Միրոսլավա «Միրա» Ստուպիցա (սերբական կիրիլիցա՝ Мирослава Мира Ступица, օգոստոսի 17, 1923(1923-08-17)[1][2][3], Գնիլանե - օգոստոսի 19, 2016(2016-08-19)[3], Բելգրադ, Սերբիա), սերբ դերասանուհի, որն առավել հայտնի է թատրոնում դերասանական գործունեությամբ, բայց նաև ծավալուն գործունեություն է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում: Ավելի քան 60 տարի վայելել է մնայուն ժողովրդականություն, իսկ իր գործընկերների կողմից հռչակվել է որպես «դարի դերասանուհի», նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն սերբ դերասանուհիներից մեկը[4][5]:

Միրա Ստուպիցա
Ծնվել էօգոստոսի 17, 1923(1923-08-17)[1][2][3]
ԾննդավայրԳնիլանե
Մահացել էօգոստոսի 19, 2016(2016-08-19)[3] (93 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Cvijetin Mijatović?, Բոյան Ստուպիցա և Milivoje Popović-Mavid?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք

Միրոսլավա Տոդորովիչը ծնվել է Գնիլանեում՝ Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորությունում[6][7], սերբերի ընտանիքում` որպես Դանիցա Ստանիշիչի (Լիվնոյից) և Ռադոմիր Տոդորովիչի (Օրաշացից) առաջնեկ: Ծնողները երկուսն էլ գիմնազիայի պրոֆեսորներ էին, ովքեր այդ ժամանակ աշխատում էին Գնջիլում։ Միրոսլավայից հետո ընտանիքում ծնվել են ևս երեք երեխա՝ երեք որդի՝ Պրեդրագը ( երկու տարեկանում մահացել է), Զորանը (երեք տարեկանում մահացել է) և Բորիվոյեն (Բորա Տոդորովիչը), ով հետագայում դարձել է հայտնի և կայացած դերասան[8][9]:

Գործունեություն

Թատրոն

Տոդորովիչը սկսել է դերասանական գործունեությունը միջնակարգ դպրոցում ընդունվելով և ավարտելով Բելգրադի Գեղարվեստի թատրոնի դերասանական ստուդիան, որտեղ շուտով սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ դերասանությամբ, երբ 1940 թվականին Վիկտոր Ստարչիչը նկատել է նրան[10]: 1941 թվականին տեղափոխվել է Բելգրադի Ազգային թատրոն։ Նրա վաղ կարիերան, ինչպես անձնական կյանքը, այդ ժամանակ կենտրոնացել է հայտնի և կայացած դերասան Միլիվոյ «Մավիդ» Պոպովիչի շուրջ, ում հետ ամուսնացել է 1943 թվականին: Չորս տարվա ամուսնացաած էին, երբ ծնվել է նրանց առաջնեկը` Մինան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո նա խաղացել է Շաբաց քաղաքի (1943-1945) և Նիշի (1945-1947) թատրոններում, որից հետո վերադարձել է Բելգրադի Ազգային թատրոն[11][10][12]:

1948 թվականին Սերբական թատրոնի ներկայացուցիչ և Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի (JDP) հիմնադիրներից մեկը` Բոյան Ստուպիցան, ով պատասխանատու էր Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի ստեղծման և այն պետության ժամանակակից թատրոնի նախատիպը դարձնելու համար, Միրոսլավային հրավիրել է նորաստեղծ Հարավսլավիայի դրամատիկական թատրոն (JDP)՝ իր կարողությունները դրսևորելու( tour de force): Մնալով Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում մինչև 1970 թվականը, նա հաճախ խաղացել է այլ բեմերում. 1955-1957 թվականներին` Զագրեբում` Խորվաթիայի ազգային թատրոնում, 1957-1959 թվականներին` կրկին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1959-1963 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում, 1963-1970 թվականներին կրին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, և վերջապես, 1970-1979 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում: Նա հյուրախաղով հանդես է եկել Բելգրադի Atelje 212-ում, Դրամատիկական թատրոնում, Զվեզդարա թատրոնում և Տիտոգրադում Մոնտենեգրոյի ազգային թատրոնում[13][14]:

 
Ստուպիցան 1964 թվականին


Եվրոպայում խաղացել է որպես հրավիրված դերասանուհի: Վիեննայում, Փարիզում և Մոսկվայում միջազգային ճանաչվել է որպես Պետրունջելա` գերազանց դերասանական խաղով ներկայացնելով Լաուրայի սպասուհուն` խորվաթ դրամատուրգ Մարին Դրժիչի «Դունդո Մարոե» բազմաթիվ բեմերում խաղացված հայտնի պիեսից[15]:

Նրա աշխատանքը Հարավսլավիայի դրամատիկականում Բոյան Ստուպիցայի հետ և նրանց հետագա ամուսնությունը մեծ ազդեցություն է ունեցել Միրայի՝ որպես դերասանուհի հասունացման վրա[16][17][18]: Նա հայտնի էր իր հարուստ արտահայտչությամբ, էմոցիոնալությամբ և ոգեշնչող խառնվածքով, ինչպես նաև դերասանական բազմակողմանի ընդունակություններով, ինչը նրան թույլ է տվել հավասարապես տիրապետել ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերերին: Այդպիսով նա հաջողությամբ կոտրել է ժանրերի միջև առկա սահմանները[16][19]: Նրա բեմադրություններից շատերը համարվում են սերբական թատրոնի ծաղկաքաղ դերեր[20][21][22]:

Միրա Ստուպիցան, Եվրոպայում հայտնիություն բերած Պետրունջելա դերից բացի, բազմաթիվ նշանավոր հեղինակների հայտնի ստեղծագործություններում է խաղացել: Ինչպիսիք են`

Միրա Ստուպիցայի վերջին դերը Ռադմիլա Վոյվոդիչի «Չեռնոգորիայի արքայադուստր Քսենիա» դրամայի արքայադուստր Քսենիայի դերն է եղել 1994 թվականին:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 19 August 2016. Վերցված է 19 August 2016-ին.
  5. Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  6. «Mira Stupica danas slavi 90. rođendan». Telegraf. 17 August 2013. Վերցված է 7 December 2014-ին.
  7. «BIOGRAFIJA Mira Stupica». Puls. 22 August 2013. Արխիվացված է օրիգինալից 20 April 2015-ին. Վերցված է 7 December 2014-ին.
  8. «Preminula Mira Stupica». Alo!. 19 August 2016. Վերցված է 16 September 2016-ին.
  9. «Kako je Mira Stupica govorila o bratu Bori: Njega smo najviše začikavali». Blic. 10 July 2014. Վերցված է 7 December 2014-ին.
  10. 10,0 10,1 Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
  11. Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  12. Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
  13. Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  14. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
  15. Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
  16. 16,0 16,1 Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  17. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
  18. Đorđe Bajić (19 August 2016). «In memoriam: Mira Stupica (1923–2016)» (սերբերեն). Film Center Serbia.
  19. General Encyclopedia of the Yugoslav Lexicographical Institute, III edition, Vol 7, Raš-Szy. Miroslav Krleža Institute of Lexicography. 1981.
  20. «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 25 September 2013.
  21. «Mira Stupica proslavila 90. rođendan» (սերբերեն). Radio Television Serbia. 17 August 2013.
  22. «Preminula Mira Stupica» (սերբերեն). Radio Television Serbia. 19 August 2016.