Ստեն Լի
Ստեն Լի (անգլ.՝ Stan Lee, իսկական անունը՝ Ստենլի Մարտին Լիբեր (անգլ.՝ Stanley Martin Lieber), դեկտեմբերի 28, 1922[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6] - նոյեմբերի 12, 2018[7][8][9][…], Cedars-Sinai Medical Center, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11]), ամերիկացի գրող, դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, սցենարիստ, կոմիքսների հեղինակ[24][25], «Marvel Comics» կազմակերպության նախկին տնօրեն։ Առանձնանում է իր դերասանական կամեո խաղերով։
Marvel-ից ֆորմալ դուրս գալուց հետո նա մնաց որպես ընկերության հանրային դեմքը՝ ներկայանալով ընկերության ֆիլմերում։ Միաժամանակ, նա շարունակում էր անկախ ստեղծագործական աշխատանքը մինչև իր 90-ականները, մինչև կյանքի ավարտ։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նյու Յորքում, հրեաների ընտանիքում (ովքեր արմատներով Ռումինիայից էին)։ Ապրել է շատ ծանր պայմաններում։ Հայրը քիչ էր աշխատում, դրա պատճառով էլ չէին կարողանում նորմալ ապրել[26][27]։ Ստենը 9 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Վաշինգտոն։ Վաշինգտոնում էլ ծնվեց իր միակ եղբայրը։ Ապրում էին մեկսենյականոց բնակարանում։ Ստենը և եղբայրը գիշերում էին այդ 1 սենյակում, իսկ հայրը և մայրը բազմոցին։
Ստենը միջնակարգ դպրոցն ավարտել է Բրոնքսում, քանի որ այդ ժամանակա ընտանիքով տեղափոխվել էին հենց այդտեղ։ Փոքր հասակից սկսած տարբեր աշխատանքներ է կատարել. լուրեր էր հավաքում, գրի էր առնում և վաճառում, սենդվիչներ էր մատակարարում, ինչպես նաև զբաղվում էր New York Herald Tribune թերթի վաճառքով։
Ստենին օգնել են մարդիկ, որպեսզի նա դառնա հայտնի, նրանք են՝ Ռոբբի Սոլոմոնը (Ստենի հորեղբայրը), Timely Comics ամսագրի խմբագիր Ջո Սայմոնը, կոմիքսների հեղինակ Մարտին Գուդմանը և այլք։
Որոշ հայտնի նկարիչների հետ համագործակցելով (որոնցից ամենահայտնիները Ջեք Կյորբին և Ստիվ Դիտկոն են), Ստենը ստեղծել է այնպիսի հայտնի կոմիքսների հերոսների, ինչպիսիք են՝ Սարդ մարդը, Երկաթե մարդը, Հալքը և այլ կերպարներ։
Ստենն ուներ սեփական ալիքը YouTube սոցիալական կայքում, որը կոչվում է «Հերոսների աշխարհը» (անգլ.` World of Heroes):
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին[28]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Ստենը սիրում էր հիմնականում դիտել այն ֆիլմերը, որոնց մեջ խաղում է Բրյուս Լին։
- Ստենը հայտնվել էր Սիմփսոններ մուլտսերիալի մեջ (ինքն իր դերում)։
- Ստենի սիրելի գրողներն էին` Սթիվեն Քինգը, Հերբերթ Ուելսը, Մարկ Տվենը, Արթուր Կոնան Դոյլը, Վիլյամ Շեքսպիրը, Չարլզ Դիքենսը և Հարլան Էլիսսոնը։
Ստեղծած կերպարներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- 1995 թվականին ներառվել Ջեք Կյորբիի փառքի սրահում։
- 2002 թվականին ստացել է «Սատուրն» մրցանակ՝ «Կարիերայում ձեռքբերումներ ունենալու համար»։
- 2008 թվականին ԱՄՆ արվեստների բնագավառում պարգևատրվել է շքանշանով։
ԳրքերԽմբագրել
- «How to Draw Comics. The Marvel Way»
- «Stan Lee. How to Draw Comics»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.washingtonpost.com/local/obituaries/stan-lee-creator-of-superheros-dies-at-95/2018/11/12/0ca938da-e6ac-11e8-a939-9469f1166f9d_story.html?noredirect=on&utm_term=.02561bf84b81
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.people.com/people/article/0,,20072820,00.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1540-5931.2007.00480.x/full
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.hollywoodreporter.com/news/stan-lee-marvel-comics-legend-721450
- ↑ 8,0 8,1 8,2 BD Gest' (ֆր.)
- ↑ 9,0 9,1 9,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.tmz.com/2018/11/12/stan-lee-dead-dies-marvel-comics/
- ↑ 11,0 11,1 11,2 https://web.archive.org/web/20181115131329/https://www.nytimes.com/2018/11/12/obituaries/stan-lee-dead.html
- ↑ 12,0 12,1 https://www.haaretz.com/us-news/.premium-stan-lee-may-be-gone-but-his-super-jewy-superheroes-live-on-1.6652039
- ↑ 13,0 13,1 https://www.jewishvirtuallibrary.org/stan-lee
- ↑ https://history-biography.com/stan-lee/
- ↑ http://www.ny1.com/nyc/all-boroughs/news/2018/11/12/stan-lee-was-born-in-nyc---and-many-of-his-stories-took-place-there
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 https://www.comics.org/creator/12304/
- ↑ https://www.marvel.com/articles/comics/remembering-stan-lee-on-his-birthday
- ↑ https://www.arts.gov/honors/medals/stan-lee
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ https://disneyparks.disney.go.com/blog/2017/04/oprah-winfrey-carrie-fisher-stan-lee-and-more-disney-legends-announced-for-d23-expo-2017/
- ↑ https://d23.com/walt-disney-legend/stan-lee/
- ↑ https://stanleeinformation.weebly.com/stans-family.html
- ↑ https://edition.cnn.com/2014/05/28/us/stan-lee-fast-facts/index.html
- ↑ Wright, Bradford W. Comic Book Nation: The Transformation of Youth Culture in America (The Johns Hopkins University Press, 2003), ISBN 978-0-8018-7450-5, p. 207
- ↑ Wright, p. 218
- ↑ Renee Graham (2003-02-12)։ «Stan Lee and the Rise and Fall of the American Comic Book»։ The Boston Globe։ Վերցված է 2008-02-26
- ↑ «Stan Lee»։ FilmReference.com։ Վերցված է ապրիլի 27, 2010
- ↑ https://www.hollywoodreporter.com/news/stan-lee-marvel-comics-legend-721450?utm_source=twitter&utm_source=t.co&utm_medium=referral&utm_source=t.co&utm_medium=referral&utm_source=t.co&utm_medium=referral
Արտաքին հղումներԽմբագրել
- Internet Movie Database կայքում
- POW! Entertainment
- Disney-ի հետ համագործակցության կայք Archived 2010-01-20 at the Wayback Machine.