Դոկտոր Սթրենջ

կերպար
(Վերահղված է Բժիշկ Սթրենջից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոկտոր Սթրենջ (այլ կիրառումներ)

Դոկտոր Սթիվեն Վինսենտ Սթրենջ (անգլ.՝ Dr. Stephen Vincent Strange), ավելի հայտնի է որպես Դոկտոր Սթրենջ (անգլ.՝ Doctor Strange), հորինված սուպերհերոս, որը հայտնվում է Marvel Comics հրատարակչության կոմիքսներում։ Ստեղծված Սթիվ Դիտկոյի և սցենարիստ Ստեն Լիի կողմից, կերպարը առաջին անգամ հանդես է եկել Strange Tales #110-ում[2] (Հուլիս, 1963)[3][4]։ Դոկտոր Սթրենջը կատարում է Երկրի Գերագույն կախարդի պարտականությունները և հանդիսանում է հիմնական պաշտպան կախարդական սպառնալիքներից։ Սև կախարդության և «Չանդու կախարդը» աուդեոսերիալի պատմությունների հիման վրա, Սթրենջը ստեղծվել է Կոմիքսների Արծաթե Դարում, Marvel Comics-ում կախարդության թեման բացահայտելու և նոր կերպարների ներդրման նպատակով։

Դոկտոր Սթրենջ
Դոկտոր Սթրենջը Doctor Strange vol. 4 #2 վերնաշապիկի վրա (Հունվար, 2016) Նկարիչ՝ Ալեքս Ռոս
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտStrange Tales #110 (հուլիս, 1963)
ՀեղինակՍթեն Լի և Ստիվ Դիտկո
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էStrange Tales?, Doctor Strange?, Դոկտոր Սթրենջ և Դոկտոր Սթրենջ. Գերագույն Կախարդը
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի[1]
Տեսակգեղարվեստական անձ և կոմիքսների կերպար
Հասակ189
Քաշ82
Մազերի գույնսև
Աչքերի գույնմոխրագույն
ԲնակավայրՍանկտում Սանկտորում
Սեռարական
ԶբաղմունքԱշխարհի փրկությունը կախարդական սպառնալիքների
ՀագուստCloak of Levitation?
Թիմեր և կազմակերպություններ
Նոր Վրիժառուներ, Պաշտպաններ, Կեսգիշերի Զավակներ, Իլլյումինատներ
Դաշնակիցներ
Ավագ, Վոնգ, Կլեա, Դոկտոր Վուդու, Սարդ-մարդ, Հալք, Նեմոր, Արծաթե Սյորֆեր, Սև Որոտ, Երկաթե մարդ, Պարոն Ֆանտաստիկ, Կապիտան Ամերիկա, Պրոֆեսոր Իքս, Թոր, Բլեյդ
Թշնամիներ
Դոռմամու, Բարոն Մորդո, Ումար, Մեֆիստո, Սատաննիշ, Մղձավանջ, Գալակտուս, Տանոս, Շումա Գորատ, Լոկի, Գլխանոց
Հատուկ ուժեր և ունակություններ
կախարդություն

Կերպարի ծագման պատմությունը պատմում է այն մասին, որ նա եղել է փայլուն, բայց եսասեր վիրաբույժ։ Այն բանից հետո, երբ ավտովթարի արդյունքում նրա ձեռքերը լրջորեն վնասվածք են ստացել և նա այլևս չէր կարող օպերացիաներ իրականացներ, Սթիվեն Սթրենջը ճանապարհորդություն է մեկնել աշխարհով մեկ, ձեռքերի բուժման որոնումների համար և հանդիպել է Ավագին։ Դառնալով հին կախարդի աշակերտներից մեկը, նա դառնում է ինչպես առեղծվածային, այնպես էլ մարտարվեստի գործիչ։ Շատ հզոր կախարդանքների իմացության հետ միասին, Սթրենջը տիրապետում է նաև երկու կախարդական արտեֆակտներով՝ լեվիտացիայի թիկնոցով և Ագամոտտոյի աչքով։ Սթրենջի արկածներում, նրան ուղեկցում է նրա հավատարիմ ընկեր Վոնգը, ինչպես նար տարբեր առեղծվածային արարածներ։ Նա ապրում է Նյու Յորքում գտնվող Սանքթում Սանքթորում կոչվող մի առանձնատան մեջ։ Հետագայում, Սթրենջը ստանում է Գերագույն Կախարդի կոչումը։

2008 թվականին Դոկտոր Սթրենջը զբաղեցրել է 38-րդ տեղը՝ «200 լավագույն հերոսները, բոլոր ժամանակների ընթացքում» ցուցակում, ըստ Wizard -ի, իսկ 2012 թվականին IGN տեղադրեց նրան 33-րդ տեղը «Տոպ 50 լավագույն Վրիժառուների ցուցակում»[5][6]։ Նաև 2011 թվականին կերպարը զբաղեցրել է 38-րդ տեղը` «Հարյուր լավագույն հերոսները, բոլոր ժամանակների ընթացքում» ցուցակում, ըստ IGN-ի[7]։ Դոկտոր Սթրենջի առաջին հայտնվելը կոմիքսներից դուրս, տեղի է ունեցել «Դոկտոր Սթրենջ» հեռուստաֆիլմում, որտեղ նրան խաղացել է Փիթեր Հութենը։ Դրանից հետո, Սթրենջը սկսել է հայտնվել տարբեր մուլտսերիալներում, Marvel Comics-ի հիման վրա։ 2016 թվականի համանուն ֆիլմում, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակներում, Սթիվեն Սթրենջի դերը կատարել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը[8]։

Հրապարակումների պատմություն խմբագրել

Ստեղծում. 1960-ական թվականներ խմբագրել

Դոկտոր Սթրենջը ստեղծվել է սցենարիստ Ստեն Լիի և Սթիվ Դիտկոյի կողմից[3]։ 2008 թվականին Դիտկոն ասել է. «Ըստ էության, Լիի համար հինգ էջերից ստեղծել եմ պատմություն, պատմություն` մատիտով, էջի հետ/ իմ նոր գաղափարի սցենարի վահանակով, տարբեր կերպարներով` Marvel Comics-ի բազմազանության համար։ Իմ կերպարը կոչվեց Դոկտոր Սթրենջ, քանի որ նա հայտնվել է Strange Tales-ում»։

1963 թվականին, Ջերրի Բեյլսին ուղղված նամակում, Լին արտահայտվել է Դիտկոյի գաղափարի մասին.

  Այսպիսով, մենք ունենք կերպար Strange Tales-ի շրջանակներում (հինգ էջանոց կամար` Dr. Strange անունով)։ Սթիվ Դիտկոն կնկարի նրան։ Նրա համար բնորոշ սև կախարդության թեման։ Առաջին պատմությունը ականավոր չի եղել, բայց հնարավոր է, որ մենք կկարողանանք նրա մասին մի բան անել։ Սկզբում մենք ցանկացել ենք նրան անվանել Պարոն Սթրենջ, բայց մտածում էինք, որ այդ շատ է նման Պարոն Ֆանտաստիկին[9]։ Սակայն այժմ ես հիշում եմ, որ մեր ամսագրի թողարկումներից մեկում, մենք ունեցել ենք չարագործ՝ Դոկտոր Սթրենջ անունով, հուսով եմ շփոթություն չի լենելու:
 

Դոկտոր Սթրենջի դեբյուտը կայացել է Strange Tales #110 (հուլիս, 1963 թվական), որտեղ նա բաժանել է կոմիքսը Մարդ Ջահի հետ։ Հետագայում Դոկտոր Սթրենջը հայտնվել է #110, #111 և #114 թողարկումներում և ապա #115 (դեկտեմբեր, 1963 թվական) թողարկման մեջ ներկայացվել է սուպերհերոսի ծագման ութ էջանոց պատմությունը։ Կերպարի ստեղծման համար, Սթեն Լիին ոգեշնչել է Chandu the Magician ռադիո ծրագիրը, որը ցուցադրվել Mutual Broadcasting System-ում 1930-ական թվականներին[10]։

Սկսած #135-ից (օգոստոս, 1965 թվական) Մարդ Ջահ կերպարը հայտարարվել է չեղյալ և Դոկտոր Սթրենջը ստիպված է եղել Strange Tales-ը կիսել «Նիկ Ֆյուրին՝ Ա.Պ.Լ.Զ.Ա.-ի գործակալ» լրտեսական շարքում։ Դիտկոն, Դոկտոր Սթրենջին սկսել է նկարել #146 թողարկումից (1966 թվականի հուլիս), և այդ ժամանակահատվածում Դիտկոն ու Լին սկսել են ստեղծել կերպարի դաշնակիցներին, ինչպես, օրինակ Կլեան, որը սկզբնական առաջնելույթ է ունեցել Strange Tales #126-ում, սակայն որոշ ժամանակ մնաց անանուն, նաև նկարել են սուպերհերոսի թշնամիներին, ինչպիսիք են սատանա Դոռմամուն և Մղձավանջը #110-ում։

Լիի և Դիտկոյի պատմությունների մեջ ցուցադրված են եղել սյուրռեալիստական բնապատկերներ և վառ տեսողական էֆեկտներ։ Strange Tales #130-146 սյուժեի գծում, որը բաղկացած է 17 թողարկումներից, Դիտկոն պատկերել է Հավերժություն կերպարին, ներկայացված որպես վերացական ուրվագիծ, որի ուրվագծերն լցված են տիեզերքով[11]։

Պատմաբան Բրեդֆորդ Ու. Ռայթը ասել է.

  Սթիվ Դիտկոն ստեղծել է կոմիքսներում նրա ամենասյուրռեալիստական գործերից մեկը և հաղորդեց նրան ապակողմնորոշող ու հոլյուցինոգեն որակները։ Դոկտոր Սթրենջի արկածները ընդգրկում են լուծարման չափերով տարօրինակ աշխարհներ, հիշեցնելով Սալվադոր Դալիի նկարները[12]։ Սթեն Լիի կախարդներով ոգեշնչված, ինչպես նաև ժամանակակից բիթ-մշակույթով, Դոկտոր Սթրենջը զարմանալի կանխատեսել է երիտասարդական հակամշակույթի մոլությունը արևելյան միստիցիզմով և պսիխոդելիայով։
 

Հետագայում Դոկտոր Սթրենջը խաղացել է առանցքային դեր Fantastic Four #27-ում և Amazing Spider-Man Annual #2-ում, ինչպես նաև Strange Tales #123-ում բախվել է սկանդինավյան աստված՝ Լոկիի հետ, որն ամպրոպի աստված՝ Թորի եղբայրն է։ Լիի երկխոսությունների և Դիտկոյի պատկերների շարքը շարունակել է իր գոյությունը մինչև Strange Tales #142, որից հետո նրանց փոխարինելու են եկել Ռոյ Թոմասը եւ Դենիս Օ'Նիլը։ Կոմիքսների ոսկե դարի նկարիչ և սցենարիստ Բիլ Էվերետտը փոխարինել է Դիտկոյին որպես նկարիչ #147-ից մինչեւ #152, ապա Մերի Սեվերինը #158-ում և Դեն Ադկինսը, սկսած #160-ից։ Հետագայում Նիք Ֆյուրիի մասին պատմությունը տեղափոխվել է սեփական կոմիքսների գիրքը, իսկ Strange Tales-ը, սկսած #169-ից վերանվանվել է Dr. Strange'[13]':

Լին վերադարձել է, որ գրի Strange Tales #151-157 սյուժեն, ապա Թոմասը նկարագրել #158-159, ինչպես նաև Ռեյմոնդ Մարեն (#160-161) և Ջիմ Լոուրենսը (#162-166)[14]: Կենդանի Տրիբունալ անունով, այլ տիեզերական կերպարը ներդրված է եղել #157-ում (հունիս, 1967 թվական)։ #150-ում (նոյեմբեր, 1966 թվական) հայտնվել է Դոկտոր Սթրենջի ևս մեկ թշնամի՝ կախարդուհի Ումարը, Դոռմամմուի քույրը։ Էջերի քանակը կոմիքսում ավելացվել է մինչև 20 էջ, սկսած #169-#183 յուրաքանչյուր թողարկման մեջ, որոնք շարունակեցին Strange Tales-ի համարակալումը[15]։ Թոմասը գրել է առաջին պատմությունները։ Առաջին երեք թողարկումներից հետո, գեղարվեստական խմբին միացել են արվեստագետներ Ջին Կոլանը և Թոմ Պալմերը։ Կոլանը կտրուկ փոխել է սերիայի արտաքին տեսքը, քանի որ չի ցանկացել, որ իր աշխատանքները նման լինեին Դիտկոյի աշխատանքներին։ #177-ում Կոլանը և Թոմասը փորձել են ավելացնել կոմիքսների վաճառքը, դարձնելով Դոկտոր Սթրենջի արտաքին տեսքը սուպերհերոսի նման։ Կերպարն առնցքային դեր է խաղացել նաև Sub-Mariner #22-ում և The Incredible Hulk vol 2 #126-ում։

1970-1990-ական թվականներ խմբագրել

1970 -ականների սկզբին Սթրենջը, Սառույց-մարդի հետ մեկտեղ զրկվել է կոմիքսների անհատական սերիայից[16]։ Հետագայում Դոկտոր Սթրենջը հայտնվել է Marvel Feature երեք թողարկումներում, որտեղ նա, Նեմորը և Հալքը ձևավորել են «պաշտպաններ թիմը»[17]։ Այնուհետև Սթրենջի պատմությունը շարունակվել է Marvel Premiere #3 - 14[18] : Այդ աղեղում հայտնվել է Դոկտոր Սթրենջի ևս մեկ մշտական թշնամի` դև Շումա-Գորատը, որը ստեղծել են սցենարիստ Սթիվ Էնգլհարտը և նկարիչ Ֆրենկ Բրունները։ #8 - 10-ում Սթրենջը ստիպված է եղել փակել Ավագի բանականությունը, դրանով սպանելով իր ուսուցչին։ Այդ ժամանակ էլ Սթրենջը ընդունել է Երկրի «Գերագույն կախարդ»-ի տիտղոսը։ Էնգլհարտը և Բրունները ստեղծել են ևս մի քանի թողարկումներ, որտեղ գլխավոր չարագործ էր կախարդ Սայզ-Նեգը[19], որը ձեռք է բերել մեծ կախարդական ուժ և կարողացավ նրա օգնությամբ վերակառուցել Տիեզերքը։ Ստեն Լին հեղինակներից պահանջել է հերքում, որտեղ ասվում է, որ այս կերպարը Աստված չի եղել, որպեսզի չվիրավորեն ընթերցողի կրոնական զգացմունքները։ Սցենարիստը և հեղինակը, հորինված նախարարից տպել են կեղծ նամակ, որտեղ նա, իբր, բարձր գնահատում է նրանց սյուժեն։ Հետո նրանք, այն Տեխասից ուղարկել են Marvel, և ստուդիան ակամայից տպագրել է այդ նամակը, սակայն հետո հերքում է տվել[20]։ Marvel Premiere վերակոչվել է Doctor Strange: Master of the Mystic Arts-ի, նաև հայտնի է որպես Doctor Strange vol. 2, որը բաղկացած է 81 թողարկումից։ The Tomb of Dracula' #44-ում, Սթրենջի և Դրակուլայի միջև տեղի է ունեցել քրոսովեր։ Էնգլհարտի եզրափակիչ պատմությունում, Դոկտորը մեկնել է անցյալ, որտեղ բախվել է Բենջամին Ֆրանկլինի հետ։ Սթրենջը հանդիպել է իր դաշնակիցներին՝ Տոպազին #75-ում և Ռինտրահային #80-ում։ Սերիան ավարտվեց վիթխարի մարտով, որի ընթացքում Սթրենջը կորցրել է իր կախարդական ուժերի ծանրակշիռ մասը, ինչպես նաև բազմաթիվ առեղծվածային արտեֆակտներ։ Նրա առանձնատունը և սրբավայրը նույնպես ենթարկվել են լուրջ ավերածությունների։ Կոմիքսը փակվել է այն պատճառով, որ Դոկտոր Սթրենջի պատմությունները սկսել են հրատարակվել Strange Tales vol. 2-ում, ընդհուպ մինչև #19, որտեղ բացի Սթրենջից առաջատար կերպարներ էին Թիկնոցը և Դաշույնը։ Ըստ սյուժեի, Սթրենջը փորձել է վերադարձնել իր կորցրած կախարդական ուժերը և առեղծվածային արտեֆակտներ, ինչպես նաև վերակենդանացնել զոհված Պաշտպաններին։ Սթրենջին կրկին հայտնվել է սեփական կոմիքսների սերիան՝ Doctor Strange: Sorcerer Supreme անունով, որը տևել է 90 թողարկում։ Ի սկզբանե կոմիքսների վրա աշխատել են սցենարիստ Փիթեր Գիլլիսը և նկարիչներ Փիթեր Քեյսը ու Ռենդի Էմբերլինը։ Սյուժետային գծերը, որպես կանոն, ձգվում էին մի քանի թողարկում։ Թողարկումների ընթացքում, Սթրենջը կորցրել է իր Գերագույն կախարդի տիտղոսը, երբ հրաժարվել է գործել՝ Վիշանտի առեղծվածային էության անունից։ Բացի այդ, Սթրենջը, մի որոշ ժամանակով դարձել է Կեսգիշերվա Որդիների անդամ, խումբ, որը բաղկացած է Marvel-ի գերբնական կերպարներով։ Հետագայում, Սթիվենը սովորել է Քաոսի կախարդանքը, ինչպես նաև վերամիացել է Պաշտպանների օրիգինալ կազմի հետ։ Սթրենջը, վերադարձրել է իր Գերագույն կախարդի տիտղոսը Doctor Strange: Sorcerer Supreme #80-ում (1995 թվականի օգոստոս)։ Սթրենջը, Մարդ Ջահի և Էակի հետ միասին, հայտնվել են one-shot’е-ի Strange Tales vol. 3 #1-ում (1994 թվականի նոյեմբեր)։ Կերպարը, ցուցադրված է եղել մի քանի սահմանափակ սերիաներում։ Սկզբում, Գերագույն կախարդը հայտնվել է Doctor Strange: The Flight of Bones #1-4-ում, որտեղ բախվել է իր երդվյալ թշնամի՝ Դոռմամմուի հետ։ Սթրենջը մեծ ազդեցություն է գործել Վհուկների ձևավորմանը Witches #1-4-ում։ Strange շարքում, կրկին բացահայտվում է Դոկտորի ծագման պատմությունը։ Doctor Strange: The Oath #1-5 սահմանափակ շարքում, ցույց է տրված, թե ինչպես է կերպարը պատասխանատվություն կրում որպես կախարդ և վիրաբույժ։ Տարիներ շարունակ Դոկտոր Սթրենջը հայտնվել է չորս գրաֆիկական վեպերում` Doctor Strange: Into Shamballa (1986), Doctor Strange & Doctor Doom և Triumph and Torment (1989), Spider-Man/Dr. Strange: The Way to Dusty Death (1992), Dr. Strange: What Is It That Disturbs You, Stephen? (1997):

2000-ական թվականներ խմբագրել

2000-ական թվականներին, Դոկտոր Սթրենջը հայտնվել է տարբեր կոմիքսներում, որպես երկրորդական կերպար։ Նա պարբերաբար հայտնվում էր Amazing Spider-Man կոմիքսում, որով այդ պահին զբաղվում էր Մայքլ Ջոզեֆ Սթրաժինսկին։ Ավելի ուշ, Սթրենջը հայտնվել է New Avengers կոմիքսի շրջանակներում, որտեղ նա դարձավ Իլլյումինատների անդամ, գաղտնի խմբի, որը հավաքվում է, երբ լուծվում են կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են ողջ Երկրի ճակատագրին։ Քաղաքացիական պատերազմի իրադարձություններից հետո, որտեղ Սթրենջը դեմ է հանդես եկել գերմարդկանց Ակտի գրանցմանը, նա ներկայացրել է իր առանձնատունը Իլլյումինատներին, որպես շտաբակայան։ New Avengers #54-ում, որտեղ Դոկտոր Դումը հարձակվել է Վրիժառուների վրա և մանիպուլյացիա է կատարել Ալ վհուկի վրա, Դոկտոր Սթրենջը չի օգնել հերոսներին, որից հետո հրաժարվել է Երկրի Գերագույն կախարդի տիտղոսից։ Այսպիսով, Ագամոտտոյի աչքը և Սթրենջի թիկնոցը բաժին են հասել Դոկտոր Վուդուին, որը դարձավ նոր Գերագույն կախարդ։ Սթրենջը նաև հայտնվել է The Order շարքում, որը պատմում էր Պաշտպանների վերադառնալու մասին։

2010-ական թվականներ խմբագրել

Ողջ 2010-2013 թվականներին, Դոկտոր Սթրենջը հայտնվել է կոմիքսների էջերում, որպես սովորական կերպար։ Երբ Դոկտոր Վուդուն իր կյանքը զոհաբերեց, որպեսզի կանգնեցնել Ագամոտտո դևին, Սթրենջը սկսել է պատասխանատվություն զգալ աշխարհի առջև։ Նա միացել է Վրիժառուներին և նրանց տրամադրության տակ է դրել իր ծառա Ոնգին։ Ավելի ուշ թողարկումներում Սթրենջը և Ոնգը օգնում էին Վրիժառուներին։ Հետագայում Սթրենջը վերադառնում է Երկրի Գերագույն կախարդի դերին, երբ Դոկտոր Վուդույի եղբայրը հարձակվել է Վրիժառուների վրա։ Հերոսին ներկայացել է Ավագի ոգին, որը ուղիղ ճանապարհի վրա դրեց։ Թեև Սթրենջը պաշտոնապես չի հանդիսանում որպես Երկրի Գերագույն կախարդ, իր պատրաստակամությունն պայքարել խաղաղության համար, ինչպես նաև խորը ունակությունները կախարդության ոլորտում ապացուցել են, որ նա արժանացել է կրել կախարդի թիկնոցի իրավունքին։ Սթրենջը շարունակել է հայտնվել New Avengers կոմիքսներում, հիմնականում, որպես Իլլյումինատների անդամ։ Շուտով, երբ Իլլյումինատների գործողությունները հրապարակվել են, թողել է նրանց և միացել է Սև քահանաներին, որոնք օգտագործում էին իրենց լիազորությունները իրականությունները աղավաղելու համար։ Սթիվենը, այլ քահանաներով, հանդիպել է Վրիժառուների հետ, որպեսզի գտնեն այն մարդուն, որը պատասխանատու է բազմատիեզերքի փլուզման համար։ Սթրենջը, իր հերթին, առաջարկել է Վրիժառուներին օգնություն գտնելու համար։

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Սթիվեն Սթրենջը եղել է տաղանդավոր նյարդավիրաբույժ, բայց նա ինքնասիրահարված և անձնապաստան մարդ էր։ Սթրենջը կարող էր դառնալ հայտնի բժիշկ, բայց մեկ հանդիսավոր երեկոյի ժամանակ նա խմել է, ապա վերադառնալով տուն, ծանր վթարի է ենթարկվել։ Երկու ձեռքերում նա ստանում է ուժեղ վնասվածքներ, որի պատճառով Սթիվենի կարիերան, որպես նյարդավիրաբույժ ավարտվեց։ Ցանկանալով մնալ բժիշկ, ապագա կախարդը մեկնում է ճամփորդության, իրեն ձեռքերի բուժման միջոցների որոնման համար։ ճանապարհորդելով, Սթրենջը իմանում է մի մարդու մասին՝ Ավագ անունով, որը ապրում է Տիբեթում և ընդունակ է հրաշքներ արարել։ Ավագը հրաժարվում է բուժել Սթիվենին, նա ասում է, որ ինքը պետք է զբաղվի կախարդության ուսումնասիրությամբ և ինքն գտնի բուժումը։ Զայրանալով մերժվածությունից, Սթրենջը պատրաստվում է հեռանալ Ավագի ամրոցից, սակայն անցնելով մի սենյակի կողքով, նա տեսնում է Ավագի աշակերտին՝ բարոն Մորդոին, որը պատրաստվում է սպանել իր ուսուցչին։ Սթիվենը զգուշացնում է Ավագին նախապատրաստվող մահափորձի մասին, դրանով իսկ փրկելով կախարդի կյանքը։ Մորդոն փախչում է Ավագի ամրոցից, որը առաջարկում է Սթրենջին դառնալ իր նոր աշակերտը։

Երկրի Գերագույն կախարդ խմբագրել

Հաջորդ 7 տարիների ընթացքում Սթրենջը զբաղվում է կախարդության ուսումնասիրմամբ, հաճախ օգնելով իր ուսուցչուն Դոռմամմուի դեմ պայքարելու, որը ուզում է դուրս գալ իր հարթությունից, որպեսզի կլանի Երկրի կյանքի էներգիան։ Ուսուցումը ավարտելուց հետո, Սթիվենը վերադարձել է Նյու Յորք, որպես Կախարդական Գիտությունների Մագիստրոս, բայց, ամենակարևորը, նա դարձել է Երկրի մեծագույն կախարդ։ Սթրենջի հետ եկել էին նրա` ծառա վոնգը և աշակերտուհի Կլեան։ Նյու Յորքում, Դոկտոր Սթրենջը իր օգնականների հետ սկսում են պայքարել մութ ուժերի դեմ։ Սովորաբար Սթրենջը ներկայանում է մեզ, որպես իմաստուն կախարդ, ուժեղ և արդար։ Դոկտոր Սթրենջը պաշտպանում է աշխարհը ամբողջ գերաշխարհայինից, համարվում է աշխարհի ամենա ուժեղ արարածներից մեկը (հաշվի առնելով կյանքի բոլոր տեսակները)։ Այսպես, դասական շարքերում, նա մտնում է Իլլյումինատների թիմի մեջ, որտեղ նրա հետ միասին եղել են այդպիսի մեծագույն սուպերհերոսներ, ինչպես Նեմոր-Սուզորդը (Ատլանտիդայի թագավոր), Սև Որոտը (Անմարդների թագավոր), պրոֆեսոր Չարլզ Քսավյերը (Իքս Մարդկանց գլխավոր), Ռիդ Ռիչարդսը (Ֆանտաստիկ քառյակի առաջնորդ) և Թոնի Ստարկը (Վրիժառուների հիմնադիրներից մեկը)։ Սթրենջը հաճախ օգնում էր այլ հերոսներին, ինչպես նաև մասնակցել է մեծ իրադարձություններում։ Դոկտորը ունի արդարության սրացած զգացում, նա միշտ սթափ գնահատում է իրավիճակը և հասկանում է, թե ով է ճիշտ։ Այսպես, սուպերհերոսների պատերազմի ժամանակ (սուպերհերոսների գրանցման ներմուծումը), Սթրենջը ընդունել է չեզոք կողմ և նույնիսկ հրաժարվել է սննդից և այլ բարիքներից մինչև պատերազմի ավարտը, հասկանալով, որ այստեղ ճիշտ կողմ չկա։

Հալքի Համաշխարհային պատերազմ խմբագրել

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Սթիվենը մտել է Նոր Վրիժառուների շարքերը։ Սթրենջը օգնել է նրանց առաջին հանձնարարության ժամանակ` Ճապոնիայում, որտեղ ծանր վիրավորվել է։ Երկրորդ հանձնարարության ժամանակ, Սթրենջը ստիպված է եղել դիմել այլ կախարդությանը, որպեսզի հաղթի սուպերչարագործի խմբին` Գլխանոց անունով։ Մինչև Հալքի Համաշխարհային պատերազմի սկսվելը, Սթրենջն այն Իլլյումինատներից մեկն էր, ով քվեարկել է Հալքի վտարմանը։ Երբ Հալքը վերադարձել է, և պահանջել է տալ նրանց, ովքեր պատասխանատու են նրա հղմանը, Սթրենջը մտել է իր միտքը և փորձել է կոչ անել Բրյուս Բեներին։ Այնուամենայնիվ, Հալքին հաջողվել է դիմադրել Սթիվենի կախարդությանը, որից հետո նրանք սկսել են մենամարտ։ Հուսահատվելով, Սթրենջը դիմել է դև Զոմի էության կոչին, խմելով ամֆորայի պարունակությունը։ Զոմը բավական ուժեղ վնասեց Հալքին, բայց Սթրենջը սկսել է նկատել, որ կորցնում է իր մարմնի վերահսկողությունը։ Նա պարտվեց Հալքին և երկար ժամանակ անցկացրեց նրա կամակատար-գլադիատորների գերության մեջ։

Գաղտնի ներխուժում խմբագրել

Այն բանից հետո, երբ Երկաթե մարդը հայտնաբերել է սկրուլլի դիակը, քողարկված Էլեկտրոյի տակ, նա հրավիրել է Իլլյումինատներին` սկրուլլների վտանգի մասին, հարցի քննարկման համար։ Իլլյումինատները ցնցվել էին, իմանալով, որ Սև Որոտը, նույնպես քողարկված սկրուլլ է։ Դոկտոր Սթրենջը տելեպորտացնում խմբի չորս անդամներին։ Իլյումինատներից յուրաքանչյուրը որոշում է գնալ իր ճանապարհով, հասկանալով, որ նրանք կորցրել են միմյանց նկատմամբ վստահությունը։ Սկրուլլների ներխուժման մեկնարկից առաջ Դոկտոր Սթրենջի Սրբությունների Սրբությունը, գրավված է եղել Գլխանոցի կողմից, որը դրդել է Սթիվենին օգտագործել մութ կախարդանքը։ Այս կապակցությամբ Դոկտոր Սթրենջը սկսեց մտածել իր Երկրի Գերագույն կախարդի կոչումի պիտանիությանը։

Սթրենջը այլևս չկա խմբագրել

Շուտով, Հալքի Համաշխարհային պատերազմից հետո, Սթրենջը լքել է Վրիժառուներին, զգալով իր մեջ մութ կախարդության ավելցուկ։ Վերջ ի վերջո, Սթրենջը զրկվել է Երկրի Գերագույն կախարդի կոչումից, ուստի նրա կարողությունը զգալիորեն թուլացել են։ Նա նաև կորցրել է լևիտացիայի թիկնոցը և ագամոտոյի աչքը։ Սթիվենը մեկնել է նոր Գերագույն կախարդի որոնմանը, որպեսզի համոզվի, որ նրա մտադրությունները մաքուր կլինեն, և նա չի կանգնելու չար ճանապարհին։ Առաջին մարդը, որին նա այցելել է` եղել է Վիկայինը, սակայն, այնտեղ Դոկտորի վրա հարձակվել է Գլխանոցը։ Վիկկաինի շնորհիվ, Սթիվենին հաջողվել է փախչել, որից հետո նա ուղևորվել է Նոր Վրիժառուների մոտ, օգնության համար։ Նրանք միասին մեկնել են Դեյմոն Հելլստրոմի մոտ, քանի որ Սթրենջը կարծում է, որ հենց նրան էլ վիճակված է դառնալ Գերագույն կախարդ։ Միևնույն ժամանակ, Գլխանոցը կռվում էր Հելլստրոմի հետ, սակայն պայքարը ընդհատվել է Դոկտոր Վուդուի` երկրի նոր Գերագույն կախարդի կողմից։

Մութ վարչություն խմբագրել

Դոկտոր Սթրենջը դառնում է Դոկտոր Վուդուի ուսուցիչ։ «Մութ տիրապետություն» իրադարձությունների ժամանակ, Երկաթե մարդը փորձում է թաքցնել սուպերհերոսների տեղեկությունները Նորման Օզբորնից, ջնջում է իր հիշողությունը, իսկ հետագայում ընկնում է կոմայի մեջ։ Վրիժառուները օգնության են կանչում Դոկտոր Սթրենջին։ Սթիվենը, մտնելով Երկաթե մարդու գիտակցությունը, կարողացել է վերադարձնել հիշողությունը և վերականգնել մտածողական գործընթացները։ Մինչև Սթրենջը բուժել է Ստարկին, նրա վրա է հարձակվել սուպերչարագործ Ուրվականը, սակայն դադարեցված է եղել։ Երբ Նորման Օզբորնը հարձակվել է Ասգարդի վրա, Ստիվ Ռոջերսը առաջարկել է Սթրենջին միանալ Նոր Վրիժառուներին, որին նա համաձայնվում է։

Չորսերի շրջանակ խմբագրել

Երբ Բլէկհարտը փորձում է տեղափոխել դժոխքը Երկիր, Դոկտոր Սթրենջը սկսում է ամագործակցել Դեյմոն Հելլստրոմի հետ, կատակլիզմներ կանխելու համար։ Շուտով Երևակայկաան մրցարշավորդը (Ջոնի Բլեյզ) թալիսմանը, որը վերցված է Բազեի աչքից, դնում է Լաս Վեգասի սահմանին, դրանով իսկ ընդհատելով դժոխքի տարածման գործընթացը։ Երբ Գործակալ Վենոմը , Իքս-23, Կարմիր Հալքը և նոր Երևակայկաան մրցարշավորդը (Ալեհանդրա Ջոնս) կռվում էին արգելքի ներսում Բլէկհարտի հետ, Սթրենջը և Հելլստրոմը կռվում էին դրսից, կանխելով դժոխքի հետագա տարածումը, երբ թալիսմանը քայքայվում է, սակայն պարտվում են։ Չորս հերոսներ գտնում են Բլէկհարտին հաղթահարելու և Դոկտոր Սթրենջին ու Դեյմոն Հելլստրոմին ազատելու ճանապարհը։

Վրիժառուները ընդդեմ Իքս Մարդկանց խմբագրել

Դոկտոր Սթրենջը մասնակցում է Վրիժառուների և Իքս Մարդկանց ճակատամարտում, կապված Փյունիկի ուժերի վերադարձով։ Նա մարտնչում է Մեջիքի հետ, սակայն, չունենալով Գերագույն կախարդի լիազորություններ, Սթիվենը պարտվում է։ Մեջիքը օգտվելով պահից, ընդունում է Սթրենջի տեսքը, որից հետո տելեպորտացնում է Իքս Մարդկանց այլ վայր, ինչի պատճառով նրանք խուսափում են Վրիժառուների ձերբակալումից։ Երբ Փյունիկը տալիս է իր ուժերի մի մասը հինգ մուտանտներին, Վրիժառուները փախուստի են դիմում։ Իքս Մարդկանց և Վրիժառուների բախման ժամանակ, Սթրենջը, Ալ Վհուկի միջոցով մուտանտների գլխին պատրանք է թափում, որից հետո տելեպորտացնում է նրանց տարբեր տեղեր, մեկ-մեկ նախաձեռնելով մարտերը։ Հետո Սթիվենը մասնակցում է Ցիկլոպի դեմ ճակատամարտում։

Վրիժառուների հետ վերջին ճակատամարտ խմբագրել

Երբ Դոկտոր Վուդուն նվիրաբերում է իր կյանքը Երկիրը փրկելու համար, նրա եղբայր՝ Դենիել Դրամը լցվում է Վրիժառուների հանդեպ ատելությամբ և նրան տիրում է վրեժի տենչ։ Սթրենջին մեղադրում են Վիկտորիա Հենդի սպանության մեջ, ինչի համար Ա.Պ.Լ.Զ.Ա.-ի գործակալները ներխուժում են Վրիժառուների Առանձնատուն։ Ապա Դենիելը թափանցում է Վրիժառուների միտքը, ստիպելով նրանց կռվելու Սթրենջի դեմ, մինչև Դոկտորը չի սպանում վերջինիս մեկընդմիշտ։ Հաղթանակից հետո նրանք վերադառնում են, ինչպես Երկրի Գերագույն կախարդի ուժերը, այնպես էլ կախարդական արտեֆակտները։ Դոկտոր Սթրենջը լքում է Վրիժառուներին և արդեն չի հանդիսանում նոր կազմի անդամ, երբ Կապիտան Ամերիկան ու Երկաթե մարդը բարենորոգում էին խումբը։

Ժամանակը սպառվում է խմբագրել

Դոկտոր Սթրենջը գաղտնի շարունակում է միասին հավաքվել մնացած Իլլյումինատների հետ։ Նրանք հանդիպում են հերթական անգամ, որպեսզի դադարեցնեն չարիքը, որը սպառնում է բազմատիեզերքին։ Հետագայում, նա փորձում է փրկել ասիական աղջկա՝ Ֆան անունով (Princess Phan), որը դիվահար էր հզոր դեվով։ Սթրենջին չի հաջողվում նրան հաղթել, ընդ որում չսպանելով Ֆանին։ Դրա փոխարենը դիվային էությունը առաջարկում է դառնալ իր անոթ՝ Սթրենջին։ Երբ Կապիտան Ամերիկան հայտարարում է Իլյումինատներին հանցագործներ, Սթրենջը երկար ժամանակով անհետանում է։ Հետո նա հայտնվում է որպես Սև քահանաների առաջնորդ։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Դոկտոր Սթրենջը շատ ուժեղ կախարդ է, որն իր ուժերը վերցնում է նման առեղծվածային արարածներից, ինչպես են Վիշանտիի երրորդությունը՝ Հոգգոտ, Օշտուր, Ագամոտտո, Օկտեսսենսներից՝ 8 հոգանոց արարածների խմբից, ներառելով Բալֆակկային, Սիտտորակային, Ֆարրալահային, Իկոննային, Կրականնային, Ռագգադորային, Վալտորրային և Վատումբային։ Բացի դրանից, նա տիրապետում է արժեքավոր կախարդական արտեֆակտների, այդ թվում լեվիտացիայի թիկնոց, Ագամոտտոյի աչք, որոնք օգտագործվում են սև կախարդությունը չեզոքացնելու համար, Վիշանտիի գիրքը, որտեղ պահվում են սպիտակ կախարդության կախարդանքներ և Ագամոտտոյի գունդը։ Բացի այդ, Սթիվենը ՝ տաղանդավոր վիրաբույժ է, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ իր մասնագիտության լավագույներից մեկը։ Սթրենջի հիմնական մասնագիտացումը՝ նյարդավիրաբուժությունն է։ Այն բանից հետո, երբ Սթիվենը վթարի է ենթարկվել և վնասել է իր ձեռքերը, նա զրկվել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, Սթրենջը դեռ կարող է կատարել օգնականի կամ դաստիարակ վիրաբույժի պարտականությունները։ Յոթ տարվա ընթացքում Սթիվենը, Ավագի գլխավորությամբ սովորել է ակնաբուժությունը և կախարդանքը։ Վերադառնալով Նյու Յորք, Սթրենջը շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ։ Սթիվենը ձեռնամարտին սովորել է Կամար-Տաջի (Kamar-Taj) միապետների մոտ։ Այդ ունակությունները կախարդին բազմիցս օգնել էին, երբ նա չի կարողացել օգտվել իր կախարդական ուժերից։ Սթրենջը նաև իր աշակերտներին էր ուսուցանում ձեռնամարտ։ Սթիվեն Սթրենջը համարվում է տիեզերքի ամենահզոր կախարդը։ Հավերժության խոսքերով, նա ավելի ուժեղ է, քան ցանկացած այլ մարդասեր։ Սթրենջը կռել է Գերագույն կախարդի կախարդի տիտղոսը 1983 թվականից (Ավագի մահվանից հետո)։ Նա հրաժարվել է տիտղոսից 2009 թվականին, սակայն 2012 թվականին ապացուցել է, որ կարող է փրկել աշխարհը։

Ալտերնատիվ տարբերակներ խմբագրել

Marvel 1602 խմբագրել

1602 տիեզերքում Սըր Սթիվեն Սթրենջը, թագուհի Էլիզաբեթ առաջինի պալատական բժիշկն է, ինչպես նաև իլյուզիոնիստ, որը զգում է գերբնական ուժեր։ Նա փոխարինում է Ջոն Դիին և ամուսնացած է Կլեայի վրա։ Երիտասարդ տարիքում նա արևանգվեց և վաճարվեց բժշկին։ Շուտով նա սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ և ընկավ վանք, որտեղ իմացավ կախարդության մասին շատ բաներ։ Ներկայումս նա կոնտակտ է հաստատել Ուատուի հետ, որը զգուշացրեց վտանգի մասին։ Երբ թագուհի Էլիզաբեթ առաջինը մահացել է, Սթրենջը մահապատժի է ենթարկվել կախարդության և դավաճանության համար, սակայն նրա գլուխը շարունակել է ապրել և խնամվել է Կլեայի մոտ։ Աշխարհի փրկումից հետո, Կլեան թաղեց նրա գլուխը մարմնի հետ միասին։

Marvel 2099 խմբագրել

2099 տիեզերքում՝ Երկրի Գերագույն կախարդուհին, որն իրեն անվանում է Սթրենջ, գաղտնի կիսում է իր մարմինը հրեշավոր սատանայի հետ։ Նա բավականին անփորձ է իրեն ուժերում և օգտագործում է դրանք անզգուշությամբ։ Մի դեպքում դա բերել է նրա եղբոր մահվանը։ Նրա հիմնական մրցակիցը Գարոկկն է, որը ինքն է ուզում դառնալ Երկրի Գերագույն կախարդ։

Age of X խմբագրել

Age of X տիեզերքում՝ Դոկտոր Սթրենջը հանդիսանում է, որպես վարձու որսորդ մուտանտների դեմ։ Իրականում նա կրկնակի գործակալ է, ով աշխատում է Մագնետոյի հետ։

Amalgam Comics խմբագրել

Amalgam Comics շրջանակներում, հայտնվում է մի կերպար, որի տեսքը և ունակությունները համատեղվում է ՝ Դոկտոր Սթրենջի, Չարլզ Քսավյերի և Դոկտոր Ֆեյթի հետ։ Հիմալայներում ճանապարհորդության ընթացքում, Չարլզ Քսավյերին փրկում է Հին Նաբուն, որը սովորեցրել նրան կախարդական արվեստին։ Հետագայում Քսավյերը գերազանցեց իր ուսուցչուն։ Նա դիմադրում էր Դոստուպին, ով ուզում էր կիսել DC և Marvel տիեզերքները։

Bullet Points խմբագրել

Bullet Points մինի-սերիայում՝ Սթիվեն Սթրենջը մտնում է Ա.Պ.Լ.Զ.Ա.-ն, փոխանակ Ավագին գտնելու։ Դրա փոխարեն, նա ստանում է Ռոսոմախաի զենքի նման ճանկեր։

Marvel Zombies խմբագրել

Այս տիեզերքում՝ Սթիվենի պատմությունը կրկնում է բնօրինակի պատմությանը, մինչև զոմբիների հայտնվելը։ մի օր Նիք Ֆյուրին առաջարկել է Սթրենջին միանալ իր Ա.Պ.Լ.Զ.Ա.-ի դիմադրությանը, ինչին վերջինս համաձայնվում է։ Ժամանելով դեպքի վայր, կախարդը իմացավ, որ վրա հասավ աշխարհի վերջը։ Որոշ ժամանակ անց Սթրենջին ուղարկում են զոմբիների դեմ պայքարելու, սակայն խումբը պարտություն է կրել, և Գերագույն կախարդը ինքն է դարձել զոմբի։ Ավելի ուշ Սթիվեն որսորդել է Գազանի և Ռիդ Ռիչարդսի վրա։ Որոշ ժամանակ անց կախարդինը սպանել է Մագնետոն։ Սակայն, ավելի ուշ Դոկտոր Սթրենջը վերադարձել է Marvel Zombies, որտեղ իր ուժերը սահմանափակ էին, Մագնետոյի հետ բախումից հետո։

House of M խմբագրել

House of M տիեզերքում՝ ծերացած Սթիվենը դարձել է հոգեբան, ով խորհուրդ է տալիս Ռոբերտ Ռեյնոլդսին։ Ավելի ուշ Սթրենջը դիմակայում է հզոր կախարդ Վորեն Թրևելերին, զինված Վատումբայի աչքով, սակայն պարտվում է։

Deadpool Kills the Marvel Universe խմբագրել

Այս շարքում նրան սպանում է Դեդփուլը, որից հետո Դեդփուլը օգտվեց Վիշանտիի գրքից, տիեզերքը ոչնչացման համար։

Կոլեկցիոն հրատարակություններ խմբագրել

Դոկտոր Սթրենջի տարբեր պատմությունները հավաքվել էին առանձին հատորների.

  • Essential Marvel
  • Vol. 1 ներառում է Strange Tales #110-#111, #114-#168; 608 էջ, 2001 թիվ դեկտեմբեր, ISBN 0-7851-2316-4
  • Vol. 2 ներառում է Doctor Strange #169-#178, #180-#183; The Avengers #61; Sub-Mariner #22; The Incredible Hulk vol. 2, #126; Marvel Feature #1; Marvel Premiere #3-#10, #12-#14, 608 էջ, 2005 թիվ մարտ, ISBN 0-7851-1668-0
  • Vol. 3 ներառում է Doctor Strange vol. 2, #1-#29, Doctor Strange Annual #1; և The Tomb of Dracula #44-#45, 616 էջ, 2007 թիվ դեկտեմբեր, ISBN 978-0-7851-2733-8
  • Vol. 4 ներառում է Doctor Strange vol. 2, #30-#56; Chamber of Chills #4; Man-Thing #4, 564 էջ, 2009 թիվ հունիս, ISBN 978-0-7851-3062-8
  • Marvel Masterworks: Doctor Strange
  • Vol. 1, ներառում է Strange Tales #110-#111, #114-#141, 272 էջ, 2003 թիվ սեպտեմբեր, ISBN 0-7851-1180-8
  • Vol. 2 ներառում է Strange Tales #142-#168, 304 էջ, 2005 թիվ սեպտեմբեր, ISBN 0-7851-1737-7
  • Vol. 3 ներառում է Doctor Strange #169-#179, 256 էջ, The Avengers #61; 2007 թիվ մարտ, ISBN 0-7851-2410-1
  • Vol. 4 ներառում է Doctor Strange #180-183; Sub-Mariner #22; The Incredible Hulk vol. 2, #126; Marvel Feature #1; Marvel Premiere #3-#8, 272 էջ, 2010 թիվ հունվար, ISBN 978-0-7851-3495-4
  • Vol. 5 ներառում է Marvel Premiere #9-14; Doctor Strange vol. 2 #1-9, 272 էջ, 2011 թիվ ապրիլ, ISBN 978-0-7851-5022-0
  • Vol. 6 ներառում է Doctor Strange vol. 2 #10-22; Annual #1; Tomb of Dracula #44, 288 էջ, 2013 թիբ հուլիս, ISBN 978-0-7851-6786-0
  • Origins of Marvel Comics. — Marvel. — ISBN 978-0-7851-5615-4. includes Doctor Strange stories from Strange Tales #110, 115, and 155, 254 pages
  • Սթեն Լի. Stan Lee Presents Doctor Strange: Master of the Mystic Arts. — Pocket Books. — ISBN 978-0-671-81447-2. ներառում է Դոկտոր Սթրենջի պատմությունները Strange Tales #111-ից, 116-ից, 119—120, 123-ից, 131—133, 132 էջ
  • Սթեն Լի. Bring on the Bad Guys: Origins of Marvel Villains. — Marvel Comics, 1998. — ISBN 978-0-7851-0597-8. ներառում է Դոկտոր Սթրենջի պատմությունները Strange Tales #126-127, 253 էջ, 1976 թիվ հոկտեմբեր, Simon & Schuster, ISBN 978-0671223557
  • Սթեն Լի. Marvel's Greatest Superhero Battles. — Simon and Schuster. — ISBN 978-0-671-24544-3. ներառում է Դոկտոր Սթրենջի պատմությունները Strange Tales #139-141, 253 էջ
  • Սթիվ Էնգլհարթ. Doctor Strange: A Separate Reality. — Marvel Enterprises, Incorporated, 2002. — ISBN 978-0-7851-0836-8. ներառում է Marvel Premiere #9-10, 12-14; Doctor Strange vol. 2, #1-2, 4-5, 176 էջ
  • Dr. Strange Vs. Dracula: The Montesi Formula. — Marvel. — ISBN 978-0-7851-2244-9., ներառում է Doctor Strange vol. 2 #14, 58-62; The Tomb of Dracula 44, 160 էջ, 2006 թիվ հոկտեմբեր
  • Infinity Gauntlet Aftermath (Doctor. Strange: Sorcerer Supreme #36)
  • Doctor Strange: The Oath. — Marvel. — ISBN 978-0-7851-2211-1. ներառում է Doctor Strange: The Oath #1-5
  • Dr. Strange: Strange Tales. — Marvel. — ISBN 978-0-7851-5549-2. ներառում է Strange Tales vol. 2, #1-19, 240 сէջ, 2011 թիվ հոկտեմբեր, ISBN 978-0-7851-5549-2
  • Մարկ Վեյդ. Doctor is Out!. — Marvel Worldwide, Incorporated, 2010. — ISBN 978-0-7851-4425-0

Կոմիքսներից դուրս խմբագրել

Մուլտֆիլմեր խմբագրել

  • 1983 թվականի «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերներ» սերիալում, Դոկտոր Սթրենջը հայտնվում է 1-ին եթերաշրջանի, 6-րդ սերիայում, որտեղ Marvel Տիեզերքի յոթ սուպերհերոսներից մեկն է, որոնց թակարդի մեջ է գայթակղել ոճրագործ Քամելեոնը։
  • 1994 թվականի «Սարդ-մարդ» սերիալի երրորդ եթերաշրջանի, առաջին սերիայում, որտեղ օգնում է գլխավոր հերոսին հաղթել բարոն Մորդոին և Դոռմամմուին։
  • Դոկտոր Սթրենջը հայտնվում է «Անհավանական Հալք» սերիալի երկրորդ եթերաշրջանում, որտեղ Կին-Հալքի հետ փրկում է Բրյուս Բեներին, նրա մեջ մտած դևից։
  • 2007 թվականին դուրս է եկել «Դոկտոր Սթրենջ» լիամետրաժ ֆիլմը, պատմող գերագույն կախարդի կայացման պատմությունը։
  • «Հալքի Մոլորակ» լիամետրաժ մուլտֆիլմում, Դոկտոր Սթրենջը հայտնվում է, որպես կամեո, ինչպես Իլլյումինատների անդամ` Երկաթե մարդի, Միսթր Ֆանտաստիկայի և Սև Որոտի հետ։
  • Դոկտոր Սթրենջը հայտնվում է «Սուպերհերոսների Ջոկատ» ծաղրերգական անիմացիոն սերիալում։
  • «Կատարյալ Սարդ-մարդ» (անգլ.՝ Ultimate Spider-Man, 2012) անիմացիոն սերիալում, Դոկտոր Սթրենջը հայտնվում է առաջին եթերաշրջանի տասներեքերորդ սերիայում, որտեղ նրան հնչունավորել է Ջեք Կոուլմանը։
  • Ջեք Կոուլմանը նորից հնչունավորել է Դոկտոր Սթրենջին «Հալք և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալներ» անիմացիոն սերիալում։
  • Դոկտոր Սթրենջը հայտնվում է «Վրիժառուներ, ընդհանուր հավաք», կրկին Ջեք Կոուլմանի հնչունավորությամբ։ Որպեսզի հասկանալ, թե ինչ է պետք անել Անվերջության Քարերով, Սև այրին խորհուրդ է տալիս Վրիժառուներին դիմել Դոկտոր Սթրենջին։ Նա ասում է, որ, քանի դեռ Անվերջության Քարերը մնում են Երկրի վրա, նրա բնակիչներին սպառնում է մեծ վտանգ։ Այնուհետև Դոկտոր Սթրենջը օգնում է Վրիժառուներին, Դոռմամմուի և Անխոսի հետ մարտում։
  • Marvel Disk Wars: The Avengers Toei անիմեյում, նրան հնչունավորում է Յասունորի Մասուտանին։
  • Դոկտոր Սթրենջը, որին հնչունավորել է Լիամ Օ'Բրայանը, հանդիսանում է կարևոր և գործող անձ` «Հալք։ Որտեղ են բնակվում հրեշները» լիամետրաժ մուլտֆիլմում։

Ֆիլմեր խմբագրել

  • 1978 թվականին դուրս է եկել «Դոկտոր Սթրենջ» հեռուստաֆիլմը, շատ տարբերվելով օրիգինալ կոմիքսներից։
  • «Սարդ-մարդ 2» ֆիլմում, Դոկտոր Սթրենջի անունը առաջարկվել է, որպես Օտտո Օկտավիուսի մականուն, ինչին Ջեյ Ջոնա Ջեյմսոնը պատասխանել է, որ այդպիսինը արդեն կա։
  • «Առաջին վրիժառուն։ Այլ պատերազմ» ֆիլմում, Սթիվեն Սթրենջը նշվել է Ա.Պ.Լ.Զ.Ա.-ի գործակալ Ջասպեր Սիտվելլով, ինչպես «Լուսավորում» նախագծի նշաներից մեկը։
  • 2011 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ «Թորի» և «Առաջին վրիժառուի» հաջողությունից հետո, Marvel ստուդիան մտածեցին` նոր սուպերհերոսի մեծ էկրաններ դուրսբերման մասին։ Թոմաս Դին Դոննելլին և Ջոշուա Օպպենհայմերին վարձել էին նոր սցենար գրելու համար։ 2014 թվականի փետրվարին Marvel ստուդիան հայտարարել է ապագա նախագծի ռեժիսորների որոնմանը։ Նրանց թվում էին` Մարկ Էնդրյուսը, Ջոնաթան Լիվայնը, Գլեն Բեգերը, Դին Իսրաելին և Ջոնաթան Այբելը։ 2014 թվականի հունիսին հայտարարվեց, որ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի ռեժիսորական աթոռը զբաղեցնելու է Սքոթ Դերիքսոնը։ Ֆիլմը դուրս է եկել 2016 թվականի նոյեմբերի 4-ին և դարձել է ՄԿՏ երրորդ փուլի մաս։ Սթրենջի դերը մարմնավորել է բրիտանական դերասան Բենեդիկտ Քամբերբեչը։
  • Քամբերբեչը նորից կմարմնավորի Դոկտոր Սթրենջի դերը «Թոր 3։ Ռագնարյոկ» և «Վրիժառուներ։ Անվերջության պատերազմը» ֆիլմերում։

Վիդեոխաղեր խմբագրել

  • The Amazing Spider-Man vs. The Kingpin խաղում Դոկտոր Սրենջը հայտնվում է, որպես Սարդ-մարդի խորհրդատու։
  • Marvel: Ultimate Alliance խաղում, Դոկտոր Սթրենջը հայտնվում է, ինչպես խաղալու կերպար, հնչունավորել է Ջեյմս Հորանը։
  • Հայտնվում է Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds խաղի տեսարաններից մեկում։ Որպես խաղալու կերպար, Սթրենջը հայտնվում է Ultimate Marvel vs. Capcom 3 խաղի նորացված տարբերակում, որտեղ նրան հնչունավորել է Րիկ Պասկուալոնեն։
  • Խաղալու կերպար է Marvel Super Hero Squad Online խաղում։
  • Դոկտոր Սթրենջը` խաղալու կերպար է Facebook Marvel: Avengers Alliance օնլայն-խաղում։
  • Խաղալու կերպար է Marvel Avengers: Battle for Earth պայքար խաղում։
  • Դոկտոր Սթրենջը հայտնվում է Marvel Heroes օնլայն-խաղում։
  • Lego Marvel Super Heroes խաղում դառնում է խաղալու կերպար, բոնուսային մակարդակներից մեկի անցնելուց հետո, նորից հնչունավորել է Ջեյմս Հորանը։
  • Դոկտոր Սթրենջը հանդիսանում է խաղալու կերպար Marvel: Contest of Champions խաղում, iOS և Android-ի համար։
  • Դոկտոր Սթրենջը, հնչունավորված Քրիս Կոկսով, հայտնվում է Lego Marvel's Avengers խաղում։
  • Դոկտոր Սթրենջը հանդիսանում է խաղալու կերպար Marvel: Future Fight խաղում iOS և Android պլատֆորմների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Doctor Strange (Доктор Стрэндж)». www.strangearts.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «15 минут из фильма «Доктор Стрэндж»: знакомимся с новым супергероем». The Ufa Room (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Reisman, Abraham (2016 թ․ նոյեմբերի 16). «The Creator of Doctor Strange Will Not See You Now». New York. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին. «Creeping conflict became apparent a few months after Spider-Man's debut, when Lee first announced the impending debut of their next co-creation, a magician named Doctor Strange.»
  4. «Кто такой Доктор Стрэндж: всё, что нужно знать о новом супергерое». ФильмПРО (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Wizard's 200 Greatest Comic Characters of All Time». Razorfine.com. Արխիվացված է օրիգինալից 30 мая, 2008-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  6. «The Top 50 Avengers». IGN. 2012 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 17 марта, 2015-ին. Վերցված է 28 июля, 2015-ին.
  7. «Top 100 Comic Book Heroes of All Time - Doctor Strange is number 38» (անգլերեն). IGN. май 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  8. Graser, Marc (27 октября 2014). «Benedict Cumberbatch to Star in Marvel's 'Doctor Strange'». Վերցված է 27 октября 2014-ին.
  9. Stan Lee letter to Jerry Bails, January 9, 1963 (first paragraph of P.S.), published in The Comic Reader (16) February 23, 1963. Letter reprinted online. Archived from the original on April 9, 2014.
  10. Daniels, Les (1991). Marvel: Five Fabulous Decades of the World's Greatest Comics. Abrams Books. էջ 114. ISBN 9780810938212. «Inspired by the Mutual Network radio show Chandu the Magician, which [Stan] Lee had enjoyed during his childhood, Dr. Strange was in fact a more impressive character than Chandu.»
  11. «Strange Tales #134». Grand Comics Database. «Indexer notes: Part 5 of 17. First mention of Eternity. Strange would finally find it in Strange Tales #138 (Nov. 1965).»
  12. Wright, Bradford W. (2001). Comic Book Nation: Transformation of a Youth Culture. Johns Hopkins University Press. էջ 213. ISBN 0-8018-7450-5.
  13. DeFalco in Brevoort, DeFalco & Manning 2008, էջ. 128
  14. Կաղապար:Gcdb series
  15. Field, Tom (2005). Secrets in the Shadows: The Art & Life of Gene Colan. Raleigh, North Carolina: TwoMorrows Publishing. էջեր 79–80. ISBN 978-1893905450.
  16. «Marvel News». Marvelmania International (5): 30. 1970.
  17. Sanderson, Peter in Brevoort, DeFalco & Manning 2008, էջ. 151
      "[Roy] Thomas and artist Ross Andru reunited [Doctor] Strange, the Hulk, and Namor as a brand new Marvel superhero team—the Defenders."  
  18. Sanderson «1970s» Brevoort, DeFalco & Manning 2008, էջ. 156
      "Dr. Strange began a new series of solo adventures. He got off to an impressive start with [a] story scripted by Stan Lee and illustrated by Barry Windsor-Smith."  
  19. Энглехарт, Стив (w), Brunner, Frank (p), Crusty Bunkers (i). "Finally, Shuma-Gorath!" Marvel Premiere 10 (September 1973)
  20. Cronin, Brian (2005 թ․ դեկտեմբերի 22). «Comic Book Urban Legends Revealed #30». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. «We cooked up this plot—we wrote a letter from a Reverend Billingsley in Texas, a fictional person, saying that one of the children in his parish brought him the comic book, and he was astounded and thrilled by it, and he said, 'Wow, this is the best comic book I've ever read.' And we signed it 'Reverend so-and-so, Austin Texas'—and when Steve was in Texas, he mailed the letter so it had the proper postmark. Then, we got a phone call from Roy, and he said, 'Hey, about that retraction, I'm going to send you a letter, and instead of the retraction, I want you to print this letter.' And it was our letter! We printed our letter!»

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Սթրենջ» հոդվածին։