր
Պլզեն
չեխ․՝ Plzeň[1]
չեխ․՝ Statutární město Plzeň[2]
գերմ.՝ Pilsen
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBolevec?[3], Božkov?[3], Bukovec?[3], Černice?[3], Červený Hrádek?[3], Dolní Vlkýš?[3], Doubravka?[3], Doudlevce?[3], Hradiště?[3], Jižní Předměstí?[3], Koterov?[3], Křimice?[3], Lhota?[3], Litice?[3], Lobzy?[3], Malesice?[3], Nová Hospoda?[3], Pilsen 7?[3], Radobyčice?[3], Severní Předměstí?[3], Skvrňany?[3], Újezd?[3], Valcha?[3], Vnitřní Město?[3] և Východní Předměstí?[3]
Հիմնադրված է1295 թ.
Առաջին հիշատակում1295[4]
Մակերես137,671042 կմ²
ԲԾՄ308 մետր
Բնակչություն181 240 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ37
Փոստային դասիչ301 00–326 00[6]
Ավտոմոբիլային կոդP
Պաշտոնական կայքplzen.eu(լեհ.), pilsen.eu/citizen/(անգլ.) և pilsen.eu/burger/(գերմ.)
Պլզեն (Չեխիա)##
Պլզեն (Չեխիա)

Պլզենը արդյունաբերական, առևտրական, մշակութային ու վարչական կարևորագույն կենտրոն է Արևմտյան Բոհեմիայում։ Գարեջրի արտադրության կենտրոն է։

1993 թվականի մայիսի 31-ից քաղաքը Պլզենի հռոմեա-կաթոլիկական եպիսկոպոսության կենտրոն է։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է չորս գետերի միախառնման վայրին կից մոտ 1295 թվականին չեխ Վացլավ II արքայի կողմից։ Քանի որ Պրահային մոտ էր գտնվում, քաղաքը սկսում է արագ զարգանալ[7]։ Քաղաքը չի հիմնվել ինչ-որ բնակավայրի տեղում, այլ արքայական հրովարտակով հարթության վրա ի սկզբանե նախագծվել է որպես քաղաք։ Մշակված նախագծի համաձայն` այն բաժանվել է առանձին թաղամասերի կենտրոնական հսկայական հրապարակով, որ խոշորագույններից է Եվրոպայում։ Քաղաքի փողոցները հատվում էին միմյանց բացառապես ուղիղ անկյան տակ։ Հրապարակը սկզբնական շրջանում միայն առևտրական կենտրոն չէր. նրա հարևանությամբ գտնվում էին գերեզմանոցը, մի քանի լճեր` ջրի անհրաժեշտ պաշարով, Սուրբ Վարֆոլոմեյի տաճարը։ Հատուկ ուշադրության են արժանի Պլզենի պատմական գետնափոր ուղիները, որոնց երկարությունը 24 կմ է։

1419 թվականից հուսիտների շարժման գլխավոր կենտրոն է եղել։

Գրյունվալդի ճակատամարտից հետո լեհ Յագայլո արքան մասնակից չեխական բոլոր զորամասերին ուղտ է նվիրել, որի պատկերը մինչ օրս առկա է Պլզենի զինանշանին[8]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սուրբ Վարֆոլոմեյի տաճարը
  • Սուրբ Վարֆոլոմեյի գոթական տաճար (1292)։ Այն Չեխիայի ամենաբարձր տաճարն է. աշտարակի բարձրությունը հասնում է 102 մ-ի։ 301 աստիճաններով կարելի է բարձրանալ աշտարակում գտնվող դիտահրապարակ։
  • Սուրբ Մարիամի համբարձման եկեղեցի, որ նախկինում ֆրանցիսկյան եկեղեցի է եղել։
  • Վերածննդի ոճով քաղաքապետարան (XVI դար)
  • Դոմինիկյան մենաստան` Սուրբ Աննայի եկեղեցով, որ բարոկկո ոճով է կառուցված։ 1805-1807 թվականներին այստեղ գործել է դպրոց, ներկայումս շենքում տեղակայված է պետական գրադարան։
  • Տիլի թատրոն
  • Մեծ սինագոգ և հին սինագոգ
  • Պլզենի պատմական գետնուղիներ
  • Արևմտաչեխական թանգարան
  • Մանկական երկաթուղի
  • Plzeňský Prazdroj գարեջրի գործարան
  • Կենդանաբանական այգի և «Դինոպարկ»։ Այգուն կից գործում է կրթական-ժամանցային այգին, որտեղ կարելի է տեսնել նախապատմական կենդանիների ստատիկ, շարժական, խոսուն մոդելներ բնական չափերով։

Կլիմա խմբագրել

Կլիման չափավոր օվկիանոսային է, սառը։ Տեղումները քիչ են և տարվա կտրվածքով բաշխվում են հավասարապես։ Գրեթե ամեն երկրորդ օր տեղումներ են լինում։ Արևային օրերի մակարդակը կազմում է 1.700 ժամ։ Ձմեռները ցուրտ են, բայց հարակից շրջաններից ավելի մեղմ. դրանք տևում են մոտ 51 օր։ Ռեկորդային ցածր ցուցանիշը գրանցվել է -20 °C (-4 °F);

Տաք օրերի քանակը` 30 °C (86 °F) ջերմաստիճանով, մշտապես աճում է, բայց ատլանտյան ճակատի օդային ցուրտ զանգվածների պատճառով շոգ օրերին փոխարինելու են գալիս ցուրտ և անձրևոտ օրերը։ Գիշերները նույնիսկ ամռանը լինում են ցուրտ և խոնավ։ Ձմեռային ցրտերը սկսվում են նոյեմբերի երկրորդ կեսից և ձգվում մինչև մարտի վերջ։ Տարերային հնարավոր աղետներն են երաշտը` էքստրեմալ բարձր ջերմաստիճանով` 33 °C և երկարատև անձրևները, որոնք հեղեղումների պատճառ են դառնում։

Պլզենի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16
(61)
17
(63)
22
(72)
26
(79)
30
(86)
32
(90)
37
(99)
35
(95)
32
(90)
26
(79)
16
(61)
16
(61)
40
(104)
Միջին բարձր °C (°F) 0.6
(33.1)
2.1
(35.8)
7.5
(45.5)
13.1
(55.6)
18.3
(64.9)
21.5
(70.7)
23.2
(73.8)
22.6
(72.7)
18.6
(65.5)
12.8
(55)
5.8
(42.4)
2.3
(36.1)
12.4
(54.3)
Միջին օրական °C (°F) −2.2
(28)
−1.3
(29.7)
3.2
(37.8)
7.9
(46.2)
12.7
(54.9)
16.0
(60.8)
17.7
(63.9)
17.1
(62.8)
13.4
(56.1)
8.5
(47.3)
3.0
(37.4)
−0.2
(31.6)
8.0
(46.4)
Միջին ցածր °C (°F) −4.9
(23.2)
−4.6
(23.7)
−1.1
(30)
2.7
(36.9)
7.1
(44.8)
10.6
(51.1)
12.2
(54)
11.6
(52.9)
8.3
(46.9)
4.2
(39.6)
0.3
(32.5)
−2.6
(27.3)
3.7
(38.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −24
(−11)
−25
(−13)
−25
(−13)
−7
(19)
−2
(28)
0
(32)
5
(41)
2
(36)
−2
(28)
−6
(21)
−12
(10)
−28
(−18)
−28
(−18)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 20 15 17 15 14 14 14 12 12 12 17 19 181
Աղբյուր #1: www.weatherbase.com
Աղբյուր #2: http://portal.chmi.cz

Վարչական բաժանում խմբագրել

 
Պլզենի քաղաքային խորհրդի շենքը

Պլզենը բաժանվում է վարչական տասը շրջանների.

  1. Պլզեն 1
  2. Պլզեն 2 - Սլովանի
  3. Պլզեն 3
  4. Պլզեն 4
  5. Պլզեն 5 - Կրշիմիցե
  6. Պլզեն 6 - Լիտիցե
  7. Պլզեն 7 - Ռադչիցե
  8. Պլզեն 8 - Չերնիցե
  9. Պլզեն 9 - Մալեսիցե
  10. Պլզեն 10 - Լգոտա

Տնտեսություն խմբագրել

 
Տիկնիկային կերպարներ Սպեյբլի և Գուրվինեկի արձանները

1995 թվականից հետո քաղաքում զգալիորեն աճել է արտասահմանյան ներդրումների քանակը։ Պլզենը ապահովում է Պլզենի շրջանի ՀՆԱ-ի երկու երրորդը. այն նախկինի պես Չեխիայի ամենահարուստ քաղաքներից է։ Škoda ընկերությունը, որ քաղաքում հիմնադրվել է 1859 թվականին, զգալի նշանակություն է ունեցել Ավստրո-Հունգարիայի և Չեխոսլովակիայի տնտեսության զարգացման մեջ։ Ընկերության արտադրանքը ուղղվել է արևելյան բլոկի երկրներ, սակայն կայուն շուկայի բացակայության պատճառով նվազել է Թավշյա հեղափոխությունից հետո[9]։

Պլզենում է գտնվում Չեխիայում ամենամեծ գինեգործական ընկերությունը։

Արտասահմանյան հայտնի շատ ընկերություններ, այդ թվում` Panasonic, Daikin, իրենց մասնաճյուղերն ունեն Պլզենում։

Կրթություն խմբագրել

Պլզենը Չեխիայի արևմտյան մասի ակադեմիական կարևոր կենտրոն է։ Արևմտաչեխական համալսարանը մեծ համբավ ունի իրավունքի, իժեներության, կիրառական արվեստի իր ֆակուլտետներով։ Պլզենում գործում են Մետրոպոլի համալսարանի և Կարլի համալսարանի բժշկական մասնաճյուղերը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  2. Administrativní registr ekonomických subjektů
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  4. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  5. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  6. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  7. Official site of Pilsen
  8. Jadwiga Siedlecka-Siwuda, «Droga wojsk Witolda pod Grunwald», Czasopis " Nr 09/10 (WRZESIEŃ/ ВЕРАСЕНЬ 2010) (լեհ.).
  9. «Экономические данные с сайта "Пльзенький край"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել