Լատիներեն արտահայտությունների ցանկ «B»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է B տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

B խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
barba tenus sapientes «Իմաստուն է՝ դատելով մորուքից» Էրազմուսի (1466–1536)[1] հեղինակային աֆորիզմների հավաքածուից (1508)։ Դատելով տեսքից իմաստուն է երևում, բայց միայն տեսքից։
Barbam video, sed philosophum non video «Մորուքը տեսնում եմ, բայց փիլիսոփա չեմ տեսնում» Հռոմեական հեղինակ Աուլուս Գելիուսը (մ.թ.125 - մ.թ. 180)[2] պատմում է[3], ինչպես հարուստ և կրթված Հերոդոտոսին, որը բարձր հասարակական դիրք էր զբաղեցնում Աթենքում, Հռոմեական կայսրեր Ադրիանի, Անտոնինի, և Մարկոս Ավրելիոսի օրոք, մի օր մի մարդ էր եկել, ոտքից գլուխ փաթաթված թիկնոցի մեջ, երկար մազերով ու նույնիսկ ավելի երկար մորուքով և պահանջել էր իրեն «ապրուստի համար» նպաստ տալ։ Երբ Հերովդես Ատտիկուսը հարցրել էր, թե նա ով է, մարդը վրդովված պատասխանել էր, որ ավելորդ է հարցնել այդ մասին, երբ մարդու տեսքից անգամ ակնհայտ երևում է, որ ինքը փիլիսոփա է։ Հերոդոտոսը դրան պատասխանել էր. «video barbam et pallium, philosophum nondum video», այսինքն «Մորուքը տեսնում եմ, բայց փիլիսոփա դեռ չեմ տեսնում», բայց համենայն դեպս հրամայել էր մորուքավորին տալ մեկ ամսվա օրապահիկների չափով օգնություն՝ հիմնավորելով դա հետեւյալ կերպ՝ «Ոչ թե հանուն իր՝ որպես մարդու, այլ հանուն մեզ՝ որպես մարդկանց»
Bárbarus hís ego súm, quia nón intéllegor úlli «Այստեղ ես բարբարոս եմ համարվում, քանզի ինձ ոչ ոք չի հասկանում» Օվիդիոս "Սգավոր երգեր" V, 10, 37 տողեր. Bárbarus híc ego súm, quia nón intéllegor úlli Ét ridént stolidí vérba latína Getáe. Méque palám de mé tutó male sáepe loquúntur Fórsitan óbiciúnt éxiliúmque mihí. - Այստեղ ես բարբարոս եմ, քանզի ոչ ոք ինձ չի հասկանում, և լատիներեն խոսքը տխմար գեթի համար ծիծաղելի է։ Եվ իմ մասին նրանք հաճախ բացահայտ վատ են խոսում, Գուցե մեղադրում են ինձ նաև իմ աքսորի համար։ Օվիդիոսը, աքսորում լինելով խոսում է օտար ժողովրդի մեջ իր միայնության մասին։
Beata solitudo «Երանելի միայնություն»
Beata stultica «Երանելի հիմարություն» Երանի հիմարին, որ շատ բան չի հասկանում
Beata Virgo Maria (BVM) «Օրհնյալ կույս Մարիամ» Տարածված հղում է Հռոմի կաթոլիկ եկեղեցում Հիսուսի մայր Մարիամին։ Հաճախ կիրառվում է նաև սեռական հոլովի ձևով՝ Beatae Mariae Virginis (BMV), գրվելով այնպիսի բառերի կողքին ինչպես horae (ժամեր), litaniae (աղոթք) և officium (ժամերգություն
Beatae memoriae «Ի լուսավոր հիշատակ» Տես «in memoriam».
Beati pauperes spiritu «Երանի հոգով աղքատներին։» Ավետարան ըստ Մատթեոսի 5:3[4]. Խոսքը ամբողջությամբ. "Beati pauperes spiritu quoniam ipsorum est regnum caelorum" ("Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը", Երանիներից մեկը)։
Beāti pacifici, quoniam filii Dei vocabuntur «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք աստծո որդիներ պիտի կոչվեն» Մ.Ա.Ս.Է. Ավետարան ըստ Մատթևոսի, 5.9 (Քրիստոսի Լերան քարոզի «Երանիներից»)։
Beatus homo qui invenit sapientiam «Երանի նրան, ով իմաստություն կգտնի» Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Առակներ 3:13[5]; կա նույն անվանումով 1577 թ. Օռլանդո դի Լասոյի[6] կողմից գրված օրհներգ։
Bella gerant alii...
Protesilaus amet!
«Թո՛ղ ուրիշները պատերազմի գնան...»
Պրոտեսիլաուսը պետք է սիրով զբաղվի։
Վերցված է Օվիդիոսի[7], Հերոսուհիներ-ից 13.84[8],, որտեղ Լաոդամիան նամակ է գրում իր ամուսին Պրոտեսիլաուսին, որը գնացել էր Տրոյական պատերազմի։ Նա աղերսում է ամուսնուն, որ վտանգից հեռու մնա, բայց Պրոտեսիլաուսը հույներից առաջին զոհվեց Տրոյայում։ Նաև օգտագործվել է Հաբսբուրգների արքայական ընտանիքի[9] ամուսնությունների կապակցությամբ՝ 1477 և 1496 թթ., վերաշարադրվելով որպես՝ bella gerant alii, tu felix Austria nube (Թո՛ղ ուրիշները պատերազմեն, դու՛, բախտավոր Ավստրիա՛, ամուսնացի՛ր), ասվել է Արքա Մատթիասի կողմից։
Bellum omnium contra omnes «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» Արտահայտությունը օգտագործվել է Թոմաս Հոբսի[10] կողմից բնական երկիր ի տարբերություն օրինաց երկիր[11] հասկացությունները նկարագրելու համար։
Bellum se ipsum alet‎ «Պատերազմը սնում է ինքն իրեն»
Bene placito «Բարի կամքով»
Bibo ergo sum «Խմում եմ, ուրեմն կամ»
Bis dat qui cito dat «Ով միանգամից է տալիս, կրկնակի է տալիս» Առանց երկմտանքի տված ընծան, կրկնակի թանկ արժե
Bis vincit, qui se vincit in victoria «Կրկնակի է հաղթում, ով հաղթելիս հաղթահարում է իրեն» Պուբլիլիոս Սիրոս
Bis in die (bid) «Օրը երկու անգամ» Բժշկական դեղատոմսի հրահանգ, բժշկական համառոտագրություն՝ (bid), "օրը երկու անգամ"։
bona fide Բարյացակամությամբ Այլ խոսքերով ասած «բարի մտադրություններով», «բարեխղճությամբ»։ Մեր ժամանակներում հաճախ գործածվում է որպես «սրտանց» կամ «անկեղծորեն». Bona fides-ը հոգնակի ձևը չէ (հոգնակին կլիներ bonis fidebus), այլ ուղղական հոլովով ձևն է և նշանակում է «բարի կամք»։ Հակառակը կլինի՝ mala fide։
bona officia Բարի ծառայություններ Երբ մի ազգ կամ երկիր միջնորդության առաջարկ է անում երկու ուրիշ ազգերի կամ երկրների միջև ծագած անհամաձայնությունները լուծելու համար։
bona patria - Համաքաղաքացիների կամ հարևանների կողմից իրագործվող դատ կամ դատաքննություն
bona vacantia Ազատ գույք Միացյալ Թագավորությունում օգտագործվող իրավաբանական եզր, որով անվանում են անտեր գույքը կամ սեփականությունը, որը փոխանցվում է պետությանը
boni pastoris est tondere pecus non deglubere «Լավ հովիվը չի մորթում իր ոչխարներին, այլ խուզում է» Տիբերիուս կայսրն է ասել իր գավառապետերին ի նախազգուշացում, որ չափանց հարկեր չգանձեն բնակչությունից
Bonis nocet, qui malis parcet «Ով խնայում է վատերին, վնասում է լավերին» Սենեկա
bonum commune communitatis Հանրության ընդհանուր բարօրություն Կամ «ընդհանուր բարօրություն»։ Վերաբերում է այն ամենին, ինչն ի բարի է հանրության համար, ի հակադրություն bonum commune hominis, այն ամենին, ինչն ի բարի է անհատի համար։
bonum commune hominis Ընդհանուր մարդկային երջանկություն Այսինքն անհատի երջանկությունը, որը «ընդհանուր» չէ այն իմաստով, որ ծառայում է հանրությանը կամ բոլորին, բայց այն իմաստով, որ անհատները սովորաբար երջանկություն գտնում են միատեսակ բաներում։
bonum initium est dimidium est mali Լավ սկիզբը գործի կեսն է

Ծանոթագրություններ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.