Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին

գրող

Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին (անգլ.՝ George Raymond Richard Martin, սեպտեմբերի 20, 1948(1948-09-20)[16][17][18][…], Բեյոնն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ։ 1970-1980-ականներին ճանաչված է դարձել գիշերային ֆանտաստիկայի ժանրով գրված պատմվածքների և երկերի շնորհիվ։ Ամենաշատ հանրաճանաչությունը նրան բերել է 1996 թվականին լույս տեսած «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքը՝ ֆանտազիայի ժանրում։ Այն էկրանավորվել է HBO կինոընկերության կողմից հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Այս գրքերի շնորհիվ Մարտինը քննադատների կողմից անվանվեց «ամերիկյան Տոլկին»[19]։ 2011 թվականին Time ամսագիրը Ջորջ Մարտինին ներառեց աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցով կազմված իր ցուցակում[20]։

Ջորջ Մարտին
George R. R. Martin
Մարտինը 2014 թվականի հուլիսին՝ San Diego Comic-Con International,
Ծննդյան անունՋորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
Ծնվել է1948 թվականի սեպտեմբերի 20
ԾննդավայրԲեյոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, խմբագիր, կինոպրոդյուսեր
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան[1], Լրագրության Մեդիլ դպրոց[2] և Marist High School?[1]
Ժանրերֆանտազիա, գիշերային ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներ«Հերոսը» («The Hero», 1971)
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱշխատավայրClarke University?[1]
Պարգևներ

Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար

[3]

Հյուգո մրցանակ՝ լավագույն նովելի համար

[3]

«Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար

[3]

«Հյուգո» մրցանակ լավագույն պատմվածքի համար

Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար

Seiun Award for Best Translated Short Story?

[4]

«Լոկուս» մրցանակ լավագույն ժողովածուի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ժողովածուի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

Լոկուս մրցանակ՝ լավագույն նովելի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն պատմվածքի համար

Լոկուս մրցանակ՝ լավագույն նովելի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

«Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար

Գիգամեշ մրցանակ

Գեֆֆենի մրցանակ

Իգնոտուս մրցանակ

[5]

Իգնոտուս մրցանակ

[6]

Իգնոտուս մրցանակ

[7]

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[8]

Կարլ Սանդբուրգի գրական մրցանակ

[9]
և

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

Համատեղ ապրողLisa Tuttle?[10]
Կայքlib.ru/INOFANT/MARTIN_D/
 George R. R. Martin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Մարտինը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 20-ին Բեյոնում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) Ռեյմոնդ Քոլինզ Մարտինի և Մարգարետ Բրեդի Մարտինի ընտանիքում։ Մարտինը ունի երկու քույր՝ Դարլին Մարտին-Լապինսկին և Ջանեթ Մարտին-Պաթեն։

Տարրական կրթությունը ստացել է Մերի Ջեյն Դոխանյուի դպրոցում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Մերիստ-Խայ-Սկուլ դպրոցում՝ Բեյոնում։ Մանուկ հասակում զբաղվում էր ընթերցանությամբ և վաճառում էր սարսափային պատմություններ հարևան երեխաներին։ Ավագ դպրոցում դարձավ կոմիքսների երկրպագու և կալեկցիոներ։

Էվանստոնում (Իլինոյս)՝ հարավարևմտյան համալսարանում, ստացել է բակալավրի (1970) և մագիստրոսի (1971) աստիճան՝ որպես լրագրող։ Այդ ժամանակ գրում և հրապարակում է իր առաջին՝ «Հերոսը» («The Hero») պատմվածքը՝ «Galaxy Science Fiction» ամսագրում։

1972-1974 թվականներին քաղաքացիական ծառայության անցավ AmeriCorps VISTA ծրագրի շրջանակներում Կուկ շրջանի իրավաբանական օգնության ֆոնդի շնորհիվ։ 1973-1976 թվականներին զբաղվել է Մայրացամաքային շախմատային ասոցիացիայի շախմատի տուրնիրների կազմակերպմամբ։ 1976-1978 թվականներին Կլարկ քոլեջում լրագրողության դասեր է տվել՝ Դյուբուկ քաղաքում (Այովա նահանգ)։

Ութսունականներին նա տեղափոխվում է Հոլիվուդ, որտեղ երկար ժամանակ աշխատում է սցենարիստ, խմբագիր և պրոդյուսեր։

Մարտինը երկար ժամանակ կարդում էր ֆանտազիաներ և դրական էր արձագանքում Ջոն Տոլկինի «Օղակների տիրակալին»։ Նրա նախապաշարմունքը քանդվել է երկու գրողների՝ Թեդ Ուիլյամսի և Ջեկ Վենսի գրքերի շնորհիվ[21]։ Դրանից հետո Ջորջը որոշեց նոր ժանրով գրել և հասավ մեծ հաջողությունների։ «Սառույցի և կրակի երգ» շարքը նրան բերեց համաշխարհային հանբավի։

Ապրում է Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո

Ընտանիք խմբագրել

  • Հայր - Ռեյմոնդ Քոլինզ Մարտին, ինքնասպան է եղել
  • Մայր - Մարգարետ Բրեդի Մարտին
  • Քույրեր - Դարլին Մարտին-Լապինսկի և Ջանեթ Մարտին-Պաթե

Մատենագիտություն խմբագրել

  • A Song for Lya, 1976 (պատմվածքների հավաքածու)
  • Songs of Stars and Shadows, 1977 (պատմվածքների հավաքածու)
  • Dying of the Light / «Մահացող լույս», 1977
  • The Way of Cross and Dragon / «Վիշապի և խաչի ճանապարհ», 1979
  • Sandkings / «Ավազե թագավորներ», 1981 (պատմվածքների հավաքածու)
  • Windhaven / «Քամիների գավան», 1981 (Լիզա Թատլի հետ միասին)
  • Fevre Dream / «Ֆեվրի երազանք», 1982
  • The Armageddon Rag, 1983
  • Songs the Dead Men Sing, 1983 (պատմվածքների հավաքածու)
  • Nightflyers / «Գիշերային թռչողներ», 1985 (պատմվածքների հավաքածու)
  • Tuf Voyaging / «Տաֆի ճանապարհորդություն», 1986 (պատմվածքների հավաքածու)
  • Portraits of His Children, 1987 (պատմվածքների հավաքածու)
  • Dead Man’s Hand, 1990 (Ջոն Միլլերի հետ միասին)
  • The Pear-Shaped Man, 1991
  • The Plaque star / "Ժանտախտային աստղ", 1993 (վեպեր և պատմվածքներ)
  • «A Song of Ice and Fire» շարք / «Սառույցի և կրակի երգ».
  • «Սառույցի և կրակի երգ» շարքի առանձին թողարկված գրքեր.
    • Պատմվածք «Blood of the Dragon» / «Վիշապի արյուն» [«Գահերի խաղ» վեպի ֆրագմենտ], 1996
    • Պատմվածք «Path of the Dragon» / «Վիշապի ճանապարհ» [«Թրերի մրրիկ» վեպի ֆրագմենտ], 2000
    • Պատմվածք «The Arms of the Kraken» / «Կրակենի զենք» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2003
    • Վեպի գլուխ «The Captain of Guards» / «Գվարդիայի կապիտան» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2005
    • Վեպի գլուխ «Daenerys» / «Դեյեներիս» [«Անգղների խրախճանք» վեպի ֆրագմենտ], 2005
    • Վեպի մաս «Reek» / «Սկունքս» [«Պար վիշապներ հետ» վեպի ֆրագմենտ], 2008
    • Հատված «Theon» / «Տեոն» [«Ձմռան քամիներ» վեպի ֆրագմենտ], 2011
    • Հատված «Arianne» / «Արիաննա» [«Ձմռան քամիներ» վեպի ֆրագմենտ], 2013
  • «Սառույցի և կրակի երգ» շարքի պրիկվել.
    • «Tales of Dunk and Egg» շարք / «Պատմվածքներ Դունկի և Էքի մասին»։
      • Պատմվածք «The Hedge Knight» / «Սահմանագծի ասպետ», Legends հավաքածու / «Լեգենդներ», 1998
      • Պատմվածք «The Sworn Sword» / «Երդվյալ ասպետ», Legends 2 հավաքածու / «Լեգենդներ 2», 2003
      • Պատմվածք «The Mystery Knight» / «Գաղտնի ասպետ», «Մարտիկներ» հավաքածու, 2010
  • Quartet, 2001 (պատմվածքների հավաքածու)
  • «GRRM: A RRetrospective» Արխիվացված 2012-06-30 Wayback Machine / «Մոխրից աշտարակ» և «Ապակե ծաղիկ», 2003
    • «Dreamsongs» / «Մոխրից աշտարակ» և «Ապակե ծաղիկ», 2006

Խմբագիր խմբագրել

Телепостановки (նկարահանված) խմբագրել

  • «Աղջամղջի տիրույթ» (Twilight Zone)-ի դրվագներ
    • «Քամելոտի վերջին պաշտպանը» («The Last Defender of Camelot»), 1986 (Ժոջեր Ժելյազնի պատմվածքով)
    • «Անցյալի և ապագայի թագավոր» («The Once and Future King»), 1986 (Բրայս Մարիտանոյի պատմվածքով)
    • «Կորածներն ու գտնվածները» («Lost and Found»), 1986 (Ֆիլիս Էյզենշտեյնի պատմվածքով)
    • «Կալիբանի խաղալիքները» («The Toys of Caliban»), 1986 (Թերի Մացի պատմվածքով)
    • «Ճանապարհ, որով ոչ մեկ չի ճանապարհորդում» («The Road Less Travelled»), 1986 (բնօրինակ սցենար)
  • «Գեղեցկուհու և հրեշի» դրվագներ (Beauty and the Beast)
    • «Terrible Savior» (1987)
    • «Masques» (1987)
    • «Shades of Grey» (1988) with David Peckinpah.
    • «Promises of Someday» (1988)
    • «Ozymandias» (1988)
    • «Dead of Winter» (1988)
    • «Brothers» (1989)
    • «When the Blue Bird Sings» (1989) with Robert John Guttke
    • «A Kingdom by the Sea» (1989)
    • «Ceremony of Innocence» (1989)
    • «Snow» (1989)
    • «Beggar’s Comet» (1990)
    • «Invictus» (1990)
  • Պիլոտային թողարկվածներ
    • «Պորտալներ» («Doorways»)

Телепостановки (Չնկարահանված) խմբագրել

  • «Xmas» — բնօրինակ հեռուստասպեկտակլ, Մաքա Հեդրում, 1987։ Պատրաստվել էր նկարահանմանը, երբ սերիալը մերժված էր
  • «Black Cluster» — American Broadcasting Company հեռուստասերիալի պիլոտային թողարկումը, Columbia Pictures, 1990: Չի կայացել
  • «The Survivors» — CBS-ի համար երկժամյա պիլոտային թողարկում, Trilogy Entertainment, 1992: Չի նկարահանվել
  • «Deep in the Heart» — «Doorways»-ի համար պահեստային սցենար, 1992
  • «Starport» — Fox-ի համար երկժամյա պիլոտ, Columbia Pictures Television, 1994: Չի նկարահանվել

Սցենարներ (Չնկարահանված) խմբագրել

  • Fadeout — լիամետրաժ սցենար, Wildstreet Pictures, 1990.
  • Wild Cards — լիամետրաժ սցենար՝ գրված Մելինդա Սնոդգրասի հետ միասին, հիմնված է «Վայրի խաղաքարտեր» պատմվածքի վրա, Hollywood Pictures/ Disney Studio, 1993—1995.
  • A Princess of Mars — լիամետրաժ սցենար՝ գրված Մելինդա Սնոդգրասի հետ միասին, հիմնված է Թդգար Ռայսի պատմվածքի վրա, Hollywood Pictures/ Disney Studio, 1993-94.

Պատմվածքներ, որ ադապտացվել են ֆիլմերի և հեռուստատեսության համար խմբագրել

  • «Հիշելով երաժշտություններ» (անգլ.՝ Remembering Melody) — դրվագ «The Hitchhiker»-ից, Home Box Office, նոյեմբեր 1984
  • «Գիշերային թռիչք» — նկարչական ֆիլմ, Vista Films 1987, Ռոբերտ Յաֆեի սցենարով, ռեժիսոր՝ Ռոբերտ Կոլեքտոր

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1975, «Հյուգո» — վեպ (Novella) — «Լյայի մասին երգ» («A Song for Lya»), 1974
  • 1976, «Լոկուս» — վեպ— «Փոթորիկ քամիների գավանում» («The Storms of Windhaven»), 1975
  • 1977, «Լոկուս» — հեղինակային հավաքածու (Author collection) — «Լյայի մասին երգ» («A Song for Lya and Other Stories»), 1976
  • 1979, «Նեբյուլա» — կարճ պատմվածք (Novellette) — «Ավազե թագավորներ» («Sandkings»), 1979
  • 1980, «Հյուգո» — կարճ պատմվածք — «Ավազե թագավորներ»
  • 1980, «Հյուգո» — պատմվածք (Short Story) — «Վիշապի և խաչի ճանապարհ» («The Way of Cross & Dragon»), 1979
  • 1980, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Ավազե թագավորներ»
  • 1980, «Լոկուս» — պատմվածք — «Վիշապի և խաչի ճանապարհ»
  • 1981, «Լոկուս» — վեպ — «Գիշերային թռչողները» («Nightflyers»), 1980
  • 1982, Daikon («Հյուգո»-ի ճապոնական տեսակ) — Լավագույն թարգմանված վեպ— «Գիշերային թռչողները»
  • 1982, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Պահապանները» («Guardians»), 1981
  • 1982, «Լոկուս» — հեղինակային հավաքածու — «Ավազե թագավորներ»
  • 1984, «Բարլոգ» — վեպ — «Արմագեդոնի աղմուկ» («The Armageddon Rag»), 1982
  • 1984, Gigamesh (Իսպանիա) — Լավագույն վեպ — «Ֆեվրի երազանքը» («Fevre Dream»), 1982
  • 1984, «Լոկուս» — կարճ պատմվածք — «Կապիկներով բուժում» («The Monkey Treatment»), 1983
  • 1985, «Նեբյուլա» — կարճ պատմվածք — «Նրա երեխաների դիմանկարները» («Portraits of His Children»), 1985
  • 1987, Gigamesh (Իսպանիա) — հավաքածու — «Երգեր, որ երգում են մահացածները» («Songs the Dead Men Sing»)
  • 1987, «Daedelus» — «Վայրի խաղաքարտեր» («Wild Cards») (որպես խմբագիր)
  • 1987, Բրեմ Ստոկերի մրցանակ — կարճ պատմվածք (Long Fiction Novella/Novelette) — «Տանձի ձևով մարդը» («The Pear-Shaped Man»), 1987
  • 1989, «Համաշխարհային ֆենտեզի մրցանակ» — վեպ — «Վեց արծաթե փամփուշտներ» («The Skin Trade»), 1988
  • 1989, Gigamesh (Իսպանիա) — Best Novel — «Տաֆի ճանապարհորդությունը» («Tuf Voyaging»), 1986
  • 1997, «Հյուգո» — պատմվածք — «Վիշապի արյուն» («Blood of the Dragon»), 1996
  • 1997, «Լոկուս» — ֆենտեզի վեպ (Fantasy Novel) — «Գահերի խաղ» («A Game of Thrones»), 1996
  • 1999, «Լոկուս» — ֆենտեզի վեպ — «Արքաների պատերազմը» («A Clash of Kings»), 1998
  • 2001, «Լոկուս» — ֆենտեզի վեպ — «Թրերի մրրիկ» («A Storm of Swords»), 2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biography.com/writer/george-rr-martin
  2. https://www.medill.northwestern.edu/news/2021/medill-welcomes-author-and-journalists-as-convocation-speakers.html
  3. 3,0 3,1 3,2 https://georgerrmartin.com/about-george/awards-honors/
  4. http://www.sf-fan.gr.jp/awards/list.html
  5. http://www.aefcft.com/premios-ignotus-2003
  6. http://www.aefcft.com/premios-ignotus-2004
  7. http://www.aefcft.com/premios-ignotus-2006
  8. https://www.comic-con.org/awards/inkpot
  9. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  10. http://georgerrmartin.com/life/chicago.html
  11. 11,0 11,1 https://www.theguardian.com/books/2018/nov/10/books-interview-george-rr-martin
  12. 12,0 12,1 https://ew.com/article/2011/07/12/george-martin-talks-a-dance-with-dragons/
  13. 13,0 13,1 13,2 13,3 https://www.bbc.com/culture/article/20140826-who-inspired-george-rr-martin
  14. 14,0 14,1 https://www.westeros.org/Citadel/SSM/Entry/Tad_Williams
  15. 15,0 15,1 https://he.wikipedia.org/wiki/%D7%94.%D7%A4._%D7%9C%D7%90%D7%91%D7%A7%D7%A8%D7%A4%D7%98
  16. Internet Movie Database — 1990.
  17. Pallardy R. Encyclopædia Britannica
  18. Internet Speculative Fiction Database — 1995.
  19. Grossman, Lev (2005 թ․ նոյեմբերի 13). «The American Tolkien» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  20. Hodgman, John (2011 թ․ ապրիլի 21). «The 2011 TIME 100: George R.R. Martin» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  21. A Conversation With George R.R. Martin: An interview with Wayne MacLaurin. November 2000
  22. http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
  23. (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
  24. Season 6 Is Coming
  25. Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
  26. Запись в блоге Джорджа Мартина
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին» հոդվածին։