Բրոնքս (անգլ.՝ The Bronx, Bronx[3]), Նյու Յորքի հինգ շրջաններից մեկը, միակը, որի տարածքը գտնվում է մայրցամաքային տարածքում։ Բնակչությունը՝ 1,408 մլն մարդ (2012 թվականի դրությամբ)։

Բնակավայր
Բրոնքս
անգլ.՝ The Bronx
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՆյու Յորք
Հիմնադրված է1898 թ.
Մակերես148±1 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն1 472 654 մարդ (2020)[1][2]
Ժամային գոտիEDT?
Փոստային դասիչ10400–10499, 10400, 10404, 10406, 10407, 10409, 10411, 10412, 10418, 10415, 10422, 10424, 10427, 10428, 10431, 10433, 10437, 10439, 10442, 10445, 10447, 10448, 10452, 10456, 10457, 10463, 10460, 10464, 10469, 10471, 10473, 10477, 10481, 10484, 10487, 10491, 10495 և 10499
Պաշտոնական կայքbronxboropres.nyc.gov(անգլ.)
Բրոնքս (ԱՄՆ)##
Բրոնքս (ԱՄՆ)

Աշխարհագրություն

խմբագրել

Համարյա Բրոնքսի ողջ տարածքը գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում։ Բրոնքսը տեղակայված է քաղաքի հյուսիսում, Մենհեթենից բաժանվում է Հարլեմ գետով, Քուինսից՝ Արևելյան գետով։ Հուդզոն գետը բաժանում է Բրոնքսը Բորո Ալպինայից (Նյու-Ջերսի նահանք Բերգեն երկրամաս) Լոնգ այլենդ նեղուցով Բրոնքսը բաժանվում է Նասսո շրջանից։ Բրոնքսից դեպի հյուսիս տեղակայված է Նյու Յորքի արվարձանները՝ Յոնկերսը, Մաունթ Վերնոնը, Պելեմ Մանորը և Նյու Ռոշելը։ Բրոնքսի հարավում տեղակայված է Մարբլ Հիլ շրջանը, որը ձևականորեն համարվում է Բորո Մենհեթենի մասը, չնայած, որ նրա փոստային և հեռախոսի կոդերը պատկանում են Բրոնքսին։ Բրոնքսի ամենաբարձր կետը տեղակայված է նրա հյուսիս-արևմուտքում՝ Վան Կորտլանդ այգում։ Նրա բարձրությունը կազմում է 85 մետր։

Պատմություն

խմբագրել

Իր անվանումը ստացել է 1640 թվականներին ժամանակակից Բրոնքսի տարածքում հողատեր, ծնունդով Շվեդիայից հոլանդական կապիտան Բրոնքսի պատվին։ 1639 թվականին նա ստեղծեց ագարակ Հարլեմ գետի ափին։ 1874 թվականին Բրոնքսի հարավային մասը Ուեստչեստեր շրջանից փոխանցվել է Նյու Յորքին (չէ որ դա Մենհեթենն է)։ 1895 թվականին Բրոնքսի հյուսիսային հատվածը տեղափոխվեց Նյու Յորք։ 1898 թվականինհաստատվեց Նյու Յորքի ժամանակակից սահմանները։ 1914 թվականին Բրոնքսը պատկանեց Նյու Յորքին և դարձավ Նյու Յորքի անկախ շրջան։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի, Բրոնքսի բնակիչների 53,5 %-ը լատինոամերիկացիներ էին, 30,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 10,9 %-ը՝ սպիտակամորթ ամերիկացիներ, 3,4 %-ը՝ ասիացիներ, 0,6 %-ը՝ մեկ այլ ռասայի ներկայացուցիչներ և 1,2 %-ը՝ երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Այս եղանակով, Բրոնքսը համարվում է Նյու Յորքի միակ շրջանը, որի բնակչության մեծ մասը լատինոամերիկացիներ են։ Միևնույն ժամանակ, սպիտակամորթ բնակչությունը՝ 1940 թվականից (98,3 %) նվազել է 10 անգամ։

  • Կաթոլիկներ — 581 824 և 72 կրոնական համայնքներ
  • Հուդայականներ— 83 700 և 44 կրոնական համայնքներ
  • Մուսուլմաններ— 12 164 և 8 կրոնական համանքներ
  • Բապտիստներ — 11 498 և 26 կրոնական համայնքներ
  • Քաղաքի ասամբլեա (ավետարանականներ) — 10 968 և 41 կրոնական համայնքներ
  • Ուղղափառ - 5750 և16 կրոնական համայնքներ
  • Բոլոր հավատացյալներ — 756 411 и 442 կրոնական համայնքներ
  • Ամբողջ բնակչություն — 1 408 452[4]

Ժամանց

խմբագրել

Բրոնքսի կենդանաբանական այգի և Բուսաբանական այգի։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. https://public.tableau.com/shared/3ZDY8K6RS
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Merriam-Webster Pronunciation». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «The Association of Religion Data Archives | Maps & Reports». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնքս» հոդվածին։