Սպիտակ ագռավ (փոխաբերություն)

Սպիտակ ագռավ, հայերենում իդիոմատիկ ձևով կիրառվող փոխաբերություն՝ նշելու այնպիսի վարք կամ արժեհամակարգ ունեցող անձին, որը տարբերվում է իր շրջապատի այլ անձանցից։ Սպիտակ ագռավները բնության մեջ շատ հազվադեպ են հանդիպում, քանի որ դրանց գույնը պայմանավորված է բավականին հազվագյուտ մուտացիայով՝ ալբինիզմով, և նրանք տեսանելիության պատճառով ավելի խոցելի են գիշատիչների համար։ Սպիտակ ագռավն արտասովորության հակասական խորհրդանիշ է, որը հաճախ կապված է շրջապատի կողմից տառապանքի, չհասկացվածության և օտարացման հետ։

Սպիտակ ագռավ կենդանաբանական այգում

Ծագում խմբագրել

Արտահայտությունը, որպես հազվագյուտ, բացառիկ մարդու բնորոշում, առաջին անգամ հիշատակվել է հռոմեացի բանաստեղծ Յուվենալիսի 7-րդ երգիծանքում (մ. թ. ա. 1-2-րդ դարեր)․

Բախտը ստրուկներին թագավորություն է տալիս, գերիներին՝ հաղթանակ,
Այնուամենայնիվ, բախտավոր մարդն ավելի հազվադեպ սպիտակ ագռավ է լինում[1]։

Սև ոչխար խմբագրել

 
Սև ոչխարը «սովորական», սպիտակ ոչխարների մեջ

Եվրոպական շատ լեզուներում «սև ոչխարը» հայերեն «սպիտակ ագռավ» արտահայտության մասնակի անալոգն է, օրինակ՝ անգլ.՝ black sheep («սև ոչխար», «սև գառնուկ»)։

Արտահայտությունն առկա է նաև ֆրանսերենում, ռուսերենում, սերբերենում, բուլղարերենում, պորտուգալերենում, բոսնիերենում, հունարենում, թուրքերենում, հոլանդերենում, իսպաներենում, չեխերենում, սլովակերենում, ռումիներենում, լեհերենում, ինգուշերենում, ֆիններենում և եբրայերենում։

Արտահայտությունը, որպես կանոն, ավելի ուժեղ բացասական կոննոտացիա ունի, քան հայերեն բնորոշ «սպիտակ ագռավը», որը հաճախ խորհրդանշում է քմահաճույքը[3]։ «Սև ոչխար» արտահայտությունն առաջանում է հակասական (նորմալ) սպիտակ ոչխարների և նրանցից տարբերվող սևերի միջև։ Ոչխարի բրդի սպիտակ գույնը ոչ թե պայմանավորված է ալբինիզմով, այլ դոմինանտ գենով։ Որպեսզի սպիտակ ոչխարները սպիտակ ոչխարներից սև գառ ծնեն, անհրաժեշտ է, որ երկու ծնողն էլ «սևություն» ռեցեսիվ գենի համար լինեն հետերոզիգոտ։ Բայց այս դեպքում սև գառի ծնվելու հավանականությունը կազմում է ընդամենը 25 %։ Սև ոչխարներ պահելն առևտրային առումով ձեռնտու չէ, քանի որ դրանց բուրդը ցածր է գնահատվում, այն ցանկալի գույնով անհնար է ներկել[3]։ Հետևաբար սև ոչխարներին մորթում են՝ թույլ չտալով նրանց բուծումը, և նախիրում հայտնված բոլոր սև գառները ծնվում են սպիտակ ծնողներից։ Բացի այդ, այս երևույթի պատճառները չհասկանալու արդյունքում Անգլիայում 18-19-րդ դարերում սև գառը համարվել է «պիտակավորված դև»[4]։

Շորորավարգ ձին
Ես ցատկում եմ, բայց ցատկում եմ այլ կերպ,
Դաշտերով, ջրափոսերով, ցողով...
Իմ վազքը կոչվում է շորորավազք, նշանակում է՝
Այլ կերպ, այսինքն՝ ոչ բոլորի նման։

Այսպիսով, նախիրի մեջ սև ոչխարների հայտնվելը դարձել է հազվադեպ, անսպասելի և անցանկալի իրադարձություն, որը դրսևորվել է «սև ոչխարներ» արտահայտության մեջ։ Ժամանակի ընթացքում արտահայտության կտրուկ բացասական իմաստը փոքր-ինչ մեղմացել է, բայց նույնիսկ այժմ «սև ոչխար» արտահայտությունը կրում է կրկնակի իմաստ` հասարակությունում անդամի բացառիկությունը և համայնքում նրա գտնվելու անցանկալի լինելը[5]։

Արտահայտության գործածություն խմբագրել

  • Սոցիալական հոգեբանության մեջ «սպիտակ ագռավի» («սև ոչխարների») ազդեցությունն այն է, որ խմբի անդամները խմբում ընկալվում են ավելի բևեռացված, քան մնացած անդամները։ Սա արտահայտվում է, օրինակ, այն բանում, որ ներքին խմբի` նորմեր կատարող անդամն ավելի դրական է ընկալվում, քան արտաքին խմնի` նույն նորմերն իրականացնող անդամը, իսկ ներքին խմբի` նորմեր չկատարող անդամն ավելի բացասական է ընկալվում, քան արտաքին խմբի` նորմեր չկատարող անդամը։

Անգամ կենդանական աշխարհում կենդանիները փորձում են զգուշանալ սպիտակ ագռավից, նմանատիպ իրավիճակ է նաև մարդկային հասարակությունում։ Գրեթե յուրաքանչյուր կոլեկտիվում կգտնվի նման մարդ, որը կտրուկ կտարբերվի մյուսներից։ «Սպիտակ ագռավի» ընդհանուր հատկանիշները բացարձակ անսովորության նշան են, այսինքն՝ մարդն ունի տարօրինակություններ, աքսորյալ է (համայնքից վտարված)[6]։

Հոգեբանության մեջ նման երևույթը նշվում է մոբբինգ հատուկ եզրույթով։

Սոցիալական հոգեբանները նշում են, որ կյանքի առաջին օրերից ցանկացած հանրություն (կոլեկտիվ) ձգտում է շերտավորվել սոցիալ-հոգեբանական նախատիպերին համապատասխան։ Խումբն անգիտակցաբար բաշխում և ընտրում է առավել հարմար թեկնածություններ այս կամ այն սոցիալական դերի համար[6]։ Կողմնակի դիտողի դերը հասնում է որոշակի առանձնահատկություններով մարդկանց («սպիտակ ագռավներ»), որոնք խմբի մյուս անդամներից աջակցություն և քաջալերություն չեն ակնկալում։ Առաջին սխալներից և անհաջողություններից մարդու վրա դրվում է անջնջելի նշան, որի հետ նա դատապարտված է ապրել հետագա տարիները` հանդես գալով ծաղրի և բացահայտ հալածանքի առարկա[6]։

Մշակույթում խմբագրել

Սև ոչխարների մեջ կա սպիտակ ոչխար,
Մոխրագույն ագռավների մեջ կա սպիտակ ճայակ։
Նա մյուսներից լավը չէ, նա պարզապես տալիս է
Գաղափար այն մասին, որ մեզ սպասում են անկյունում։

Իլյա Կորմիլցև

  • «Советский спорт» օրաթերթում 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին եղել է «Սպիտակ ագռավների ակումբ» խորագիրը կրող հատված, որտեղ գրատպվել են վազքի և առողջ ապրելակերպի սիրահարների համար նյութեր։
  • 1990 թվականին Սանկտ Պետերբուրգում հայտնվել է նոր թատերական խումբ, որը հետագայում ստացել է «Անձրևների թատրոն» անվանումը։ Թատրոնի խորհրդանիշ համարվել է «սպիտակ ագռավը»։ Թատերախումբը իրեն և ամբողջ հանդիսատեսին ներկայանում է սպիտակ ագռավներով, որոնք տարբերվում են մյուսներից և չեն տեսնում իրենց գլխավոր արժանապատվությունը։ Թատրոնի հիմնական այցելուները բժիշկներն են, ուսուցիչները, ինժեներները, ինչպես նաև ժամանակակից երիտասարդությունը` ուսանողները և ավագ դպրոցականները։ Մեր ժամանակի չարացածությունից, անզգայությունից, անըմբռնողությունից և դաժանությունից հոգնած մարդիկ տարիներ շարունակ այս թատրոն են գալիս։ Թատրոնը գործում է առ այսօր[8]։
  • Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարում (և «Գահերի խաղը» հեռուստասերիալում) կա Թալիի տնից «Սև Ձուկ» մականվամբ սըր Բրինդենի կերպարը։ Մականունն իրեն տրվել է ավագ եղբայր Հոսթերի հետ խոսելուց հետո, որում վերջինս եղբորն անվանել է «Թալիի հոտի սև ոչխար»։ Բրինդենը ծիծաղել է և նկատել, որ քանի որ իրենց տան զինանշանը ցատկող իշխան է, ապա նա ավելի շատ «սև ձուկ» է, քան «սև ոչխար», և այդ օրվանից իր անձնական զինանշանը դարձրել է սև իշխանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ювенал. Сатиры (в переводе Д. Недовича, Ф. Петровского) // Римская сатира. — М.: Государственное издательство художественной литературы, 1957. — С. 224. — 25 000 экз.
  2. Ivnii Ivvenalis, et A. Persii satyrae, Adnotatiunculis, quæ breuis commentarij vice esse possint, illustratæ. — Lvgdvni: Apud Ioannem Frellonium, 1564. — P. 56.
  3. 3,0 3,1 Ammer, Christine American Heritage Dictionary of Idioms. — Houghton Mifflin Harcourt, 1997. — ISBN 9780395727744
  4. Sykes, Christopher Simon Black Sheep. — New York: Viking Press, 1983. — С. 11. — ISBN 0670172766
  5. The American Heritage Dictionary of Idioms. — Houghton Mifflin Harcourt, 1992.
  6. 6,0 6,1 6,2 Одинцова М.А Многоликость «жертвы», или Немного о великой манипуляции (система работы, диагностика, тренинги) [Электронный ресурс] : учебное пособие. — М . – ФЛИНТА, 2016. — С. 86 — 87. — 253 с. — ISBN 978 – 5 – 9765 – 0855 - 2
  7. «Red Sheep: How Jessica Mitford found her voice» by Thomas Mallon 16 Oct 2007 New Yorker
  8. ««Театр Дождей»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Одинцова М.А Многоликость «жертвы», или Немного о великой манипуляции (система работы, диагностика, тренинги) [Электронный ресурс] : учебное пособие. — М . – ФЛИНТА, 2016. — 253 с. — ISBN 978 – 5 – 9765 – 0855 - 2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ագռավ (փոխաբերություն)» հոդվածին։