Դեղին էջեր, տեղեկագիրք որոշակի աշխարհագրական տարածքի կազմակերպությունների հասցեների և հեռախոսահամարների վերաբերյալ, որում տեղեկությունը ներկայացված է ըստ այդ կազմակերպությունների գործունեության ոլորտների։

Նորզելանդական «Դեղին էջեր»

Անունը կապված է այն բանի հետ, որ 100 տարուց ավելի է նրանք ավանդաբար տպագրվում են դեղին թղթի վրա (սպիտակ թուղթն օգտագործվում է մասնավոր հեռախոսահամարների, իսկ կապույտը՝ պետական մարմինների համար)։

Պատմություն

խմբագրել

1883 թվականին ԱՄՆՎայոմինգ քաղաքում մի տպագրիչի մոտ վերջացել էր սպիտակ թուղթը և նա ստիպված էր տպագրել այդ քաղաքի հեռախոսային տեղեկագիրքը դեղին թղթի վրա։ 3 տարի անց՝ 1886 թվականին Ռեյբեն Համիլտոն Դոննելին (Reuben Hamilton Donnely) Չիկագո քաղաքում հիմնադրեց «R. H. Donnely» հրատարակչական ընկերությունը, պայմանագիր կնքեց Չիկագոյի հեռախոսային ընկերության հետ՝ այդ ընկերության հաճախորդների համար հեռախոսային տեղեկագրքեր տպելու/հրատարակելու մասին և տնտեսման նպատակով տեղեկագրքերը սկսեց տպել էժան դեղին թղթի վրա՝ այդպիսով պաշտոնապես ստեղծելով «Դեղին էջեր» տեղեկագիրքը։

Տեղեկությունը դասակարգված էր առաջին հերթին ըստ գործունեության ոլորտների։

Ինտերնետի ստեղծումից հետո այդ տերմինը սկսեց կիրառվել նաև նույն պրոֆիլի օնլայն տեղեկատուների ընդգծման համար։

Այսօր «Դեղին էջերն» օգտագործվում է և անգլախոս, և ոչ անգլախոս երկրներում։ ԱՄՆ-ում այն նշանակում է ոլորտ (գործունեության), կատեգորիա, մինչդեռ մի շարք երկրներում այն գրանցված է որպես հատուկ անուն։

Արտաքին հղումներ

խմբագրել