Սթար-Լորդ (անգլ.՝ Star-Lord), իրական անունը Ջեյսոն Քվիլլ (անգլ.՝ Peter Jason Quill), կոմիքսների հորինված կերպար, որը հրատարակել է «Marvel Comics»-ը։ Գալակտիկայի պահակների առաջնորդն է։

Սթար-Լորդ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտMarvel Preview #4
ՀեղինակՍթիվ Գան, Ստիվ Ինգլհարթ
Դերակատար / ՁայնՔրիս Փրեթ
ԱշխարհMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք[1] և Երկիր-616
Ներկայացրած էAnnihilation?, Annihilation: Conquest?, War of Kings?, The Thanos Imperative?, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք և Guardians of the Galaxy
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Տեսակextraterrestrial–human hybrid in a work of fiction? և կոմիքսների կերպար
Հասակ180 սմ
Քաշ79 կգ
Մազերի գույնբաց
Աչքերի գույներկնագույն
ԾննդավայրԿոլորադո
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Զբաղմունքteam leader
Ծնողներհայր՝ J'son?
Թիմեր և կազմակերպություններ
Գալակտիկայի պահակներ

Հորինված կենսագրություն խմբագրել

Փիթեր Ջեյսոն Քվիլլը ոչ երկրային ծագում ունեցող մարդ է։ Յասոնը, որը վեհափառ գալակտիկական Սպարտաների կայսրության արքայազնն է, Փիթերի իրական հայրն է։ Շատ վաղուց նրա նավը ջարդվել է Կոլորադոի սարերի մոտակայքում։ Այնտեղ նա տեսել է Մերիդիթ Քուիլլին, որը Փիթերի ապագա մայրն է։ Օրիորդը հոգ էր տանում այլմոլորակայինի մասին, և օգնում էր վերանորոգել նավը։ Յասոնը և Մերիդիթը սիրահարվել էին իրար, բայց շուտով այլմոլորակայինը պետք էր մեկնի պատերազմի և քանի որ նա չէր ուզում տանջել աղջկան բաժանումից հետո Յասոնը՝ ջնջեց իր մասին նրա հիշողությունները։

Մի քանի ամիս անց Մերեդիթը, չիմանալով եղելության մասին արդեն ամուսնացել է և մի քանի ամսից երեխա է ունեցել։ Զարմանալի է բայց Փիթերի ծնվելու ժամանակ բոլոր մոլորակները կանգնել են մի շարքով։ Մերիդիթի ամուսինը կարծելով, որ նա է երեխայի հայրը, և տեսնելով որ տղան իր նման չէ, փորձել է սպանել մանուկին, բայց հանկարծակի մահանում է սրտի կաթվածից։ Մերիդիթը ստիպված էր միայնակ դաստիարակել Փիթերին։ 11 տարեկանում նրա մորը սպանում է ինչ-որ արտասահմանցի։ Շուտով Փիթերը հայտնվում է մանկատանը, սակայն նա այնտեղ երկար չմնաց։ Նա փախչեց և երկար ժամանակ թաքնված մնաց։

Վաղ մանկությունից Փիթերը զգում էր ինչ - որ ձգողություն տիեզերական տարածությունների նկատմամբ։ Եվ զարմանալի չէ, որ հետագայում նա դարձավ ՆԱՍԱ-ի տիեզերագնացներից մեկը, որտեղ երկար ժամանակ աշխատել է ստաժյոր։

Մի անգամ տիեզերքի կայարանի վրա, որտեղ ապրում էր Փիթերը և մյուս տիեզերագնացները, իջնում է տարօրինակ այլմոլորակային էակ, որը իրեն անվանում էր «Արևի վարպետ»։ Այլմոլորակայինն առաջարկել է տիեզերագնացներից մեկին դառնալ Սթար - Լորդ՝ տիեզերքի ոստիկան։ Փիթերը առանց մտածելու ցանկություն հայտնեց, բայց նրան մերժեցին և ձայն տվեցին իր գործընկերոջը, որի հետ Քվիլլը վաղուց մրցակցում էր։ Նա շատ բարկացած էր, ըմբոստանում էր, ապստամբում մինչև ՆԱՍԱ-ի հրամանատարները նրան չեն ուղարկել երկիր մոլորակը։ Բայց Փիթերը չցանկացավ վերադառնալ երկիր և գողացավ աստղանավը, վերադարձավ կայարան և գրավեց գործընկերոջ տեղը։ Նա ստացավ Սթար - Լորդի թիկնոցը և բանական նավը։ Մի քանի տարի Փիթերը շրջում էր տիեզերքի տարածքները՝ պահպանելով կարգ ու կանոնը։

Տարիներ անց Սթար - Լորդը մասնակցեց ստրկավաճառների կործանմանը, որոնք ոչնչացնում էին աշխարհները։ Փիթերը կառողանում է բացահայտել դավադրությունը, որը կազմակերպվել է կայսրության տիրակալի դեմ։ Այդ նույն ժամանակ նա իմանում է իր ծագումը, ծանոթանում իր իրական հայր՝ Յասոնի հետ, որը պատմում է իր և Մերիդիթի ծանոթության պատմությունը։ Փիթերը իմանում է, որ նրա մորը սպանել է Բադուն ռասայի պատկանող այլմոլորակային։ Նա գտնում է սպանողին և իրականացնում երկար սպասված վրեժը։ Գերոլդ Գալակտուսին բռնելու ժամանակ Սթար Լորդը ոչնչացրել է ամբողջ մոլորակը, դրա պատճառով նա զրկվել է բոլոր պաշտոներից և դատապարտվել է ցմահ բանտարկության՝ գալակտիկական բանտում տիեզերքի եզրին։ Դրանից հետո հայտնվել է տեխնովիրուս Ֆալանգը և ստիպել է նրան հագնել Սթար - Լորդի թիկնոցը և գլխավորել Գալակտիկայի պահակներ ջոկատը։

Իր ջոկատի մեջ մտել էին Տիտան Տանոս Համորի խորթ աղջիկը, Կապիտան Մարվելի աղջիկ Ֆիլլա-Վելլը, Դրաքս մարտիկը (Կործանիչ), ռեակտիվ ջրարջը և Գրուտ ծառը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել