Գրութ (անգլ.՝ Groot), Marvel Comics ընկերության կոմիքսների կերպար։ Ստեղծվել է Սթեն Լիի, Ջեք Կյորբիի և Դիք Էյրսոնի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է «Tales to Astonish» #13 կոմիքսում, 1960 թվականի նոյեմբերին։ Նա այլմոլորակային, ծառ - մարդակերպ է, որի ինտելեկտը միջինից բարձր է։ Սկզբում նա ներկայացել է, որպես զավթիչ, որը ձգտում էր առևանգել մարդկանց՝ փորձարկումների համար։ Ավելի ուշ նա ներկայացվեց որպես հերոս և հայտնվել է «Չքացում. Նվաճում» ֆիլմում, 2006 թվականին։ 2008 թվականին միացել է Գալակտիկայի Պահապանների թիմին։

Գրութ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
Դեբյուտ«Tales to Astonish» #13 կոմիքսում, (նոյեմբեր, 1960թ.)
ՀեղինակՍթեն Լի, Ջեք Քիրբի, Լարրի Լիբեր և Dick Ayers?
Դերակատար / ՁայնPelado?, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Մայքլ Քլարք Դունքան և Troy Baker?
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Տեսակfictional humanoid? և anthropomorphic plant?
Հասակփոփոխական, հիմնականում 700 սմ
Քաշփոփոխական, հիմնականում 3719 սմ
Մազերի գույնդեղին
Սեռարական
Թիմեր և կազմակերպություններ
Գալակտիկայի Պահապանները, Նիք Ֆյուրիի մարտնչող թիմ
Դաշնակիցներ
Ռեակտիվ Ջրարջ, Սթար-Լորդ
Թշնամիներ
Թանոս

Հրատարակչության պատմություն

խմբագրել

Առաջին անգամ հայտնվել է «Tales to Astonish» #13 կոմիքսում, (նոյեմբեր, 1960թ. ): 16 տարի անց հայտնվել է «Անհնարին Հալք» #5 (նոյեմբեր, 1976 թ.), որպես «Tales to Astonish» սերայի հրեշներից մեկը։ 21 տարի անց հայտնվել է Փիթեր Փարքերի մղձավանջների մեջ՝ «The Sensational Spider-Man» կոմիքսում (հուլիս, 1997

2006 թվականին նա հայտնվել է «Նիք Ֆյուրիի մարտնչող թիմը» և «Չքացում. Նվաճում», ինչպես նաև «Չքացում. Նվաճում - Սթար Լորդ» վեց թողարկումներից բաղկացած սերիների մեջ։ Ավելի ուշ նա մտնում է «Գալակտիկայի պահապանների» կոմիքսների մեջ։ Նաև հայտնվել է «Թանոսի Հրաման» և Ռեակտիվ Ջրարջի հետ «Կործնողները» կոմիքսերի մեջ։ «Գալակտիկայի պահապանների» անդամների հետ միասին հայտնվել է «Վրիժառուների ժողով» կոմիքսի մեջ, որը ստեղծվել է «Վրիժառուներ» ֆիլմի ֆանատների համար, նաև «Գալակտիկայի պահապաններ. 3-րդ գլուխ», որպես Marvel NOW!-ի կրկնական գործարկումը։

Հորինված կենսագրություն

խմբագրել

Գրութն այլմոլորակային հրեշ է, որը սկզբում ժամանում է Երկիր մոլորակ և ձգտում էր զավթել մարդկանց փորձարկումների համար։ Սակայն ոչնչացվեց տերմիտներից, որոնց օգտագործեց Լեսլի Էվանսը։ Հեմնուն պատրաստեց Գրութի կրկնօրինակը, որպեսզի նա կռվի Հալքի դեմ։ Բայց Հալքը ոչնչացրեց կրկնօրինակը։ Ավելի ուշ՝ անհայտ ձևով, նրան բռնեց ԱՊԼԶԱն (Ամերիկայի պաշտպանությունը լրատեսություններից, զավթախուժումներից, ահաբեկչություններից) և ներգրավեց Նիք Ֆյուրիի մարտչող թիմի մեջ։

Գրութը եղել է «Չքացում»-ի անդամ, և հավանաբար նա եղել է վերջինն իր ռասայից։ Գրութը ինքնազոհաբերեց իրեն հանուն իր խմբի, որպեսզի նրանք կարողանան փախչել առանց պատերազմելու։ Բայց նրա մի ճյուղը փրկվեց և նա ենթարկվեց ռեգեներացիայի և նորից հասավ մինչև իր չափսերի։ Նաև մասնակցել է Բաբելոնյան սայրի հարձակմանը։ Երբ սայրում պայթուցիկի տեղադրման նախնական պլանը չիրականացավ, Գրութը ստիպված էր եղել վերաճել սայրի մեջ, հասնելով հսկայական չափսերի և դրանով լցնել շենքի մեծ մասը։ Աղոթարարը կարողանում է պատրաստել հյութ, որը դարձրել է Գրութին հրավտանգ և նորից նա զոհաբերելով իրեն հանուն խմբի կարողացավ օգնել կործանել Բաբելոնյան սայրը։ Հերթական ճյուղը կարողացավ պահպանել ռեակտիվ ջրարջը և դրանից հետո միացավ «Գալակտիկայի պահապանների» խմբին, տվեց ճյուղը աղոթարարին, որը կարողացավ վերականգնել Գրութին։

Հետագայում Գրութը մասնակցել է «Գալակտիկայի պահապանների» բոլոր առաքելություններում, ընդունելով իր վրա հիմնական սպառնալիքները։ Որոշիչ դեր խաղաց Թագավորների պատերազմի ժամանակ, Շի’ար և Քրիի ռասաների միջև, երբ վերջում Սև որոտը պայթեցրեց ռումբը։ Ռումբի պայթյունից առաջացել է անցք։ Առաջին էակը, որը մտել է այդ անցքի մեջ դա եղել է մի հսկա կաղամար, որը հարձակվել է Ատտիլան քաղաքի վրա։ Գրութը մտածեց մի զենք, որը կարող էր ոչնչացնել էակին։ Մաքսիմումի օգնությամբ՝ օգտագործելով բարձրագույն քվանտյան գիտություն, նա ստեղծեց հետադարձ կապ, որի օգնությամբ կարողացավ սպանել կաղամարին և փակել անցքը։

Պատերազմից հետո Գրութը կռվել է Կախարդի հետ, նա կյանքի և գալակտիկական կառավարության գործակալի մարմնավորումն էր, որի պատճառով կորցրել է ձեռքը։ Բայց ձեռքը շուտով աճեց։ Դրանցի հետո «Գալակտիկայի պահապանների» հետ միասին օգնեց պաշտպանել Լուսնային Վիշապին Ունիվերսալ Ճշմարտության Եկեղեցուց (Ու. Ճ. Ե.): Ինչպես նաև Պահապանների հետ կռվել է Թանոսի հետ։ Մասնակցել է վերջի պատերազմին Կապիտան Մարվելի և Թանոսի միջև։ «Գալակտիկայի պահապանների» անկումից հետո Գրութը ճանապարհորդել է Ռեակտիվ Ջրարջի հետ։ Դիմում է ներակայցրել, որպես Լյուք Քեյջի երեխայի դայակ, բայց նրանք ընտրել են աղջիկ Սկյուռիկին։

Ուժեր և կարողություններ

խմբագրել

Գրութը կարողանում է կլանել փայտը, որպեսզի վերականգնի իր ուժերը և մեծանալ չափսերով։ Նա նաև կարողանում է կառավարել ծառերը, օգտագործել նրանց, ուրիշների վրա հարձակվելու համար, ինչպես նաև նա հրակայուն է։

Մաքսիմումն ասում էր, որ երբ Գրութը արտաբերում է իր միակ արտահայտությունը. «Ես Գրութն եմ», ապա դա կարող է նշանակել ամեն ինչ։ Գրութի ռասայի հասուն ձևը շատ ամուր, կանգուն և ծանր է, այն դրա ակուստիկական օրգաններրը ոչ ճկուն և կոշտ է դարձնում։ Մարդիկ, որոնք շփվում են նրա հետ հիմնականում ուշադրություն չեն դարձնում նրա խոսքի նյուանսներին[1][2][3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kit, Borys (2012 թ․ հուլիսի 14). «'Comic-Con 2012: Marvel Names 'Avengers' Follow-Ups; Robert Downey Jr. Makes Surprise Appearance'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Vin Diesel Confirms Plans to Do Groot's Motion Capture Work». ComingSoon.net. 2013 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  3. «Vin Diesel | Conversations with Maria Menounos | September 4, 2013». Youtube.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  4. «OFFICIAL: Vin Diesel to Voice Groot in Marvel's Guardians of the Galaxy». Marvel.com. 2013 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել