Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝
|
Վիքիպեդիան համացանցային հանրագիտարան է և հիմնված է համացանացային համայնքի փոխադարձ հարգանքի վրա, որը հետաքրքրված է ստեղծել բարձրակարգ հանրագիտարան։ Հետևաբար, գոյություն ունեն որոշակի բաներ, որոնք Վիքիպեդիան չէ։
Ոճ և ձևաչափ
խմբագրելՎիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ
խմբագրելՎիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այլ թվային հանրագիտարանի նախագիծ։ Բացի տեղեկությունների ստուգելիության (verifiability) և այս էջում թվարկած այլ մոտեցումների, Վիքիպեդիայում թեմաների թվաքանակի և ողջ պարունակության ծավալային սահմանափակումներ գործնականում չկան։ Սակայն կա կարևոր տարբերություն, թե ինչ կարող է արվել և ինչ պետք է արվի, ինչը ներկայացված է ստորև բերված «Պարունակություն» բաժնում։ Հետևաբար, այս կանոնը ամեն ինչ ավելացնելու թույլատվություն չէ. հոդվածները պետք է համապատասխանեն պարունակությանը վերաբերվող կանոններին, հատկապես հինգ սյուներով ներկայացված պահանջներին։
Հոդվածի ծավալը խելամիտ սահմաններում պահելը կարևոր է Վիքիպեդիայի հասանելիության համար, հատկապես դանդաղ համացանցային կապ ունեցողների կամ բջջային հեռախոսներից Վիքիպեդիայի այցելուների համար, քանի որ հոդվածի ծավալը անմիջականորեն ազդում է էջի ցուցադրման համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև բեռնումից հետո էջի հետ աշխատելու հարմարավետության և արագության վրա (տե՛ս Վիքիպեդիա:Հոդվածի չափս)։ Երկար հոդվածները ավելի փոքր հոդվածների տրոհելը և հիմնական հոդվածում կարճ նկարագրություն թողնելը, հոդվածի զարգացման բնական ուղին է։ Որոշ թեմաներ տպագիր հանրագիտարաններում ներկայացված են միայն կարճ ու անփոփոխ հոդվածներով, բայց այստեղ հնարավոր է ավելի շատ տեղեկություն ներառել, ավելացնել արտաքին հղումներ և հաճախակի թարմացնել հոդվածի պարունակությունը։ Թե էլ ինչով է Վիքիպեդիան տարբերվում տպագիր հրատարակումներից, կարելի է իմանալ Ոճական ուղեցույցից։
Հանրագիտարանային պարունակություն
խմբագրելՎիքիպեդիայում տեղեկատվությունը չի ներառվում միայն նրա համար, որովհետև այն օգտակար է կամ ճիշտ: Հանրագիտարանային հոդվածը չպետք է պարունակի թեմայի մասին ամբողջ տեղեկատվություն, այն պետք է պարունակի ընդհանուր հակիրճ տեղեկություն թեմայի մասին: Ստուգելիությունը և աղբյուրները պետք է լինեն չեզոք: Չնայած կան շատ վիճելի հարցեր հանրագիտարանային հոդվածների պարունակության վերաբերյալ, սակայն կան հստակ օրինակներ, թե ինչ Վիքիպեդիան չէ:
Վիքիպեդիան բառարան չէ
խմբագրելՎիքիպեդիան բառարան կամ ժարգոնային ուղեցույց չէ: Ստորև ներկայացված են, թե ինչ չեն Վիքիպեդիայի հոդվածները.
- Սահմանումներ: Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, բայց հոդվածի պարունակությունը, եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չունի, պետք է ավելացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկատվությամբ: Եթե դրանք հնարավոր չէ ավելացնել, ապա Վիքիպեդիայում նման հոդվածներ չպետք է մնան: Պետքական տեղեկատվությունը ջնջելուց առաջ պետք է տեղափոխել Վիքիբառարան:
- Բառարանային տերմիններ: Հանրագիտարանի հոդվածները անձի կամ խմբի, վայրի, առարկայի, իրադարձության և այլնի մասին է: Հաճախ բառը կամ խոսքը կարող են լինել հանրագիտարանային, ինչպիսիք են օրինակ՝ Ներըմբռնում կամ Հայեցողություն: Այնուամենայնիվ շատ բառեր, բացի մեկ կամ երկու պնդումից, այլ տեղեկատվություն չեն պարունակում. նման հոդվածները նույնպես անհրաժեշտ է տեղափոխել Վիքիբառարան:
- Ժարգոնային կամ լեզվային ուղեցույց: Վիքիպեդիան լեզվային կամ ժարգոնային ուղեցույց չէ, որոնք, օրինակ, կօգնեն զբոսաշրջիկներին կողմնորոշվել անծանոթ քաղաքում կամ բնակավայրում:
Վիքիպեդիան հրատարակող կամ սկզբնական հետազոտող չէ
խմբագրելՎիքիպեդիան այն վայրը չէ, որտեղ Դուք կարող եք հրատարակել Ձեր սեփական միտքը կամ վերլուծությունը որպես նոր տեղեկատվություն: Խնդրում ենք հետևել «Ոչ մի սկզբնական հետազոտություն» կանոնին:
- Սկզբնական հետազոտություններ են տեսլականը կամ լուծումը, օրիգինալ միտքը, որոշումները, նոր բառերի օգտագործումը և այլն: Ցանկացած պնդում Վիքիպեդիայում պետք է հաստատվի որևէ ձևով տպագրված վստահելի աղբյուրի միջոցով, այդ թվում առցանց հասանելի աղբյուրների միջոցով: Ցանկացած միտք, որոշում կամ լուծում, որոնք չեն հաստատվում վստահելի աղբյուրներով կհամարվեն սկզբնական հետազոտություն և աղբյուր չգտնելու դեպքում ենթակա են հեռացման:
- Անձնական հայտնագործություն․ եթե Դուք կամ Ձեր ընկերը հայտնագործել եք նոր պարային շարժում, կամ նոր տեխնիկական սարք, չի կարելի այդ մասին գրել Վիքիպեդիայում, քանի դեռ անկախ երկրորդական աղբյուրներում այդ մասին չի հրապարակվել:
Վիքիպեդիան հայտարարությունների կամ գովազդային հարթակ չէ
խմբագրելՎիքիպեդիան հայտարարությունների, գաղափարախոսությունների, գովազդային տեղեկատվության, հեռախոսային կամ հասցեների տեղեկատվական հարթակ չէ: Սա ներառում է անձնական էջերը, օգտագործողների անունները, կատեգորիաները, նիշքերը և էջերի քննարկումները: Վիքիպեդիայի պարունակությունը չպետք է օգտագործել որպես.
- Հայտարարություններ, գաղափարախոսություն կամ այս տեսակի ցանկացած առևտրային, քաղաքական, գիտական, կրոնական, ազգային և այլ տեսակի տեղեկատվություն տարածելու համար:
- Որևէ անձի համար կարծիք: Վիքիպեդիայի հոդվածները պետք է գրված լինեն չեզոք տեսակետից, չի կարելի մարդկանց որպես ճշմարտություն ներկայացնել միայն մի կողմի կարծիքը՝ առանց հաշվի առնելու տվյալ թեմայի վերաբերյալ նրանց հակառակորդների կարծիքը նույնպես:
- Բամբասանքային թեմաներ։ հատկապես ապրող անձանց վերաբերյալ չի կարելի տեղադրել բամբասանքային, սկանդալային և չճշտված տեղեկատվություն:
- Ինքնակենսագրական նյութեր: Չնայած հնարավոր է, որ Դուք լինեք նշանակալի, սակայն Վիքիպեդիայում չի կարելի տեղադրել ինքնակենսագրական նյութեր, քանի որ այդ նյութերը հավանական է լինեն ոչ չեզոք:
- Գովազդ, մարքեթինգ կամ հասարակական կապեր: Ընկերությունների և դրանց արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է գրված լինի օբյեկտիվ և անաչառ ոճով և չպարունակի գովազդային ենթատեքստեր: Բոլոր հոդվածները պետք է լինեն ստուգելի անկախ երկրորդական աղբյուրներով, այսպիսով, գաճաճ ընկերությունների մասին հոդվածները Վիքիպեդիայում տեղ չունեն, դրանք պետք է լինեն նշանակալի: Արտաքին հղումների միջոցով առևտրային կազմակերպություններին թույլատրվում է միայն ցույց տալ տվյալ ընկերության նշանակալիությունը:
Վիքիպեդիան հղումների, նկարների և մեդիա նիշքերի պահոց չէ
խմբագրելՎիքիպեդիան հայելային կայք կամ նկարների, հղումների, մեդիա նիշքերի պահոց չէ: Վիքիպեդիայի հոդվածները չեն համարվում հետևյալ գործիքների պահոց.
- Արտաքին հղումների կամ Համացանցային տեղեկատուներ: Սխալ չէ ավելացնել մեկ կամ մի քանի թեմային վերաբերվող արտաքին հղումներ հոդվածին, սակայն այդ հղումները չպետք է լինեն չափից շատ և շեղեն Վիքիպեդիան հիմնական նպատակից: Օրինակ՝ սպորտային ակումբի մասին հոդվածում մեկ արտաքին հղումը երկրպագուների կայքին բավական է, պետք չէ հղում կատարել բոլոր նույնատիպ կայքերին: Տե՛ս Վիքիպեդիա:Արտաքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
- Ներքին հղումներ, բացի բազմիմաստ էջերից, որոնց անվանումները կարող են վերաբերվել տարբեր թեմաների և թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն պարունակող ներքին հղումներից բացի խորհուրդ չի տրվում տեղադրել այլ ներքին հղումներ: Տե՛ս Վիքիպեդիա:Ներքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
- Հանրության սեփականություն կամ այլ նմանատիպ նյութեր, ինչպիսիք են գրքերը կամ պատմական փաստաթղթերը, նամակները, օրենքները, հայտարարությունները կամ այլ նմանատիպ նյութերը: Նման նյութերը Վիքիպեդիա պետք է տեղադրել վերախմբագրված, վիքիֆիկացված եղանակով, այլ ոչ թե ամբողջությամբ պատճենված: Նման նյութերը կարող եք տեղադրել Վիքիդարանում:
- Լուսանկարների կամ այլ մեդիա նիշքեր՝ առանց համապատասխան նկարագրության: Եթե Դուք ցանկանում եք տեղադրել նկար, որևէ հանրագիտարանային հոդված նկարագրելու համար, այն պետք է բավարարի Վիքիպեդիայի չափանիշներին: Ոչ բոլոր ազատ պատկերներն են թույլատրվում ներբեռնել Վիքպեդիա, դրանք պետք է ունենան հանրագիտարանային նշանակություն:
Վիքիպեդիան երգերի բառերի, տեքստերի պահոց չէ
խմբագրելՎիքիպեդիայում երգերի մասին հոդվածներում երգի բառերը տեղադրելիս պետք է համուզված լինել, որ բառերը պաշտպանված չեն հեղինակային իրավունքով: Բացի այդ բառերը տեղադրելիս հոդվածում պետք լինի տեղեկատվություն բառերի հեղինակի, երգչի, ալբոմի և ստեղծման տարեթվի վերաբերյալ: Միայն երգի բառերով հոդվածներ ստեղծել արգելված է, դրա համար գոյություն ունի քույր նախագիծ Վիքիդարանը:
Վիքպեդիան բլոգների, վեբ հոսթինգ ծառայությունների, սոցիալական ցանցի կամ հիշողությունների կայք չէ
խմբագրելՎիքիպեդիան Ֆեյսբուքի կամ Թվիթթերի նման սոցիալական ցանց չէ։ Վիքիպեդիայում Դուք չեք կարող ստեղծել Ձեր սեփական կայքը, բլոգը։ Վիքիպեդիան
- Անձնական համացանցային կայք չէ։ Վիքիպեդիայի յուրաքանչյուր մասնակից ունի իր սեփական մասնակցի էջը, բայց այն պետք է օգտագործել միայն Վիքիպեդիայի պահանջներին համապատասխան: Սահմանափակ ինքնակենսագրական տվյալները թույլատրվում են, բայց մասնակցի էջերը չեն կարող օգտագործվել որպես սեփական կայք կամ տեղադրել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը օգուտ չի բերի Վիքիպեդիային: Եթե դուք ցանկանում եք ունենալ սեփական կայք, բլոգ կամ տեղադրել Ձեր ռեզյումեն, ապա դրա համար համացանցում կան բազմաթիվ անվճար կայքեր:
- Նիշքերի պահոց չէ: Խնդրում ենք ներբեռնել միայն այն նիշքերը, որոնք օգտագործվում են Վիքիպեդիայի հոդվածներում օգտագործելու համար, մյուս բոլոր նիշքերը ենթակա են ջնջման: Եթե Դուք ցանկանում եք ներբեռնել ազատ պատկերներ, Դուք կարող եք ներբեռնել դրանք Վիքիպահեստ, որտեղից հղման միջոցով տեղադրել հոդվածում:
- Ծանոթությունների կայք չէ։ Վիքիպեդիան ծանոթություն փնտրելու հարթակ չէ, սակայն Դուք կարող եք ձեռք բերել նոր ընկերներ, ում հետ միասին կզարգացնեք Վիքիպեդիան:
Վերոնշյալ կանոնները վերաբերվում են ոչ միայն Ձեր մասնակցային էջին, այլև քննարկումների էջերին: Մասնակցի էջը ոչ սեփական կայք է, ոչ էլ բլոգ: Իրականում Ձեր մասնակցի էջը Ձերը չէ: Այն Վիքիպեդիայի մի մասնիկն է, որի միջոցով Վիքիպեդիան համախմբում է մասնակիցներին ընդհանուր գործի շուրջ:
Վիքիպեդիան տեղեկատու չէ
խմբագրելՎիքիպեդիան իր մեջ ներառում է բազմաթիվ ներքին և արտաքին հղումներ, որոնք վերաբերվում են համապատասխան նշանակալի թեմային: Սակայն Վիքիպեդիան ամեն ինչի մասին տեղեկատու չէ: Վիքիպեդիան
- Ամեն ինչի պահոց չէ, ինչպիսիք են մեջբերումները, աֆորիզմները կամ բոլոր անձինք (իրական կամ մտացածին): Եթե ցանկանում եք տեղադրել որևէ հայտնի մեջբերում կամ աֆորիզմ, ապա դրա համար գոյություն ունի քույր նախագիծ՝ Վիքիքաղվածքը:
- Հեռախոսային տեղեկատու կամ Դեղին էջեր չէ: Կապի միջոցների մասին տեղեկատվությունը, ինչպիսիք են հեռախոսահամարը, ֆաքսի համարը, հասցեն և այլն, հանրագիտարանային չէ:
- Ուսումնական տեղեկատու, էլեկտրոնային ծրագրի ձեռնարկ, բիզնես վարելու կամ այլ մասնագիտական ձեռնարկ չէ:
- Վաճառքի կատալոգ չէ: Հոդվածում չպետք է տեղադրված լինեն ապրանքների գները կամ նման տեղեկատվություն: Նման տեղեկատվությունները պետք է լինեն չեզոք, չպարունակեն գովազդային տարրեր:
- Ոչ հանրագիտարանային դասակարգումներ չի կատարում, օրինակ «մարդիկ X էթնիկ / մշակույթային / կրոնական խմբից, որոնք աշխատում են Y ընկերությունում» կամ «X տեսակի մթերք մատուցող ռեստորաններ Y քաղաքից»:
Վիքիպեդիան ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր չէ
խմբագրելՎիքիպեդիան հանրագիտարան է, որը չի կարելի դիտարկել որպես ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր: Վիքիպեդիայի հոդվածները կարդալուց չպետք է այն դիտարկել որպես
- Ձեռնարկ: Թեև Վիքիպեդիան նկարագրում է մարդկանց, վայրերը և առարկաները, սակայն հոդվածը չպետք է նման լինի «ինչպես այսպես կամ այնպես գործել» ոճի: Այն չպետք է պարունակի խորհուրդներ, ուղղորդումներ: Օրինակ՝ ինչպես պատրաստել ճաշ, ինչպես բուժվել այս կամ այն հիվանդությունից, ինչպես կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում:
- Ճամփորդական ուղեցույց: Օրինակ՝ Փարիզ հոդվածը կարող է պարունակել տեղեկատվություն տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը և Լուվրը, սակայն այնտեղ չկա լավագույն ռեստորանի հեռախոսահամարը կամ հասցեն:
- Վիդեո խաղերի ուղեցույց: Վիդեո խաղերի մասին հոդվածում պետք է նկարագրվի խաղի մասին ընդհանուր տեղեկություն, սակայն չի կարող լինել տեղեկատվություն ինչպես անցնել խաղի այս կամ այն մասը:
- Համացանցային ուղեցույց: Վիքիպեդիայի հոդվածները պետք է նկարագրեն ոչ միայն կայքերի էությունը, արտաքին տեսքը և մատուցվող ծառայությունները, այլև պետք է նկարագրեն կայքը հանրագիտարանային տեսանկյունից, այսինքն՝ պետք է նկարագրվի կայքի ձեռքբերումները, պատմականորեն նշանակալի փաստերը:
- ՀՏՀ-ներ: Վիքիպեդիայի հոդվածները չեն ներառում հաճախ տրվող հարցերի ցանկեր (ՀՏՀ-ներ):
- Ուսուցողական տեքստեր: Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ դասագիրք: Վիքիպեդիայի նպատակն է ներկայացնել փաստերը և ոչ թե ուսուցանել դրանց պատճառները:
- Գիտական ամսագրեր կամ հետազոտական նյութեր: Վիքիպեդիայի հոդվածների պարունակությունը չպետք է ենթադրի, որ կարդացողը տվյալ ոլորտի մասնագետն է: Վիքիպեդիայի հոդվածները պետք է գրված լինեն առավելագույնս հասկանալի՝ մարդկանց բոլոր խմբերի համար:
- Գիտական լեզու: Հոդվածները պետք է գրվեն ամենօրյա ընթերցողի համար, ոչ միայն գիտնականների: Հոդվածների անվանումները պետք է լինեն հանրամատչելի՝ հնարավորինս չօգտագործելով գիտական տերմինաբանություն:
Վիքիպեդիան չի գուշակում ապագան
խմբագրելՎիքիպեդիան ոչ ստուգելի տեղեկատվության հարթակ չէ: Վիքիպեդիան չի գուշակում ապագան: Սպասվող իրադարձությունների վերաբերյալ հոդվածները պետք է լինեն ստուգելի: Վստահելի աղբյուներով ուղեկցվող կանխատեսումները, ենթադրությունները, գուշակությունները կարող են ներառվել հոդվածներում, բայց ընթերցողին պետք է ներկայացվի այնպես, որ դրանք միայն կանխատեսումներ, ենթադրություններ և գուշակումներ են և կարող են չիրականանալ:
Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ
խմբագրելՔանի որ Վիքիպեդիան թղթային աղբյուր չէ, խմբագիրները ներկայումս տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների մասին հոդվածներ գրելիս, պետք է անընդհատ փորձեն դրանք թարմացնել իրադարձություններին համընթաց: Սակայն ոչ բոլոր իրադարձությունների մասին է, որ պետք է գրել Վիքիպեդիայում: Համոզվեք, որ Վիքիպեդիայի հոդվածները
- Լրագրողական չեն: Վիքիպեդիայում տեղ չունեն առաջին ձեռքից նորությունները: Առաջնային աղբյուրները Վիքիպեդիայում չեն ընդունվում: Սակայն քույր նախագծերում ինչպիսիք են Վիքիդարանը և Վիքիլուրերը ընդունում են դրանք և հիմնված են առաջնային աղբյուրների վրա: Վիքիպեդիայում շատ հոդվածներ կարող են նորությունների հիման վրա փոփոխության ենթարկվել, սակայն հոդվածները չպետք է գրված լինեն նորությունների ոճով:
- Նորություններ չեն: Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն նշանակալի, իսկ անձի կամ իրադարձության մասին լրատվամիջոցներով տարածված նորությունները անձին կամ իրադարձությանը չեն դարձնում նշանակալի: Նորությունները կարող են լինել մեկանգամյա և չգրավեն հասարակության ուշադրությունը: Մյուս կողմից նորությունները կարող են լինել նշանակալի, և կարելի է անձի կամ իրադարձության մասին նորությունը ներառել Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն տվյալ տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի և չեզոք:
- Ով ով է ձեռնարկ չէ: Եթե անգամ իրադարձությունը նշանակալի է, հնարավոր է որ դա տվյալ իրադարձությանը ներքաշված անձանց չդարձնի նշանակալի:
- Օրագիր չէ: Եթե անձը նշանակալի է, դա չի նշանակում, որ բոլոր այն իրադարձությունները, որում մասնակցել է անձը նույնպես նշանակալի են: Օրինակ՝ անձի մասնակցությունը բազմաթիվ սպորտային իրադարձություններում չի նշանակում, որ այդ անձի մասին հոդվածում պետք է ներառել բոլոր չնչին ձեռքբերումները: Օրինակ՝ ֆուտբոլիստի մասին հոդվածում, երբ տվյալ ֆուտբոլիստը դարձել է 200 գոլի հեղինակ, չպետք է նկարագրվեն բոլոր գոլերը և թե ում դարպասն է գրավել:
Վիքիպեդիան անհասկանալի տեղեկատվության պահոց չէ
խմբագրելՏվյալներին հանրագիտարանային արժեք տալու համար Վիքիպեդիայում դրանք պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում, անհրաժեշտ բացատրություններով և պարունակեն հղում վստահելի անկախ աղբյուրներին: Եթե անգամ տեղեկությունները ճշգրիտ են և անգամ ստուգելի, դա չի նշանակում, որ դրանք անպայմանորեն հարմար են հանրագիտարանի համար: Վիքիպեդիայի հոդվածները չպետք է լինեն.
- Ստեղծագործությունների ամփոփ նկարագրություն: Վիքիպեդիայում ստեղծագործությունները (օրինակ, գեղարվեստական, վավերագրական, վիդեո խաղեր, հետազոտական գրքեր և զեկույցներ, կրոնական տեքստեր և այլն) ներկայացվում են հանրագիտարանային ոճով. ստեղծումը, ճանաչումը, նշանակալիությունը, ազդեցությունը և որոշ համառոտ տեղեկություններ բովանդակությունից:
- Մեջբերումների բազա: Օրինակ պոեմի մասին հոդվածում պետք է ներառել տեղեկատվություն հեղինակի, հրատարակման ամսաթվի, սոցիալական արձագանքի և այլնի մասին: Պոեմից քաղվածքները կամ պոեմի պարունակությունը կարելի է տեղադրել խելամիտ չափով` քննարկում ծավալելու և ոճի մասին պատկերացում փոխանցելու համար: Ընդհանուր պոեմի բառերը կարելի է տեղադրել Վիքիդարան նախագծում և հղումը տեղադրել հոդվածում: Շատ պոեմներ, որոնց հեղինակի մահից չի անցել 70 տարի, հեղինակային իրավունքներով պաշտպանված են և դրանց վերաբերյալ ցանկացած մեջբերում պետք է հասցնել նվազագույնի:
- Մեծաքանակ վիճակագրական տվյալներ: Համատեքստից կտրված և բացատրություններ չունեցող վիճակագրական տվյալները կարող են նվազեցնել հոդվածի ընթերցելիությունը, ուստի վիճակագրությունը պետք է ներկայացնել մատչելի աղյուսակներով և համատեքստը ներկայացնող բացատրություններով: Եթե վիճակագրական տվյալները շատ են, դրանք կարող են տրոհվել առանձին հոդվածների և ամփոփվել հիմնական հոդվածում: Սակայն եթե անհնար է վիճակագրական տվյալներ չտեղադրել, ապա կարելի է աղուսյակը դարձնել թաքցված, որպեսզի միայն ցանկացողները կարդան այդ աղյուսակները:
Վիքիպեդիան գրաքննելի չէ
խմբագրելՎիքիպեդիայի հոդվածները կարող են պարունակել տեղեկատվություն, որը կարող է ընդունելի չլինել բոլոր ընթերցողների համար: Վիքիպեդիայի նպատակը չէ գրել այնպիսի հոդվածներ, որոնք դուր կգան բոլոր ընթերցողներին և կհամապատասխանեն բոլոր ընթերցողների կրոնական, քաղաքական, մշակութային հայացքներին:
Հոդվածի պարունակությունը կհեռացվի, եթե այն չի համապատասխանում Վիքիպեդիայի կանոններին կամ Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ԱՄՆ օրենքներին (որտեղ Վիքիպեդիան գրանցված է): Քանի որ Վիքիպեդիայում խմբագրումները երևում են անմիջապես, ուստի չհամապատասխանող պարունակությունները հնարավոր է միանգամից չհեռացվեն. դրանք կհեռացվեն այլ խմբագիրների կողմից դրանք նկատելուց հետո:
Որոշ հոդվածներ կարող է պարունակեն նկարներ, տեքստեր կամ հղումներ, որոնք ոչ բոլորը կհամարեն ընդունելի: Նման պարունակությունների վերաբերյալ քննարկումները պետք է կատարվեն ոչ էմոցիոնալ հողի, այլև փաստերի հիման վրա:
Կան կազմակերպություններ, որոնց կանոնները ենթադրում են որոշակի տեղեկատվության գաղտնիություն: Նման սահմանափակումը չի տարածվում Վիքիպեդիայի վրա, քանի որ Վիքիպեդիան նման կազմակերպությունների անդամ չէ, ուստի Վիքիպեդիան հոդվածներից չի ջնջի այդ տեսակ տեղեկատվությունը, եթե այն հանրագիտարանային է:
Համայնք
խմբագրելԲացի վերոնշյալից, որը վերաբերվում էր Վիքիպեդիայի պարունակությանը հետևյալ կանոնները կվերաբերվեն Վիքիպեդիայի կառավարման գործընթացին:
Վիքիպեդիան անարխիա չէ
խմբագրելՎիքիպեդիան ազատ է և բաց, բայց ազատությունը և բաց լինելը գործում են, երբ ստեղծվում է հանրագիտարան: Միաժամանակ Վիքիպեդիան ազատ խոսքի հարթակ չէ: Այն փաստը, որ Վիքիպեդիան ազատ մասնավոր նախագիծ է, չի նշանակում, որ այն անարխիստական համայնք է: Մեր նպատակն է ստեղծել հանրագիտարան, ոչ թե անարխիստական միջավայր:
Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ
խմբագրելՎիքիպեդիան ժողովրդավարություն կամ այլ քաղաքական համակարգ չէ: Սա նշանակում է, որ Վիքիպեդիայում համաձայնություն հասնելու համար ընդունված չէ քվեարկելու մեխանիզմ կիրառել: Հաճախ մեկ հիմնավորված փաստ ավելի մեծ կշիռ կարող է ունենալ, քան բազում չհիմնավորված տեսակետներ: Քվեարկության մեխանիզմը կարելի է կիրառել օրինակ ադմինիստրատորի ընտրությունների ժամանակ կամ կանոններով սահմանված դեպքերում:
Վիքիպեդիան բյուրոկրատիա չէ
խմբագրելՉնայած Վիքիպեդիան ունի բյուրոկրատիայի շատ տարրեր[1], այն կառավարվող նախագիծ չէ, այն դատական մարմին չէ: Չնայած կանոնները ենթակա են կատարման՝ նրանք ձևավորվում են համայնքի համաձայնության շնորհիվ:
Չնայած կանոններին և ուղեցույցներին պետք է վերաբերվել լրջորեն՝ դրանք կարելի է անտեսել: Կուրորեն մի՛ հետևեք բոլոր կանոններին՝ առանց հասկանալու դրանց իմաստը: Եթե կանոնի անտեսումը կբերի հանրագիտարանի զարգացմանը, համարձակորեն անտեսեք դրանք: Բոլոր կանոնները և ուղեցույցներն անփոփոխ չեն, յուրաքանչյուր խմբագիր կարող է քննարկել փոփոխման հարցը և համաձայնության հասնել:
Վիքիպեդիան կռվադաշտ չէ
խմբագրելՎիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների վեճերի, անձնական բնույթի վեճերի, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու վայր չէ: Նման երևույթները դեմ են Վիքիպեդիայի քաղաքականությանը, և Վիքիպեդիան շատ խիստ է մոտենում այդ երևույթներին: Փոխարենը, Վիքիպեդիան ողջունում է առողջ քննարկումները, որոնք բերում են հանրագիտարանի զարգացմանը:
Ամեն օգտագործող պետք է ձգտի լինել քաղաքավարի, ջերմ և անկողմնակալ: Մի փորձեք վիրավորել, տհաճություն պարգևել այն մարդկանց, ովքեր չեն կիսում Ձեր տեսակետը: Աշխատեք քննարկումը պահել քաղաքավարի մակարդակի վրա: Եթե Ձեր դիմացինը փորձում է վիրավորել Ձեզ, ապա չպետք է պատասխանել նրան, փոխարենը կարող եք դիմել Ադմինիստրատորներից որևէ մեկին վեճը հարթելու համար:
Վիքիպեդիան պարտադրանք չէ
խմբագրելՎիքիպեդիան կամավոր նախագիծ է, և յուրաքանչյուր խմբագիր ազատ է և ցանկացած պահի կարող է հեռանալ Վիքիպեդիայից: Վիքիպեդիայում պարտադրանքը ոչ մի տեղ չունի, չի կարելի որևէ մասնակցի պարտադրել ինչ-որ խմբագրում անել:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Joseph Michael Reagle, Jr.; Lawrence Lessig (2010). Good Faith Collaboration: The Culture of Wikipedia. MIT Press. էջեր 90–91. ISBN 9780262014472.