Ալբինիզմ կամ լսնամաշկություն (լատին․՝ albus, սպիատակ), ի ծնե մաշկի պիգմենտների բացակայություն։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։

Ալբինիզմ
ՏեսակԱստված և հիվանդություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9270.2
ՀՄԴ-10E70.3
 Albinism Վիքիպահեստում
Ալբինոհավ

Ալբինոսների նկարագրություն

խմբագրել

Ալբինոսների մաշկը սպիտակավարդագույն է, մազերն սպիտակ են, աչքերը կարմիր։ Նրանց մաշկը արևի տակ ոչ թե մգանում, այլ այրվում է։ Լսնամաշկությամբ (ալբինիզմ) տառապող անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ ծիածանաթաղանթի միջոցով։

Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Շատ աֆրիկյան երկրներում նրանց վտանգ է սպառնում։ Տեղի գուշակները համարում են, որ նրանք ունեն մեծ ուժ և նրանց սպանելու համար մեծ գումարներ են վճարում։ Հաճախ մեկ ալբինոսի համար ավելի շատ են վճարում քան մեկ աֆրիկացու ամբողջ տարվա աշխատածը։ Նրանց համար հաճախ կառուցում են տներ որտեղ նրանք ապահովություն և կրթություն են ստանում։ Վիճակագրության համաձայն սևամորթերի մոտ ավելի շատ են ծնվում քան եվրոպացիների շրջանում։ Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է եթե երկու ծնողներն էլ ունենում են այսպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող բնածին դրսևորում է, որն արտահայտվում է գունային լրիվ բացակայությամբ։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն։ Պիգմենտի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։

Ինչպես է առաջանում ալբինիզմ

խմբագրել

Ըստ գիտնականների՝ ալբինիզմն առաջանում է օրգանիզմում տիրոզինազ ֆերմենտների բացակայության արդյունքում։ Այդ ֆերմենտը սինթեզում է նյութ, որը պատասխանատու է մարմնի նորմալ գունավորման համար։ Լսնամաշկություն, լսնամորթություն՝ մարդու և կենդանիների, գունազրկություն, կանաչատություն (բույսերի)՝ մարդկանց և կենդանիների մաշկի, մազերի, աչքի ծիածանաթաղանթի բնական գունավորման (պիգմենտացիայի) բացակայություն։

Բույսերի ալբինիզմ

խմբագրել

Բույսերի մեջ՝ ամբողջ բույսի կամ դրա առանձին մասերի կանաչ գունավորման խիստ սակավություն կամ բացակայություն։ Լուսավախության վերացման համար խորհուրդ է տրվում կրել (անպայման ակնաբույժի ցուցումով) լուսազտիչներով ակնոց։ Ալբինիզմը բավական հազվադեպ երևույթ է բնության մեջ։ Յուրաքանչյուր 20 հազար ծննդաբերությանը բաժին է ընկնում իսկական ալբինոսի մոտավորապես մեկ ծնունդ։

Առաջին ալբինոսներ

խմբագրել

Առաջին անգամ ալբինոսներին մեր թվարկության 1-ին դարում նկարագրել է Պլինիոս Կրտսերը։

Ալբինոսները Աֆրիկայում

խմբագրել

Աֆրիկայում մերժում են սպիտակ սևամորթներին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Եղել են դեպքեր, երբ տեղացի ալբինոսներին գանահարել են։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբինիզմ» հոդվածին։