Բելգրադի ազգային թատրոն

Բելգրադի ազգային թատրոն (սերբ.՝ Народно позориште у Београду / Narodno Pozorište u Beogradu), պետական թատրոն Սերբիայում։ Հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Գտնվում է Բելգրադի Հանրապետության հրապարակում` Սերբիայի ազգային թանգարանի հարևանությամբ[1]։ Այստեղ համադրված են երեք արտիստիկ կառույցներ` օպերա, դրամա, բալետ։

Picto infobox masks.png
Բելգրադի ազգային թատրոն
Народно позориште у Београду / Narodno Pozorište u Beogradu
Serbia, Belgrade - National Theatre, 01.04.2011.jpg
Բելգրադի ազգային թատրոնի շենքը
Տեսակօպերային թատրոն և թատրոն
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
Գտնվելու վայրըԲելգրադ
Հիմնադրման ամսաթիվ1869
ՃարտարապետԱլեքսանդր Բուգարսկի
Կայքnarodnopozoriste.rs
Commons-logo.svg National Theatre in Belgrade Վիքիպահեստում

1983 թվականից թատրոնն ընդգրկված է Սերբիայի պատմամշակութային արժեքների ցանկում և պահպանվում է Սերբական պետության կողմից։

ՊատմությունԽմբագրել

1868 թվականին Նովի Սադի Սերբական ազգային թատրոնը Բելգրադում հանդես է եկել ներկայացմամբ։ Սերբիայի արքայազն Միխայիլ Օբրենովիչը, տպավորված ներկայացմամբ, հրավիրել է Նովի Սադի Սերբիական ազգային թատրոնի հիմնադիր Յովան Ջորջևիչին հիմնադրելու նմանատիպ հաստատություն Սերբիայում։ Դերասանական խմբի հետ Բելգրադ ժամանելով՝ Ջորջևիչը Բելգրադում հիմնադրել է Ազգային թատրոն՝ Նովի Սադի թատրոնի հիմնադրումից յոթ տարի հետո։

 
Ազգային թատրոնի հրապարակը Բելգրադում 1895 թվականին
 
Ազգային թատրոն, 1930

Թատրոնի շենքըԽմբագրել

 
Բելգրադի ազգային թատրոնի շենքը 2012 թվականին

Բելգրադի ազգային թատրոնի շենքը կառուցվել է 1869` ըստ 19-րդ դարի Բելգրադի նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Բուգարսկիի նախագծի։ Թատրոնի համար հատուկ շենք ունենալու որոշումն ընդունվել է Միխայիլ Օբրենովիչի կողմից։ Շենքը կառուցվել է ժամանակին համահունչ Միլանի Լա Սկալայի թատրոնի նմանությամբ։ Հետագա վերակառուցումների ժամանակ շենքի բնօրինակ տեսքը լիովին փոխվել է։ Լայնածավալ վերակառուցումներ են իրականացվել 1986 թվականին, երբ թատրոնը վերգտել է իր 1922 թվականի արտաքին տեսքը, ինչպես նաև կառուցվել է հավելյալ մաս դեպի Բրաչե Յուգովիչա փողոց։ Բացի թատերական նպատակներից, թատրոնը ծառայել է նաև բարեգործական նպատակով. 19-րդ դարում այստեղ տեղի են ունեցել բարեգործական պարահանդեսներ ու համերգներ։ Մեծ Սահմանադիր Ժողովը 1888 թվականի հռչակավոր սահմանադրությունն ընդունել է հենց այս շենքում[2][3][4]։

Բեմական հնարավորություններԽմբագրել

Թատրոնն ունի կատարողական արվեստի երկու սրահներ։

  • Գլխավոր բեմ

Մեծ սրահն ունի 3 մակարդակ։ Առաջին մակարդակն ունի 219 նստատեղ և դիմացի շարքերի տոմսերն ունեն բարձր արժեք։ Ունի երեք օթյակ, որոնցից առաջինը համարվում է բարձր արժեքի տոմսեր ունեցող։

Մեծ սրահում են ներկայացվում մեծածավալ օպերաները, դրամաներն ու բալետները։

  • Ռասա Պլաովիչ բեմ

Այս բեմահարթակն ունի 281 նստատեղ, օթյակ չունի։ Մեծ սրահի համեմատ սա փոքր է, զիջում է նաև արտաքին տեսքով։ Այստեղ ներկայացվում են փոքրամասշտաբ դրամաներ։

1999 թվականի իրադարձություններԽմբագրել

Սերբիայի պատմության թեժ ժամանակահատվածներից մեկի ընթացքում` ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակ, թատրոնն առաջինն էր, որ օդային հարձակման 78-րդ օրը դռները բացեց հանրության առջև։ Մուտքի արժեքը կազմում էր 1 հարավսլավական դինար, գործում էր ժամը 15։00-18:00։ Այս ամենը հնարավոր էր, քանի որ ՆԱՏՕ-ի օդային հարվածները Բելգրադի ուղղությամբ չէին։ Ըստ համաշխարհային դիրիժոր մաեստրո Ալբերտո Զեդայի այդ սարսափելի օրերին Բելգրադի օպերային թատրոնը հպարտորեն կերտում էր իր «պատմության արժանապատիվ էջերը»։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել