Լատիներեն արտահայտությունների ցանկ «A»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է A տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

A խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Ab absurdo «Վկայակոչելով ասվածի անհեթեթությունը» Կամ «աբսուրդից բխած եզրակացությամբ»՝ ասվում է մի փաստարկի մասին, որը փորձում է հաստատել որևէ դրույթի վավերականությունը մատնացույց անելով օպոնենտի դիրքորոշման կամ ասածի անհեթեթությունը (համեմատեք՝ «վկայակոչելով ծիծաղելին» արտահայտության հետ) կամ մատնանշելով, որ օպոնենտի փաստարկը սխալ է հենց զուտ այն պատճառով, որ այն անհեթեթ է։ Սակայն պետք չէ շփոթել արտահայտությունը reductio ad absurdum արտահայտության հետ, որը սովորաբար ասվում է վավեր տրամաբանական փաստարկի հասցեին։
Ab abusu ad usum non valet consequentia «Որևէ բանի օգտակարության (կամ անօգտակարության) մասին դրա չարաշահումից բխած եզրակացությունը վավեր չէ»։ Այսինքն չի կարելի եզրակացություն անել որևէ բանի օգտակարության կամ անօգտակարության մասին՝ ելնելով դրա չարաշահումի հետևանքներից։ Օրինակ, չարաշահված իրավունքները, միևնույն է, մնում են իրավունքներ (համեմատեք՝ abusus non tollit usum արտահայտության հետ)։
A bene placito «Գոհունակությամբ, բարի մղումներով» Կամ «բարի կամքով», «բարի մտադրություններով»։ Այս արտահայտությունը և նրա իտալերեն (beneplacito) և իսպաներեն (beneplácito) ածանցյալները հոմանիշ են ավելի շատ տարածված «ad libitum» (բարի նպատակներով) արտահայտությանը.
Abeunt studia in more. «Զբաղմունքը ազդում է բնավորության վրա»։ Այսինքն մասնագիտությունը կամ մարդու արած գործերը որոշակի ազդեցություն կամ հետք են թողնում նրա բնավորության վրա
Ab hoc et ab hac «Տեղին և անտեղի» Այսինքն դեսից-դենից, և՛ ըստ էության, և՛ անկարևոր
Ab hodierno... «Սույն թվականից սկսած...»
Ab hoedis scindere oves «Ոչխարներին բաժանել այծերից» Հնարավոր է՝ հնազանդներին բաժանել համառներից
Ab igne ignem «Կրակից կրակ» Այսինքն մի փորձանքից ընկնել մյուս փորձանքի մեջ կամ գայլի ճանկերից փրկվել ու ընկնել առյուծի երախը։
Ab imo pectore... «Կրծքի խորքից» (ի խորոց սրտի)
Ab imis inguibus ad verticem summum. «Եղունգների ծայրից մինչև գլխի գագաթը»։
Ab inconvententi... «Չհամաձայնվելով...»
Ab initio... «Սկզբից... »
Ab initio nullum, semper nullum. «Ոչինչից ոչինչ էլ դուրս չի գալիս»
Ab intestato «Առանց ժառանգության»
Ab Jove principium... «Յուպիտեր արարչից սկսած... » Ամենաառաջինից սկսած... Ամենաառջնահերթից սկսած...
Abjurato «Ուրանալ»
Ab ovo usque ad mala «Ձվից մինչև խնձորներ» Այսինքն՝ սկզբից մինչև վերջ։ Հռոմեացիներն իրենց ճաշկերույթն սկսում էին ձու ուտելով և ավարտում մրգերով։
Ab posse ad esse consequentia (illatio) non valet. «Հնարավորով չի կարելի եզրակացություն անել իրականի մասին»։ Այսինքն եթե մի բան հնարավոր է, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը։
Absente aegroto «Հիվանդի բացակայությամբ» Այսինքն ոչ հիվանդի ներկայությամբ, կամ այնպես որ հիվանդը չիմանա։
Absit omen! «Չարից հեռու» Թող չարը խափանվի, թող այս խոսքը կամ գործը ի չար չդիտվի։
Abstractum pro concreto «Ընդհանուրը մասնավորի փոխարեն»
Absurdum in adjecto «Անհեթեթ ենթադրություն»
Absit verbo invidia «Խոսքիս նկատմամբ ներող եղեք»
Absolutio ab instantia «Ամբաստանյալին կասկածի տակ թողնելը»
Absque nota «Գրքեր, որոնց հրատարակման տարեթիվը և վայրը հատկանշված չեն»
Absque omni exceptionae «Առանց բացառությունների»
Abusus non tollit usum «Չարաշահումը չի արգելում օգտագործումը» Այսինքն մի բանի օգտագործման չարաշահումը չի կարող ընդհանրապես արգելել այդ բանի օգտագործումը։
Abyssus abyssum invocat «Անդունդը անդունդ կծնե»
a capillo usque ad ungues «Գլխի մազերից մինչև ոտքերի մատները» Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջովին։
a capite ad calcem «Գլխից մինչև կրունկները» Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջությամբ (հայերեն խոսակցական «ոտքից գլուխ»)։ Նույնն է՝ «a pedibus usque ad caput»։
a coelo usque ad centrum «Երկնքից մինչև կենտրոն» Կամ «երկնային բարձունքից մինչև երկրագնդի կենտրոնը»։ Իրավաբանության մեջ կարող է վերագրվել մասնավոր սեփականության արդեն հնացած մաքսիմին կամ աֆորիզմին «cuius est solum eius est usque ad coelum et ad inferos» («անկախ հողի սեփականատիրոջ ինքնությունից, այն պատկանում է իր տիրոջը հողից վեր մինչև երկինք և հողից վար մինչև ընդերք»)։
A contrario «Հակառակ կողմից» Հավասարազոր է «ընդհակառակը» կամ «au contraire» (ֆրանս.), «argumentum a contrario» նշանակում է «հակադարձից արված փաստարկ», փաստարկ կամ ապացույց՝ արված հակադարձից կամ ուղիղ հակառակից.
Acta diurna «Օրվա իրադարձությունները» Օրվա քրոնիկան
Acta est fabula! «Բեմադրությունը կայացավ» Պիեսը խաղացվեց, թատրոնը կայացավ
Actio immanens «Գործողություն՝ ուղղված ինքն իր վրա»
Actio in distans «Հեռակա գործողություն»
Actio in factum «Փաստացի գործողություն»
Actio popularis «Հանցակցի ելույթը»
Actio transiens «Գործողություն ուղղված դեպի դուրս»
Actore non probante reus absolvitur «Հայցի անավարտության պատճառով պատասխանողը ազատվում է պատասխանատվությունից» Իրավաբանական եզր է
Actor sequitur forum rei «Հայցողը պետք է դատարան դիմի պատսխանողի բնակության վայրում» Իրավաբանական եզր է
Actu «Իրականում» Փաստացի իրականության մեջ
Actum est ilicet! «Իհարկե» Անշուշտ, անպատճառ
Actum ut supra «Գործել վերը նշված ձևով»
Actus purus «Մաքուր գործողություն»
Ad absurdum «Մինչև աբսուրդի հասնող»
Ad acta «Գործից»
Ad aras «Զոհասեղանների մոտ»
Ad arbitrium «Ըստ հայեցողության» Ինչպես կամենաք
Ad augusta per angusta «Արգելքների միջով դեպի բարձունք»
Ad ea debeat adaptari jus, quae frequenter eveniunt «Օրենքը պետք է հարմարեցնել այն դեպքերին, որոնք առավել հաճախ են կատարվում» Իրավաբանական եզր է
Ad exemplum «Ըստ ձևաչափի» Ըստ օրինակի
Ad extremitates «Մինչև ծայրահեղություն»
Ad bestias! «Տվեք գազաններին...»
Ad calendas graecas «Մինչև հունական կալենդաները»
Ad captandum benevolentiam... «Հանուն ներողամտության դրսևորման...»
Ad captandum vulgus «Ի բավարարում ամբոխի»
A dato «Սույն օրվանից սկսած» Տնտեսական գործունեության պայմանագրային եզր է՝ «սկսած ստորագրման այս օրվանից»
Ad delectandum «Ի սեր հաճույքի»
A Deucalione «Դեուկալիոնի[1] ժամանակներից ի վեր» Շատ վաղուց։ Սերում է Գայուս Լուկիլիուսից[2]Սատիրներ», 6, 284)
Ad finem «Մինչև (էջի, թերթի, պարբերության և այլն) վերջը»
Ad fontes «Դեպի ակունքները» Հղում աղբյուրներին, բնօրինակին
Ad futarum memoriam «Ի երկար հիշատակ»
Ad futarum rei memoriam «Ի հիշատակ այս իրադարձության»
Ad gloriam «Ի փառք»
Ad gustus «Ըստ ճաշակի»
Ad Herculis columnas «Մինչև Հերկուլեսյան սյուները»
Ad impossibilia nemo tenetur «Չի կարելի ստիպել կատարել անհնարինը»
Ad infinitum «Հավերժ»
Ad informandum «Ի գիտություն»
Ad instar «Ի նմանություն»
Ad instruendum «Ի պատրաստություն»
Ad latus «Մոտ», «Կողքին»
Ad litteram «Տառացիորեն»
Ad loca! «Տեղերու՛մ...» («Գնա՛ տեղդ»)
Ad manum «Ձեռքի տակ»
Ad maximum «Մինչև գերագույն աստիճանի»
Ad meliora tempora «Մինչև ավելի լավ ժամանակները»
Ad meliorem «Դեպի լավը»
Ad memorandum «Որպեսզի հիշվի» Որպեսզի չմոռացվի
Ad minimum «Մինչև նավազագույն աստիճանի»
Ad modum «Ըստ ձևանմուշի»
Ad narrandum, non ad probandum «Պատմելու համար, բայց ոչ ապացուցելու»
Ad normam «Ըստ կանոնի»
Ad notam «Ի գիտություն»
Ad notanda «Հարկ է նշել»
Ad notata «Ծանոթագրություն»
Ad oculos «Ակնհայտ օրինակով», «Սեփական աչքերով»
Ad opus! «Անցանք գործի՛...», «Ի գո՛րծ...»
Ad patres «Թո՛ղ գնա պապերի մոտ...»
Ad patres conscriptos «Թո՛ղ գնա պարոնայք սենատորների մոտ...»
Ad personam «Անձամբ»
Ad pluralitatem votorum «Ձայների մեծամասնությամբ»
Ad publicandum «Հանրայնորեն», «Բացահայտորեն» Հրապարակելու միջոցով
Ad ratificandum «Ի հաստատում»
Ad se ipsum «Ինքդ քեզ»
Ad totalem evaporabionem «Ընդհուպ մինչև լրիվ գոլորշիացում»
Ad unguem «Մինչև եղունգը» Օգտագործվում է «ամենայն բծախնդրությամբ» իմաստով։ Համեմատեք հայերեն՝ «Մինչև քթի մազը»
Ad unum omnes «Բոլորը մինչև վերջին մարդը»
Ad usum externum «Արտաքին օգտագործման համար» Դեղատոմսի արտահայտություն
Ad usum internum «Ներքին օգտագործման համար» Դեղատոմսի արտահայտություն
Ad usum populi «Ժողովրդի օգտագործման համար»
Ad usum vitae «Կենսական անհրաժեշտության համար»
Ad verbum «Բառացիորեն»
Ad verbum audiendum «Հարցազրույցի համար» Հրավիրել հարցազրույցի իմաստով
Ad vitam «Կյանքի համար»
Ad vitam aeternam «Հավիտենական կյանքի համար», «Առհավետ» Մինչև հավիտենություն
Ad vocem «Ինչ վերաբերում է...», «իԻմիջիայլոց պետք է նշել, որ...»
Adhuc sub judice lis est «Գործը դեռ դատավորի մոտ է»։ Իրավաբանական եզր է
Advitalitum Ցկյանս ժառանգության գրառում Իրավաբանական եզր է
Advocatus Dei «Աստծո փաստաբանը»
Advocatus Diaboli «Սատանայի փաստաբանը»
Aequam memento rebus in arduis servare mentem. «Աշխատիր ոգով ամուր մնալ նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում»
Aequat causa effectum «Հետևանքը հավասար է պատճառին»
Aequilibrium indifferentiae «Երկու հավասար հակամետ դրդապատճառների իրավիճակը» Փիլիսոփայական եզր է
Aequo animo «Անտարբերությամբ», «Համբերատարությամբ», «Հանգստությամբ»
Aequo pulsat pede «Մահն անհաղորդ տանում է բոլորին»
Aequum est neminem cum alterius detrimento et injuria fieri locupletiorem «Արդարությունը պահանջում է, որ ոչ ոք չհարստանա անօրինական ճանապարհով և ուրիշի հաշվին» Իրավաբանական եզր է
Aere perennius «Պղնձից ամուր» Օգտագործվում է «հարատև» իմաստով
Aes triplex «Եռակի պղիձ» Օգտագործվում է որպես ոգու պնդության, խիզախության, անվախության կամ մարմնական ուժի անհաղթահարելիության փոխաբերական որոշիչ
Aeternae veritates «Հավիտենական ճշմարտություններ»
Aetas dulcissima adulescentia est «Երիտասարդությունը ամենաքաղցր ժամանակն է»
Aeterna historia «Հավիտենական պատմություն»
Aeterna urbs «Հավիտենական քաղաքը» Ասվել է Հին Հռոմի մասին
Aeternum vale «Ներիր հավիտյան»
a fortiori Ուժեղ կողմից Շատ մոտավոր՝ «դեռ ավելին» կամ «առավել ևս»։ Հաճախ կիրառվում է ավելի պակաս հիմնավոր դրույթից ավելի ուժեղ հիմնավորման անցնելիս
Age, libertate decembri utere «Դե օգտվի՛ր դեկտեմբերի ազատությունից» Օգտագործվում է «Դե օգտվիր դադարից» կամ «Դե օգտվիր արձակուրդներից» իմաստով
Age, quod agis, et respice finem «Թե անում ես, արա, բայց արածիդ վրա նայիր վերջում» Օգտագործվում է որպես խորհուրդ ավելի ուշադիր լինել արած գործի նկատմամբ և հոգալ արդյունքի մասին
Agere sequitur esse «Գործողությունը բխում է կեցությունից» Փիլիսոփայական եզր է
Ager publicus «Հանրային հող» Հանրային հողային սեփականությունը Հին Հռոմում
Agnosco veteris vestigia flammae «Ճանաչում եմ նախկին կրակի հետքերը»
Ajo! «Հաստատում եմ...», «Հավաստում եմ... »
Albo lapillo notare diem «Օրը նշել սպիտակ քարով» Օգտագործվում է անցած օրը բարեհաջող կամ հիշարժան համարելու տեսակետից
Alea jacta est «Վիճակը գցված է» Սվետոնիոսի կողմից վերագրվում է Հուլիոս Կեսարին, թե նա ասել է զորքը Ռուբիկոն գետով առաջնորդելիս
Alia editio «Ուրիշ հրատարակություն»
Alia tempora «Ուրիշ ժամանակներ»
Aliena vitia in oculis habemus, a tergo nostra sunt «Այլոց թերությունները մեր աչքերի առաջ են, իսկ մերը՝ ոչ» Սենեկա
Alienatio mentis «Ուղեղի մթագնում»
Alieni juris «Այլ իրավադատության (կամ այլ յուրիսդիկցիայի) անձինք»
A limine «Դռան շեմից» Օգտագործվում է «անմիջապես», «անհապաղ» իմաստներով
Aliquando dormitat Homerus «Երբեմն Հոմերոսն էլ է քնում» Օգտագործվում է «Կարիք չկա մանր բացթողումների հետևից ընկնել» իմաստով
Alius alio plura invenire potest, nemo omnia. «Մեկը կարող է մյուսից ավելի շատ հայտնագործություններ անել, բայց ոչ ոք չի կարող հայտնաբերել ամեն ինչ»
Alma Mater «Սնող մայր» Ալմա մատեր՝ օգտագործվում է «Ուսանողին հոգևոր սնունդ տված բարձրագույն ուսումնական հաստատության հասցեին
Alter idem «Մյուսը նույնն է»
Altera pars «Մյուս կողմը»
Alteri vivas oportet, si tibi vis vivere «Պետք է ուրիշների համար ապրել, եթե ուզում ես ապրել քեզ համար» Սենեկա
Altum silentium «Խոր լռություն»
a mari usque ad mare Ծովից ծով Սերում է Սաղմոսներից «Et dominabitur a mari usque ad mare, et a flumine usque ad terminos terrae», Մ.Ա.Ս.Է. Աստվածաշնչով 71.8. «Նա թող իշխի ծովից մինչև ծով ու գետերից մինչև ծագերն աշխարհի»[3], անգլերեն Ա.Հ.Ա. 72։8[4],։ «He shall have dominion also from sea to sea, and from the river unto the ends of the earth»). Կանադայի Ազգային կարգախոսը։
Amabile opus «Հաճելի ստեղծագործություն»
Amabilis insania «Հաճելի խելագարություն»
Amabilis scientia «Հաճելի (սիրալիր) գիտություն Ասվել է բուսաբանության մասին
A majore ad minus «Եզրակացություն մեծից փոքրի մասին»
Amant alterna Camenae «Մուսաներին հաճելի են փոխնիփոխ միահյուսվող երգերը»
Amantes sunt amentes «Սիրահարները խելագարներ են»
Amantium irae «Սիրահարների վեճեր» Օգտագործվում է ընկերների միջև չնչին բաների համար կատարված վիճաբանությունների համար
Amantium irae amoris integratio «Սիրահարների վեճերը միայն թեժացնում են սերը»
Amat pacem Phidias «Ֆիդիասը սիրում է խաղաղություն»
A maximus ad minima «Մեծից փոքրին»
Amen! «Իրական է», «Վերջ»
Amicalia desideria «Բարեկամական մաղթանքներ»
Amicitia semper prodest, amor et nocet «Ընկերությունը միշտ օգտավետ է, սերը կարող է վնասել» Սենեկա, Պուբլիլիոս Սիրոս
Amicum perdere est damnorum maximum «Ընկերոջ կորուստը մեծագույն կորուստ է» Պուբլիլիոս Սիրոս
Amicus certus in re incerta cernitur «Իսկական ընկերը իսկական գործի մեջ է իմացվում»։ Օգտագործվում է «իսկական ընկերը դժբախտության պահին է իմացվում» իմաստով
Amicus cognoscitur amore, more, ore, re. «Ընկերը ճանաչվում է սիրով, բնավորությամբ, տեսքով և գործերով»
Amicus humani generis «Մարդկային ցեղի բարեկամ» Օգտագործվում է «համընդհանուր բարեկամ» կամ «բոլորի բարեկամ» իմաստով
Amicus incommodus ab inimico non differt «Անշնորհք ընկերը թշնամուց քիչ բանով է տարբերվում» Օգտագործվում է «Հաճկատար հիմարը, թշնամուց վտանգավոր է» իմաստով
Amicus Plato, sed magis amica veritas «Պլատոնն ընկերս է, բայց ամենամեծ ընկերս ճշմարտությունն է» Վերագրվում է Արիստոտելին
A mensa et toro «Սեղանի և մահճի համար» Ասվում է տղամարդու և կնոջ համատեղ կեցության դրդապատճառի մասին
Amor caecus est «Սերը կույր է»
Amor vincit omnia «Սերն ամեն ինչ հաղթում է»
a pedibus usque ad caput Ոտքից գլուխ Ամբողջությամբ։ Նույնն է ինչ՝ a capite ad calcem, տես նաև ab ovo usque ad mala.
a posse ad esse «Կարող է լինել»-ուց մինչև «Լինել»-ը «Հնարավորությունից» մինչև «իրողություն» կամ «հնարավոր լինելուց» մինչև «իրական լինելը»
a posteriori «Հետո, վերջինից հետո, կատարվածի հիմնան վրա» Փորձից ելնելով, հենվելով դիտարկման վրա (այսինքն էմպիրիկ գիտելիքի), մի բան որը հայտնի է դարձել հետազոտության կամ փորձի միջոցով։ Հականիշ է a priori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի համար, որը հայտնի է դարձել ապացուցվելուց հետո։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէի բանի նկատմամբ, որը կարելի է իմանալ միայն էմպիրիկ փորձի միջոցով։
a priori «Մինչև, նախորդից առաջ, մինչև կատարվելը» Ենթադրված, կամ առանց հիմնավորման, ժամանակից շուտ։ Հականիշ է a posteriori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի մասին, որը հայտնի է, կամ հայտարարվում է մինչև ապացուցվելը։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէ բանի մասին, որը կարելի է իմանալ առանց էմպիրիկ փորձի։ Առօրյա խոսակցականում ասում են մի բանի մասին, ինչը պատահում է կամ հայտնի է դառնում մինչև իրադարձությունը։
Audi multa, loquere pauca «Շատ լսիր, քիչ խոսիր»
Aurea mediocritas «Ոսկե միջին»
Auri sacra fames «Ոսկու անիծյալ տենչ» Վերգիլիոս
Aut Caesar, aut nihil «Կամ Կեսար, կամ ոչինչ»
















Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.



Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://en.wikipedia.org/wiki/Deucalion
  2. http://en.wikipedia.org/wiki/Gaius_Lucilius
  3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստվածաշունչ. Սաղմոսներ 71.8., 2004 թ.
  4. Արքա Հակոբի (Ջեյմսի) Աստվածաշունչը en:Authorized King James Version, Սաղմոսներ 72.8