Ազգային թատրոն (Պրահա)
Ազգային թատրոն (չեխ․՝ Národní divadlo), Պրահայում հայտնի է որպես Չեխիայի օպերայի մայր թատրոն և ընդգրկված է Չեխիայի պատմության և արվեստի ազգային հուշարձանների ցանկում[5]։
Ազգային թատրոն, Պրահա Národní divadlo | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն և կազմակերպություն |
Տնօրեն | Յան Բուրյան[1] |
Երկիր | Չեխիա[2][3][4] |
Գտնվելու վայրը | Չեխիա Պրահա |
Հիմնադրման ամսաթիվ | 1881 |
Կայք | narodni-divadlo.cz |
Národní divadlo (institution) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱզգային թատրոնի շենքը համարվում է Չեխիայի կարևորագույն ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Գտնվում է Վլտավա գետի ափին, Պրահյան Գրադի տարածքում։
Թատրոնը կառուցվել է 1867-1881 թվականներին, ճարտարապետը Յոզեֆ Զիտեկի նախագծով, նեոռենեսանսի ոճով, ներքին դեկորացիաներում նկատելի է նաև սլավոնական առասպելաբանության ազդեցություն։ Առաստաղն ութ «Արվեստների այլաբանություններով» նկարազարդել է Ֆրանտիշեկ Ժենիշեկը։ Բացումից երկու ամիս անց շենքը հրդեհից վնասվել է։ Թատրոնի վերակառուցման աշխատանքները շարունակել է Զիտեկի սանը՝ Յոզեֆ Շուլցը։ Շենքի վերաբացումը տեղի է ունեցել 1883 թվականին։ Շենքը կառուցվել է ժողովրդական նվիրատվությունների շնորհիվ և շինարարության կարգախոսն է եղել՝ «Ազգն ինքն իրեն» (Národ sobě) արտահայտությունը։ Այս կարգախոսն այժմ գրված է թատրոնի գլխավոր բեմահարթակի վերևում։
1976-1983 թթ. թատրոնը կրկին վերանորոգվել և ընդլայնվել է։ 1983 թվականին Ազգային թատրոնի 100-ամյակի կապակցությամբ բացվեց նոր բեմով կառուցված շենքը։ Թատրոնն ունի մի քանի բեմեր։
Քարե մոխրագույն շենքն ունի ձվաձև կապույտ գմբեթ՝ զարդարված է մեծ թագով, որն առանձնանում է շենքի մոխրագույն ֆոնի վրա։ Շենքի ճակատը զարդարում են մուսաների և Ապոլոնի արձանները։ Կողքային մուտքի վերևում տեղադրված են Օպերայի և Դրամայի ալեգորիկ արձանները։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ազգային թատրոնի տնօրեն միայն 40 րոպե». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Administrativní registr ekonomických subjektů
- ↑ Virtual Study of Theatre Institute (չեխերեն) — Institut umění - Divadelní ústav.
- ↑ «Замок Градек у Неханиц». // 420on.cz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն
խմբագրել- Národní divadlo. In Česká divadla : encyklopedie divadelních souborů. Praha ։ Divadelní ústav, 2000. 615 s. ISBN 80-7008-107-4. S. 319–337.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2012-01-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային թատրոն (Պրահա)» հոդվածին։ |