Վիքիպեդիայի քննարկում:Ինչ չէ Վիքիպեդիան

Նկատառումներ

խմբագրել

Շնորհակալություն կանոնակարգի համար, Սամվել ջան, ունեմ հետևյալ նկատառումները՝

  • Վիքիպեդիան հրատարակող կամ սկզբնական հետազոտող չէ բաժնի առաջին կետում գրված է․ «Ցանկացած պնդում Վիքիպեդիայում պետք է հաստատվի որևէ ձևով տպագրված վստահելի աղբյուրի միջոցով․․․»։ Կարծում եմ, որ առցանց վստահելի աղբյուրներ էլ կան, որոնցից կարող ենք օգտվել։ Անգլերեն տարբերակում էլ է նշված թե՛ տպագրված, թե՛ առցանց աղբյուրներ՝ «․․․your results should be published in other venues, such as peer-reviewed journals, other printed forms, open research, or respected online publications.»։
  • Վիքիպեդիան հայտարարությունների կամ գովազդային հարթակ չէ բաժնում գրված է «այսպիսով, շատ փոքր ընկերությունների մասին հոդվածները Վիքիպեդիայում տեղ չունեն»։ Իսկ որքա՞ն փոքր ընկերությունների մասին է խոսքը։ Սովորաբար նման հոդվածներ գրողների համար տվյալ ընկերությունները լավ էլ մեծ են։ Անգլերենում օգտագործել են «տնակային» ընկերություն ("garage" companies) բառակապակցությունը, միգուցե մենք էլ նման մի բան գրենք։ Բացի այդ, առաջարկում եմ նաև հղում դնել Վիքիպեդիա:Կազմակերպությունների նշանակալիություն կանոնակարգի վրա, որը մի օր կստեղծվի։
  • Վիքիպեդիան երգերի բառերի, տեքստերի պահոց չէ բաժինն ինձ համար անհասկանալի է, մանավանդ երկրորդ նախադասությունը։
  • Վիքիպեդիան անհասկանալի տեղեկատվության պահոց չէ բաժնի երկրորդ կետում գրված է․ «Շատ երգերի բառեր՝ սկսած 1922 թվականից հեղինակային իրավունքներով պաշտպանված են»։ Որքան գիտեմ 1922 թվականը նշվում է միայն ԱՄՆ-ի հեղ․ իրավունքներում։ Քանի որ մեզ մոտ հեղինակի մահից 70 տարի հետո է գործը դառնում ազատ, ապա առաջարկում եմ այդպես էլ գրել կամ հակառակ դեպքում, քանի որ ստեղծագործության լույս տեսնելուց 100 տարի անց այն դառնում է հանրային սեփականություն, գոնե այդպես գրել։--Լիլիթ (քննարկում) 16:37, 22 Հունվարի 2016 (UTC)
Անչափ շնորհակալ եմ Լիլիթ ջան քո դիտողությունների համար, ես էլ մտածում էի ոչ ոք չի կարդում:) Անպայման բոլոր դիտողությունները հաշվի կառնեմ մի քանի օրվա ընթացքում կուղղեմ:--Սամվել (քննարկում) 05:47, 25 Հունվարի 2016 (UTC)

Սամվել ջան, շնորհակալություն կանոնակարգը մշակելու համար: Մի քանի հարց և նկատառում.

  • Վիքիպեդիան ժողովրդագրություն կամ այլ քաղաքական համակարգ չէ- գուցե՞ ժողովրդավարության,-  Արված է
  • Երգի մասին հոդվածում պետք է ներառել տեղեկատվություն հեղինակի, հրատարակման ամսաթվի, սոցիալական արձագանքի և այլնի մասին տեղեկատվություն: Երգից քաղվածքները կամ երգի բառերը կարելի է տեղադրել խելամիտ չափով, այսինքն՝ ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի երգի քննարկումներին, քան երգի բառերին: - նմանատիպ տեքստ կա նաև վերևում, արդյո՞ք չի կրկնվում,-  Արված է, երգը փոխարինել եմ պոեմով:
  • Եթե անգամ իրադարձությունը նշանակալի է, հնարավոր է որ դա տվյալ իրադարձությանը ներքաշված անձանց չդարձնի նշանակալի: - ճիշտն ասած ինձ համար անհասկանալի թվաց:--Արամ 20:28, 23 Փետրվարի 2016 (UTC)
Շնորհակալ եմ Արամ ջան արձագանքի համար, առաջին երկուսը ուղղել եմ, երրորդ նախադասության մասին օրինակ բերեմ, ասենք տեղի է ունեցել աղմկահարույց սպանություն, սպանել են այս կամ այն հայտնի անձի, ինքնին իրադարձությունը նշանակալի է, բայց օրինակ մարդասպանը հնարավոր է լինի ոչ նշանակալի և առանձին հոդված չունենա:--Սամվել (քննարկում) 05:55, 24 Փետրվարի 2016 (UTC)
Return to the project page "Ինչ չէ Վիքիպեդիան".