Առողջ ապրելակերպ, մարդու կենսակերպ, որն ուղղված է առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմի ամրապնդմանը։

Մարդու առողջության 60 %-ը և ավելի կախված է նրա կենսակերպից (սնունդ, սնման ռեժիմ, ֆիզիկական ակտիվություն, սթրեսի մակարդակ, վնասակար սովորություններ և կործանարար վարք)։

Առողջ կենսակերպը ենթադրում է մտավոր առողջություն, հրաժարում ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից, սնման առողջ մոդելներ, ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական վարժություններ, սպորտ և այլն։ Վարքի՝ փոփոխության ենթարկվող ձևերը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և ալկոհոլի օգտագործումը, մեծացնում են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Առողջ ապրելակերպի հիմնական ասպեկտները խմբագրել

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ առողջ կենսակերպն ուղղված է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանն ու վաղաժամ մահվան կանխմանը։ Առողջ ապրելակերպի համար առավել կարևոր են չորս ոլորտներ՝ ծխախոտից հրաժարվելը, ալկոհոլից հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ սնունդը։

  • Հրաժարում ծխախոտից և այլ թմրամիջոցներից,
  • Հրաժարում ալկոհոլից,
  • Առողջ սնունդ (չափավոր սննդի օգտագործում, որոնց սպառումն ասոցացվում է առողջության պոտենցիալի բարձրացմանը, հրաժարում այնպիսի սննդամթերքներից, որոնց սպառումն ասոցացվում է քրոնիկ հիվանդությունների ու բոլոր պատճառներով մահացության ռիսկերի մեծացման հետ,
  • Շարժում (ֆիզիկական ակտիվություն (օրինակ՝ ֆիտնես)՝ հաշվի առնելով տարիքային ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ակտիվ տեղաշարժումը (քայլել, հեծանիվ, սկուտեր և այլն), հրաժարում նստակյաց կենսակերպից)։

Կենսակերպ և կյանքի տևողություն խմբագրել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ կենսակերպը կարող է հանգեցնել կյանքի տևողության էական ավելացման։ Գերմանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը ասոցացվում է 40 տարեկանից հետո կյանք սպասվող տևողությունը 13-17 տարով ավելի լինելու հետ[1]։ Միացյալ Նահանգներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից հետո կյանքի սպասվող տևողությունն ավելի է 12-14 տարով[2]։

Կենսակերպ և վերարտադրողական առողջություն խմբագրել

Ճարպակալումը, ծխախոտի ու ալկոհոլի, կոֆեինով գազավորված ըմպելիքների (բայց ոչ թեյ, սուրճ կամ կակաո)[3] օգտագործումը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա[4]։ Հղիության ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը մեծացնում են հղիության ընթացքում առաջացող բարդությունների հավանականությունը[5], ինչպես նաև առաջացնում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի ԴՆԹ-ի վնասում[6]։

Հրաժարում ծխախոտից խմբագրել

Ծխելու հետևանքով կյանքի տևողությունը կրճատվում է միջինը 10 տարով[1][7][8][9]։ Ծխախոտի օգտագործումն ասոցացվում է մահվան ռիսկի ավելացման հետ Ռուսաստանի տղամարդկանց մոտ 1,6 անգամ ավելի շատ, քան չծխողների մոտ, ընդ որում՝ ծխելու հետ է կապված տղամարդկանց շրջանում մահացության դեպքերի 23 %-ը[10]։

Ծխախոտի օգտագործման հետևանքով տեղի ունեցած մահերի 48 %-ը բաժին է ընկնում սիրտանոթային և մետաբոլիկ հիվանդություններին, 33 %-ը՝ ուռուցքաբանական հիվանդություններին, իսկ 1 %-ը՝ մահվան այլ պատճառներին[11]։

Ծխելը մեծացնում է մահացության ռիսկը.

Ծխախոտից հրաժարվելը հանգեցնում է առողջության զգալի լավացման, այդ թվում՝

  • 0,5-3 ամիս անց լավանում է արյան շրջանառությունը և մեծանում են շնչառական համակարգի ֆունկցիոնալ ցուցանիշները,
  • 1-9 ամիս անց նվազում է հազը և շնչառության խանգարումները, վերականգնվում է թարթչավոր էպիթելի ֆունկցիան և նվազում է խոցելիությունը բրոնխաթոքային վարակների նկատմամբ,
  • Ծխելուց հրաժարվելուց մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը կրճատվում է երկու անգամ,
  • Արդեն երկու տարի անց կաթվածի հավանականությունը կարող է նվազել մինչև սովորական մակարդակի (ինչպես երբեք չծխած մարդկանց մոտ),
  • Հինգ տարի անց երկու անգամ նվազում է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի և միզապարկի քաղցկեղի հավանականությունը։ Ծխելը թողած կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը նվազում է մինչև երբեք չծխած կանանց մակարդակի։
  • Տասը տարի անց երկու անգամ (ծխելը շարունակողների համեմատությամբ) նվազում է թոքերի քաղցկեղից մահանալու հավանականությունը, ինչպես նաև նվազում է կոկորդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը,
  • Տսնհինգ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը հասնում է այն մակարդակին, որն առկա է երբեք չծխած մարդկանց մոտ[13]։

Դրանից բացի, նկատվում է դիաբետի ռիսկի նվազում, ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության բարձրացում, ինքնազգացողության լավացում, պոտենցիայի բարձրացում տղամարդկանց մոտ, վերարտադրողական ֆունկցիայի լավացում կանանց մոտ։ Երիտասարդ տարիքում ծխելուց հրաժարվելու առողջարարական էֆեկտն ավելի բարձր է, բայց ցանկացած տարիքում ծխելուց հրաժարվելը նպաստում է կյանքի այն տարիների պահպանմանը, որոնք մարդը կարող էր կորցնել ծխելու հետևանքով։

Ծխելը թողնողների մեծ մասը դա անում են ինքնուրույն, առանց բժշկական միջամտության կամ դեղամիջոցների օգտագործման[14]։ Ծխելը թողնելու յուրաքանյուր առանձին դեպքի հաջողության հասնելու հավանականությւոնը միջինը շուրջ 7,3 % է[15]։

Նիկոտինային կախվածության բուժումը, այդ թվում նաև դեղային թերապիան և հոգեբանական ու սոցիալական աջակցության տարբեր ձևերը, մեծացնում են ծխելուց հրաժարվելու հավանականությունը։

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը չի կարելի համարել առողջ ապրելակերպ, որովհետև այն մեծացնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը[16]։

Հրաժարում ալկոհոլից խմբագրել

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ալկոհոլի վնասակար ազդեցությունը պատճառ է դառնում առողջության ավելի քան 200 խանգարումների, որոնք կապված են հիվանդությունների ու վնասվածքների հետ[17]։ Ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է ոչ միայն մահացության, այլ հիվանդացության[17], հանցագործությունների, տրավմատիզմի, ճանապարհատրանսպորտային պատահարների, տնային ու կենցաղային բռնության բարձր մակարդակի։

Ներկայում շարունակվում են բանավեճերն այն առիթով, թե արդյոք փոքր քանակով ալկոհոլն ունի կարդիոպրոտեկտիվ ազդեցություն[18]։ Ալկոհոլի օգտագործումը կարող է առաջացնել կոկորդի, բերանի, մարսողական համակարգի, կրծքի, հաստ աղու, լյարդի քաղցկեղ[19], ինչպես նաև տրավմատիզմ, լյարդի ցիռոզ[20], ենթաստամոքսային գեղձի բորբոքում և ալկոհոլային կախվածություն։

Մի շարք բժշկական կազմակերպություններ ալկոհոլ չօգտագործողներին երաշխավորում է չսկսել դրա օգտագործումը և զերծ է մնում ալկոհոլ քիչ օգտագործողների շրջանում մահացուցյան ցածր մակարդակի մասին նշելուց[21][22]։

Օրական ավելի քան 30 մլ ալկոհոլի օգտագործումը զգալիորեն մեծացնում է մահվան ռիսկն առաջին հերթին արտաքին պատճառներից և սիրտանոթային հիվանդություններից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ալկոհոլի չարաշահումը սահմանում է որպես մեկ միջոցառման ընթացքում ավելի քան 60 մլ մաքուր էթանոլի (էթիլ սպիրտ) օգտագործում տղամարդկանց համար և 50 մլ-ից ավելի՝ կանանց համար առնվազն ամիսը մեկ անգամ[23]։ 50-60 մլ էթանոլը համապատասխանում է 125-150 մլ օղուն, 417-500 մլ գինուն, 1,1-1,3 լ գարեջրին։

Ալկոհոլի մահացու չափաբաժինը կազմում է 200-400 մլ էթանոլ՝ մեկ անգամից խմելու դեպքում (կախված մարդու անհատական հատկանիշներից, ինչպիսիք են սեռը, տարիքը և այլն)։

Հատկապե վնասակար է ալկոհոլի օգտագործումը դրա գերխիտ սուրոգատների տեսքով, ինչպիսիք են օդեկոլոնները, մաքրող միջոցները, կեղծ դեղամիջոցները[24]

Արևելյան Եվրոպայի երկրներին հատուկ է ալկոհոլի օգտագործման առավել վտանգավոր տիպը, որի դեպքում այն հիմնականում օգտագործվում է թունդ ալկոհոլի տեսքով, ինչը հանգեցնում է մահացության բարձր մակարդակի[25][26][27]։

Առողջ սնունդ խմբագրել

 
 
 

Առողջ սնունդը մի շարք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը կանխող գլխավոր միջոցն է և նպաստում է առողջ կյանքի երկարատևությանը[1][28]։

Ճարպակալումը ռիսկի գործոն է այնպիսի հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են շաքարախտը, սիրտանոթային, լեղապարկի, լեղածորանի հիվանդությունները[29], մարսողությանը հորմոնալ խանգարումները, ներառյալ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը և հիպոգոնադիզմը[30], հենաշարժողական համակարգի խանգարումները, այդ թվում նաև օստեոարթրոզը, ինչպես նաև որոշ ուռուցքային հիվանդություններ (ինչպիսիք են էնդոմետրիայի, կաթնագեղձերի, ձվարանների, շագանակագեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների, հաստ աղու քաղցկեղը և այլն)[31]։

Երիտասարդ և հասուն տարիքներում ավելորդ քաշը և ճարպակալումը կապված են բոլոր պատճառներով մահացության հավանականության մեծացման հետ[32]։ Ավելի մեծ տարիքում (70 տարեկան և ավելի) մահացության հավանականության բարձրանալը կապված է քաշի պակասի և 2-րդ աստիճանի ճարպակալման հետ, մինչդեռ նորմալ քաշը և 1-ին աստիճանի ճարպակալումն ապահովում են առողջության առավել օպտիմալ մակարդակ («ճարպակալման պարադոքս»)[29]։

Առողջ սնման դիետաները կապված են մահացության (բոլոր պատճառներից) (22 %-ով), սրտանոթային հիվանդությունների (22 %), քաղցկեղի (15 %), և 2-րդ սիպի շաքարախտի (22 %) ռիսկերի էական նվազման հետ[33]։

Առողջարար սննդամթերքներ խմբագրել

Առողջ սննդի հիմքը բազմազան բուսական սննդի օգտագործումն է։ Բուսական սննդում պարունակվող շատ սննդանյութեր ունեն հակաօքսիդիչ և հակաբորբոքային հատկություններ, խոչնդոտում են թրոմբների առաջացմանը, կարգավորում զարկերակային ճնշումը, ֆերմենտների ակտիվությունը, գլյուկոզի մակարդակը արյան մեջ, ճարպային փոխանակությունը, ազդում են գեների էքսպրեսիայի և ազդանշանային ուղիների վրա, կարգավորում են սրտամկանի վիճակը, ինչպես նաև ազդում են որոշ կենսամարկերների վրա, որոնք կապված են սիրտանոթային հիվանդությունների հետ[34]։

Համախմբային ուսումնասիրությունների վերլուծությունները ցույց են տվել, որ սննդամթերքների առանձին խմբերի օգտագործումն ասոցացվում է բոլոր պատճառներով մահացության ռիսկերի նվազման հետ, ներառյալ սննդի մանրաթելերի բարձր պարունակությամբ մթերքները (մանրաթել)[35][36], այդ թվում՝ բանջարեղենը, մրգերը[37] (առաջին հերթին թարմ (ոչ պահածոյացված), ընկույզը[38], լոբազգիները, հացահատիկային մթերքները[39][40], ինչպես նաև ձուկը[41], ձիթապտղի յուղը[42], կաթնամթերքի չափավոր օգտագործումը[43]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի սպառումը (այդ թվում կոֆեինազերծված) ասոցացվում է մահացության նվազման հետ[44][45]։

Սննդամթերքներ, որոնք օգտակար են չափավոր օգտագործման դեպքում խմբագրել

Կլինիկական և համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաոյով հարուստ մթերքները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը, քանի որ կակաոն ունի պոլիֆենոլների, հատկապես ֆլավոնոիդների բարձր պարունակություն[46][47][48]։ Մուգ շոկոլադի օտագործումը կարող է նպաստել հագեցվածության զգացողության ձևավորմանը և սննդի կալորիականության նվազեցմանը[49]։ Միևնույն ժամանակ, շոկոլադի չարաշահումը կարող է հանգեցնել մարմնի քաշի ավելացման[50], առանց սրտի անբավարարության ռիսկերի մեծացման[51]։

Ձուն չափավոր օգտագործման դեպքում (2 օրը մեկ ձվից ոչ ավելի) ասոցացվում է տարբեր պատճառներից մահացության ռիսկի նվազման, շատ օգտագործումը՝ ռիսկի մեծացման հետ[41]։ Ձվի շատ օգտագործումը (օրը մեկ ձվից ավելի) կապված է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի անբավարության (25 %-ով)[52], սրտամկանի ինֆարկտի ռիսկի բարձրացման հետ[53]։

Անառողջ սնունդ խմբագրել

 

Մահացության ռիսկերի բարձրացման բոլոր պատճառները կապված են կարմիր մսի, վերամշակված կարմիր մսի (երշիկ, նրբերշիկ, բեկոն և այլն)[54], քաղցրահամ ըմպելիքների (դրանց մեծ մասը հայտնի գազավորված ըմպելիքներն են) օգտագործման հետ[55]։

Այսպիսով, մի խումբ սննդամթերքեների ավելցուկային օգտագործումը հանգեցնում է քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների տարածման[56] և մահվան, ինչը թույլ է տալիս դրանք համարել անառողջ կամ վնասակար սնունդ։

Աղի և աղ պարունակող սննդամթերքների մեծաքանակ սպառումը (արագ սնունդ, թթու վարունգ (թթուներ), կիսաֆաբրիկատներ, չիպսեր և այլն) հանդիսանում է արյան բարձր ճնշման և սրտանոթային մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել աղի օգտագործումը մեծահասակների համար հետևյալ մակարդակով՝ < 5 գ աղ մեկ օրում (< 2 գ նատրիում մեկ օրում)։

Եթե սովորական կարտոֆիլի սպառումն անվնաս է առողջության համար, ապա կարտոֆիլի ֆրին մեծացնում է հինվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկերը[57]։ Գիտնականները ենթադրում են, որ պատճառը չափազանց տապակումն է և հաճախ յուղի բազմակի օգտագործումը, ինչը նպաստում է քաղծկեղածին ակրիլամիդի և չհագեցած ճարպերի ձևավորմանը։

Ֆիզիկական ակտիվություն խմբագրել

Ֆիզիկական ակտիվությամբ և սպորտով զբաղվող մարդիկ ավելի քիչ են տառապում մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ սրտի և ուռուցքաբանական հիվանդություններով։ Դրանից բացի, նրանք հաճախ ունենում են մարմնի առողջ քաշ և հյուսվածքների առողջ կազմ[58]։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մահացության ռիսկը, մասնավորապես շաբաթական 2,5 ժամ (ինչը հավասար է շաբաթը հինգ օրվա ընթացքում օրական 30-ական րոպե) ֆիզիկական ակտիվությունը զրոյականի հետ համեմատած մահացության ռիսկերը նվազեցնում է 19 %-ով, իսկ շաբաթական 7 ժամ չափավոր ակտիվությունը՝ 24 %-ով[59]։

Ժամանցային ֆիզիկական ակտիվությունը (ֆիզիկական վարժություններ, զբոսանք, ակտիվ տրանսպորտ) կապվում է մահացության ավելի ցածր մակարդակի հետ, իսկ աշխատանքի ժամանակ ծանր ֆիզիկական ակտիվությունն այդպիսի դրական ազդեցություն չունի[60] կամ կապվում է մահացության ավելի բարձր մակարդակի հետ[61], ինչը կարող է պայմանավորված լինել աշխատանքի ժամանակ կատարվող ֆիզիկական ակտիվության պակաս աերոբիկ ծանրաբեռնվածության հետ[62]։ Այսպիսով, ժամանցային ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ է նաև այն մարդկանց համար, որոնք զբաղվում են ֆիզիկական աշխատանքով։

Նստակյաց կենսակերպը (առանց հաճախակի ընդմիջումների) ասոցացվում է մահացության ռիսկի մեծացման հետ, ընդ որում՝ ֆիզիկական ակտիվությունը չի փոխհատուցում նստակյաց կենսակերպի վնասը[63]։

Մի շարք ուսումնասիրություններ ապացուցել են քայլերը հաշվող սարքերի օգտագործման արդյունավետությունը ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացման հարցում, ինչպես նաև ապացուցել են, որ դրանք օգտագործումը նպաստում է մարդու առողջական վիճակի լավացմանը[64]։ Ապացուցվել է, որ այդպիսի սարքերի օգտագործել սկսելուց հետո բարձրացել է մարդու ֆիզիկական ակտիվության մակարդական, իսկ դրա հետ էլ նրա ֆիզիկական ցուցանիշները։

Պատմության և ժամանակակից կարգավիճակ խմբագրել

14-րդ դարի վերջին միջնադարյան բժշկական «Tacuinum sanitatis» լատիներեն տրակտատը պատմում էր առողջ ապրելակերպի մասին[65]։ Այդ գրքի նախատիպը կարող էր լինել Բաղդադից գիտնական և բժիշկ Իբն Բուտլանի «Առողջության պահպանում» աշխատությունը[66]։ Բուժիչ խոտաբույսերից ավելի շատ գրքում ուշադրություն է դարձված սննդի և ուտելի բույսերի այս կամ այն տեսակների օգտակար ու վնասակար հատկություններին, ինչպես նաև ներկայացվել են առողջության պահպանման վեց պայմանները։

Փիլիսոփա-սոցիոլոգիական ուղղության հետևորդները առողջ կենսակերպը դիտարկում են որպես համաշխարհային սոցիալական խնդիր, հասարակության կյանքի մաս, չնայած «առողջ ապրելակերպ» հասկացությունը դեռ միանշանակ չի սահմանվել։

Հոգեբանա-մանկավարժական ուղղության մեջ առողջ ապրելակերպը դիտարկվում է գիտակցության, մարդու հոգեկանի, մոտիվացիայի տեսանկյունից։ Գոյություն ունեն նաև այլ տեսակետեր (օրինակ՝ բժշկակենսաբանական), սակայն դրանց միջև հստակ սահմաններ չկան, որովհետև դրանք ուղղված են նույն խնդրի լուծմանը՝ անհատի առողջության ամրապնդմանը[67]։

Առողջ ապրելակերպը նախապայման է մարդու կենսագործունեության տարբեր կողմերի զարգացման, նրա ակտիվ երկարակեցության և սոցիալական ֆունկցիաների լիարժեք կատարման[68], կյանքի աշխատանքային, հասարակական, ընտանեկան-կենցաղային, ժամանցային ոլորտներին ակտիվ մասնակցելու համար[69]։ Առողջ կենսակերպը ներկայանում է որպես մարդու նպատակաուղղված ակտիվության ձև՝ գործունեություն, որն ուղղված է նրա առողջության պահպանմանը, ամրապնդմանն ու լավացմանը[70]։

Առողջ կենսակերպի արդիականությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա ազդող ծանրաբեռնվածության աճի ու նրա բնույթի փոփխման հետ, ինչը կապված է հասարակական կյանքի բարդացման, տեխնածին, էկոլոգիական, հոգեբանական, քաղաքական ու ռազմական բնույթի ռիսկերի մեծացման հետ, որոնք բացասաբար են ազդում մարդու առողջական վիճակի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kuanrong Li, Anika Hüsing, Rudolf Kaaks Lifestyle risk factors and residual life expectancy at age 40: a German cohort study // BMC Medicine. — 2014-04-07. — В. 1. — Т. 12. — ISSN 1741-7015. — doi:10.1186/1741-7015-12-59
  2. {{{заглавие}}} // Circulation. — 2018-07-24. — В. 4. — ISSN 1524-4539 0009-7322, 1524-4539. — doi:10.1161/cir.0000000000000587|заглавие=Correction to: Impact of Healthy Lifestyle Factors on Life Expectancies in the US Population|ссылка=http://dx.doi.org/10.1161/cir.0000000000000587%7Cтом=138%7Cязык=en%7Cиздательство=Lippincott Williams & Wilkins}}
  3. Elena Ricci, Paola Viganò, Sonia Cipriani, Edgardo Somigliana, Francesca Chiaffarino Coffee and caffeine intake and male infertility: a systematic review // Nutrition Journal. — 2017-06-24. — В. 1. — Т. 16. — ISSN 1475-2891. — doi:10.1186/s12937-017-0257-2
  4. Gustavo Luis Verón, Andrea Daniela Tissera, Ricardo Bello, Fernando Beltramone, Gustavo Estofan Impact of age, clinical conditions, and lifestyle on routine semen parameters and sperm kinematics // Fertility and Sterility. — 2018-07. — В. 1. — Т. 110. — С. 68–75.e4. — ISSN 0015-0282. — doi:10.1016/j.fertnstert.2018.03.016
  5. Beth L. Pineles, Edward Park, Jonathan M. Samet Systematic Review and Meta-Analysis of Miscarriage and Maternal Exposure to Tobacco Smoke During Pregnancy // American Journal of Epidemiology. — 2014-02-10. — В. 7. — Т. 179. — С. 807—823. — ISSN 0002-9262 1476-6256, 0002-9262. — doi:10.1093/aje/kwt334
  6. Kátia Regina Carvalho de Assis, Marcelo Sady Plácido Ladeira, Roberta C.A. Bueno, Bruna F. dos Santos, Ivete Dalben Genotoxicity of cigarette smoking in maternal and newborn lymphocytes // Mutation Research. — Elsevier, 2009-09. — В. 1—2. — Т. 679. — С. 72—78. — ISSN 1383-5718. — doi:10.1016/j.mrgentox.2009.02.006
  7. Irina Denisova Adult mortality in Russia // Economics of Transition. — 2010-04. — В. 2. — Т. 18. — С. 333—363. — ISSN 1468-0351 0967-0750, 1468-0351. — doi:10.1111/j.1468-0351.2009.00384.x
  8. Jamie Tam, Kenneth E. Warner, Rafael Meza Smoking and the Reduced Life Expectancy of Individuals With Serious Mental Illness // American Journal of Preventive Medicine. — 2016-12. — В. 6. — Т. 51. — С. 958—966. — ISSN 0749-3797. — doi:10.1016/j.amepre.2016.06.007
  9. Prabhat Jha, Chinthanie Ramasundarahettige, Victoria Landsman, Brian Rostron, Michael Thun 21st-Century Hazards of Smoking and Benefits of Cessation in the United States // New England Journal of Medicine. — 2013-01-24. — В. 4. — Т. 368. — С. 341—350. — ISSN 1533-4406 0028-4793, 1533-4406. — doi:10.1056/nejmsa1211128
  10. Denes Stefler, Aytalina Azarova, Darja Irdam, Gabor Scheiring, Michael Murphy Smoking, alcohol and cancer mortality in Eastern European men: Findings from the PrivMort retrospective cohort study // International Journal of Cancer. — 2018-04-16. — В. 5. — Т. 143. — С. 1128—1133. — ISSN 0020-7136. — doi:10.1002/ijc.31406
  11. «The Health Consequences of Smoking -- 50 Years of progress: A Report of the Surgeon General». PsycEXTRA Dataset. 2014. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  12. Ryan Courtney The Health Consequences of Smoking-50 Years of Progress: A Report of the Surgeon General, 2014Us Department of Health and Human Services Atlanta, GA: Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Center for // Drug and Alcohol Review. — 2015-10-23. — В. 6. — Т. 34. — С. 694—695. — ISSN 0959-5236. — doi:10.1111/dar.12309
  13. «Quit Tobacco | How To Quit Smoking or Smokeless Tobacco» (անգլերեն). www.cancer.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  14. Michael C. Fiore Methods Used to Quit Smoking in the United States(անգլ.) // JAMA. — 1990-05-23. — В. 20. — Т. 263. — С. 2760. — ISSN 0098-7484. — doi:10.1001/jama.1990.03440200064024
  15. Andrew J. Baillie, Richard P. Mattick, Wayne Hall Quitting smoking: estimation by meta-analysis of the rate of unaided smoking cessation // Australian Journal of Public Health. — 2010-02-12. — В. 2. — Т. 19. — С. 129—131. — ISSN 1035-7319. — doi:10.1111/j.1753-6405.1995.tb00361.x
  16. Talal Alzahrani, Ivan Pena, Nardos Temesgen, Stanton A. Glantz Association Between Electronic Cigarette Use and Myocardial Infarction // American Journal of Preventive Medicine. — 2018-10. — В. 4. — Т. 55. — С. 455—461. — ISSN 0749-3797. — doi:10.1016/j.amepre.2018.05.004
  17. 17,0 17,1 «Алкоголь» (ռուսերեն). www.who.int. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  18. James H. O’Keefe, Kevin A. Bybee, Carl J. Lavie Alcohol and Cardiovascular Health // Journal of the American College of Cardiology. — 2007-09. — В. 11. — Т. 50. — С. 1009—1014. — ISSN 0735-1097. — doi:10.1016/j.jacc.2007.04.089
  19. Jennie Connor Alcohol consumption as a cause of cancer // Addiction. — 2016-07-21. — В. 2. — Т. 112. — С. 222—228. — ISSN 0965-2140. — doi:10.1111/add.13477
  20. Chavdar Pavlov, Ekaterina Kuznetsova, Mariana Arslanyan, Marianna Semenistaya, Dmitriy Glushenkov Non-alcoholic fatty liver disease: modern concepts of etiology, pathogenesis, diagnostics and treatment // Medical news of the North Caucasus. — 2017. — В. 2. — Т. 12. — ISSN 2073-8137. — doi:10.14300/mnnc.2017.12066
  21. «Alcohol and Heart Health» (անգլերեն). www.heart.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  22. Mark Metherell (2011 թ․ սեպտեմբերի 18). «Red repudiated to the last drop» (անգլերեն). The Sydney Morning Herald. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  23. Vinayak Prasad, Ulrike Schwerdtfeger, Fatimah El-Awa, Douglas Bettcher, Vera da Costa e Silva Closing the door on illicit tobacco trade, opens the way to better tobacco control // Eastern Mediterranean Health Journal. — 2015-06-01. — В. 6. — Т. 21. — С. 379—380. — ISSN 1020-3397. — doi:10.26719/2015.21.6.379
  24. Оралов А.а, Гиль А.ю, Поликина О, Андреев Е.м, Школьников В.м Социальные и медицинские аспекты сохранения здоровья мужчин трудоспособного возраста // Здоровье – основа человеческого потенциала: проблемы и пути их решения. — 2011. — В. 1. — Т. 6. — ISSN 2076-4618.
  25. Денисова И. Потребление алкоголя в России: влияние на здоровье и смертность // Центр экономических и финансовых исследований и разработок при Российской экономической школе. — 2010. — №. 31.
  26. Razvodovsky YE Beverage-Specific Alcohol Sales and Gender Difference in Suicide Rates in Russia // Journal of Alcoholism & Drug Dependence. — 2017. — В. 05. — Т. 05. — ISSN 2329-6488. — doi:10.4172/2329-6488.1000286
  27. Y. E. Razvodovsky (2010). «Beverage-Specific Alcohol Sale and Cardiovascular Mortality in Russia» (անգլերեն). Journal of Environmental and Public Health. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  28. Correction to: Impact of Healthy Lifestyle Factors on Life Expectancies in the US Population(անգլ.) // Circulation. — Lippincott Williams & Wilkins, 2018-07-24. — В. 4. — Т. 138. — ISSN 1524-4539 0009-7322, 1524-4539. — doi:10.1161/cir.0000000000000587
  29. 29,0 29,1 Dagfinn Aune, Abhijit Sen, Manya Prasad, Teresa Norat, Imre Janszky BMI and all cause mortality: systematic review and non-linear dose-response meta-analysis of 230 cohort studies with 3.74 million deaths among 30.3 million participants // BMJ. — 2016-05-04. — С. i2156. — ISSN 1756-1833. — doi:10.1136/bmj.i2156
  30. Hector F. Escobar-Morreale, Elisa Santacruz, Manuel Luque-Ramírez, José I. Botella Carretero Prevalence of ‘obesity-associated gonadal dysfunction’ in severely obese men and women and its resolution after bariatric surgery: a systematic review and meta-analysis // Human Reproduction Update. — 2017-05-09. — В. 4. — Т. 23. — С. 390—408. — ISSN 1460-2369 1355-4786, 1460-2369. — doi:10.1093/humupd/dmx012
  31. Michele Cecchini, Franco Sassi, Jeremy A Lauer, Yong Y Lee, Veronica Guajardo-Barron Tackling of unhealthy diets, physical inactivity, and obesity: health effects and cost-effectiveness(անգլ.) // The Lancet. — Elsevier, 2010-11. — В. 9754. — Т. 376. — С. 1775—1784. — ISSN 0140-6736. — doi:10.1016/s0140-6736(10)61514-0
  32. Vaughn W. Barry, Meghan Baruth, Michael W. Beets, J. Larry Durstine, Jihong Liu Fitness vs. Fatness on All-Cause Mortality: A Meta-Analysis // Progress in Cardiovascular Diseases. — 2014-01. — В. 4. — Т. 56. — С. 382—390. — ISSN 0033-0620. — doi:10.1016/j.pcad.2013.09.002
  33. Lukas Schwingshackl, Georg Hoffmann Diet Quality as Assessed by the Healthy Eating Index, the Alternate Healthy Eating Index, the Dietary Approaches to Stop Hypertension Score, and Health Outcomes: A Systematic Review and Meta-Analysis of Cohort Studies // Journal of the Academy of Nutrition and Dietetics. — 2015-05. — В. 5. — Т. 115. — С. 780–800.e5. — ISSN 2212-2672. — doi:10.1016/j.jand.2014.12.009
  34. Guo-Yi Tang, Xiao Meng, Ya Li, Cai-Ning Zhao, Qing Liu Effects of Vegetables on Cardiovascular Diseases and Related Mechanisms // Nutrients. — 2017-08-10. — В. 8. — Т. 9. — С. 857. — ISSN 2072-6643. — doi:10.3390/nu9080857
  35. Lihua Liu, Shan Wang, Jianchao Liu Fiber consumption and all-cause, cardiovascular, and cancer mortalities: A systematic review and meta-analysis of cohort studies // Molecular Nutrition & Food Research. — 2014-12-11. — В. 1. — Т. 59. — С. 139—146. — ISSN 1613-4125. — doi:10.1002/mnfr.201400449
  36. Всемирная организация здравоохранения. Питание и здоровье в Европе: новая основа для действий. Ред. A. Robertson, C. Tirado, Т. Lobstein, M. Jermini.
  37. Dagfinn Aune, Edward Giovannucci, Paolo Boffetta, Lars T Fadnes, NaNa Keum Fruit and vegetable intake and the risk of cardiovascular disease, total cancer and all-cause mortality—a systematic review and dose-response meta-analysis of prospective studies // International Journal of Epidemiology. — 2017-02-22. — В. 3. — Т. 46. — С. 1029—1056. — ISSN 1464-3685 0300-5771, 1464-3685. — doi:10.1093/ije/dyw319
  38. Guo-Chong Chen, Ru Zhang, Miguel A. Martínez-González, Zeng-Li Zhang, Marialaura Bonaccio Nut consumption in relation to all-cause and cause-specific mortality: a meta-analysis 18 prospective studies // Food & Function. — 2017. — В. 11. — Т. 8. — С. 3893—3905. — ISSN 2042-650X 2042-6496, 2042-650X. — doi:10.1039/c7fo00915a
  39. Guo-Chong Chen, Xing Tong, Jia-Ying Xu, Shu-Fen Han, Zhong-Xiao Wan Whole-grain intake and total, cardiovascular, and cancer mortality: a systematic review and meta-analysis of prospective studies // The American Journal of Clinical Nutrition. — 2016-05-25. — В. 1. — Т. 104. — С. 164—172. — ISSN 1938-3207 0002-9165, 1938-3207. — doi:10.3945/ajcn.115.122432
  40. Dagfinn Aune, NaNa Keum, Edward Giovannucci, Lars T Fadnes, Paolo Boffetta Whole grain consumption and risk of cardiovascular disease, cancer, and all cause and cause specific mortality: systematic review and dose-response meta-analysis of prospective studies // BMJ. — 2016-06-14. — С. i2716. — ISSN 1756-1833. — doi:10.1136/bmj.i2716
  41. 41,0 41,1 Lukas Schwingshackl, Carolina Schwedhelm, Georg Hoffmann, Anna-Maria Lampousi, Sven Knüppel Food groups and risk of all-cause mortality: a systematic review and meta-analysis of prospective studies // The American Journal of Clinical Nutrition. — 2017-04-26. — С. ajcn153148. — ISSN 1938-3207 0002-9165, 1938-3207. — doi:10.3945/ajcn.117.153148
  42. Lukas Schwingshackl, Georg Hoffmann Monounsaturated fatty acids, olive oil and health status: a systematic review and meta-analysis of cohort studies // Lipids in Health and Disease. — 2014-10-01. — В. 1. — Т. 13. — ISSN 1476-511X. — doi:10.1186/1476-511x-13-154
  43. Fatemeh Gholami, Malihe Khoramdad, Nader Esmailnasab, Ghobad Moradi, Bijan Nouri The effect of dairy consumption on the prevention of cardiovascular diseases: A meta-analysis of prospective studies // Journal of Cardiovascular and Thoracic Research. — 2017-03-18. — В. 1. — Т. 9. — С. 1—11. — ISSN 2008-6830 2008-5117, 2008-6830. — doi:10.15171/jcvtr.2017.01
  44. Giuseppe Grosso, Urszula Stepaniak, Agnieszka Micek, Denes Stefler, Martin Bobak Coffee consumption and mortality in three Eastern European countries: results from the HAPIEE (Health, Alcohol and Psychosocial factors In Eastern Europe) study // Public Health Nutrition. — 2016-07-14. — В. 1. — Т. 20. — С. 82—91. — ISSN 1475-2727 1368-9800, 1475-2727. — doi:10.1017/s1368980016001749
  45. Q. Li, Y. Liu, X. Sun, Z. Yin, H. Li Caffeinated and decaffeinated coffee consumption and risk of all‐cause mortality: a dose–response meta‐analysis of cohort studies // Journal of Human Nutrition and Dietetics. — 2019-02-20. — В. 3. — Т. 32. — С. 279—287. — ISSN 1365-277X 0952-3871, 1365-277X. — doi:10.1111/jhn.12633
  46. Claudio Ferri, Giovambattista Desideri, Livia Ferri, Ilenia Proietti, Stefania Di Agostino Cocoa, Blood Pressure, and Cardiovascular Health // Journal of Agricultural and Food Chemistry. — 2015-07-13. — В. 45. — Т. 63. — С. 9901—9909. — ISSN 1520-5118 0021-8561, 1520-5118. — doi:10.1021/acs.jafc.5b01064
  47. O A Tokede, J M Gaziano, L Djoussé Effects of cocoa products/dark chocolate on serum lipids: a meta-analysis // European Journal of Clinical Nutrition. — 2011-05-11. — В. 8. — Т. 65. — С. 879—886. — ISSN 1476-5640 0954-3007, 1476-5640. — doi:10.1038/ejcn.2011.64
  48. Reply: “Comment on: Chocolate Consumption and Risk of Coronary Heart Disease, Stroke, and Diabetes: A Meta-Analysis of Prospective Studies, Nutrients 2017, 9, 688” // Nutrients. — 2017-08-10. — В. 8. — Т. 9. — С. 855. — ISSN 2072-6643. — doi:10.3390/nu9080855
  49. L B Sørensen, A Astrup Eating dark and milk chocolate: a randomized crossover study of effects on appetite and energy intake // Nutrition & Diabetes. — 2011-12. — В. 12. — Т. 1. — С. e21–e21. — ISSN 2044-4052. — doi:10.1038/nutd.2011.17
  50. James A. Greenberg, JoAnn E. Manson, Brian Buijsse, Lu Wang, Matthew A. Allison Chocolate-candy consumption and 3-year weight gain among postmenopausal U.S. women // Obesity. — 2015-02-03. — В. 3. — Т. 23. — С. 677—683. — ISSN 1930-7381. — doi:10.1002/oby.20983
  51. Chocolate Consumption and Risk of Heart Failure: A Meta-Analysis of Prospective Studies // Nutrients. — 2017-04-20. — В. 4. — Т. 9. — С. 402. — ISSN 2072-6643. — doi:10.3390/nu9040402
  52. Owais Khawaja, Hemindermeet Singh, Faraz Luni, Ameer Kabour, Syed S. Ali Egg Consumption and Incidence of Heart Failure: A Meta-Analysis of Prospective Cohort Studies // Frontiers in Nutrition. — 2017-03-27. — Т. 4. — ISSN 2296-861X. — doi:10.3389/fnut.2017.00010
  53. Egg consumption and risk of coronary heart disease and stroke: dose-response meta-analysis of prospective cohort studies // BMJ. — 2013-01-09. — В. jan09 2. — Т. 346. — С. f149–f149. — ISSN 1756-1833. — doi:10.1136/bmj.f149
  54. S. C. Larsson, N. Orsini Red Meat and Processed Meat Consumption and All-Cause Mortality: A Meta-Analysis // American Journal of Epidemiology. — 2013-10-22. — В. 3. — Т. 179. — С. 282—289. — ISSN 1476-6256 0002-9262, 1476-6256. — doi:10.1093/aje/kwt261
  55. Natasha Tasevska, Yikyung Park, Li Jiao, Albert Hollenbeck, Amy F Subar Sugars and risk of mortality in the NIH-AARP Diet and Health Study // The American Journal of Clinical Nutrition. — 2014-02-19. — В. 5. — Т. 99. — С. 1077—1088. — ISSN 1938-3207 0002-9165, 1938-3207. — doi:10.3945/ajcn.113.069369
  56. Rosemary Green, Jennifer Sutherland, Alan D Dangour, Bhavani Shankar, Patrick Webb Global dietary quality, undernutrition and non-communicable disease: a longitudinal modelling study // BMJ Open. — 2016-01. — В. 1. — Т. 6. — С. e009331. — ISSN 2044-6055 2044-6055, 2044-6055. — doi:10.1136/bmjopen-2015-009331
  57. Nicola Veronese, Brendon Stubbs, Marianna Noale, Marco Solmi, Alberto Vaona Fried potato consumption is associated with elevated mortality: an 8-y longitudinal cohort study // The American Journal of Clinical Nutrition. — 2017-06-07. — В. 1. — Т. 106. — С. 162—167. — ISSN 1938-3207 0002-9165, 1938-3207. — doi:10.3945/ajcn.117.154872
  58. «ВОЗ | Физическая активность и взрослые люди». WHO. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  59. J. Woodcock, O. H. Franco, N. Orsini, I. Roberts Non-vigorous physical activity and all-cause mortality: systematic review and meta-analysis of cohort studies // International Journal of Epidemiology. — 2010-07-14. — В. 1. — Т. 40. — С. 121—138. — ISSN 1464-3685 0300-5771, 1464-3685. — doi:10.1093/ije/dyq104
  60. Martin Bahls, Stefan Groß, Sebastian E. Baumeister, Henry Völzke, Sven Gläser Association of domain-specific physical activity and cardiorespiratory fitness with all-cause and cause-specific mortality in two population-based cohort studies // Scientific Reports. — 2018-10-30. — В. 1. — Т. 8. — ISSN 2045-2322. — doi:10.1038/s41598-018-34468-7
  61. Pieter Coenen, Maaike A Huysmans, Andreas Holtermann, Niklas Krause, Willem van Mechelen Do highly physically active workers die early? A systematic review with meta-analysis of data from 193 696 participants // British Journal of Sports Medicine. — 2018-05-14. — В. 20. — Т. 52. — С. 1320—1326. — ISSN 1473-0480 0306-3674, 1473-0480. — doi:10.1136/bjsports-2017-098540
  62. Bibi Gram, Andreas Holtermann, Karen Søgaard, Gisela Sjøgaard Effect of individualized worksite exercise training on aerobic capacity and muscle strength among construction workers – a randomized controlled intervention study // Scandinavian Journal of Work, Environment & Health. — 2012-09. — В. 5. — Т. 38. — С. 467—475. — ISSN 1795-990X 0355-3140, 1795-990X. — doi:10.5271/sjweh.3260
  63. Po-Wen Ku, Andrew Steptoe, Yung Liao, Ming-Chun Hsueh, Li-Jung Chen A cut-off of daily sedentary time and all-cause mortality in adults: a meta-regression analysis involving more than 1 million participants // BMC Medicine. — 2018-05-25. — В. 1. — Т. 16. — ISSN 1741-7015. — doi:10.1186/s12916-018-1062-2
  64. Dena M. Bravata, Crystal Smith-Spangler, Vandana Sundaram, Allison L. Gienger, Nancy Lin Using Pedometers to Increase Physical Activity and Improve Health(անգլ.) // JAMA. — 2007-11-21. — В. 19. — Т. 298. — С. 2296. — ISSN 0098-7484. — doi:10.1001/jama.298.19.2296
  65. Forbes, Andrew ; Henley, Daniel; Henley, David (2013). 'Tacuinum Sanitatis' in: Health and Well Being: A Medieval Guide. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN:B00DQ5BKFA
  66. E. Wickersheimer, «Les Tacuini Sanitatis et leur traduction allemande par Michel Herr», Bibliothèque d’Humanisme et Renaissance 12 1950:85-97.
  67. Движения под музыку в системе организации здорового образа жизни дошкольников в детском саду Արխիվացված 2016-11-04 Wayback Machine. — Диссертация, 1997.
  68. Изуткин Д. А. Формирование здорового образа жизни. — Советское здравоохранение, 1984, № 11, с. 8-11.
  69. Мартыненко А. В., Валентик Ю. В., Полесский В. А. и др. Формирование здорового образа жизни молодежи. — М.: Медицина, 1988.
  70. Дружилов С.А. Здоровый образ жизни как целесообразная активность человека // Современные научные исследования и инновации. — 2016. — № 4. — С. 654—648.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղում խմբագրել